The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast General Conference Archives
Conferences
April 2007
Փակման խոսք

Փակման խոսք

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Խոսնակներից յուրաքանչյուրը աղոթքով փորձեց կիսվել այն գիտելիքով, որը կոգեշնչի:

Նախագահ Գորդոն Բ. ՀինքլիԻմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք հրաշալի համաժողով ունեցանք: Մենք վերանվիրագործեցինք Սոլթ Լեյքի Թաբերնաքլը, լայնածավալ վերանորոգումից հետո կրկին սկսելով օգտագործել այն: Բոլոր նիստերին այս Համաժողովների Կենտրոնը լեփ լեցուն էր: Մեր խոսքը գնաց աշխարհով մեկ` ամենուրեք սփռված Եկեղեցու անդամներին:

Այժմ, մենք կվերադառնանք մեր տները: Մենք ձեզ թախանձագին խնդրում ենք, եթե մեքենա եք վարելու, զգույշ վարեք: Թող ոչ մի պատահար չաղավաղի այս հրաշալի իրադարձության ոգին:

Հուսով ենք, դուք կօգտագործեք Եկեղեցու ամսագրերի մայիսյան համարները որպես ձեր ընտանեկան երեկոների համար նյութ, որպեսզի վերանայեք այն ամենը, ինչ խոսվեց այս համաժողովին: Խոսնակներից յուրաքանչյուրը աղոթքով փորձեց կիսվել այն գիտելիքով, որը կոգեշնչի և լսողներին կօգնի մի փոքր ավելի վեհանալ և ավելի լավը դառնալ:

Թող որ խաղաղություն և ներդաշնակություն լինի ձեր տներում: Ամուսիննե՛ր, սիրեք ու թանկ գնահատեք ձեր կանանց: Նրանք ամենաթանկագին բանն են, որ դուք ունեք: Կանա՛յք, քաջալերեք և աղոթեք ձեր ամուսինների համար: Նրանք հնարավորինս ձեր օգնության կարիքն ունեն: Ծնողնե՛ր, ձեր երեխաներին շատ բարությամբ վերաբերվեք: Նրանք գալիք սերունդն են, ովքեր կպատվեն ձեր անունը:

Այժմ, քանի որ բաժանվում ենք մի որոշ ժամանակով, ասելով ցտեսություն ես աղոթում եմ, որ Աստված օրհնի ձեզ, իմ սիրելի գործընկերնե՛ր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy