Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Ելից 33


ՋՍԹ, Ելից 33.20, 23 (համեմատի՛ր Ելից ԼԳ.20, 23)

(Ոչ մի մեղսավոր մարդ չի կարող տեսնել Աստծո երեսը և ապրել):

20 Եվ նա ասաց Մովսեսին. Դու չես կարող տեսնել իմ երեսն այժմ, որ չլինի թե իմ բարկությունը բռնկվի նաև քո դեմ և ես կործանեմ քեզ և քո ժողովրդին. քանզի նրանցից ոչ ոք չպետք է ինձ տեսնի այժմ և ապրի, որովհետև նրանք չափազանց մեղսավոր են: Եվ ոչ մի մեղսավոր մարդ ոչ մի անգամ չի տեսել, ոչ էլ երբևէ կլինի, որ որևէ մեղսավոր մարդ տեսնի իմ երեսը և ապրի:

23 Եվ ես վեր կառնեմ իմ ձեռքը, և դու կտեսնես ինձ ետևից, բայց այնպես, ինչպես նախկինում, իմ երեսը չես տեսնի. քանզի ես բարկացած եմ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա: