The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside

Ամուր բռնվեք մարգարեների խոսքերից

Երեց Նիլ Լ. Անդերսեն
Յոթանասունի Նախագահությունից
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար • 4 մարտի, 2007թ. Բրիգամ Յանգ Համալսարան

Երեց Նիլ Լ. ԱնդերսենԵրեսուներեք տարի առաջ, երբ ես Բրիգամ Յանգ Համալսարանի ուսանող էի, մի փոքր դեր ունեի երեկոյան հավաքների ժամանակ, որոնք նման էին այս երեկույթին: Խոսնակը Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն էր, և ես հայտնվեցի նրա կողքին, քայլելով դեպի Մերիոտ Կենտրոնի մուտքը: Ես հարցրեցի նրան, թե արդյոք նա երբևէ նյարդայնացել է նման մեծ լսարանի առջև կանգնելով: Ժպիտով նա պատասխանեց. «Եղբա՛յր Անդերսեն, դուք գիտե՞ք, որ սուրբ գրություններն ասում են. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» (ՎևՈւ 38.30)»: Ես դողում եմ գլխիցս մինչև ոտքերիս ծայրը: Այսօր ես հասկանում եմ, թե ինչ էր նա զգում:

Ես իմ սերն ու հարգանքն եմ հայտում ձեզ բոլորիդ, ովքեր նստած են այստեղ, և նրանց, ովքեր հավաքված են ամբողջ աշխարհում: Ես գիտեմ ձեր բարության և ավետարանին նվիրված լինելու մասին, ձեր հավատի և ապագայի հանդեպ հույսի, և Երկնային Հորը գոհացնելու ձեր ցանկության մասին: Ես աղոթում եմ, որ Տիրոջ Հոգին օրհնի իմ խոսքերը և խորացնի ձեր հասկացողությունը:

Ամուր բռնեք երկաթե ձողից

Ես ցանկանում եմ այս հանդիպմանը ձեզ պատմել Տիրոջ ղեկավարող ձեռքի մասին: Հունվարի սկզբին ես աշխատել եմ կազմակերպել և նախանշել այն, ինչ պետք է ասեմ ձեզ: Իմանալով, որ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը պետք է ելույթ ունենա ձեր առաջ փետրվարին, ես հարցրեցի նրան, թե արդյոք արդեն որոշել է իր ելույթի թեման:

Ես ապշած էի, երբ լսեցի, որ նա պատրաստվում էր խոսել երկաթե ձողից ամուր բռնվելու մասին: Դա հենց այն վերնագիրն էր, որը ես ընտրել էի իմ ելույթի համար: Երգչախումբն արդեն պատրաստում էր այն սքանչելի համարը, որը հենց նոր ներկայացրեցին մեզ:

Երբ ես և Երեց Բեդնարը քննարկում էինք մեր պատրաստած ուղերձները, ակնհայտ էր, որ մենք տարբեր ձևով էինք մոտեցել տվյալ թեմային: Երեց Բեդնարը մի պահ մտածեց և ասաց. «Տերը սիրում է Եկեղեցու երիտասարդ չափահասներին: Դրանում հատուկ նպատակ կա: Սա է ուղերձը, որը Տերը ցանկանում է, որ հղենք»: Ես որոշեցի շարժվել ըստ դրա:

Այնուհետև, մեկ շաբաթ անց, մինչև Երեց Բեդնարի ելույթը, Տասներկու Առաքյալների Քվորումի Գործող Նախագահ Բոյդ Ք. Փաքերը ԲՅՀ-ում ուղերձ հղեց, որը վերնագրել էր` Լեքիի երազը և դուք:1 Նա ևս իր ելույթի մեջ խոսեց երկաթե ձողից ամուր բռնվելու նշանակության մասին:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, սա այն թեման էր, որի մասին Տերը ցանկանում է, որ դուք մտածեք:

Նախագահ Փաքերի և Երեց Բեդնարի ելույթներից, և Մորմոնի Գրքի ձեր անձնական ուսումնասիրությունից դուք կհիշեք կյանքի ծառի մասին Լեքիի երազի հիմնական տարրերը: Երեց Բեդնարը մեզ սովորեցրել է, որ կյանքի ծառը, որը նույնականացվում է Աստծո սիրո հետ, ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, և որ ծառի պտղից ճաշակելուց ստացված ուրախությունն ու երջանկությունը խորհրդանշում է Փրկչի Քավության օրհնությունները (տես 1 Նեփի 8.10; 11.8–9, 21–24):2

Կար նաև մեծ և ընդարձակ շենքը (տես 1 Նեփի 11.35–36; 12.18): Նախագահ Փաքերի ելույթը բացեց երազի այդ հատվածի մասին մտքի այլ ուղիներ:

Երազում կային նաև խավարի ամպեր (տես 1 Նեփի 12.16–17), որոնք ներկայացնում էին դևին, և փակում դեպի ծառը տանող ճանապարհը (տես 1 Նեփի 8.19–20): Վերջապես, կար երկաթե ձողը (տես 1 Նեփի 8.24–25), որը ներկայացնում էր Աստծո խոսքը, որը թույլ էր տալիս հաջողությամբ անցնել խավարի միջով և հասնել ծառին:

Երգչախումբն այնքան գեղեցիկ էր երգում.

Բռնեք ձողը, երկաթե ձողը:
Այն ամուր է, պայծառ և ճշմարիտ:
Երկաթե ձողը Աստծո խոսքն է:
Այն ապահով մեզ կառաջնորդի:
3

Որքա՜ն էինք մենք սիրում երգել այս երգը իսպաներեն և պորտուգալերեն, և որքան կուզենայի լսել այն բոլոր լեզուներով նրանց, ովքեր այս երեկո լսում են մեզ:

Նեփին մեզ խոստացել է, որ «նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի. ոչ էլ գայթակղությունները և հակառակորդը կարող են հաղթել նրանց . . . տանելով դեպի կործանում» (1 Նեփի 15.24):

Երկաթե ձողն Աստծո խոսքն է: Ես սիրում եմ դրա մասին այսպես մտածել. Աստծո խոսքը երեք շատ ամուր տարր է պարունակում, որոնք միահյուսված են և օգնում են միմյանց ձևավորել մի հաստատուն ձող: Այդ երեք տարրերն են. առաջին, սուրբ գրությունները կամ հին մարգարեների խոսքերը: Դուք կհիշեք անցյալ ամիս Երեց Բեդնարի հնչեցրած սուր հարցը. «Արդյո՞ք դուք և ես ամեն օր կարդում ենք, ուսումնասիրում և քննում սուրբ գրություններն այնպես, որպեսզի կարողանանք ամուր բռնել երկաթե ձողից»:4

Աստծո խոսքի երկրորդ տարրն է անձնական հայտնությունը և ոգեշնչումը, որը մեզ տրվում է Սուրբ Հոգու միջոցով: Նախագահ Փաքերն այսպես է ասել.

«Եթե դուք բռնված եք ձողից, ապա կարող եք զգալ ձեզ առաջ տանող ճանապարհը Սուրբ Հոգու պարգևով: . . .

Բռնեք երկաթե ձողը, և թույլ մի տվեք, որ այն դուրս պրծնի ձեր ձեռքից: Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք զգալ կյանքի միջով առաջ տանող ձեր ճանապարհը: (Տես 3 Նեփի 18.25; ՎևՈւ 9.8)»:5

Այսօրվա իմ թեման երրորդ տարրն է, այն կարևորագույն տարրը, որը կապված է նախորդ երկուսի հետ: Երկաթե ձողի այս երրորդ մասը ներկայացնում է կենդանի մարգարեների խոսքերը: Մենք պետք է ամուր բռնենք Աստծո խոսքից, որը տրվում է կենդանի մարգարեների կողմից: Իմ աղոթքն է, որ այսօր միասին անցկացրած մեր ժամանակը մեծացնի մեր ուշադրությունն այն ամենի հանդեպ, ինչ ուսուցանում են կենդանի մարգարեները, արագացնի մեր արձագանքը նրան, ինչ մենք սովորում ենք նրանցից, և խորացնի մեր հասկացողությունը` թե ինչ է նշանակում ամուր բռնվել նրանց խոսքերից:

Ապրող մարգարեների խոսքերը

Շատ տարիներ առաջ Նախագահ Ջորջ Ք. Քենոնը, որն այդ ժամանակ Առաջին Նախագահության անդամ էր, ասել է.

«Մենք ունենք Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերի Գիրքը, սակայն այս բոլոր գրքերը, առանց կենդանի հայտնիչների և Տիրոջ կողմից եկող հայտնության անդադար հոսքի, չի տանի ոչ մի ժողովրդի դեպի Աստծո Սելեստիալ Արքայությունը: Սա կարող է թվալ տարօրինակ հայտարարություն, սակայն որքան էլ որ տարօրինակ այն հնչի, այնուամենայնիվ ճշմարիտ է:

Անշուշտ, այդ գրություններն անգին են: Դրանք չեն կարող որևէ կերպ գնահատվել, ոչ էլ կարող են շատ մանրամասն ուսումնասիրվել: Բայց իրենք իրենցով, այն ամբողջ լույսով, որ կարող են տալ, դրանք բավարար չեն առաջնորդելու մարդու զավակներին և տանելու նրանց Աստծո ներկայություն: Այդպիսի առաջնորդություն ստանալու համար պահանջվում է կենդանի Քահանայություն և Աստծո անընդհատ հայտնություն` ըստ այն հանգամանքների, որում մարդիկ ապրում են»:6

Իհարկե, մենք այս երեկո այստեղ հավաքվածներս սիրում ենք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին, Առաջին Նախագահության երկու խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումին: Սակայն մեր սերը և մեր նվիրվածությունը ընդունելով ես հարցնում եմ. «Կարո՞ղ է այս Եղբայրների խորհրդին և ուսմունքներին ուղղված մեր ուշադրությունը լինի ավելի ակտիվ, փնտրող և արձագանքող»:

Մտածեք, թե ինչպես դուք կպատասխանեիք հետևյալ հարցերին.

Կարո՞ղ եք ինձ ասել Առաջին Նախագահության երեք անդամների անունները, և նրանց անունները, ովքեր Տասներկու Առաքյալների կազմում են: Դրանք այն 15 տղամարդիկ են, որոնց ես և դուք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Եթե մենք ցույց տայինք այս Եղբայրների նկարները, դուք կճանաչեի՞ք նրանց: Մենք հազվադեպ ենք ուշադրություն դարձնում որևէ մեկին, ում չենք ճանաչում:

Կարո՞ղ եք կիսվել ինձ հետ, թե անցյալ հոկտեմբերի գերագույն համաժողովին ինչ խորհուրդ են տվել Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները: Եվ, կարո՞ղ եք դուք մտաբերել այն մտահոգությունները, որոնք արտահայտել են Նախագահ Հինքլին, Նախագահ Մոնսոնը և Նախագահ Ֆաուստը Ensign-ում և Լիահոնայում տպագրված Առաջին Նախագահության ուղերձներում` այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում:

Իսկ ավելի լավ է ինձ հետ կիսվեիք ձեր կայացրած վերջին որոշումներից մեկով, որով դուք ինչ-որ բան եք փոխել ձեր կյանքում, հետևելով այս 15 տղամարդկանցից որևէ մեկի կողմից ստացած խորհրդին:

Այս հարցերի կարևորության պատճառը գտնվում է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների կոչումների և պարտականությունների մեջ: Երբ էլ որ Տիրոջ Եկեղեցին հիմնվում է, Տերը մարգարեներ և առաքյալներ է կանչում: Փրկիչն ասել է. «Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ, և ես ձեզ կարգեցի» (Հովհաննես ԺԵ.16): Այդ տղամարդկանց իրենց կարգումը հոգևոր զորություն և լուրջ պատասխանատվություն է տալիս, իմանալու և վկայելու զորություն, և սովորեցնելու ու օրհնելու պատասխանատվություն: Այն նաև պատասխանատվություն և խոստում է տալիս մեզ: Մենք պատասխանատվություն ենք կրում լսելու և հետևելու, և մենք ունենք այն օրհնությունների խոստումը, որոնք կհետևեն, եթե մենք հավատանք և գործենք ըստ նրանց խոսքերի:

Երբ Տերն Իր Հարությունից հետո Ամերիկայում կանչեց տասներկու աշակերտներին, նա սովորեցրեց մարդկանց. «Երանելի եք դուք, եթե ուշք դարձնեք այս տասներկուսի խոսքերին, որոնց ես ընտրել եմ ձեր միջից` ծառայելու ձեզ և լինելու ձեր ծառաները» (3 Նեփի 12.1): Մեր օրերում, շատ դժվար ժամանակներում, Տերը Սրբերին խոստացավ. «Եվ եթե իմ ժողովուրդն ականջ դնի իմ ձայնին և իմ ծառաների ձայնին, որոնց ես նշանակել եմ առաջնորդելու իմ ժողովրդին, ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չեն հեռացվի իրենց տեղից» (ՎևՈւ 124.45):

Սա է Տիրոջ ճանապարհը: Նա կանչում է 15 տղամարդկանց «կյանքի սովորական բնագավառներից»,7 և շնորհում նրանց մեզ առաջնորդելու և ղեկավարելու բանալիները և զորությունը: Մենք պարտադրված չենք հնազանդվելու, չկա որևէ պարտադրություն: Սակայն, եթե մենք ուշադիր լինենք նրանց խոսքերի հանդեպ, եթե մենք լինենք արձագանքող և պատրաստ փոխելու մեր պահվածքը, երբ Սուրբ Հոգին հաստատում է նրանց խորհուրդը, մենք չենք տեղահանվի մեր տեղից, այսինքն, մենք ամուր բռնված կլինենք երկաթե ձողից և ընդմիշտ կմնանք ապահով դեպի կյանքի ծառը տանող ճանապարհին:

Ինչպե՞ս ենք փնտրում կենդանի մարգարների խորհուրդը և ամուր բռնվում դրանից: Եկեք մոտենանք այս հարցին, ավելի խորը մտածելով այն երեք բառերի մասին, որոնք մենք օգտագործում ենք այս տղամարդկանց` մարգարներին, տեսանողներին և հայտնողներին հաստատելիս:

Մարգարեներ

Առաջինը, մարգարե խոսքն է: Հովհաննես Առաքյալն ասել է. «Հիսուսի մասին վկայությունը մարգարեության ոգի է» (Հայտնություն ԺԹ.10): Մարգարեները վկայում են Քրիստոսի մասին: Կենդանի Քրիստոսի մասին նրանց հաստատուն վկայությունը Եկեղեցու և աշխարհի համար մեծագույն օրհնություններից է: Տերը հայտարարել է, որ այդ տղամարդիկ պետք է լինեն «հատուկ վկաներ Քրիստոսի անունով ողջ աշխարհում» (ՎևՈւ 107.23): Այդ ամենից բացի, նրանց ձայները բարձրացվում են Նրա աստվածայնության և Իրականության վկայության մեջ: Այս վկայությունը, որը ծնվել է նրանց աշակերտ լինելու ընթացքում և ամրացվել իրենց կարգման մեջ, կարող է էական ազդեցություն ունենալ մեր զգացմունքների վրա:

Նրանց վկայություններն արտահայտվում են պարզ, թույլ տալով Սուրբ Հոգուն վկայությունը հասցնել մեր սրտերին: Օրինակ, մենք կարող ենք լսել, ինչպես են նրանք վկայում այսպիսի խոսքերով. «Այնքան վստահ, որքան ես գիտեմ, որ այստեղ եմ, և դուք այստեղ եք, ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա ապրում է»:8 Կամ. «Ես հստակ համոզված եմ, որ Հիսուսը մեր աստվածային Փրկիչն է, Քավիչը և Հայր Աստծո Որդին: Ես գիտեմ նրա իրական լինելու մասին հաստատուն համոզվածությամբ, այնքան սուրբ, որ ես չեմ կարող արտահայտել»:9

Թեև այս պնդումները զորեղ են, այս խոսքերին ուղեկցող հոգևոր հաստատումն է, որ բռնկվում է մեր սրտերում և ամրացնում մեզ:

Բացատրելով հրեշտակների դերը, Մորմոնն ուսուցանել է.

«Եվ նրանց ծառայության պաշտոնն է [հրեշտակների ծառայությունը] . . .նախապատրաստելու ճանապարհը մարդկանց զավակների մեջ, հայտարարելով Քրիստոսի խոսքը Տիրոջ ընտրյալ անոթներին, որ նրանք կարողանան վկայություն տալ նրա մասին:

Եվ այդպես անելով, Տեր Աստված ճանապարհ է նախապատրաստում, որ մնացած մարդիկ հավատ ունենան առ Քրիստոս, որպեսզի Սուրբ Հոգին տեղ ունենա նրանց սրտերում» (Մորոնի 7.31—32):

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Տիրոջ ընտրված անոթներն են:

Փրկչի հանդեպ մեր անձնական հավատն աճում և զարգանում է մեր կյանքի ժամանակի ընթացքում: Կարող են լինել կասկածի կամ հուսահատության պահեր, երբ մենք զգանք, կարծես պարփակված ենք խավարի մշուշով: Մի թերագնահատեք այն, որ մենք բոլորս կարող ենք ստանալ Փրկչի մասին լուրջ և հաստատուն վկայություն, որը մեզ բերում են Նրա հատուկ վկաները: Այդ վկայությունը, որը գալիս է հավատի հոգով, կամրացնի մեզ դժվարության պահին և հաստատուն հիմք կտա, երբ մենք առաջ շարժվենք դեպի կյանքի ծառը տանող ճանապարհով: Ամուր բռնվեք մարգարեների խոսքերից: Խորհեք դրանց շուրջ: Հավատացեք նրանց: Հետևեք նրանց:

Թույլ տվեք ձեզ համար մի օրինակ բերել: Իմ ընկերներից մի երիտասարդ կորցրել էր իր փոքր դստերը ողբերգական պատահարի արդյունքում: Միայնակության պահերին, որոնք հաջորդեցին, նա հարցնում էր «ինչո՞ւ», և տխրությունը և կասկածը սկսեցին թափանցել նրա կյանքը: Նա ինձ ասաց, որ վստահ չէր, որ այլևս հավատում է: Ես նրան առաջարկեցի, որ այս դժվարին ժամանակներում նա մի գուցե ավելի քիչ տրվի իր կասկածներին և մի քիչ ավելի շատ ապավինի Փրկչի խոսքերին և Փրկչի ընտրած անոթների խոսքերին: Ընկերս իրեն նվիրեց սուրբ գրությունների, Փրկչի խոստումների և կենդանի մարգարեների վերահաստատող վկայություններին: Նա ամուր բռնվեց Փրկչի մասին նրանց հաստատուն վկայությունից, երբ իր սեփական վկայությունը կարծես թուլանում էր: Նա ամուր բռնվեց երկաթե ձողից: Ժամանակի հետ խավարը ցրվեց, կրկին երևան եկավ ծառը, և նա ճաշակեց Քավության թանկարժեք պտղից:

Տեսանողներ

Հաջորդը, ի՞նչ է տեսանողը: Մորմոնի Գրքում Ամմոնը բացատրել է տեսանողի դերը Լիմքի թագավորին. «Բայց տեսանողը կարող է իմանալ բաների մասին, որոնք անցյալ են, և նաև բաների մասին, որոնք պետք է գան, և նրանց միջոցով բոլոր բաները պետք է բացահայտվեն, . . . և թաքնված բաներ պետք է ի լույս գան, և բաներ, որոնք չեն իմացվել, պիտի իմացվեն նրանց միջոցով» (Մոսիա 8.17):

Նայեք այս սքանչելի նկարին:

Ի՞նչ եք տեսնում: Դուք չէի՞ք ցանկանա նավարկել այս գեղեցիկ վայրում: Արդյո՞ք այն հմայիչ չի երևում:

Իսկ եթե ձեր տեսադաշտը հանկարծակի լայնացվեր, և դուք տեսնեիք սա:

Նավարկելը բավականին տարբերվում է ձեր առաջին ընկալումից:

Հոգեպես տեսանողները տեսնում են ավելի լայն դաշտում: Նրանք տեսնում են այն, ինչ մենք երբեմն չենք կարող տեսնել: Նրանց խոսքերն ու խորհուրդը մեզ օգնում են ավելի լայն տեսադաշտ ունենալ: Եթե մենք լսենք նրանց խորհրդին, ամուր բռնվելով երկաթե ձողից, մենք ապահով կլինենք:

Թույլ տվեք ձեզ մի օրինակ բերել: Նախագահ Հինքլին զորությամբ խոսել է տասանորդի օրհնությունների մասին: Նա հաճախ է խոսում Գերագույն Իշխանությունների հետ այս թեմայով: Նա ասել է.

«Մենք կարող ենք վճարել մեր տասանորդը: Սա ոչ այդքան փողի, որքան հավատի խնդիր է . . .

Ես ձեզ կոչ եմ անում, . . . ձեզանից յուրաքանչյուրին, վստահել Տիրոջ խոսքին այս կարևոր հարցում»:10

«Մենք կրկնում ենք Տիրոջ խոստումը, որը նա տվել է հնում մարգարե Մաղաքիայի միջոցով, որ նա կբացի երկնքի պատուհաները նրանց համար, ովքեր ազնիվ են իր հետ իրենց տասանորդները և նվիրատվությունները վճարելու հարցում, որ խոստացված օրհնությունները այնքան շատ կլինեն, որ տեղ չի լինի դրանց համար»:11

2001թ. աշնանը Տասներկուսից երեքը Բրազիլիայում էին միևնույն ժամանակ, և յուրաքանչյուրը սովորեցնում էր ազնիվ տասանորդի օրհնությունների մասին: Մի քանի ամիս անց, Սան Պաոլոյից մի երիտասարդ ուսանողուհի քննության ենթարկվեց: Նա աշխատում և միաժամանակ սովորում էր: Ահա նրա խոսքերը, ինչպես պատմում է Նախագահ Հինքլին.

«Համալասանը, որտեղ ես սովորում էի, կանոնակարգ ուներ, որն արգելում էր ուսանողներին [որոնք չեն վճարել իրենց բոլոր վարձերը] մասնակցել քննություններին . . .

Ես . . . լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ էի: Հինգշաբթի օրը ստացել էի աշխատավարձս: Երբ հաշվում էի ամսական բյուջեն, հասկացա, որ չէի կարող վճարել և տասանորդը, և համալսարանի վարձը: Ես պետք է ընտրեի դրանցից մեկը: Ամսվա քննությունները պետք է սկսեին հաջորդ շաբաթ, և եթե ես դրանք չհանձնեի, ապա կկորցնեի մի ամբողջ ուսումնական տարի: Ես մեծ անհանգստություն էի զգում: Սիրտս ցավում էր: . . . Ես ցավալի որոշում պետք է կայացնեի, և ես չգիտեի` ինչ անել»:

Աղոթքի միջոցով նա որոշեց, որ պետք է ապավիներ Տիրոջը և մարգարեների խոսքերին: Հաջորդ օրը նա ճանապարհներ էր փնտրում քննությունները հանձնելու, սակայն չէր կարողանում լուծում գտնել: Ապա նա բացատրել է, թե ինչ պատահեց:

«Աշխատանքային օրն ավարտվում էր, երբ ղեկավարս մոտեցավ և տվեց ինձ օրվա վերջին հրահանգները . . . Հանկարծ, նա դադար տվեց և . . . հարցրեց. «Ինչպե՞ս է ուսումդ»: Ես զարմացած էի: Միակ բանը, որ կարող էի պատասխանել . . . սա էր` ամեն ինչ լավ է: Նա ուշադիր նայեց ինձ և ցտեսություն ասաց . . .

Հանկարծ քարտուղարուհին մտավ սենյակ և ասաց, որ ես շատ բախտավոր եմ: Երբ հարցրեցի ինչումն է բանը, նա ժպտալով պատասխանեց. «Տնօրենը հենց նոր ասաց, որ այս պահից ընկերությունն ամբողջովին կվճարի ուսման վարձը և քո գրքերի համար: Տուն գնալուց առաջ մի պահ կանգ առ իմ սեղանի մոտ և տեղեկացրու ինձ ծախսերի մասին, որպեսզի վաղը քեզ համար չեկ պատրաստեմ»:

Այդ երիտասարդ ուսանողուհին նկարագրել է իր զգացմունքները. «Երբ քարտուղարուհին գնաց, ես արտասվելով և շատ հեզաբար ծնկի իջա հենց այնտեղ, որտեղ կանգնած էի, և շնորհակալություն հայտնեցի Տիրոջն Իր առատաձեռնության համար: Ես . . . ասացի Երկնային Հորը, որ կարիք չկար, որ Նա օրհներ ինձ այդքան շատ: Ես միայն մեկ ամսվա վճարի կարիք ունեի, իսկ կիրակի օրը վճարած իմ տասանորդը շատ փոքր էր, համեմատած իմ ստանալիք գումարի հետ: Այս աղոթքի ժամանակ Մաղաքիայում գրված [և մարգարեների ու առաքյալների կողմից այդքան հաճախ հայտարարված] խոսքերը եկան միտքս. «Ինձ փորձեցեք սորանով, ասում է Զորաց Տերը, թե արդյոք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար` մինչև որ նորա համար տեղ չլինի» (Մաղաքիա Գ.10)»:12

Երբ խավարի մշուշով ես շրջապատված, որոշումը դժվար է, արդյունքը` անհայտ: Սակայն նա ամուր բռնվեց երկաթե ձողից: Տիրոջ ու Տիրոջ մարգարեների հանդեպ Նրա հավատը հաստատվեց: Թեև ոչ բոլոր փորձառությունները կարող են այսքան անմիջապես լուծում ստանալ, նրանց օրհնությունները, ովքեր ազնվորեն պահում են տասանորդի օրենքը, բացարձակ որոշակի են:

Ես լսել եմ, ինչպես է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասում վերադարձած միսիոներներին. «Կա մեկ ճանապարհ, որով դուք կարող եք միշտ ակտիվ մնալ Եկեղեցում` միշտ ազնիվ եղեք ձեր տասանորդը վճարելիս»: Ինչպիսի՜ սքանչելի խոստում:

Հայտնողներ

Վերջապես, հայտնողը: «Անգլերենում հայտնություն բառը առաջացել է ապոկալիպս հունական բառից, որը նշանակում է հայտնի դարձնել կամ բացահայտել»:13 Որպես հայտնողներ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումի Առաքյալները հայտնում են Տիրոջ որոշակի մտահոգությունները մեր վերաբերյալ, և թե ինչ մենք պետք է անենք ի պատասխան: Բացի դա, մեր առջև դրված այսքան շատ ընտրություններով և որոշումներով, հայտնողներն օգնում են մեր ուշադրությունը բևեռել մահականցու մեր ճանապարհորդության ամենակարևոր հարցերին: Նրանք օգնում են մեզ կենտրոնանալ:

2005թ. օգոստոսին Նախագահ Հինքլին մեզ կոչ արեց մինչև տարվա վերջ կարդալ Մորմոնի Գիրքը: Նա օգնեց կենտրոնացնել մեր ազատ ժամանակը նրա վրա, ինչ Տերը կուզենար, որ մենք անեինք: Ինչպես միշտ մարգարեների հրավերները ուղեկցվում են խոստումով, և Նախագահ Հինքլին տվեց այս խոստումը, որը ես համոզված եմ` նույնքան արդիական է այսօր, որքան երբ նա տվեց դա 2005թ. օգոստոսին. «Անվերապահորեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե ձեզանից յուրաքանչյուրը պահի այս պարզ ծրագիրը, անկախ նրանից, թե քանի անգամ եք դուք նախկինում կարդացել Մորմոնի Գիրքը, ձեր կյանք և ձեր տուն կգա Տիրոջ Հոգու ավելի մեծ բաժին, ամուր վճռականություն` քայլելու, հնազանդվելով Նրա պատվիրաններին, ավելի ամուր վկայություն Աստծո Որդու կենդանի իրականության մասին»:14

Արդյո՞ք մենք չօրհնվեցինք, ինչպես խոստացավ մարգարեն:

Ուկրաինայից մի քույր գրել է. «Ամեն առավոտ ես աղոթում եմ Սուրբ Հոգու առաջնորդության համար: . . . Հրաշք տեղի ունեցավ. Մորմոնի Գիրքը նորովի բացվեց իմ առաջ: Ես ստացա տարիներ շարունակ ինձ հուզող հարցերի պատասխանները»: Գերմանիայից մի եղբայր գրել է. «Քանի որ ամեն օր ես ավելի ու ավելի երկար էի կարդում, ես այնպիսի կապեր ունեցա, որ երբեք նախկինում չէի ունեցել: Մորմոնի Գիրքը իսկապես լցված է Հիսուս Քրիստոսի մասին վկայություններով: Իմ զգացած Հոգու շնորհիվ աճեց իմ Փրկչի մասին իմ անձնական վկայությունը»:15 Իսկ ինչ կասեք Յուտայից մի ընտանիքի կողմից արված այս մեկնաբանությունը. «Մենք չէիք էլ մտածում, որ մեր չորսամյա փոքրիկը անգամ լսում էր (երբ մենք կարդում էինք Մորմոնի Գիրքը), բայց մի օր, երբ հարցրեցինք, թե ինչու էր նրա սենյակն այդքան թափթփված, նա պատասխանեց. «Ինչ-որ մեկը թալանում է այն»:16

Ահա հայտնողի դերի մասին մեկ այլ օրինակ: Նախագահ Հինքլին խոստորեն կոչ է արել ձեզ, Եկեղեցու երիտասարդներին, որքան հնարավոր է շատ կրթություն ստանալ: Հոկտեմբերի գերագույն համաժողովին նա ասել է. «Ես ձեր ուշադրությունն եմ գրավում մեկ այլ հարցի վրա, որը մեծ մտահոգության առիթ է տալիս: Հայտնության մեջ Տերը պատվիրել է, որ այս մարդիկ կրթվեն, որքան կարող են: Նա շատ հստակ էր այս հարցի վերաբերյալ»:17

Ո՞րն է մեծ մտահոգությունը: Կրթությունը: Ո՞վ էր շատ հստակ դրա վերաբերյալ: Տերը: Ո՞վ է սա հայտնում ձեզ: Նրա մարգարեն: Եվ, այո, նա խոսում է ձեզ հետ:

Եթե ձեր ընտանիքը կրթություն տալու քիչ միջոցներ ունի, դուք մի գուցե մտածեք, թե ինչ է սա նշանակում ձեզ համար: Երբ դուք վստահ չեք, ամուր բռնվեք երկաթե ձողից: Վստահեք մարգարեի խոսքերին: Պատասխանները կգան:

Աշխարհի որոշ մասերում, օրինակ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, դա կարող է նշանակել, որ դուք պետք է վաճառեք ձեր մեքենան կամ ապրեք ավելի համեստ պայմաններում, դպրոցում սովորելու կամ դպրոց վերադառնալու համար: Աշխարհի այլ վայրերում, կարող է ավելի մեծ զոհաբերություն պահանջվել: Որոշ երկրներում Մշտական Կրթական Հիմնադրամը կարող է օգնել: Բոլոր դեպքերում պահանջվում է հավատ, վստահություն Տիրոջը և Տիրոջ մարգարեին, երկաթե ձողից ամուր բռնվել` ճանապարհը փնտրելիս: Եթե դուք վստահ չեք, թե ինչպես հետևել մարգարեի հատուկ խորհրդին, աղոթեք ձեր ողջ սրտով, և քննարկեք ձեր մտահոգությունները ձեր ծնողների և եպիսկոպոսի հետ: Թեպետ դա կպահանջի համբերություն և հավատ, ես խոստանում եմ, որ պատասխանները կգան, և ճանապարհը կբացվի ձեր առաջ:

Ես տեսել եմ, ինչպես են Լատինական Ամերիկայի շատ երիտասարդներ պատասխաններ ստացել: Հազարավորներ ամուր բռնվում են երկաթե ձողից, վստահելով Նախագահ Հինքլիին, և կրթություն ստանալով:

Մարգարեական առաջնորդությունը գալիս է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամից, որոնց բոլորին մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Եթե ժամանակ ունենայինք, մենք կարող էինք վերանայել նրանցից յուրաքանչյուրի խորհուրդները:

Թույլ տվեք Տասներկուսից մեկի կողմից տրված խորհրդի օրինակը բերել: Մոտ երկու տարի առաջ Երեց Դալլին Հ. Օուքսը դիմեց ձեզ մի երեկո, ինչպիսին այս երեկոն է, որ միասին անց ենք կացնում: Դուք կհիշեք, որ ձեր ուշադրությունը հրավիրեց ժամադրվելու, ոչ թե ժամանակ անցկացնելու վրա: Նա ասաց. «Իմ միայնակ երիտասարդ ընկերնե՛ր, մենք խորհուրդ ենք տալիս ձեզ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերություններին ժամադրության ուղղվածություն տալ, որը կհասունանա դեպի ամուսնություն, ոչ թե ժամանց անցկացնելու սովորություն զարգացրեք, որը կարող է հասունանալ միայն ստեղծելով թիմային սպորտախաղեր, ինչպիսին է ֆուտբոլը»:18

Այժմ, կարևոր հարց. Ի՞նչ եք դուք արել նրա ելույթին հետևելու համար: Արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է: Երեց Հենրի Բ. Այրինգը տվել է այս զգուշացումը.

«Մարգարեական խորհրդին չլսելը նվազեցնում է ապագայում ոգեշնչված խորհուրդ ստանալու մեր զորությունը . . .

Ամեն անգամ իմ կյանքում, երբ ես դանդաղել եմ հետևելու խորհրդին կամ որոշել եմ, որ ես բացառություն եմ, հասկացել եմ, որ հանձնվել եմ վնասարար ձեռքը: Ամեն անգամ, երբ ես լսել եմ մարգարեների խորհրդին, զգացել եմ դրանց հաստատումը աղոթքով, ապա հետևելով, տեսել եմ, որ ապահով առաջ եմ գնացել»:19

Ինչպե՞ս են վերջին երկու տարիների ձեր գործերը ցույց տվել, որ դուք ամուր բռնվում եք երկաթե ձողից: Նրանք, ովքեր դրական և արագորեն պատասխան են տվել Երեց Օուքսի խորհրդին, անշուշտ գտել են երկնքի օրհնությունները: Թույլ տվեք կարդալ մի նամակ, որը Եկեղեցու կենտրոն է ուղարկել Արիզոնայից մի զույգ նրա ելույթից մեկ տարի անց.

«Ձեր դիտողությունները երկարատև ազդեցություն են ունեցել մեր կյանքում . . .

Ձեր ուղիղ և հստակ խորհուրդը մեզ օգնեց հասկանալ, որ ժամադրությունը միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն է, ոչ թե անմիջապես երկարատև հարաբերություններ հաստատելու կամ ամուսնություն կնքելու խոստում»:20

Արդյունքում, նրանք ամուսնացան մայիսին Վաշինգտոնի Տաճարում:

Ես կուզենայի հրավիրել կնոջս, Քեթիին, որպեսզի կիսվի մարգարների խոսքերի կարևորության մասին իր զգացումներով: Նա այս սկզբունքներն այնքան լավ է ուսուցանել մեր ընտանիքին:

Քույր Քեթի Անդերսենի խոսքը

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, 20 տարի առաջ մի դեպք խորը տպավորություն գործեց ինձ վրա: Մենք ապրում էինք Ֆլորիդայում: Մենք ընտանիքով գնացել էինք ցցերի կենտրոն լսելու գերագույն համաժողովը: Մի փոքր անց մենք փոստով ստացանք մեր Ensign ամսագիրը համաժողովի ելույթներով: Մենք որոշեցինք ամեն շաբաթ ընտանեկան երեկոյի ժամանակ ուսումնասիրել Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից մեկի ելույթը:

Մեր երեխաները փոքր էին, սակայն արդեն կարողանում էին կարդալ, և մենք ուզում էինք, որ ընտանիքի բոլոր անդամները ելույթների մեկական օրինակ ունենային, որպեսզի կարողանայինք միասին կարդալ, ուսումնասիրել և նշումներ կատարել: Ֆլորիդայում մենք չունեինք խանութ Ensign-ի լրացուցիչ օրինակներ գնելու համար, այնպես որ ես վերցրեցի մեր ստացած ամսագիրը և գնացի տեղի պատճենահանող կենտրոն` մեր ընտանիքի համար ելույթները պաճենահանելու:

Երբ ես վերջացրեցի, պատճենահանած օրինակները տարա դրամարկղի աշխատողի մոտ, որը հաշվեց պատճեների քանակը և հայտարարեց, որ ես պետք է վճարեի 50 դոլար: Ամոթով եմ ասում, որ ստամոքսի ցավ զգացի և մտածեցի. «Սա մեծ գումար է այս ելույթները երեխաների համար պաճենահանելու համար»: Այդ պահին, եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս միտքը թափանցեց սիրտս. «Ի՞նչ արժեք ունի քո և քո ընտանիքի համար Աստծո մարգարեների խոսքերն ունենալը»:

Ես գիտեի այդ ժամանակ, սակայն հիմա ավելի մեծ վստահությամբ գիտեմ, որ դա արժե ամեն ինչ մեր և մեր ընտանիքի համար: Դա ամեն ինչ արժե ձեր և ձեր ապագա ընտանիքների համար: Սրա մասին ես բերում եմ իմ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

«Ինչպես որ իմ իսկ բերանով»

Հրաշալի օրհնություն է ամուսնացած լինել մի կնոջ հետ, որը մաքուր ու անկոտրում հավատք ունի: Ես սիրում եք քեզ, Քեթի, և երախտապարտ եմ քեզ համար:

Մեկ ամիսից մենք հնարավորություն կունենանք մասնակցել Եկեղեցու գերագույն համաժողովին և լսել այն մարդկանց, ում մասին այսօր խոսեցինք: Գերագույն Համաժողովի ժամանակ մենք կարող ենք դադար տալ այն ամենից, ինչ անում ենք, լսել Տիրոջ ծառաներին և աղոթքով նախանշել մի քանի ամիսների մեր ուղին: Խնդրում եմ, մտածեք այս հարցերի շուրջ.

• Արդյո՞ք ես հստակ նշում եմ կատարել իմ օրացույցի մեջ գերագույն համաժողովի համար, որպեսզի լսեմ ինձ համար մատչելի բոլոր նիստերը:
• Ինչպե՞ս ես կարող եմ նախապատրաստել ինձ այս գալիք ամիս, որպեսզի հոգեպես պատրաստ լինեմ ուղերձները ստանալուն:

Եվ երբ գերագույն համաժողովն ավարտվի, մենք կարող ենք հարցնել.

• Ի՞նչ հատուկ տպավորություններ ունեցա ես համաժողովի ժամանակ:
• Ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ ես կկատարեմ իմ կյանքում:

Երկաթե ձողը Աստծո խոսքն է: Սուրբ գրությունները, կենդանի մարգարեների խոսքերը և Սուրբ Հոգու պարգևը զորեղ գործիքներ են մեզ ապահով պահելու համար: Եկեք ամուր բռնվենք մարգարեների խոսքերից: Եկեք ամուր բռնվենք երկաթե ձողից:

Եզրափակելով, ես կիսվում եմ իմ անձնական փորձառությամբ: 2000 թվականի մարտին Քույր Անդերսենը և ես հրավիրված էինք տաճարի նվիրագործմանը Ալբուքերքում, Նյու Մեխիկո: Ես գիտեի, որ ինձ կխնդրեին խոսել, և որ իմ խոսքը պետք է հակիրճ լիներ:

Մենք մտանք սելեստիալ սենյակ սպիտակ հագնված: Նախագահ Հինլքին նստեց մեջտեղում գտնվող աթոռին, Տասներկուսի մի անդամը նստեց նրա աջ կողմում, իսկ ես ձախ կողմում: Պատկառանքով սպասելով առաջին նիստին ես հեռավոր և հատուկ մի զգացում ունեցա, որ ստիպեց փոխել իմ պատրաստած ելույթը: Տպավորությունն այս էր. «Խոսիր բանալիների մասին: Խոսիր բանալիների մասին»:

Ես արագ բացեցի սուրբ գրությունները, որպեսզի գտնեմ այն հատվածները, որոնք բացատրում են երկիր վերադարձված քահանայության բանալիները: Այնուհետև, և ես հիշում եմ դա, կարծես երեկ եղած լիներ, մի զորեղ, հոգևոր զգացում ունեցա իմ մտքի և սրտի մեջ: Իմ մեջ բռնկված զգացումը սա էր. «Նա, ով նստած է քո կողքին, կրում է քահանայության բոլոր բանալիները երկրի վրա: Նա, ով նստած է քո կողքին, կրում է քահանայության բոլոր բանալիները երկրի վրա»:

Ես խորը շունչ քաշեցի: Ես նայեցի Նախագահ Հինքլիին: Ես չէի կարող մերժել Հոգու հզոր արտահայտումը: Ես մտածեցի այս սուրբ գրության մասին.

«Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից . . .

Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. այո, և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն` ձեր բարիքի համար» (ՎևՈւ 21.5–6):

Աստված, մեր Երկնային Հայրը, ապրում և սիրում է մեզ: Նրա Միածին Որդին, Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն է: Նա հարություն է առել: Նա ապրում է: Միասին Նրանք հայտնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Տիրոջ օծյալ մարգարեն է այսօր, որին շնորհվել են երկրի վրա քահանայության բոլոր բանալիները: Ես այս ամենը վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

1. See Brigham Young University devotional address, Jan. 16, 2007. A copy of President Packer’s address Lehi’s Dream and You can be found online at speeches.byu.edu.

2. See A Reservoir of Living Water (CES fireside for young adults, Feb. 4, 2007), 6.

3. “The Iron Rod,” Hymns, no. 274.

4. A Reservoir of Living Water, 7:

5. Lehi’s Dream and You, 3–4.

6. Gospel Truth, sel. Jerreld L. Newquist, 2 vols. (1974), 1:323. Կենդանի մարգարեների կարևորության մասին Եկեղեցու չորրորդ Նախագահ` Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է. «Եթե մենք ունենայինք մեր առաջ յուրաքանչյուր հայտնություն, որն Աստված երբևէ տվել է մարդուն, եթե մենք ունենայինք Ենովքի Գիրքը, եթե մենք ունենայինք անգլերեն լեզվով չթարգմանված թիթեղները մեր առաջ, եթե մենք ունենայինք սուրբ Հովհաննես Հայտնիչի հիշատակարանները, որոնք կնքված են, և բոլոր մյուս հայտնությունները, և դրանք դրված լինեին այստեղ հարյուր մետր բարձրությամբ, Աստծո եկեղեցին և արքայությունը չէր աճի, աշխարհի այս կամ մեկ այլ ժամանակաշրջանում առանց Աստծո կենդանի պատգամախոսների» (The Discourses of Wilford Woodruff, sel. G. Homer Durham [1946], 53):

7. Boyd K. Packer, in Conference Report, Oct. 1996, 5; or Ensign, Nov. 1996, 6.

8. Boyd K. Packer, in Conference Report, Apr. 2000, 9; or Ensign, May 2000, 9.

9. James E. Faust, in Conference Report, Apr. 1995, 83; or Ensign, May 1995, 63.

10. In Conference Report, Oct. 1985, 110; or Ensign, Nov. 1985, 85.

11. Gordon B. Hinckley, in Conference Report, Apr. 1984, 69; or Ensign, May 1984, 47.

12. In Conference Report, Apr. 2002, 85–86; or Ensign, May 2002, 73–74.

13. Bible Dictionary, “Revelation,” 762.

14. “A Testimony Vibrant and True,” Ensign, Aug. 2005, 6.

15. In “Something Remarkable: Testimonies of the Blessings,” Ensign, Dec. 2006, 17.

16. In “Taking the Challenge,” Ensign, Dec. 2006, 14.

17. In Conference Report, Sept.–Oct. 2006, 66–67; or Ensign, Nov. 2006, 60.

18. The Dedication of a Lifetime (CES fireside for young adults, May 1, 2005) 5–6.

19. In Conference Report, Apr. 1997, 33; or Ensign, May 1997, 25.

20. 19 նոյեմբերի, 2006թ. նամակ:

 
© 2009 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy