The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast General Conference Archives
Conferences
April 2007
Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքի Հաշվետվությունը, 2006թ.

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքի Հաշվետվությունը, 2006թ.

Ներկայացրեց Ռոբերտ Վ. Քանթվելը
Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքի Ղեկավար Տնօրեն

Ուղղված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Ներկայացրեց Ռոբերտ Վ. ՔանթվելըՀարգելի Եղբայրնե՛ր, Ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Տասանորդների Տնօրինման Խորհուրդն է թույլատրում Եկեղեցու ֆոնդերի ծախսերը: Այս խորհուրդը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Այս խորհուրդը հաստատում է Եկեղեցու բաժանմունքների և գործունեության բյուջեները: Ստանալով խորհրդի թույլտվությունը, Եկեղեցու բաժանմունքները պետք է ծախսեն ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականության ու ընթացակարգերի:

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքին թույլատրվել է օգտագործել այն բոլոր տվյալներն ու համակարգերը, որոնք անհրաժեշտ են ֆոնդերի անդորագրերի, ծախսերի, ինչպես նաև եկեղեցու ունեցվածքի պահպանման ուղղությամբ համապատասխան վերահսկողությունը գնահատելու համար: Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը գործում է Եկեղեցու այլ բաժանմունքներից և գործունեությունից անկախ, որի աշխատակազմը բաղկացած է երաշխավորված հաշվապահներից, երաշխավորված ներքին աուդիտորներից, երաշխավորված տեղեկակատու համակարգերի աուդիտորներից և որակավորում ունեցող ու փորձառու այլ մասնագետներից:

Հիմնվելով աուդիտների կատարման արդյունքների վրա, Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը այն կարծիքին է, որ 2006թ. նյութական առումով մուտքերը, ստացված նվիրատվությունները, արված ծախսերը և Եկեղեցու ակտիվները գրանցվել և տնօրինվել են համապատասխան հաշվապահական գործառնություններով, հաստատված բյուջեի, Եկեղեցու քաղաքականության և ընթացակարգերի համաձայն:

Հարգանքով ներկայացնում է`

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը

Ռոբերտ Վ. Քանթվել

Ղեկավար Տնօրեն

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy