Skip to Content Skip to Navigation

Գալ իմացության

Ռոզմարի Մ. Վիքսոմ
Երեխաների Միության Գերագույն Նախագահ


Ռոզմարի Մ. Վիքսոմ,  “Գալ իմացության,”  May 2011

ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար • Մայիսի 1, 2011 • Յուտայի Պետական Համալսարան

Ես երախտապարտ եմ այստեղ՝ Լոգանում, Յուտայի Պետական Համալսարանում լինելու համար: Երբ ամուսինս՝ Ջեքը և ես, ասյօր Սարդին ձորի միջով վարելով հասանք այս հովիտ, ես զգացի, կարծես, տուն եմ վերադառնում: Թույլ տվեք ասել, թե ինչու:

Այստեղ ես սկսեցի ճանաչել ինքս ինձ

Տարիներ առաջ, գեղեցիկ աշնանային մի օր մենք մեր բոլոր իրերը բարձում էինք մեր ընտանեկան մեքենան: Ես և իմ երկորյակ քույրը քոլեջ էինք գնում, և մեր մայրը պատրաստվում էր մեզ մեքենայով տանել Լոգան, որպեսզի մենք կարողանայինք հաճախել այս Յուտայի Պետական Համալսարանը: Մենք տեսել էինք այդ սքանչելի ուսանողական քաղաքի նկարները և որոշ նկարներում ծառերը աճում էին անկյունի տակ՝ ահա այսպես: Մենք համոզված էինք, որ Լոգանում քամիներ չկան. Պարզապես ծառերը այդպես էին աճում: Այնուամենայնիվ, մենք ոգևորված էինք: Մենք մեզ հետ էինք տարել հագուստի ամեն մի կտոր, բոլոր մեր կոշիկները, ինչպես նաև սնունդ` մեր դարակները լցնելու համար: Մենք գրեթե չէինք կարող տեսնել ապակիներից դուրս: Այս հովտվով անցնելիս, ստամոքսիս մեջ թիթեռնիկներ էին ճախրում: Ես անհամբեր սպասում էի գալիք արկածներին:

Համալսարանի տարածքում` օդում կարելի էր զգալ ոգևորությունը, երբ ուսանողները դատարկում էին իրենց մեքենաները և տեղափոխում իրերը հանրակացարանի իրենց սենյակները կամ բնակարանները: Ես և քույրս առաջին անգամ էինք տնից հեռու, և մենք մեծ ոգևորությամբ էինք կախում մենք հագուստը պահարանում և դասավորում մեր սենյակը: Մենք երկու պաստառ ունեինք մեր պատերին կախելու համար: Մեկի վրա գրված էր. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր» (Առակաց Գ.5): Մեր մեծ եղբայրը մեզ մեկ այլ պաստառ էլ էր տվել. «Խմիչքին դիպչած շուրթերը երբեք չպետք է դիչպեն իմ շուրթերին»:

Երբ մեքենան դատարկվեց, մենք  կանգնած մնացինք մայթին՝ Մոեն Հոլլի դիմաց, ձեռքերում բռնած ետևի նստատեղից վերցրած մի քանի իր: Ահա և մենք այստեղ ենք՝ ձեռքերում պահած  դեղձի պահածոները, հրաժեշտ տալով մեր հեռացող մայրիկին: Այնուհետև, երբ նա կորավ մեր տեսադաշտից, իրականությունը ցնցեց մեզ: Մենք շրջվեցինք միմյանց կողմ և արցունքները հոսեցին մեր դեմքի վրայով: Մենք ասացինք. «Այս ի՞նչ մենք արեցինք: Ի՞նչ էինք մենք մտածում: Ինչպե՞ս կարող էր այն, ինչն այդքան արկածային էր թվում, դառնալ այսքան վախեցնող և ճնշող»: Ես դեռ շատ քիչ գիտեի այն մասին, որ այդ համալսարանում տարիներ անց ես այնպիսի որոշումներ պետք է կայացնեի, որոնք պետք է որոշիչ դեր խաղային իմ ողջ կյանքում: Այնտեղ էր, որ ես հայտնաբերեցի, որ ունեի իմ սեփական համոզմունքները և ստիպված եղա պաշտպանել իմ հավատքը: Ես կյանքի ընկերներ ձեռք բերեցի: Իմ աղոթքները դարձան ավելի անկեղծ: Իմ վկայությունը սկսեց աճել: Ես իմացա, որ ինձ համար անձնական որոշում էր՝ պաշտպանել իմ չափանիշները և ձևավորվել ուսման մեջ և հոգևոր առումով:

Ո՞վ էի ես իրականում: Այդ տարիների ընթացքում ես երբեմն նահանջ և անհաջողություն էի ապրում, իսկ ժամանակ առ ժամանակ` ճաշակում հույս և հաջողություն: Դա զարգացնող գործընթաց էր՝ տան կարոտից սկսած, օ~հ՝ անտանելի կարոտից, մինչև ոգևորող անկախություն: Ես նման էի Մորմոնի Գրքից Ամմոնին և նրա եղբայրներին, ովքեր միևնույն ժամանակ զգում էին «վշտեր, և … չարչարանքներ, և …անըմռնելի ուրախություն» (Ալմա 28.8): Այժմ ես հասկանում եմ, որ պետք է հեռանայի իմ հարմարավետ տնից՝ առաջընթաց ապրելու և կյանքի դասեր սովորելու համար: Զարմանալի չէ, որ այս Քեշ Հովիտը, այս համալսարանը այդքան սքանչելի են ինձ համար: Քանզի այստեղ է, որ ես սկսել եմ ճանաչել ինքս ինձ և այդ ճանաչման ընթացքում ես եկել եմ Փրկչի իմացությանը: Ձեր կյանքում, ի՞նչ իմացության եք դուք եկել և որտե՞ղ եք եկել այդ իմացությանը:

«Գալ իմացության»՝ ահա ինչի մասին եմ ես ցանկանում խոսել ձեզ հետ այս երեկո:

Գտեք այն վայրը, որտեղ կարող եք սկսել ճանաչել ինքներդ ձեզ

Երբ մենք հեռացանք մեր Երկնային Հոր ներկայությունից և նախաերկրային կյանքի մեր հարմարավետ գոյությունից՝ այս երկիր գալու համար, մենք պատրաստ էինք սովորելու և փորձվելու: Այժմ, այս երկրի վրա, մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ կասենք. «Այս ի՞նչ ես արեցի»: Մենք այստեղ քայլում ենք արահետով: Մենք ապրում ենք մեր Երկնային Հոր ծրագրով՝ փրկության ծրագրով, այս ավետարանի լրիվությամբ: Եվ դա երջանկության ծրագիր է: Ջոզեֆ Սմիթը փրկության ծրագրի մասին ասել է, որ այն «մարդկությանը տրված երկնային լավագույն պարգևներից մեկն է»:1

Մահկանացու կյանքի այս փորձառությունը, որը մենք կարծել ենք, թե պետք է լիներ այնքան արկածային, կարող է երբեմն լինել վախեցնող և ճնշող, և պարզապես՝ անտանելի ծանր: Վարագույրը թույլ չի տալիս, որ մենք հիշենք այն, ինչ մի ժամանակ գիտեինք: Այժմ մենք քայլում ենք հավատքով, սակայն մենք քայլում ենք, իմանալով, որ Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք սկսել իմանալ այն, ինչ մի ժամանակ գիտեինք: Մեր Երկնային Հայրը այնքան շատ է սիրում մեզ: Մենք ստեղծվել ենք այն նպատակով, որ ոչ միայն վերադառնանք Նրա մոտ, այլ իրականում դառնանք Նրա նման: Այժմ մենք նորից սովորում ենք, թե որքան լավ էինք մենք Նրան ճանաչում: Բրիգամ Յանգն ասել է. «Դուք լավ ծանոթ եք Աստծո՝ մեր Երկնային Հոր հետ, … քանզի ձեր մեջ չկա մեկը, ով չի ապրել նրա տանը և տարիներ շարունակ բնակվել նրա հետ [նախաերկրային կյանքում]. ինչևէ, դուք [այժմ երկրի վրա] փնտրում եք ծանոթանալ նրա հետ, մինչ, իրականում, դուք պարզապես մոռացել եք այն, ինչ գիտեիք»:2

Մենք ճանաչում էինք Նրան այդ ժամանակ, բայց միայն մեր ջանքի միջոցով մենք կկարողանանք ճանաչել Նրան այստեղ: Մենք միայնակ չենք մեր որոնման ճանապարհին, քանզի Նա ասել է. «Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈւ 84.88):

Ալման ճանաչեց Փրկչին, ապա ուսուցանեց մարդկանց Մորմոնի ջրերում: Նա «քարոզեց նրանց ապաշխարություն և փրկագնում և հավատք առ Տերը» (Մոսիա 18.7): Այնտեղ էր, որ մարդիկ մտան մկրտության ուխտի մեջ` «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, … որպեսզի [կարողանան] հավերժական կյանք ունենալ» (Մոսիա 18.9): Նրանք աճեցին հավատքի մեջ, նրանք սովորեցին պահել հանգստյան օրը, նրանք սովորեցին իրենց սեփական ձեռքերի աշխատանքով պահել իրենց և նրանք «ուղիղ էին քայլում Աստծո առաջ, մեկմեկու բաժին հանելով` և աշխարհիկով, և հոգևորով» (Մոսիա 18.29; տես հհ. 20–29):

Մենք շարունակում ենք կարդալ. «Եվ եղավ այնպես, որ այս բոլորն արվեց Մորմոնում, այո, Մորմոնի ջրերի մոտ անտառում, որը Մորմոնի ջրերի մոտ էր. այո, Մորմոն վայրը, Մորմոնի ջրերը, Մորմոնի անտառը, որքան գեղեցիկ են դրանք նրանց աչքում, ովքեր այնտեղ եկան իրենց Քավչի իմացությանը.այո, և որքան օրհնված են նրանք, քանզի նրանք պիտի երգեն, ի գովք նրա, հավիտյան» (Մոսիա 18.30):

Ինչո՞ւ ենք այս սուրբ գրության մեջ՝ շրջապատող տեղանքի նկարագրով, մենք մեզ զգում Մորմոնի ջրերի մոտ: Այս նկարագրությունը ի՞նչ է ստիպում մեզ զգալ այդ վայրի՝ Մորմոնի ջրերի մասին: Մի գուցե մենք պետք է մտածենք մեր շրջապատող տեղանքի մասին և այն դերի, որն այն ունի մեր Քավչի իմացությանը գալու մեր որոնումների ճանապարհին:

Այժմ է ժամանակը: Եթե դեռ չեք արել, այժմ է ժամանակը փնտրել այն վայրը, որտեղ դուք կարող եք գալ ձեր Քավչի իմացությանը: Որտե՞ղ են ձեր Մորմոնի ջրերը: Որքա՞ն գեղեցիկ է այդ վայրը ձեր աչքում:

Այդ գեղեցիկ վայրը գտնելու համար, դուք կարող եք ձեզ տալ այս չորս հարցերը:

1. Գալ Սուրբ Հոգու իմացությանը

Հարց համար 1. Ինչպե՞ս ես կարող եմ գալ Սուրբ Հոգու իմացությանը:

Դեռահաս մի տղա շատ փոքր տարիքում՝ երեք տարեկան հասակում, մի փորձառություն ունեցավ: Նրան որդեգրել էր մի ընտանիք, որտեղ բոլորը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ էին: Նրա միջավայրը կտրուկ փոխվեց, երբ նրան որդեգրեցին և արևելյան Եվրոպայից նա եկավ ապրելու Միացյալ Նահանգների արևելք՝ նոր երկիր, նոր ընտանիք, նոր լեզու և նոր զգացումներ: Կիրակի օրը նրա նոր ընտանիքը տանում էր նրան մսուրային խումբ: Այնտեղ էր՝ Եկեղեցում, սրահի վերջում գտնվող մսուրային սենյակում, որ նա զգաց դա. նա իմացավ, թե ինչ է ապահովությունը և սերը, որոնք երբեք չէր զգացել:  Դա Հոգին իսկապես զգալու Նրա առաջին փորձն էր: Այժմ` դեռահաս տարիքում, նա երբեմն որոշում է գնալ սրահի վերջը՝ այդ սենյակը և լսել ձայները, և տեսնել այն, ինչ այնտեղ կատարվում է, և զգալ այն Հոգին, որն այնտեղ առաջին անգամ զգացել էր: Որքան գեղեցիկ է այդ մսուրային խումբը այդ երեխայի աչքում, որն այդտեղ եկավ Սուրբ Հոգու իմացությանը:

Մորմոնը մեզ ասում է. «Հեզության ու սրտի խոնարհության շնորհիվ գալիս է Սուրբ Հոգու այցելությունը, Մխիթարիչ, որը լցնում է հույսով և կատարյալ սիրով» (Մորոնի 8.26):

Մորմոնը նկարագրում էր այն, ինչ կնկարագրեր Փրկիչը. «Դու կստանաս իմ Հոգին՝ Սուրբ Հոգին, այսինքն՝ Մխիթարիչը, որը կսովորեցնի քեզ արքայության խաղաղարար բաները» (ՎևՈւ 36.2):

Ալմայի գրքում մենք սովորում ենք այն մասին, թե ինչպես Մոսիայի որդիները սկսեցին ճանաչել Սուրբ Հոգին: Այնտեղ ասվում է.

«Նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը:

Բայց դա բոլորը չէ. նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի» (Ալմա 17.2--3):

Ապա նրանք գնացին ուսուցանելու: Դա սովորական երիտասարդ տղամարդիկ էին, ովքեր մեծ քաջություն ունեին՝ Սուրբ Հոգու և Աստծո խոսքը իմանալու ցանկության շնորհիվ:

Ամմոնն ասել է. «Եվ այդ Հոգուց մի մաս բնակվում էր իմ մեջ, որը տալիս է ինձ գիտելիք, և նաև զորություն` ըստ իմ հավատքի ու ցանկությունների, որոնք Աստծուց են» (Ալմա 18.35):

Լամոնիի հայրը զգաց Հոգին Ահարոնի ուսուցման շնորհիվ և ասաց. «Ես կհրաժարվեմ բոլոր բաներից, ինչ ես ունեմ, այո, ես կթողնեմ իմ թագավորությունը, որպեսզի կարողանամ ստանալ այդ մեծ ուրախությունը» (Ալմա 22.15):

Եվ Լամոնին, և Լամոնիի հայրը զգացին Սուրբ Հոգին, երբ նրանց ուսուցանվեց փրկության ծրագիրը: Այսօր միսիոներները, լցված Սուրբ Հոգով, այդ նույն ուղերձը սովորեցնում են աշխարհով մեկ: Եթե դուք ծառայել եք միսիայում՝ հիշո՞ւմ եք արդյոք, թե որքան ուժեղ էիք զգում Հոգին, երբ կանգնում էիք և վկայում Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտացիության մասին:

Մի միսիոներ օդանավակայանի ճանապարհին ասաց. «Ես վախենում եմ տուն գնալ: Իսկ եթե այլևս չզգա՞մ Հոգին այսպես ուժեղ իմ միսիայից հետո»:

Ես ասացի նրան. «Եթե դու հրավիրես Սուրբ Հոգին քո կյանք և արժանի ապրես դրան, այն միշտ քեզ հետ կլինի»:

2. Գալ Մորմոնի Գրքի ճշմարտության իմացությանը

Հարց  համար 2. Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

2004թ. հունիսին Այդահոյի ԲՅ Համալսարանում իր ելույթի ժամանակ Երեց Քլեյթոն Մ. Քրիսչենսենը՝ Հարվարդի Բիզնես Դպրոցի պրոֆեսորը, պատմեց Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը իմանալու իր որոշման մասին: ԲՅՀ-ն ավարտելուց հետո նա ստացավ կրթաթոշակ՝ Անգլիայում Օքսֆորդի Համալսարան հաճախելու համար: Այդ ժամանակ էր, որ նա եկավ այն եզրահանգման, որ անգամ չգիտեր, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Մինչ այդ նա կարդացել էր Մորմոնի Գիրքը յոթ անգամ, և ամեն անգամ նա հասել էր գրքի վերջը, ծնկի էր իջել և աղոթել, հարցնելով Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է, բայց երբեք պատասխան չէր ստացել: Մտածելով այն մասին, թե ինչու պատասխան չէր ստանում, նա հասկացավ, որ յուրաքանչյուր անգամ նա կարդում էր այն ինչ-որ մեկի հանձնարարությամբ՝ կամ ծնողների, կամ ԲՅՀ դասախոսի, կամ միսիայի նախագահի, կամ սեմինարիայի ուսուցչի, և նպատակը եղել է գիրքն ավարտելը: Բայց այս անգամ նա մեծ ցանկություն ուներ իմանալու իր համար, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ էր: Իր կյանքի այդ փուլում նա իր հավատքը հիմնում էր Եկեղեցու շատ վարդապետությունների և իր ծնողների վստահության վրա, որովհետև նա գիտեր, որ իր ծնողները գիտեին, որ այն ճշմարիտ է, և նա վստահում էր նրանց: Սակայն, Օքսֆորդ ժամանելուց հետո, առաջին անգամ իր կյանքում նա ծայրահեղ անհրաժեշտություն ունեցավ իմանալու, թե արդյոք այն ճշմարիտ է:

Օքսֆորդը աշխարհի ամենահին համալսարաններից է: Նա ապրում էր մի շենքում, որը կառուցվել էր 1410թ.: Նա ասել է՝ գեղեցիկ շենք նայելու համար, զարհուրելի՝ ապրելու համար: Կար միայն մի փոքր տեղ, որտեղ նրանք քարե պատի մեջ անցք էին արել և տաքացուցիչ տեղադրել: Նա որոշեց, որ ամեն երեկո՝ ժամը 23:00-ից մինչև 24:00 կտրամադրի Մորմոնի Գրքի ընթերցանությանը և պարզելուն, թե արդյոք այն ճիշտ է: Նա մտահոգված էր, թե արդյոք կկարողանար այդքան շատ ժամանակ տրամադրել, քանի որ կիրառական էկոնոմետրիկայի ուսումնական ծրագիրը չափազանց պահանջկոտ էր, իսկ նա պետք է աշխատեր ավարտել ծրագիրը երկու տարում, մինչ մարդկանց մեծ մասն ավարտում էր երեք տարում, և նա պարզապես չգիտեր, թե կարող էր արդյոք մեկ ժամ հատկացնել այդ գործին: Սակայն նա արեց դա: Նա սկսեց ժամը 23:00-ին, ծնկի իջնելով այդ տաքացուցչի կողքի աթոռի մոտ և բարձրաձայն աղոթելով: Նա ասաց Աստծուն, թե որքան կարևոր էր իր համար պարզելը, թե արդյոք այդ գիրքը ճշմարիտ է, և ասաց Նրան, որ եթե Նա հայտնի իրեն,  որ այն ճշմարիտ է, ապա նա կնվիրի իր կյանքը Նրա թագավորությունը կառուցելու գործին: Եվ նա ասաց Տիրոջը, որ եթե այն ճշմարիտ չլինի, ապա նա պետք է դա հստակ իմանա, որպեսզի նվիրի իր կյանքը ճշմարտությունը գտնելու գործին: Ապա նա նստեց աթոռին և կարդաց Մորմոնի Գրքի առաջին էջը, և երբ հասավ էջի վերջին, կանգ առավ և մտածեց իր կարդացածի մասին, ինքն իրեն հարցնելով. «Կարո՞ղ էր արդյոք սա գրված լինել խաբեբայի կողմից, որը փորձել է խաբել մարդկանց, թե դա իսկապես գրվել է Աստծո մարգարեի կողմից: Եվ թե ի՞նչ նշանակություն ունի դա ինձ համար»: Ապա նա գիրքը վար դրեց և ծնկի իջավ աղոթքի և կրկին բարձրաձայն հարցրեց Աստծուն. «Խնդրում եմ, ասա ինձ, թե արդյոք այս գիրքը ճշմարիտ է»: Ապա նա նստեց աթոռին, վերցրեց գիրքը, թերթեց էջը և կարդաց հաջորդ էջը, կանգ առնելով էջի վերջում և անելով նույն բանը: Նա դա անում էր մեկ ժամ ամեն երեկո, օրեցօր՝ Քվինս Քոլեջ Օքսֆորդի այդ ցուրտ, խոնավ սենյակում:

Երբ նա հասել էր 2 Նեփիի վերջին գլուխներին, մի երեկո, երբ ասաց իր աղոթքը և նստեց իր աթոռին ու բացեց գիրքը, հանկարծակի սենյակ մտավ մի սքանչելի ջերմ սիրող ոգի, որը շրջապատեց նրան և ներթափանցեց նրա հոգու մեջ, պարուրելով նրան սիրո այնպիսի զգացումով, ինչպիսին նա երբեք չէր ունեցել: Եվ նա սկսեց լաց լինել, և չէր կարողանում դադարել, որովհետև երբ արցունքների միջով նայում էր Մորմոնի Գրքում գրված խոսքերին, տեսնում էր այդ խոսքերի ճշմարտությունը, որոնք երբեք չէր կարող պատկերացնել, որ կհասկանար: Նա կարողացավ տեսնել հավերժության փառքերը, և կարողացավ տեսնել, թե ինչ ուներ Աստված պահած իր՝ որպես Իր որդիներից մեկի համար: Նա չէր ուզում դադարել լաց լինելը: Այդ ոգին մնաց իր հետ մեկ ժամ, և այնուհետև ամեն երեկո, երբ նա աղոթում էր և նստում իր սենյակում՝ վառարանի կողքին, Մորմոնի Գիրքը ձեռքին, այդ նույն հոգին վերադառնում էր, և այն փոխում էր նրա սիրտը և կյանքը` հավերժ:

Այժմ, նա ասում է, որ նայում է ետ՝ անցյալում իր այդ ապրած հակասությանը, երբ մտածում էր, թե արդյոք կկարողանար ամեն երեկո մեկ ժամ տրամադրել  դասերից բացի և պարզել, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Նա ասաց, որ իր ողջ ուսման ընթացքում, սա իր երբևէ ստացած առավել օգտակար գիտելիքն էր:

Այժմ, նա սիրով վերադառնում է Օքսֆորդ: Նա ասում է. «Այնտեղ հիմնականում կամ ուսանողներ են, կամ զբոսաշրջիկներ, որոնք եկել են տեսնելու գեղեցիկ համալսարանը: Բայց նա սիրում է վերադառնալ այնտեղ, որովհետև դա սուրբ վայր է, և նա կարող է նայել այդ սենյակի պատուհաններից դուրս, որտեղ ապրել է»: Եվ նա մտածում էր. «Սա է այն տեղը, որտեղ ես իմացա, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Նա իմ կենդանի Քավիչն է, և որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ Եկեղեցու վերականգնման մարգարեն է»:

Երեց Քրիսչենսենն ասաց Այդահոյի ԲՅՀ-ի այդ ուսանողներին. «Ձեզանից ոմանք հավանաբար եկել են այստեղ՝ Ռեքսբուրգ, արդեն իմանալով իրենց համար, որ սա Աստծո Եկեղեցին է: Սակայն նրանց, ովքեր դեռ ապրում են ուրիշների վկայության հիման վրա, ես հրավիրում եմ ամեն օր մեկ ժամ հատկացնել, որպեսզի պարզեք ինքներդ ձեզ համար, թե արդյոք այն ճշմարիտ է, որովհետև դա կփոխի ձեր սիրտը, ինչպես փոխեց իմը»:3

Հովհաննեսի Ե.39-ում մենք կարդում ենք. «Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք թե նորանցով ունիք հավիտենական կեանք, և նորանք են որ ինձ համար վկայում են»:  

Երեց Բրյուս Ս. Հեյֆենն ասել է. «Մենք կարող ենք ունենալ հավերժական կյանք, եթե ցանկանում ենք, բայց միայն այն դեպքում, եթե չկա ոչ մի այլ բան, որը դրանից ավելի շատ ենք ցանկանում»:4

Ճշմարտության իմացության գալը ջանք է պահանջում: Եվ որքան ավելի շատ ջանք ենք մենք գործադրում, այնքան մեծ է հատուցումը: Մորոնին ասել է. «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն` Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին` Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4):

3. Գալ Երկնային Հոր ծրագրի իմացությանը

Հարց համար 3. Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ ինձ համար Երկնային Հոր անձնականացված ծրագիրը:

Մենք բոլորս՝ Երկնային Հոր մոտ վերադարձի ճանապարհին ընտրություններ ենք կատարում: Մեզ համար Նրա ծրագիրը երջանկության ծրագիր է: Ջոզեֆ Սմիթն ասել է. «Երջանկությունը մեր գոյության նպատակը և նախագիծն է» (5: Մեր Երկնային Հայրը ուզում է, որ մենք ուրախություն ունենանք: Յուրաքանչյուրս գծում է իր կյանքի ուղին: Մենք տարբեր ենք: Մեր բնավորությունները, տաղանդները, ֆիզիկական և էմոցիոնալ հատկանիշները տարբեր են: Որոշ հատկանիշներ Աստծուց են: Շատերը ձևավորվում են անձնական կարգապահության միջոցով: Մեր ցանկությունները կարող են հաղթել մեր թերություններին:

Ահա մի օրինակ: Երկրորդ դասարանի մի աղջկա մոտ հայտնաբերեցին տեսողական հիշողությամբ սովորելու թերություն: Դպրոցի բժիշկն ասաց. «Հիշելու և մտապահելու անընդունակ լինելու պատճառով նա միշտ կլինի իր դասարանի վերջում»: Նրա ծնողները որոշեցին չասել նրան իր թերության մասին: Աշխատելով դպրոցում լավ իրեն դրսևորել, նա ստիպված էր ավելի շատ աշխատել՝ հասնելու համար այն ամենին, ինչն ուրիշների մոտ հեշտությամբ էր ստացվում: Նա շրջապատված էր լավ ընկերներով, որոնք լավ առաջադիմություն ունեին դպրոցում: Դա նրան լիցք հաղորդեց: Ավելի երկար ժամանակ էր պահանջվում, որպեսզի նա սովորեր բազմապատկման աղյուսակները երրորդ դասարանում և Միացյալ Նահանգների մայրաքաղաքները հինգերորդ դասարանում: Ավագ դպրոցում նա գրանցվեց դասերի և ետ չնայեց: Սովորելուն տրամադրած անհամար ժամերը նրա նվիրվածության ապացույցը եղան: Այսօր նա սրտանոթային ծանր դեպքերի բուժսպասարկման քույր է աշխատում, և բավականին լավը: Նա և նրա Երկնային Հայրը ծրագիր ունեին:

Մեկ այլ պատմություն: Մոտ մեկ տարի առաջ ես այցելեցի երիտասարդ կանանց դասարան: Ուսուցիչը մեզ խնդրեց գրել մեր տասն առաջնահերթությունները: Ես արագ սկսեցի գրել: Ես պետք է ընդունեմ, որ առաջին միտքս էր՝ համար 1. մաքրել մատիտների դարակը խոհանոցում: Երբ մենք ավարտեցինք մեր ցուցակները, Երիտասարդ Կանանց ղեկավարը մեզ խնդրեց կիսվել մեր գրածներով: Էբբին, որը միայն երկու ամիս առաջ էր 12 տարեկան դարձել, իմ կողքին էր նստած: Ես ուզում եմ, որ դուք լսեք Էբբիի ցուցակը.

  • 1. Ընդունվել քոլեջ Յուտայի Համալսարանում, ներեցեք՝ Յուտայի Պետական Համալսարան:

  • 2. Դառնալ ինտերիերի դիզայներ:

  • 3. Գնալ միսիայի Հնդկաստան:

  • 4. Ամուսնանալ տաճարում վերադարձած միսիոների հետ:

  • 5. Ունենալ հինգ երեխա և տուն:

  • 6. Ուղարկել երեխաներին միսիայի և քոլեջ:

  • 7. Դառնալ «խմորեղեն տվող» տատիկ:

  • 8. Երես տալ թոռներին:

  • 9. Ավելի շատ սովորել ավետարանի մասին և վայելել կյանքը:

  • 10. Վերադառնալ և ապրել Երկնային Հոր հետ:

Դուք չեք պատկերացնի: Ես ասացի. «Շնորհակալություն Էբբի, որ ինձ սովորեցրեցիր, որ պետք է պատկերացնել յուրաքանչյուրիս համար Երկնային Հոր ունեցած ծրագիրը»: Դուք ծրագիր եք կազմում և ապրում ըստ դրա, որքան որ կարող եք: Կլինեն շրջանցումներ: Կամուրջը կարող է փլուզված լինել՝ այստեղ, կլինեն երբեմն խոչընդոտներ՝ այնտեղ, կամ դուք կարող եք թափառել և մոլորվել, բայց դուք կարող եք վերադառնալ ուղու վրա:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Եթե այն, ինչ անում եք, այնքան էլ չի համապատասխանում ձեր ծրագրին, դուք գրեթե միշտ կարող եք ուղղել այն»: Ապա նա ասաց. «Հաղթահարեք դա, սովորեք դրանից» 6: Դուք կարող եք մտածել, թե ետդարձի ճանապարհ չկա: Թշնամին ժպտում է ձեր այդ մտքի վրա: Թույլ տվեք ձեզ վստահեցնել, որ կա վերադառնալու ուղի: Փրկիչն ասել է. «Իմ բազուկը երկարացված է ողջ օրվա ընթացքում» (2 Նեփի 28:32). Նա ասել է. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Ես ուզում եմ մտածել, որ Աստված ավելի շատ բան է անում` մեզ ետ բերելու համար, քան`մենք:

Առաջինը, Նա ակնկալում է, որ մենք գտնենք մեր տեղը Նրա ծրագրում և անենք ամեն-ինչ` ըստ դրա ապրելու համար, հնազանդվելով պատվիրաններին և կանգնելով սուրբ վայրերում: Վեհացման մեր վերջնական նպատակին հասնելու համար, մենք պետք է սկսենք նրանից, որ մեր յուրաքանչյուր որոշումը ընդունենք ըստ դրա: Մենք մենակ չենք: Նա սիրում է մեզ և Նա ճանաչում է մեզ անձնապես: Նա ներգրավված է մեր կյանքի բոլոր մանրամասներում, և, երբեմն, ճանապարհին մենք զգում ենք Նրա ձեռքերի հետքերը մեր մեջքին:

4. Գալ Հոր և Որդու իմացությանը

Հարց համար 4. Ինչպես ես կարո՞ղ եմ գալ Հոր և Նրա Սիրելի Որդու իմացությանը:

Հորը և Նրա Որդուն ճանաչելը մեր գոյության նպատակն է:

Փրկիչը, աղոթելով Հորը, ասաց. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. և նրան, որ ուղարկեցիր` Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես ԺԷ.3):

Լամանը և Լեմուելը «չգիտեին գործերն այն Աստծո, որը ստեղծել էր իրենց» (1 Նեփի 2.12): Ս. Ս. Լյուիսն ասել է. «Քանի դեռ դուք հպարտ եք, դուք չեք կարող ճանաչել Աստծուն»: 7 Թշնամին ցանկանում է, որ մենք չճանաչենք Աստծուն: Նա նաև ցանկանում է, որ մենք տարվենք անցյալի զգացումներով, լինենք շփոթված և շրջապատված աղմուկով, շեղումներով և այն ամենով, ինչ կարող է խանգարել մեզ ունենալ այն խաղաղ պահերը, երբ մենք անձնապես փնտրում ենք Տիրոջը: Որևէ բանով ծայրահեղ աստիճանի տարվելը նույնպես Սատանայի գործիքներից է: Միայն մենք կարող ենք բավական ժամանակ ստեղծել մեզ համար` Տիրոջը ճանաչելու համար:

Երբ մենք խոնարհ ենք, ենթարկվող կամ հեզ, մենք մոտենում ենք Նրան: Ֆրենսիս  Վեբստերը, որը 1856թ. Մարտին ձեռնասայլակների ընկերության հետ անցնում էր Վայոմինգի ամայի ճանապարհով, ասել է ի պաշտպանություն խմբի. «Յուրաքանչյուրս անցավ դրա միջով, ունենալով բացարձակ գիտելիք, որ Աստված ապրում է, քանզի մենք ծանոթացանք նրա հետ մեր ծայրահեղ հանգամանքներում»: 8

Մենք գալիս ենք Փրկչի իմացությանը, երբ թույլ ենք տալիս Նրան մտնել մեր կյանք: Մենք ավելի հեշտ ենք ներում և ավելի պատրաստակամ ենք ծառայում, երբ Նա դառնում է մեր կյանքի մասը: Երբ մեր սրտերը բաց են և ընդունող, մենք ավելի ենք նմանվում Նրան: Այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ Նա մեզ հետ է եղել ողջ ժամանակ: Մենք խաղաղվում ենք: Մեր փորձությունները այլևս բեռ չեն, այլ` օրհնություններ, որովհետև դրանք ճանապարհ են հարթում մեզ համար դեպի Նա:

«Նեղությունների մեջ էլ պարծենում ենք, - ասել է Պողոսը,- գիտենալով որ նեղությունը համբերություն է գործում,

համբերությունը` փորձառություն, փորձառությունը` հույս.

Հույսն էլ չէ ամաչեցնում. որովհետև Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռովը` որ տրուեցավ մեզ» (Հռովմայեցիս Ե.3--5):

Ս. Ս. Լյուիսը խոսում է նրանց մասին, ովքեր սկսել են ճանաչել Քրիստոսին որպես «նոր մարդիկ»: Նա ասել է. «Նոր մարդիկ երկրագնդի վրա ամենուր են` այստեղ և այնտեղ: … Այժմ, և այն ժամանակ, մարդ հանդիպում էր նրանց: Նրանց … դեմքերը և նրանց ձայները տարբերվում են մեզանից` ավելի ուժեղ են, հանգիստ, երջանիկ, փայլատակող: Նրանք սկսում են այնտեղից, որտեղ մեզանից շատերը հրաժարվել են: … Նրանք ուշադրություն չեն գրավում դեպի իրենց: Դուք սկսում եք մտածել, թե բարի եք նրանց հանդեպ, մինչ իրականում նրանք են բարի ձեր հանդեպ: Նրանք սիրում են ձեզ ավելի, քան այլ մարդիկ, սակայն ձեր կարիքը ավելի քիչ ունեն: … Թվում է, նրանք շատ ժամանակ ունեն, և դուք կզարմանաք, թե որտեղից է դա գալիս: …

…Նոր մարդիկ դառնալու համար պետք է կորցնել այն, ինչը մենք այժմ կոչում ենք «ինքներս մենք»:  Եվ ինքներս մեզանից մենք պետք է գնանք դեպի Քրիստոսը: Նրա կամքը պետք է դառնա մերը, և մենք պետք է մտածենք Նրա մտքերը»:9

Ինքներս մեզ համար իմացության գալու գործընթացը

Սուրբ Հոգու իմացության, Մորմոնի Գրքի ճշմարտացիության իմացության և յուրաքանչյուրիս համար Երկնային Հոր ծրագրի և Հոր ու Որդու իմացության գալը սքանչելի ընթացք է:

Սրանցից յուրաքանչյուրի իմացության գալու համար կա ուղի: Կարո՞ղ եք տեսնել այն:

Նեփին այդ ուղին այսպես է սահմանել. «Դուք չեք հիշում այն բաները, որ Տերն ասել է. Եթե դուք չկարծրացնեք ձեր սրտերը և խնդրեք ինձ հավատքով, հավատալով որ կստանաք, ջանասիրությամբ պահելով իմ պատվիրանները, իհարկե, այս բաները հայտնի կդարձվեն ձեզ» (1 Նեփի 15.11):

Կարո՞ղ եք տեսնել ընթացքը:

Նեփին ասում է, որ այս ընթացքը ներառում է.

  • • Խոնարհ սիրտ ունենալը:

  • • Հավատքով խնդրելը: Աղոթքով Տիրոջ օգնությունը հայցելը:

  • • Ջանասիրությամբ գործելը` պատվիրանները պահելիս և Տիրոջ կամքը կատարելիս:

  • • Եվ Տիրոջ ձեռքը տեսնելը: Այդպես այն հայտնի կդառնա ձեզ: Նրա ձեռքը ձեր կյանքում տեսնելը Նրա սիրո ապացույցն է: Որքան շատ եք դուք տեսնում Նրա ձեռքը, այնքան ավելի շատ Նա ներգրավված կլինի ձեր կյանքում: Ահա’ այդպես եք դուք սկսում ճանաչել Փրկչին, որին նախկինում ճանաչել եք:

Մորմոնի ջրերում մարդիկ աճեցին իրենց հավատքի մեջ` աղոթքի միջոցով: Ջանասիրությամբ նրանք գործեցին և սովորեցին պահել հանգստյան օրը: Նրանք սովորեցին աշխատել իրենց սեփական ձեռքերով և ծառայել ուրիշներին` բաժին հանելով` և աշխարհիկով, և հոգևորով: Մոսիայի որդիները քննել էին սուրբ գրքերը և նվիրվել շատ աղոթքի ու ծոմի: Նրանք նաև վճարեցին իմացությանը գալու գինը:

Ինձ տպավորել էր այն փաստը, որ Երեց Քրիսչենսենը աղոթեց բարձրաձայն և խոստացավ Տիրոջը, որ, եթե Նա հայտնի իրեն Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին, նա իր կյանքը կնվիրի արքայության կառուցմանը: Նա ջանասեր էր, և իր ամենօրյա զոհաբերության միջոցով, նա գիտելիք ստացավ:

Էբբին ծրագիր էր մշակել, և ջանասիրության շնորհիվ նա ապրում է ըստ դրա: Իր Երկնային Հոր մոտ` տուն վերադառնալու նրա նպատակը կհաստատվի նրա ամենօրյա որոշումներով: Նա գալիս է իր համար Տիրոջ ծրագրի իմացությանը:

Ինքներս մեզ համար գիտելիք ստանալը շատ անձնական է: Եվ մենք կարող ենք մեր կյանքում բազում անգամներ «իմացության գալ»: Դա մի ընթացք է, որով մենք ջանում ենք հիշել այն, ինչ մի ժամանակ գիտեինք: Միայն իմացեք սա` դուք ճանաչում եք Նրան, և եթե դուք երբևէ կասկածեք, թե արդյոք Նա ճանաչում է ձեզ, միայն հարցրեք: Երեխաների խմբի «Երեխայի աղոթքը» երգը այսպես է սկսվում. «Երկնային Հայր, դու իսկապես այստե՞ղ ես: Լսո՞ւմ ես արդյոք ամեն երեխայի աղոթքը»:10 Ես վկայում եմ` Այո, Նա լսում է: Տերը կարող է ուսուցանել մեզ, եթե մենք խնդրենք: Ծնկի իջեք աղոթք անելու և բարձրաձայն հարցրեք. «Արդյո՞ք ես իսկապես Քո որդին կամ դուստրն եմ: Դու սիրո՞ւմ ես ինձ»: Ապա լսեք: Խնդրելու մեջ մի շատ խոնարհեցնող տարր գոյություն ունի: Խնդրելը հավատքի արտահայտում է:

Ջոզեֆ Սմիթը` 14 տարեկան պատանի տղա, Նյու Յորքում մի սքանչելի վայրում, Պալմիրա քաղաքում, սուրբ պուրակում հավատքով խնդրեց, որ իմանար: Նա ասաց. «Ես տեսա երկու Կերպար, և նրանք իսկապես խոսեցին ինձ հետ: … Ես տեսիլք տեսա, ես գիտեի դա, և ես գիտեի, որ Աստված գիտեր դա, և ես չէի կարող մերժել այն» (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.25): «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրում է» (ՎևՈւ 76.22):

Երուսաղեմում, կիրակի օրվա ավարտին` շաբաթվա առաջին օրվա լուսաբացին, Մարիամ Մագդաղենացուն և մյուս Մարիամին ողջունեցին երկու հրեշտակ` այգու մի սքանչելի վայրում: Հրեշտակներն ասացին.

«Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Հիսուսին եք որոնում:

Այստեղ չէ. որովհետև հարություն առավ» (տես Մատթեոս 28.1-6, footnotes 2a, 3a, and 5a; from Joseph Smith Translation):

Գալով հարություն առած Փրկչի` Հիսուս Քրիստոսի իմացությանը, մենք սկսում ենք իմանալ, որ Իր Քավության միջոցով Նա թեթևացրեց բոլոր ցավերը: Նա հանգստություն և սփոփանք է բերում բոլոր հոգնածներին: Նա կարող է կրել մեր բեռը և հանգստություն պարգևել բոլոր նրանց, ովքեր իրենց զգում են անհամապատասխան և ցանկանում են փոխվել:

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնն ասել է. «Երբ մենք անցնենք վարագույրի մյուս կողմը, ոչինչ, [ոչինչ] մեզ այնքան չի զարմացնի, որքան այն, թե որքան լավ ենք մենք ճանաչում մեր Հորը և որքան ծանոթ է մեզ Նրա դեմքը»: 11 Մենք ճանաչում ենք Նրան»:

Այստեղ` Յուտայի Համալսարանում գտնվում են իմ Մորմոնի ջրերը: Այս համալսարանը սքանչելի է իմ աչքերում, քանզի այստեղ է, որ ես եկա իմ Քավչի իմացությանը: Ես հպարտությամբ կանգնած եմ` որպես Երկնային Հոր և Փրկչի վկա: Սուրբ Հոգու զորությամբ ես գիտեմ, որ Նրանք ապրում են: Դուք անձնական նշանակություն ունեք և թանկ եք Նրանց համար: Դուք ճանաչում էիք Նրանց` դեռ այս երկիր գալուց առաջ: Քայլելով ձեր ուղով, համբերեք: Երկնային Հայրը գրկաբաց սպասում է ձեզ: Ես սիրում եմ ձեզ: Ես աղոթում եմ ձեզ համար՝ որպես Նրա զավակների: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

© 2011 by Intellectual Reserve, Inc.  Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը. 2/11: Թարգմանության հաստատումը. 2/11: Coming to Know-ի թարգմանությունը: Armenian PD50031652 201

Notes

1. Joseph Smith, in History of the Church, 4:570.

2. Brigham Young, Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 50.

3. Clayton M. Christensen, “Decisions for Which I’ve Been Grateful” (Brigham Young University–Idaho devotional, June 8, 2004), http://www.byui.edu/Presentations/Transcripts/Devotionals/2004_06_08_Christensen.htm.

4. Bruce C. Hafen, in Conference Report, Apr. 2004, 101; or Ensign, May 2004, 98; italics in original.

5. Joseph Smith, in History of the Church, 5:134.

6. Thomas S. Monson, “Joy in the Journey,” in Awake, Arise, and Come unto Christ: Talks from the 2008 BYU Women’s Conference (2009), 3.

7. C. S. Lewis, Mere Christianity (1980), 124.

8. Francis Webster, quoted in Gordon B. Hinckley, in Conference Report, Oct. 1991, 77; or Ensign, Nov. 1991, 54.

9. Lewis, Mere Christianity, 223–24.

10. “A Child’s Prayer,” Children’s Songbook, 12.

11. Ezra Taft Benson, “Jesus Christ—Gifts and Expectations,” in Speeches of the Year, 1974 (1975), 313.

^ Back to top