Երիտասարդներին զորացնելու համար
Արդյո՞ք ես ապրում եմ «երջանիկ»
Փետրվար 2024


Արդյո՞ք ես ապրում եմ «երջանիկ»: Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2024:

Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի ուղերձ, փետրվար 2024

2 Նեփի 5

Արդյո՞ք ես ապրում եմ «երջանիկ»

Ահա մի քանի գաղափարներ ձեզ համար, որպեսզի ապրեք այնպես, ինչպես ըստ Նեփիի, ապրում էր իր ժողովուրդը:

Նկար
երիտասարդներ

Նկարի հեղինակ՝ Ալիսա Գոնզալես

Լամանացիներից առանձնանալուց կարճ ժամանակ անց Նեփին ասաց, որ իր ժողովուրդը «ապրեց երջանիկ» (2 Նեփի 5.27): Հաշվի առնելով, որ կար մարդկանց մեկ այլ խումբ, որը ցանկանում էր սպանել նրանց (տես 2 Նեփի 5.1–6, 14), դա գուցե զարմանալի լինի: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը երջանիկ լինել այդպիսի իրավիճակներում:

Առաջինը նշեք, որ «մենք ապրեցինք երջանիկ» չի նշանակում, որ «յուրաքանչյուր նեփիացի երջանիկ էր 24/7»: Դա նշանակում է, որ նրանք ապրում էին այնպիսի ձևով և անում էին այնպիսի բաներ, որոնք հիմնականում հանգեցնում էին երջանկության: Ընդհանուր առմամբ, չնայած իրենց դժվարություններին, դա երջանիկ ժամանակ էր:

Այսպիսով, ի՞նչ է նշանակում «ապրել երջանիկ»: Ինչպե՞ս կարող ենք կրկնօրինակել դա մեր սեփական կյանքում, որը նույնպես դժվարություններ ունի։ Եկեք նայենք:

  • Եղեք հնազանդ: «Մենք պահում պահպանում էինք … Տիրոջ պատվիրանները» (2 Նեփի 5.10):

    Քայլ 1-ը ավետարանով ապրելն է: Դուք գուցե ժամանակավորապես երջանիկ լինեք մեղքի մեջ, բայց դա երկար չի տևի: Աստծուն միտումնավոր կերպով չհնազանդվելը «երջանկություն չէ» (տես Ալմա 41.10):

  • Ուսումնասիրեք սուրբ գրությունները: «Ես՝ Նեփիս, … բերել էի գրառումները, որոնք փորագրված էին արույրե թիթեղների վրա» (2 Նեփի 5.12): «Մենք … ուսումնասիրեցինք դրանք և գտանք, որ դրանք ցանկալի էին. այո, նույնիսկ մեզ համար մեծ արժեքի» (1 Նեփի 5.21):

    Նեփիի ժողովուրդը ուներ սուրբ գրությունները: Եվ հենց այնպես չէր, որ նրանք ունեին դրանք. նրանք ուսումնասիրում էին դրանք:

  • Լսեք ոգեշնչված ղեկավարներին: «Ես Նեփիս, նվիրաբերեցի Հակոբին ու Հովսեփին, որ նրանք լինեին քահանաներ և ուսուցիչներ … իմ ժողովրդի վրա» (2 Նեփի 5.26):

    Այդ ուսուցիչներն օգտագործում էին սուրբ գրությունները` որպես իրենց ուղեցույց (տես 2 Նեփի 4.15, 6.4):

  • Գնացեք տաճար և այլ սուրբ վայրեր: «Ես Նեփիս, տաճար կառուցեցի» (2 Նեփի 5.16):

    Կարևոր է սուրբ վայրեր ունենալ, ինչպես օրինակ` ժողովատներ և տաճարներ, որպեսզի աշակերտները հավաքվեն և երկրպագեն: (Մենք ենթադրում ենք, որ հենց այնպես չէր, որ նեփիացիներն ունեին տաճար` նրանք իրականում օգտագործում էին այն:) Եթե դուք չեք կարող անձնապես տաճար հաճախել, դուք միշտ կարող եք կատարել ընտանեկան պատմության աշխատանք:

  • Աշխատեք արդյունավետ: «Ես սովորեցրեցի իմ ժողովրդին շենքեր շինել և աշխատել: … [Ես] սովորեցրի իմ ժողովրդին աշխատասեր լինել և աշխատել իրենց ձեռքերով» (2 Նեփի 5.15, 17):

    «Երջանկության» մի մասը՝ անելու ինչ-որ բան ունենալն է։ Որևէ հանձնարարություն, աշխատանք, պարտականություն, մի բան, որը տալիս է ձեզ կենտրոնացում և նպատակ (իհարկե, հանգստանալու համար համապատասխան ժամանակով): Դժվար է երջանիկ լինել, եթե ողջ ժամանակ ձանձրանում եք:

Կասե՞ք, որ այժմ ապրում եք երջանիկ։ Եթե ոչ, գուցե Նեփիի օրինակը կարող է ձեզ որոշ գաղափար տալ, թե ինչպես բարելավվել: