The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast General Conference Archives
Conferences
April 2008
Գիտե՞ք, թե ով եք դուք

Գիտե՞ք, թե ով եք դուք

Դին Ռ. Բուրգես
Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահության Առաջին խորհրդական

Գիտելիքը, թե ով եք դուք, քահանայության պարտականություններում ձեզ դարձնում է հոգեպես ուժեղ, առողջ և անսասան:

Դին Ռ. ԲուրգեսՈրպես Ահարոնյան քահանայության երիտասարդ տղամարդ՝ ես հիշում եմ այն հուզմունքը, որ զգում էի որպես նոր ձեռնադրված սարկավագ: Ես անհամբեր սպասում էի իմ քահանայության հանձնարարությունները կատարելուն: Լինելով Երեխաների Միության մի պատանի՝ ես շատ մոտիկից էի հետևում մեր ծխի սարկավագներին՝ սպասելով այն օրվան, երբ 12 տարեկան էի դառնալու, ստանալու էի քահանայություն և կարողանալու էի բաժանել հաղորդությունը: Այդ օրը վերջապես եկավ և շուտով հորս կողմից ձեռնադրվելուց հետո, որը ծխի եպիսկոպոսն էր, ես պատրաստ էի զգում , բայց հուզված, որպես նոր սարկավագ պարտականություններս սկսելու համար:

Այժմ ես պատկանում էի Ահարոնյան Քահանայության քվորումին: Քվորումի անդամներով մենք դարձանք լավագույն ընկերներ: Այդ ընկերությունն ու քվորումի եղբայրությունը շարունակում էր աճել իմ պատանեկության տարիներին, երբ սովորում էինք և միասին ծառայում՝ կատարելով քահանայության մեր պարտականությունները: Մենք բոլորս լավ ընկերներ էինք և ուրախ էինք զգում ու հաճելի ժամանակ անցկացնում՝ լինելով միասին մեր քվորումի միջոցառումների ժամանակ:

Մի կիրակի հաղորդության այն ջերմ և երկար ժողովներից մեկից հետո, մեր եպիսկոպոսության առաջին խորհրդականն ինձ մի կողմ կանչեց՝ ինձ հետ զրուցելու համար: Այս չծրագրված քահանայության հարցազրույցը օրհնություն դարձավ իմ կյանքում, քանի որ ես հաճախ եմ մտածել այն հարցի մասին, որ նա տվեց ինձ մեր կարճ, բայց կարևոր հանդիպման ընթացքում: Եղբայր Բեյթմանը նայեց աչքերիս ու հարցրեց. «Դին, գիտե՞ս, թե դու ով ես»: Բացարձակ լռություն տիրեց, իսկ հետո նա արագ և զորավոր հիշեցում տվեց. «Դու Ռեյդ Բուրգեսի որդին ես»:

Այդ հարցի իմաստն ու կարևորությունը վառվել է իմ սրտում երկար ժամանակ, և ես հաճախ եմ մտածել դրա մասին իմ պատանեկության տարիներին: Այդ լավ եղբոր «Դու գիտե՞ս, թե դու ով ես» հարցը տվել է ինձ ոգեշնչող առաջնորդություն ողջ իմ կյանքում և իմ ընտանիքին և քահանայությանը հարգանք ու պատիվ բերելու պարտավորություն:

Այսօր ես կկամենայի հարցնել ձեզանից յուրաքանչյուրին, Ահարոնյան Քահանայության երիտասարդներ, հենց այն նույն հարցը, որն ինձ տրվեց, երբ երիտասարդ էի. «Դուք գիտե՞ք, թե դուք ով եք»:

Գիտելիքը, թե դուք ով եք, քահանայության պարտականություններում ձեզ դարձնում է հոգեպես ուժեղ, առողջ և անսասան: Դուք վստահ եք դառնում հավատքով և ճիշտ որոշումներ ընդունելու վճռականությամբ: Դուք ունենում եք քաջություն պաշտպանելու այն, ինչ գիտեք, որ ճիշտ է: Դուք հասկանում եք, որ Աստծո քահանայությունը կրելու արտոնություն և Նրա անունով գործելու իշխանություն ունեք:

Ամմոնը՝ Մորմոնի Գրքի մի մեծ միսիոներ, Լամոնի թագավորի հավատարիմ և քաջ ծառան էր: Նա հրաշքով պահպանեց թագավոր Լամոնիի հոտերը և արեց ինչ հնարավոր էր, թագավորին ծառայելու համար: Լսելով Ամմոնի զորավոր գործերի մասին, Լամոնին հարցրեց, թե ով էր իսկապես Ամմոնը:

Ամմոնը հայտարարեց.

«Ահա, ես մարդ եմ, և քո ծառան եմ. հետևաբար, ինչ որ դու ցանկանաս, որը ճիշտ է, այն ես կանեմ:

Արդ, երբ թագավորը լսեց այս խոսքերը, նա կրկին զարմացավ, քանզի նա տեսավ, որ Ամմոնը կարողացավ կռահել իր մտքերը, բայց չնայած սրան, թագավոր Լամոնին բացեց իր բերանը, և ասաց նրան. Ո՞վ ես դու: Դու այն Մեծ Հոգի՞ն ես, որը գիտի բոլոր բաները:

Ամմոնը պատասխանեց և ասաց Նրան՝ Ես չեմ:

Այդ ժամանակ Ամմոնը բացատրեց, թե ով էր ինքը, երբ ասաց. «Ես մարդ եմ. . . . ստեղծված Աստծո պատկերով, և ես կանչվել եմ նրա Սուրբ Հոգու կողմից՝ ուսուցանելու այս բաները ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան բերվել իմացությանը նրա, ինչն արդար է և ճշմարիտ» (Ալմա 18.17–19, 34):

Պարզելը, թե ով ենք մենք, կյանքի մեծագույն որոնումներից մեկն է: Որպես ծնողներ և առաջնորդներ՝ մենք անկեղծ և ազնիվ ջանքեր ենք գործադրում՝ օգնելու նրանց, ովքեր սիրում են հասկանալ և իմանալ այս պարզ, բայց խորը «Ո՞վ եմ ես» հարցի պատասխանը:

Ես ձեզ եմ հարցնում Ահարոնյան Քահանայության երիտասարդներ. «Ինչպե՞ս եք ստանում գիտելիք և վկայություն այն մասին, թե ով եք դուք»:

Խնդրում եմ մտածեք հետևյալ երեք հարցերի և դրանց հետ կապված սկզբունքների մասին, որոնք կարևոր են՝ ձեր իսկական ինքնությունը հասկանալու համար:

Առաջինը` դուք գիտե՞ք, որ Աստծո որդի եք:

Դուք բառացիորեն Աստծո որդի եք` «հոգեպես ծնված նախամահկանացու կյանքում: Որպես Նրա զավակ` դուք կարող եք համոզված լինել, որ ունեք աստվածային, հավերժական ներուժ, և որ [ձեր Երկնային Հայրը] կօգնի ձեզ այդ ներուժին հասնելու ձեր անկեղծ ջանքերում» (Հավատքին հավատարիմ.Ավետարանի Վկայակոչում 2004], 74):

Այն գիտելիքը, որ Երկնային Հայրը սիրում է մեզ, և որ մենք Նրա զավակներն ենք, տալիս է մեզ ուժ, մխիթարություն և հույս՝ ապրելու այս մահկանացու կյանքը: Հովհաննեսի Առաջին Նամակում կարդում ենք.

«Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք, սրա համար աշխարհքը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց:

Հիմա Աստծո որդիք ենք» (Ա Հովհաննես Գ.1–2):

Սիրառատ Երկնային Հոր համար դուք կարևոր եք: Երիտասարդ տղամարդիկ, միշտ աղոթեք: Առավոտյան և երեկոյան ձեր աղոթքները կօգնեն ձեզ իմանալ, որ դուք Աստծո որդի եք:

Երկրորդը` դուք գիտե՞ք, թե ով եք դուք Աստծո ծրագրում:

Ալման կոչել է այն «երջանկության մեծ ծրագիր» (Ալմա 42.8), մի ծրագիր, որ Աստված պատրաստել է ձեր և մեզանից յուրաքանչյուրի համար: Այս ծրագրին հետևելը հնարավոր կդարձնի մեզանից յուրաքանչյուրի համար երջանկություն վայելել այժմ և վերադառնալ Նրա ներկայություն մահանալուց հետո: Երկնային Հայրն ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ «արձակելու մահվան կապանքները» (Ալմա 7.12) և մեր մեղքերը և աշխարհի մեղքերը քավելու համար: Մեր մեղքերի համար Փրկչին տրված քավելու թույլատրությունը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ մեր Երկնային Հոր սիրո մեծագույն արտահայտությունն է: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես Գ.16): Փրկչի առաքելությունը գիտենալը, հավատալը և հասկանալը, օգնում է մեզ իմանալ, թե ով ենք մենք:

Որպես Երկնային Հոր ծրագրի մի մաս, դուք ուղարկվել եք երկրային տուն և ընտանիք: Ուխտերը, որոնք դուք անում եք Աստծո ծրագրով, որպես անհատ և որպես ընտանիքի մի մաս, կկապի ձեզ հավերժ ձեր ընտանիքին և Աստծո ընտանիքին ողջ հավերժության համար: Պատվեք և հարգեք այդ անունները, որոնք դուք կրում եք: Ապրեք Աստծո չափանիշներով և պատվիրաններով: Թույլ տվեք, որ ուրիշներն իմանան, թե ով եք դուք ըստ չափանիշների ապրելու միջոցով, ինչպես նշվում է «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկում, խորհեք և ապրեք այդ աստվածային չափանիշներով: Դրանք ձեզ համար են:

Երրորդ՝ դուք գիտե՞ք, թե ով եք դուք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Դուք մկրտվել եք և ստացել Սուրբ Հոգին: Դուք Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցու անդամ եք: Սա Նրա Եկեղեցին է, և Նա տվել է մեզ Աստծո մարգարե՝ ուսուցանելու, առաջնորդելու և ուղեկցելու մեզ և ղեկավարելու Իր աշխատանքն այստեղ՝ երկրի վրա: Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեր մարգարեն է այս «չար ժամանակներում» (Բ Տիմոթեոս Գ.1): Լսե՛ք նրան: Նա և մյուս ժամանակակից մարգարեները կսովորեցնեն ձեզ, թե ով եք դուք և ինչպես դառնաք Փրկչի նման:

Դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու անդամ եք և ձեռնադրվել եք՝ Աստծո քահանայությունը կրելու համար: Նախագահ Մոնսոնն ասել է. «Մեզ վստահվել է կրել քահանյությունը և գործել Աստծո անունով: Մենք սրբազան վստահության կրողներ ենք: Մեզանից շատ բան է սպասվում» (“A Royal Priesthood,” Liahona, Nov. 2007, 59):

Դուք պատկանում եք երիտասարդ տղաների քահանայության քվորումին, որտեղ դուք կարող եք զգալ մյուս քահանայություն կրողների եղբայրությունն ու ընկերությունը: Ձեզ համար քվորումը պաշտպանություն է աշխարհիկ ազդեցությունների դեմ: Դուք կարող եք ծառայել միմյանց և մասնակցել քահանյության արարողություններին: Ձեր քվորումներում դուք կարող եք նաև սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները, որն օգնում է ձեզ հասկանալ, թե ով եք դուք: Երիտասարդ տղաներ, պատվեք Աստծո քահանյությունը:

Ես վկայում եմ, որ իմանալով, թե ով եք դուք և պահելով ձեր խոստումներն ու ուխտերը Տիրոջ հետ, դուք երջանկություն կունենաք ձեր կյանքում:

Թող որ բոլորս կարողանանք իմանալ և հասկանալ, թե իսկապես ով ենք մենք: Թող որ Հոգին, որը զգում ենք մենք այսօր, բերի «վկայություն մեր հոգիներին, որ մենք Աստծո որդիք ենք» (Հռովմայեցիս Ը.16): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy