Սուրբ գրություններ
Մոսիա 5


Գլուխ 5

Սրբերը դառնում են Քրիստոսի որդիներն ու դուստրերը՝ հավատքի միջոցով – Այդ դեպքում նրանք կոչվում են Քրիստոսի անունով – Բենիամին թագավորը հորդորում է նրանց լինել հաստատուն և անխախտ բարի գործերում: Մոտ 124թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Բենիամին թագավորն այսպես խոսեց իր ժողովրդի հետ, նա ուղարկեց նրանց մեջ՝ ցանկանալով իմանալ իր ժողովրդից, թե արդյոք նրանք հավատացել էին այն խոսքերին, որոնք նա խոսել էր նրանց համար:

2 Եվ նրանք բոլորը միաձայն աղաղակեցին՝ ասելով. Այո՛, մենք հավատում ենք բոլոր խոսքերին, որոնք դու ասել ես մեզ. և նաև, մենք գիտենք դրանց հավաստիության և ճշմարտացիության մասին՝ Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ, որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, այնպես որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք:

3 Եվ մենք ինքներս, նույնպես Աստծո անսահման բարության և նրա Հոգու դրսևորումների միջոցով մեծ պատկերացումներ ունենք այն մասին, ինչը պիտի գա. և եթե անհրաժեշտ լիներ, մենք կկարողանայինք մարգարեանալ բոլոր բաների վերաբերյալ:

4 Եվ դա հավատքն է, որը մենք ունեցանք այն բաների հանդեպ, որոնք մեր թագավորն ասաց մեզ, որ բերել է մեզ այս մեծ գիտելիքին, որի շնորհիվ մենք հրճվում ենք այսպիսի անսահման մեծ ուրախությամբ:

5 Եվ մենք հոժար ենք մտնել ուխտի մեջ մեր Աստծո հետ՝ կատարելու նրա կամքը և բոլոր բաներում հնազանդ լինելու նրա պատվիրաններին, որ նա կպատվիրի մնացած մեր բոլոր օրերում, որ մենք չլինի թե մեզ վրա բերենք երբեք չվերջացող մի տանջանք, ինչպես խոսվել է հրեշտակի կողմից, որպեսզի չլինի թե մենք խմենք Աստծո ցասման գավաթից:

6 Եվ այժմ, սրանք են խոսքերը, որոնք Բենիամին թագավորը փափագում էր նրանցից. և հետևաբար, նա ասաց նրանց. Դուք ասացիք այն խոսքերը, որ ես փափագում էի. և ուխտը, որը դուք արել եք, արդար ուխտ է:

7 Եվ այժմ, ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից և դարձել եք նրա որդիներն ու նրա դուստրերը:

8 Եվ այս անվան ներքո դուք դարձվում եք ազատ, և չկա մեկ այլ անուն, որով դուք կարողանաք դարձվել ազատ: Չկա տրված մեկ այլ անուն, որով փրկություն է գալիս. հետևաբար, ես կկամենայի, որ դուք ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը, դո՛ւք, բոլո՛րդ, որ մտել եք ուխտի մեջ Աստծո հետ, որ լինեք մինչև ձեր կյանքի վերջը հնազանդ:

9 Եվ կլինի այնպես, որ ով որ անի այս, կգտնվի Աստծո աջ կողմում, քանզի նա կիմանա անունը, որով նա կոչվում է. քանզի նա կկոչվի Քրիստոսի անունով:

10 Եվ այժմ կլինի այնպես, որ ով որ չի վերցնի իր վրա Քրիստոսի անունը, պետք է կոչվի մեկ այլ անունով. հետևաբար, նա կգտնի իրեն Աստծո ձախ կողմում:

11 Եվ ես կկամենայի, որ դուք հիշեք նաև, որ այս է անունը, որ ես ասացի պիտի տամ ձեզ, որը երբեք չպիտի ջնջվի, բացի դա լինի օրինազանցության միջոցով. հետևաբար, զգո՛ւյշ եղեք, որ չօրինազանցեք, որ այդ անունը չջնջվի ձեր սրտերից:

12 Ես ասում եմ ձեզ, ես կկամենայի, որ դուք հիշեք պահել այդ անունը միշտ գրված ձեր սրտերում, որպեսզի դուք չգտնվեք Աստծո ձախ կողմում, այլ որ դուք լսեք և իմանաք ձայնը, որով դուք պիտի կանչվեք, և նաև անունը, որով նա պիտի կանչի ձեզ:

13 Քանզի ի՞նչպես է մարդ ճանաչում իր տիրոջը, որին նա չի ծառայել, և որն օտար է նրան և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից:

14 Եվ կրկին, մի՞թե մարդ վերցնում է էշը, որը պատկանում է իր հարևանին, և պահում այն: Ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. նա նույնիսկ չի հանդուրժի, որ նա արածի իր հոտերի մեջ, այլ նրան կքշի հեռու և դուրս կգցի: Ես ասում եմ ձեզ, որ նույն կերպ պիտի լինի ձեր մեջ, եթե դուք չիմանաք անունը, որով դուք կոչվում եք:

15 Հետևաբար, ես կկամենայի, որ դուք լինեք հաստատուն և անխախտ, միշտ հարուստ լինելով բարի գործերով, որպեսզի Քրիստոսը՝ Ամենակարող Տեր Աստվածը, կարողանա կնքել ձեզ որպես իրենը, որպեսզի դուք կարողանաք բերվել երկինք, որպեսզի դուք կարողանաք ունենալ հավիտենական փրկություն ու հավերժական կյանք, նրա իմաստության և զորության, արդարության և ողորմության միջոցով, որը ստեղծել է բոլոր բաները երկնքում և երկրում, որն Աստված է՝ բոլորից բարձր: Ամեն: