Կանգնեք Սրբազան պուրակում

ԵԿՀ հավաք երիտասարդ չափահասների համար • 31 մայիսի 2012թ. • Սակրամենտոյից, Կալիֆոռնիա


 

Բարի երեկո եղբայրներ և քույրեր: Ես շատ երախտապարտ եմ, բայց նաև խոնարհ, Առաջին Նախագահության կողմից այս երեկո ձեզ համար խոսելու այս ընտիր հանձնարարությունը ստանալու առթիվ: Սկսելով եսուզում եմ, որ դուք իմանաքլ, որ ես մի ժամանակ առանց կնճիռների, մուգ մազերով և կյանքով լեցուն էի՝ ձեզ նման, և ինչպես սուրբ գրքերն են ասում, «աճող սերնդի» մասն էի կազմում: Ես համոզված չեմ, թե որն է «աճող» բառի ճիշտ հականիշը, կամ հակդիրը «նվազող», կամ «ծերացող» հավանաբար, բայց ինչ էլ որ լինի, այն նկարագրում է կյանքի մի փուլ, որում այժմ ես գտնվում եմ, և որը շատ խոստումնալից չի հնչում ինձ համար:

Չնայած ես խոսում եմ Կալիֆորնիայի Սակրամենտոյի տաճարի մոտ գտնվող գեղեցիկ ժողովարանից, իմ մտքի աչքով ես կարող եմ տեսնել 40 տարբեր լեզուներով խոսող ձեզանից տասնյակ հազարավորների, ովքեր հավաքվել են ողջ աշխարհով մեկ: Ես օրհնված եմ եղել այցելելու ձեր երկրներից շատերը, լսելու ձեզ ձեր մայրենի լեզվով վկայություններ բերելիս և Տիրոջ հանդեպ ձեր հավատքի և նվիրվածության անմիջական վկան լինելու: Ես սիրում եմ ձեզ և գովաբանում եմ ձեր արդարակեցությունը: Ես գիտեմ, որ կյանքը ձեր տարիքում կարող է մարտահրավեր լինել և գիտեմ, որ մենք, երբեմն, սխալվում ենք և կարիք ունենում ապաշխարելու: Բայց ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ձգտում եք ամուր կանգնել Քրիստոսում և Նրա վերականգված ավետարանի ձեր հավատքում: Իմ ամենամեծ ցանկությունն է այս երեկո, որ օրհնվեմ խոսելու Սուրբ Հոգու զորությամբ և դրա միջոցով նպաստեմ ձեր հավատքի աճին:

Սրբազան վայրեր

Երկրի վրա կան վայրեր, որոնք դարձել են սրբազան, այն իրադարձություններով, ինչ տեղի է ունեցել այնտեղ: Համաձայն Հին Կտակարանի այդպիսի վայրերից մեկըՍինայն է, կամ Քորեբը կամ «Աստծո սարը» ((Ելից Գ.1, , տես նաևԵլից Գ.12; 34.2),, որտեղ Տերը հայտնվեց Մովսեսին այրվող մորենու մեջ: Երբ Մովսեսը մոտեցավ մորենուն, Տերն ասաց նրան. «Այս տեղին մի մոտենար. Կոշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է» ( (Ելից Գ.5):

Իմ ընտանիքն ու ես մի ժամանակ օրհնված էինք՝ ապրելու մի սրբազան վայրում: 1993 թվականին Յոթանասունի քվորում կանչվելուց չորս տարի անց, մեզ խնդրվեց երկու տարի ծառայել Եկեղեցու Նյու Յորքի Ռոչեսթր Միսիայում: Այդ Միսիան ներառում է Պալմիրա քաղաքը (որտեղ Ջոզեֆ Սմիթը և իր ընտանիքն էին ապրում 1820-ական թվականների մեծ մասը) և Ֆայեթը (որտեղ Եկեղեցին կազմավորվեց 1830 թվականի ապրիլին): Մոտ 110 մղոն դեպի հարավ՝ Պենսիլվանիա նահանգում, Հարմոնիի տեղանքն է, (որտեղ Ջոզեֆ Սմիթը հանդիպեց Էմմա Հեյլին, և որտեղ նրանք ապրում էին որպես նոր ամուսնացած զույգ, երբ Մորմոնի Գիրքը թարգմանվում էր 1820-ականների վերջին): Այդ ընդհանուր տարածքը հայտնի է որպես «Վերականգման օրրան», քանի որ այդտեղ է, որ ծնվեց Եկեղեցին: Դա մի գեղատեսիլ վայր է, որին բնորոշ են բլրաշատ, անտառապատ սարերը, վճիտ լճերն ու գետերը և ջերմ ու հմայիչ մարդիկ: Այդ տեղը ևս նրանցից է, որը սրբազան դարձավ նրանով, ինչ պատահեց այնտեղ:

Սրբազան պուրակ

Վեր խոյացող հաճարենիների, կաղնիների, թխկիների և այլ ծառերի պուրակում Ջոզեֆ և Լյուսի Մակ Սմիթի ընտանիքի Պալմիրայում գտնվող տնից մոտ մեկ քառորդ մղոն դեպի արևմուտք 14ամյա Ջոզեֆ Սմիթը 1820 թվականի գարնանը տեսիլքում տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Այս աստվածային հայտնությունը, ի պատասխան Ջոզեֆի աղոթքի՝ իմանալու ճշմարտությունը կրոնի վերաբերյալ և թե ինչպես նա կարող էր իր մեղքերին թողություն ձեռք բերել, սկիզբ դրեց ավետարանի Վերականգմանը այս վերջին տնտեսությունում: Այն դարձրեց նաև ծառերի այդ պուրակը ակնածալի մի վայր մեր Եկեղեցու պատմության մեջ՝ վայր, որը մենք հարգում ենք «Սրբազան պուրակ» անվանումով:

Երբ ծառայում էի որպես միսիայի նախագահ, ընտանիքս և ես սկսեցինք սիրել այդ ծառերի պուրակը և զգալ դրա սրբազանությունը: Մենք հաճախ էինք գնում այնտեղ: Ամեն ամիս, երբ ժամանում էին նոր միսիոներներ և երբ նրանք վերջացնում էին միսիան, մենք նրանց այնտեղ էինք տանում: Մեր սովորույթն էր հավաքվել պուրակի մուտքի մոտ և նրանից հետո, երբ երգում էինք այս երեկոյի օրհներգը, «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը», 1մենք հրավիրում էինք երեցներին և քույրերին ցրվել և գտնել մի մեկուսի վայր պուրակում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կկարողանար հաղորդակցվել Աստծո հետ աղոթքով և ստանձնել ու հաղորդել իր անձնական պարտավորությունները Նրա հանդեպ: Այդ այցելությունները Սրբազան Պուրակ եղել են և մնում են ամենաթանկագին փորձառությունները բոլորի համար, ովքեր օրհնված էին վայելել դրանք:

Ես հասկանում եմ, որ ձեզանից միայն փոքր թվով մարդիկ կկարողանան երբևէ անձնապես այցելել Սրբազան պուրակ: Այդ պատճառով 2012-ի այս գարնանը՝ Ջոզեֆ Սմիթի Առաջին Աղոթքից 192 տարի անց, ես փաստորեն կկամենայի, որ դուք ինձ հետ այցելեք Սրբազան պուրակ: Կանգնեք այնտեղ ինձ հետ, մինչ ես կցուցադրեմ ձեզ հետ պուրակի տեսարաններից մի քանիսը, կկիսվեմ այդ սրբազան վայրի հանդեպ իմ սիրո պատճառներով և կյանքի թանկարժեք դասերով, որոնք մարդ կարող է սովորել այնտեղ:

Ես պարտական եմ եղբայր Ռոբերտ Փարոթին՝ մի անտառապահի և բնագետի, որ ապրում է Պալմիրայումով, ով աշխատում է Եկեղեցու համար և ով իմ ուշադրությունը հրավիրեց Սրբազան պուրակի վերաբերյալ որոշ ներըմբռնումների վրա, որոնցով կկիսվեմ ձեզ հետ: Չնայած դեռ մեր եկեղեցու անդամ չէ, եղբայր Փարոթը ակնածանքով է վերաբերվում Սրբազան պուրակին և քնքուշ և շատ մասնագիտական խնամք է մատուցում:

Ծառերի հետ կապված սուրբգրքյան պատկերներ

Սրբազան պուրակում քայլելիս կամ այնտեղի նստարաններին նստած մտորելիս, ես հաճախ եմ մտածել ծառերի հետ կապված սուրբ գրությունների պատկերների մասին, որոնք վերաբերում են ծառերին, ճյուղերին, արմատներին, սերմերին, մրգերին, և անտառներին: Ադամն ու Եվան՝ մեր առաջին ծնողները, անկասկած, ստացան առաջին դասը ծառ աճեցնելիս: Մարգարե Հակոբը, մեջբերելով Զենոսի խոսքերը Մորմոնի Գրքում, կիսվում է մի հետաքրքիր այլաբանությամբ կամ պատմությամբ՝ ընտանի և վայրի ձիթենու մասին, երբ ուսուցանում է Իսրայելի ցրվելու և հավաքվելու վերաբերյալ(տես Հակոբ  5): Իսկ մեզանից, ովքե՞ր չեն ընթերցել, վերընթերցել և աղոթքով խորհրդածել Ալմայի պատմությունը հավատքի սերմի մասին, որը հրավիրում է մեզ տնկել այն համբերատար խնամքով և համապատասխան սնուցմամբ դարձնել այն «դեպի հավիտենական կյանք վեր խոյացող ծառ» (Ալմա 32.41, տես հատվածներ27–43):

Այդպես է նաև Սրբազան պուրակի հետ: Ցանկացած ուշադիր բնախույզ, հատկապես, երբ ուղեկցվում է Եղբայր Ռոբերտ Փարոթի կարողության բնագետի կողմից, կարող է սովորել որոշ կարևոր դասեր այնտեղի էկոհամակարգի մասին, որը գոյություն ունի այնտեղ: Ես ուզում եմ այս երեկո համառոտակի կիսվել ձեզ հետ այդ դասերից չորսով:

Կյանքի դասեր Սրբազան պուրակից:

Դաս. թիվ  1. Ծառերը միշտ աճում են դեպի լույսը:

Մի հետաքրքիր երևույթ, որը կարելի է նկատել Սրբազան պուրակում, այն է, որ ծառերը, որոնք աճում են բուն անտառի եզրին, ինչպես նաև նրանք, որ ձգվում են բազմաթիվ ներքին արահետների երկայնքով, աճել են դեպի դուրս, խուսափելով իրենց վերևից ստվերածածկող սաղարթից և ապա դեպի վեր խոյացել՝ ներծծելու հնարավորինս մեծ քանակությամբ արևի լույս: Նրանց ծռված բները և ճյուղերը կանգնած են բացարձակ հակադրություն կազմելով հարևան ծառերի հետ, որոնք աճում են գրեթե կատարելապես ուղիղ: Ծառերը, գրեթե բոլոր կենդանի օրգանիզմների նման, լույսի և գոյատևման և փարթամանալու կարիք ունեն: Նրանք անում են այն ամենը, ինչ իրենց ուժում է, ներքաշելու որքան հնարավոր է շատ արևի լույս, խթանելու ֆոտոսինթեզը՝ լույսի էներգիայի փոխակերպման գործընթացը քիմիական էներգիայի կամ «վառելիքի», որն օգտագործվում է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմների կողմից:

Համոզված եմ, որ ձեր երիտասարդ փայլուն ուղեղներն արդեն հասկացան, թե ուր է մեզ տանում Սրբազան պուրակի այս փոխաբերությունը: «Լույսը» նույնիսկ ավելի կարևոր կատալիզատոր է հոգևոր մակարդակում, քան բնության մեջ է: Դա այդպես է, որովհետև լույսը կարևոր է մեր հոգևոր աճի և որպես Աստծո որդիներ և դուստրեր մեր լրիվ ներուժն իրականացնելու համար:

«Խավարը» լույսի հակադիրն է և ներկայացնում է այն ուժերն աշխարհում, որոնք ձգտում են բաժանել մեզ Աստծուց և խորտակել մեր կյանքի համար Նրա աստվածային ծրագիրը: Սովորաբար, մթնելուց հետո կամ մութ տեղերում են, որ չարի ուժերը գործադրում են իրենց մեծագույն ազդեցությունը: Ձեր կյանքի այս փուլում մաքրաբարոյության օրենքի խախտումները, գողանալը, թղթախաղը, Իմաստության խոսքի խախտումները և այլ բաներ, որոնք արգելված են մեր Երկնային Հոր կողմից, սովորաբար, արվում են մթության քողի տակ: Երբ նույնիսկ մենք ընտրում ենք սխալ գործել ցերեկային լույսի ընթացքում, օրինակ՝ քննության ժամանակ խարդախելով, գրագողությամբ զբաղվելով, նենգորեն բամբասելով որևէ մեկի մասին, օգտագործելով գռեհիկ խոսքեր կամ ստելով,– այդպիսի դեպքերում մենք չենք կարող չզգալ խավարի զգացողություններ:

Բարեբախտաբար, Քրիստոսի Հոգին «լույս է տալիս ամեն մարդու, որն աշխարհ է գալիս. Եվ Հոգին լուսավորում է ամեն մարդու, աշխարհով մեկ, որ ականջ է դնում Հոգու ձայնին:

Եվ ամեն ոք, ով ականջ է դնում Հոգու ձայնին, գալիս է Աստծո մոտ, այսինքն՝ Հոր մոտ» (ՎևՈՒ 84.46–47):

Վարդապետություն և Ուխտերի այս հատվածը նկարագրում է մարդու դեպի վեր ձգտումը, բնական բնազդը, որ ամենքս ունենք, եթե չենք ճնշում այն, գնալու դեպի լույսը և այդպես՝ գնալու դեպի Աստված և Նրա Որդին և ավելի շատ նմանվելու Նրանց: Իր մասին Քիստոսն ասել է. «Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լույսը կընդունի» (Հովհաննես Ը.12):

Հասկանալով սուրբ գրքերը, դուք կարող եք շատ բան ասել յուրաքանչյուր խոսքի մասին, այն բառերի միջոցով, որոնց կողքին դրանք հայտնվում են: Սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձրեք, թե որքան հաճախ են լույս, Հոգի, ճշմարտություն և Հիսուս Քրիստոս բառերը գտնվում սերտ մերձակցության մեջ: Նրանք գրեթե հոմանիշներ են և բոլորը մեզ ձգում են վեր՝ դեպի ավելի բարձր և ավելի սուրբ կյանքի ուղի:

Ողջ իմ սրտով ես հորդորում եմ ձեզ խուսափել մեղքի խավարից, բոլոր իր չար դրսևորումներով, և լցնել ձեր կյանքը Հոգով, ճշմարտությամբ և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի լույսով: Դուք կարող եք անել դա ձգտելով ազնիվ ընկերների, ոգեշնչող երաժշտության և արվեստի, լավագույն գրքերի (հատկապես սուրբ գրությունների) գիտելիքի, անկեղծ աղոթքի պահերի, բնության մեջ խաղաղ ժամանակի, զորացնող միջոցառումների և հաղորդակցությունների և Քրիստոսի և Նրա սիրո և ծառայության ուսմունքների վրա կենտրոնացած կյանքի: Միշտ հիշեք, հատկապես հավերժական զուգընկեր որոնելիս, Տիրոջ հայտարարությունը, որ «ճշմարտությունը փարվում է ճշմարտությանը. առաքինությունը սիրում է առաքինությանը. լույսը հարում է լույսին» (ՎևՈՒ 88.40): Այս սկզբունքը, որ բարությունը գրավում է բարությանը, հույս է տալիս, որ եթե մենք ավետարանի լույսով լեցուն կյանք ապրենք, մենք ի վերջո կգտնենք ընկերակից, որը կքայլի արդարությանը զուգահեռ արահետով: Ես գիտեմ, որ որքան ավելի շատ ջանանք մեր կյանքը լցնել լույսով, այնքան ավելի քիչ տեղ կմնա խավարին, և ի վերջո, մենք ավելի շատ կնմանվենք ու կմոտենանք Քրիստոսին՝ Աշխարհի Լույսին:

Հատուկ օրհնությունների շնորհիվ, որոնք իմն են այս երեկո՝ խոսելու ձեզ հետ Վերջին Օրերի երիտասարդ բացառիկ Սրբեր, ես կցանկանայի ձայն բարձրացնել՝ նախազգուշացնող ձայն, բայց նաև խրախուսանքի և հույսի ձայն, այն խավարի վերաբերյալ, որը անխուսափելիորեն կներխուժի ձեր կյանք, եթե դուք ներքաշվեք մերկագրության մեջ: Որևէ ձևով պոռնոգրաֆիկ նյութեր օգտագործելը վիրավորում է Աստծուն և խախտում Նրա պատվիրանը, որ մենք շնություն չանենք «ոչ էլ նման որևէ բան գործենք» (ՎևՈՒ 59.6)): Մերկագրության կիրառումը գրեթե միշտ հանգեցնում է մաքրաբարոյության օրենքների լրացուցիչ խախտումների: Մերկագրության նյութերի հետ հաճախակի շփումը և սեռական օրինազանցությունների ձևով մասնակցությունը, որոնք սովորաբար հետևում են դրան, կարող է առաջացնել կախվածություն, որին պետք է վերաբերվել նույն լրջությամբ, և որը պետք է բժշկել նույն խնամքով, ինչ արվում է ալկոհոլի կամ թմրադեղերի կախվածությունից ազատվելու համար:

Եթե մերկագրությունը արդեն խաթարել է ձեր կյանքը և մշտական ու կրկնվող խնդիր է, ես ձեզանից խնդրում եմ որոնել ինչպես եկեղեցական, այնպես էլ մասնագիտական օգնություն: Խնդրում ենք իմացեք, որ կախվածությունը պոռնոգրաֆիայից ուղղակի «մի փոքրիկ խնդիր» չէ, որը դուք կարող եք գաղտնաբար հաղթահարել աղոթքով, ուսումնասիրելով սուրբ գրքերը և ավելի մեծ ինքնավերահսկողությամբ:

Քանի որ պոռնոգրաֆիայից կախվածությունը կարող է նվազեցնել ձեր կամքի ուժը՝ ընտրելու բարին ընդդեմ չարի, դուք կարիք կունենաք հեզության և համեստության՝ Հիսուս Քրիստոսի Քավությունն ընդունելու և օրհնված լինելու Քավության զորացնող ուժով: Գործնական առումով՝ դա նշանակում է, որ եթե դուք լարեք ձեր սեփական լավագույն ուժերը, – որը ներառում է մեղքից ներում ձեռք բերելու համար ապաշխարության գործընթացի միջով անցնելը, ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի օգնությամբ, և ձեր հակումը հաղթահարելու համար ապաքինման գործընթացով անցնելը, ներառյալ մասնագիտական խորհրդատվությունը և գուցե խմբային աջակցությունը, –, Քավության զորացնող ուժը (որն Աստվածաշնչի բառարանը նկարագրում է որպես օգնելու կամ ուժի աստվածային միջոց), 2),կօգնի հաղթահարել պոռնոգրաֆիայի հակման ճնշումը և ժամանակի ընթացքում կապաքինի դրա քայքայիչ ազդեցություններից: Քավության ուժի միջոցով հնարավոր է ինչպես մեղքի ներումը, այնպես էլ կախվածությունից ազատումը և երկուսն էլ սքանչելի են:

Խնդրում եմ խուսափեք խավարից և ծառերի նման միշտ ձգտեք աճել դեպի լույսը:

Դաս թիվ 2. Իրենց ստեղծման նպատակն իրականցելու համար՝ ծառերին պահանջվում է հակադրություն:

Սրբազան պուրակը խնամելու նպատակով, անտառտնտեսության կառավարման գործում տարիների ընթացքում հետևել են տարբեր կարծիքների: Մի անգամ մի փորձարարական հողակտոր ընտրվեց և իրականացվեց մի գործընթաց, որը կոչվում է «նոսրացմամբ փարթամացում»: Այն աշխատում էր հետևյալ կերպ՝ անտառապետները նշում էին այն ծառերը, որոնք փորձադաշտում նրանց թվում էին հնարավոր ամենամեծ ու ամենաառողջ ծառերը և նրանք կտրում և հեռացնում էին ավելի քիչ խոստումնալից ծառերն ու մրցակցող թփուտները: Ենթադրությունն այն էր, որ հեռացնելով ջրի, լույսի և հողի սննդանյութերի համար մրցակցության մեծ մասը, ընտրված ծառերը «կփարթամանային» արտասովոր աճ և զարգացում ունենալով:

Մի քանի տարի անց ակնհայտ դարձավ, որ տեղի էր ունենում ճիշտ հակառակը: Երբ ընտրված ծառերն ազատվում էին մրցակցությունից, նրանք դառնում էին ինքնագոհ: Լույսի կողմը՝ դեպի վեր ձգվելու փոխարեն, նրանք դանդաղեցնում էին իրենց ուղղահայաց աճը, ներքևի մասում բուսնում էին մեծ քանակությամբ ոստեր, որոնք ի վերջո դառնում էին ոչ պիտանի, երբ սաղարթը փակվում էր, և դառնում էին ավելի հաստ՝ : Այդ ընթացքում ծառերը, որոնք տեղափոխվել էին, վերաբողբոջում էին որպես բազմաբուն թփուտներ, որոնք կենսունակ ծառեր չէին դառնում, բայց շարունակում էին օգտագործել ջուր և սննդանյութեր: Այս թփուտանման ծառերը շարունակում էին մրցակցել ընտրված ծառերի հետ, բայց ոչ թե այն ձևով, որը երկուսի մեջ էլ դրական աջ կառաջացներ: Արդյունքում փորձադաշտի ծառերից ոչ մեկը չէին կարող համեմատվել չափսերով կամ կենսունակությամբ այն ծառերի հետ, որոնք թողնվել էին աճելու ավելի բնական ձևով և որոնք պետք է մրցակցեին և հաղթահարեին ընդդիմությանը, որպեսզի գոյատևեին և փարթամանային:

Ինչպես գիտեք Մորմոնի Գրքի ամենակարևոր վարդապետություններից մեկն այն է, որ պետք է հակադրություն լինի բոլոր բաներում: Աշխարհը իր հակադրություններով տալիս է ընտրություններ բարու և չարի միջև, որպեսզի ազատ կամքը կարողանա գործել: Այնուամենայնիվ, հավասարապես կարևոր է այն սկզբունքը, որ հակադրությունը պետք է գոյություն ունենա՝ հոգևոր աճի համար կամ ինչպես հայր Լեքին է ասել, որպեսզի «սրբությունը» կարողանա իրագործվել(2 Նեփի 2.11): Ես ուզում եմ շեշտել, որ այս սկզբունքը հասկանալը, որ հոգևոր աճը պահանջում է հակադրություն և ձախորդություն, և նույնիսկ այս սկզբունքը ձեր տարիքում ընդունելը, բանալի է համաձայնվելու և կյանքում ընդհանրապես երջանիկ լինելու համար: Այն վճռական դեր ունի նաև անհրաժեշտ անձնական աճ ու զարգացում ապրելու համար:

Ուշ, թե շուտ, մենք բոլորս կհանդիպենք հակադրության և ձախորդության: Դրանցից մի քանիսը կգան ուղղակի որպես այստեղ մահկանացու կյանքում՝ անկում ապրած աշխարհում լինելու արդյունքում: Դա ողջ մարդկության ընդհանուր ճակատագիրն է: Այդպիսի հակադրությունը կարող է ընդունել բազմաթիվ ձևեր: Այն կարող է ներառել բնության ուժերը: Այն կարող է բաղկացած լինել տկարությունից և հիվանդությունից (Ես կարծես հարբուխով հիվանդանում եմ նույնիսկ այն դեպքում, երբ հակահարբուխային պատվաստում եմ ստացած լինում): Այն կարող է գալ գայթակղության ձևով: Որոշ մարդկանց համար այն կարող է գալ չբավարարված ակնկալիքների տեսքով (Ես կկամենայի լինել 195  սանտիմետր հասակով, բայց սովորել եմ երջանիկ լինել ինձ բաժին հասած  175  սանտիմետր հասակով և ամբիոնը անխուսափելիորեն պիտի իջեցվի, երբ ես ելույթ եմ ունենում): Այն կարող է լինելնաև միայնակության տեսքով կամ ֆիզիկական կամ էլ մտավոր տկարություններով և հաշմանդամությամբ, – հակադիր ուժերի ցուցակը գրեթե անվերջ է, – և անվերջ են նաև անձնական աճի և զարգացման օրհնությունները, եթե հավատք ունենանք դեպի հեռուն առաջ նայելու և բոլոր այդ բաներին համբերելու համար: Ես մեծ մխիթարություն եմ ստանում այն խոսքերից, որոնք Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին Լիբերթիի բանտում՝ այն պահին, երբ Ջոզեֆի բեռները գրեթե անտանելի էին. «իմացիր որդիս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (ՎևՈՒ 122.7}:

Երբեմն հակադրությունը և դժվարությունը գալիս է մեր իսկ սխալ առաջնորդված ընտրությունների պատճառով: Վատ առողջություն և վնասվածք, որը կարող է առաջանալ անփույթ կենսակերպից, վիշտ ու ցավ, որն առաջանում է Աստծո օրենքները խախտելուց, զղջում, որը զգում ենք հետագայում, երբ լավագույնս չենք կիրառում մեր ժամանակը կամ մեզ տրված տաղանդները. բոլոր նման իրավիճակները մեր իսկ ստեղծածն են: Որքան երախտապարտ պետք է լինենք բոլորս մեր Փրկչին, որի Քավությունը տալիս է մի ուղի մեզ համար՝ նորոգելու այն ամենը, ինչ կոտրված է:

Ես նկատել եմ, որ երբ հանդիպում ենք հակադրության, մենք հաճախ հարցնում ենք «ինչու»: Ինչո՞ւ ես, Ինչո՞ւ այժմ, Ինչո՞ւ սա, մինչդեռ «ինչ» հարցն ավելի կառուցողական կլիներ: Մի անգամ ես մի սփոփանքի նամակ ուղարկեցի դժբախտության մեջ ընկած մի զույգի, որովհետև ամուսինը մահանում էր անբուժելի հիվանդությունից: Նրանց պատասխանը խոնարհեցնող էր՝ նրանք թվարկել էին Աստծո օրհնությունները, որոնք Նա տվել էր նրանց իրենց համատեղ տարիների ընթացքում և ապա հավատարմորեն հետաքրքրվում, թե «ինչ» էր Աստված փորձում սովորեցնել իրենց այս վերջին դասով:

Կան ծառեր Սրբազան պուրակում, որոնց Եղբայր Փարոթը կոչում է «ծառ անհատականություններ»: Դրանք այն ծառերն են, որոնք ցույց են տալիս, որ հակադրությունը կարող է աշխատել հօգուտ մեզ, և որ մեր ծայրահեղ վիճակում հաճախ լինում են շատ բաներ, որ մեզ օգուտ կբերեն: Այդ ծառերը ստիպված են եղել դիմակայել և հարմարվել, իսկ երբեմն էլ ապաքինվել հակադրության կամ ձախորդության տարբեր ձևերից՝ կայծակի հարվածից, հզոր հողմակոծությունից, ձյան և սառույցի ծանր կուտակումից, անփույթ մարդկանց ոտնձգություններից և վնասվածքներից, իսկ երբեմն էլ հարևան ծառի հարձակումներից: Այս անբարենպաստ հանգամանքներից են առաջ եկել ամենադիմացկուն և տեսքով ամենահետաքրքիր ծառերը պուրակում: Այն ինչ նրանց պակասում է սիմետրիկ գեղեցկության առումով, նրանք լրացնում են իրենց վճռականությամբ և բնավորությամբ:

Իմ սեփական կյանքի փորձից ելնելով, ես կարող եմ վկայել, որ հակադրությունը, նեղությունները և ձախորդությունը առաջ են բերում անհատականություն և աճ: Կյանքիս ամենադժվարին և խնդրահարույց փորձառություններից մի քանիսը՝ անհամապատասխանության զգացումները և ամաչկոտությունը իմ պատանեկության տարիներին, իմ միսիան Գերմանիայում՝ երիտասարդ հասակում, և գերմաներեն լեզուն սովորելը, իրավաբանության մեջ գիտական աստիճան վաստակելը և փաստաբանական աշխատանքով զբաղվելու համար ստուգարքային քննությունը հանձնելը, ընդունելի ամուսին և հայր լինելու իմ ջանքերը և ութ երեխաներով մեր ընտանիքի հոգևոր և նյութական կարիքների համար հոգ տանելը, իմ ծնողների և մյուս սիրելիների կորուստը, նույնիսկ հասարակական և հաճախ որպես Բարձրագույն Իշխանավոր իմ ծառայության լարված բնույթը (ներառյալ ձեզ համար այս ելույթին նախապարտարստվելն ու այս երեկո խոսելը), – բոլոր այս բաները և դեռ ավելին, չնայած դժվար է և ծանր, տվել են ինձ փորձառություն և եղել իմ բարօրության համար:

Ես գիտեմ, որ հեշտ գործ չէ համոզել ձեզ՝ երիտասարդներ, որ մի քիչ ցավը ձեզ համար լավ է, բայց ազնվորեն դա լավ է: Եթե մենք երբևէ պատրաստվում ենք ստանալ «բոլորը, ինչ Հայրն ունի»(ՎևՈՒ 84.38), դա տեղի չի ունենա առանց ի պատասխան տալու այն բոլորը, ինչ մենք ունենք: Մեր Երկնային Հայրը կամենում է ազնիվ որդիներ և դուստրեր, և ինչպես Լեքին է սովորեցրել, սրբությունը կարող է իրականացվել ձախորդության և ստուգարքի միջոցով: Իրենց ստեղծման նպատակն իրականցելու համար՝ մարդկանց, ծառերի նման, պահանջվում է հակադրություն:

Դաս թիվ  3.. Ծառերն ամենալավն աճում են անտառներում և ոչ թե մեկուսի:

Եթե մտածեք կտեսնեք, որ բնության մեջ շատ անսովոր է տեսնել միայնակ կանգնած ծառ: Նրանք գրեթե միշտ հավաքվում են պուրակներով և ժամանակի ընթացքում պուրակները կարող է դառնան անտառներ: Սակայն Սրբազան պուրակը շատ ավելին է, քան ուղղակի ծառերի խումբը: Այն բարդ էկոհամակարգ է, որը ներառում է բազմաթիվ բուսական և կենդանական աշխարհի տարատեսակներ: Ակնհայտ փոխկապակցություն կա վայրի ծաղիկների, թփուտների, մացառուտների, ծառերի, սնկերի, ջրիմուռների, թռչունների, կրծողների, նապաստակների, եղջերուների և այլ արարածների բոլոր տարբեր տարատեսակների միջև, որոնք այնտեղ են: Այս տարատեսակները միմյանց վրա փոխազդում են և միմյանց վրա ապավինում են ուտելիքի, ապաստանի համար և hամագործակցում բարեկամական միջավայրում, որտեղ նրանք կարող են բոլորն ապրել իրենց կյանքի փուլը:

Աստծո ծրագիրը մեր կյանքի համար նախատեսում է նմանատիպ փոխկապակցվածություն և ընկերավարություն: Մենք պետք է մեր փրկությունը միասին գործենք, ոչ թե առանձին: Եկեղեցին կառուցում է ժողովատներ, ոչ թե թանգարաններ: Մեզ խնդրվում է հաճախել որոշակի ծուխ կամ ճյուղ, ոչ թե ինքներս ենք ընտրում մեր համայնքը, ինչպես ուրիշ հավատքներում է: Այս իմաստուն քաղաքականությունը մեզանից պահանջում է սովորել միմյանց հետ լեզու գտնել և հաշվետու լինել մեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին մեր վարքագծի համար, ոչ թե փախչել և թաքնվել, երբ ընթացքը դժվարանում է: Մեզ պատվիրված է սիրել մեր մերձավորին, (որը ներառում է մեր ընտանիքի անդամներին), իսկ սովորել սիրել նրանց, ովքեր ամենամոտն են մեզ, հաճախ շատ ավելի դժվար է, քան հեռվից (ողջ աշխարհին) սիրելը: Վերականգման սկզբից ի վեր Սրբերին պատվիրվել է «գալ Սիոն» և հավաքվել համայնքներով, որտեղ մենք կարող ենք ապրել ներդաշնակության մեջ և փոխադարձաբար օգնել միմյանց, հարգելով մեր մկրտության ուխտը՝ «կրելու մեկս մյուսի բեռը.... սգալու նրանց հետ, ովքեր սգում են.... մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.8–9): Որպես Աստծո զավակներ՝ մենք չենք կարող այլևս բարգավաճել մեկուսի, ինչպես որ չի կարող միայնակ ծառը: Առողջ ծառերը կարիք ունեն էկոհամակարգի, առողջ մարդիկ միմյանց կարիքն ունեն:

Բարեբախտաբար, բոլորիս մեջ ձգտում կա դեպի ընկերավարությունը, դեպի ընկերակցությունը, դեպի հավատարիմ ընկերները: Որպես Աստծո հավերժական ընտանիքի անդամներ՝ մենք բոլորս ծարավի ենք բավարարումի և ապահովության, որը կարող է տալ մտերիմ և հարատև փոխհարաբերությունները: Դուք կսովորեք, որ այդպիսի փոխհարաբերություններ ստեղծելը ժամանակ, ջանքեր և գթության առատություն է պահանջում: Ինչպես Մորմոնն է ասել. «գթությունը.... իրենը չի փնտրում», (Մորոնի 7.45)ոչ իր սեփական օրակարգը, ոչ իր սեփական շահերը և, իհարկե, ոչ էլ իր սեփական հաճույքը : Չնայած համացանցը և սոցիալական ցանցերի կայքերն անկասկած ինչ-որ ձևի ընկերավարության հնարավորություն են տալիս, դրանք չեն կարող փոխարինել ազնիվ, բաց և դեմ առ դեմ հաղորդակցությանը, որը պետք է տեղի ունենա իսկական և հարատև փոխհարաբերություններ հաստատելու համար:

Իհարկե, ուրիշների հետ լեզու գտնելու ամենավաղեմի և լավագույն աշխատանոցը տունն է: Տանն է, որ մենք սովորում ենք ծառայության, անեսասիրության, ներողամտության և համբերատարության դասերը, որոնք կարևոր են ուրիշների հետ հարատև փոխհարաբերություններ ձևավորելու համար: Կարծում եմ այդ պատճառով է, որ «տաճարին արժանի» լինելու մասն է կազմում այն պահանջը, որ մենք սիրով ապրենք և ներդաշնակության մեջ լինենք մեր ընտանիքի անդամների հետ:

Բարեբախտաբար, Եկեղեցու ոգեշնչված կազմակերպությունը ապահովում է նաև հնարավորություններ և միջավայր, որտեղ մենք կարող ենք ընկերավարություն զարգացնել: Ամենաերիտասարդ տարիներից մինչև ամենածեր տարիները մենք պատկանում ենք որևէ ծխի կամ ճյուղի և լինում ենք իրավիճակներում, որտեղ մարդկային հարաբերությունները և ընկերավարությունը կարող է ծաղկել: Եկեղեցու կոչումներում, ժողովներում, դասերում, քվորումներում, խորհուրդներում, միջոցառումներում և հաղորդակցության այլ առիթներում մենք զարգացնում ենք հատկանիշներ և ընկերավարության հմտություններ, որոնք մեզ օգնում են նախապատրաստվել այն հասարակական կարգին, որը գոյություն կունենա երկնքում: Խոսելով այդ ավելի բարձր կարգի մասին, Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով ասել է. «Եվ միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով, փառք, որը մենք այժմ չենք վայելում»(ՎևՈՒ 130.2):

Եթե մենք հույս ունենք վայելել երկնային ընկերավարությունը և դրան զուգակցվող փառքը գալիք աշխարհում, մենք անընդհատ պետք է հասունացնենք մեր ընկերավորությունը, ինչպես նաև հոգևորությունը, մինչ այստեղ՝ երկրի վրա ենք: Մարդիկ, ծառերի նման, ամենալավն աճում են համայնքներում, ոչ թե մեկուսի:

Դաս թիվ  4. Ծառերը ուժ են վերցնում ծառերի նախորդ սերունդների կողմից ստեղծված սննդանյութերից:

Կար Սրբազան պուրակի խնամքի մի ժամանակահատված, երբ նրանք, ովքեր պատասխանատու էին, որոշեցին, որ պուրակը լավ խնամված տեսք պետք է ունենա: Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում էին ծառայողական նախագծեր՝ երիտասարդության և միսիոներների համար ընկած ծառերից և ոստերից, թփուտներից, ևնույնիսկ կոճղերից և չորացած տերևներից պուրակը մաքրելու նպատակով: Այս գործունեությունից ոչ շատ անց պուրակի կենսունակությունը սկսեց նվազել: Ծառերի աճը դանդաղեց, ավելի քիչ նոր ծառեր շվարձակեցին, որոշ վայրի ծաղիկների և բույսերի տարատեսակներ սկսեցին անհետանալ, իսկ մի շարք վայրի կենդանիների և թռչունների թիվը նվազեց:

Երբ մի քանի տարի առաջ եղբայր Փարոթը ստանձնեց պուրակի խնամքը, նա խորհուրդ տվեց, որ պուրակը թողնվի այնքան բնական վիճակում, որքան հնարավոր է: Ընկած ծառերն ու ճյուղերը թողնում էին, որ փտեն և հարստացնեն հողը: Տերևները թողնում էին, որ մնային, որտեղ որ ընկել էին: Այցելուներին խնդրվում էր մնալ նշված արահետներում, որպեսզի պուրակին ավելի քիչ անհանգստություն պատճառվեր և հողը պուրակի ներսում ավելի քիչ պնդանար: Մի քանի տարվա ընթացքում պուրակը սկսեց ինքն իրեն նշանակալիորեն վերակենդանանալ և վերանորանալ: Այսօր այն ծաղկում է գրեթե կուսական վիճակում, ճոխ բուսականությամբ և վայրի կենսաձևերի առատությամբ:

Դասը, որն ուսուցանվեց անտառապահության այս փորձառությունից իմ սրտին հաճելի է: Այժմ յոթ տարի է դառնում, որ ես արտոնություն ունեմ ծառայելու որպես Եկեղեցու պատմաբան և արձանագրող: Սա մի պաշտոն է, որը ստեղծվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, ի պատասխան նրան տրված Տիրոջ պատվիրանի, այն օրը, երբ Եկեղեցին կազմակերպվեց. «Ահա, մի հիշատակարան պիտի պահվի ձեր մեջ»(ՎևՈՒ 21.1): Այդ օրից սկսած, երբ Օլիվեր Քաուդերին նշանակվեց որպես Եկեղեցու պատմաբան և արձանագրող, և շարունակելով մինչև ներկա ժամանակը Եկեղեցու պատմության մի նշանակալի հիշատակարան է պահպանվել: Ջոն Ուիթմերը փոխարինեց Օլիվեր Քաուդերիին և նրան Տիրոջ կողմից պատվիրվեց «պատմություն կազմել բոլոր կարևոր բաների մասին,… որոնք կլինեն եկեղեցու բարիքի համար և աճող սերունդների համար, որոնք պիտի մեծանան Սիոնի հողի վրա» (ՎևՈՒ 69.3,  8):

Ինչո՞ւ է արձանագրություններ վարելուն և հավաքելուն, պահպանելուն և պատմությամբ կիսվելուն այդպիսի կարևորություն տրվում Հիսուս Քրիստոսի Եկեղեցում: Ինչո՞ւ է ձեզ համար վճռորոշ այսօր որպես «աճող սերնդի» մի մաս, տեղյակ լինել և ուժ վերցնել անցյալի սերունդներից:

Ի պատասխան՝ ես կարծում եմ, որ անհնարին է ապրել լիովին ներկայում, շատ ավելի քիչ ծրագրել մեր ապագա ճակատագիրը առանց անցյալի հիմքի: Այդ ճշմարտությունը ուժգնորեն բերվեց իմ ուշադրությանը մի քանի ամիս առաջ, երբ հանդիպեցի մի հրաշալի զույգի, որոնք տարել էին մի անսովոր փորձություն, որով ես կկիսվեմ ձեզ հետ նրանց թույլտվությամբ: Իրենց ամուսնությունից և մի քանի երեխաների ծննդից մի քանի տարի անց, կինը լուրջ վթարի ենթարկվեց: Նա մի քանի շաբաթ մնաց հիվանդանոցում անգիտակից վիճակում: Երբ նա ուշքի եկավ, պարզվեց, որ հիշողության լիակատար կորուստ էր տարել: Արդյունքում, նա ոչ մի պատմություն չուներ: Առանց իր անցյալի հիշողության, նա հենման կետ չուներ: Նա չէր ճանաչում իր ամուսնուն, իր երեխաներին ոչ էլ ծնողներին: Երբ ամուսինը ինձ պատմեց այս պատմությունը, նա խոստովանեց, որ վթարից հետո այն առաջին ամիսներին նա անհանգստանում էր, որ իր կինը կարող է հեռանալով մոլորվեր, եթե թողվեր առանց խնամքի: Նա նաև վախենում էր, որ իր կինը նորից չէր սիրահարվի իրեն: Սիրատածման ժամանակ նա կոկիկ ատլետիկ կազմվածքով, խիտ մազերով երիտասարդ էր: Այժմ, միջին տարիքում, նա ավելի գեր էր և շատ ավելի քիչ մազեր ուներ:

Ի ուրախություն բոլոր մտահոգվածների, լավ էր, որ մասնակիորեն պահվել էին արձանագրություններ: Ամուսինը պահել էր նախքան միսիան և միսիայից հետո իր կնոջ կողմից գրված նամակները: Դրանք վկայություն էին, որ նրանք իսկապես միմյանց սիրահարված էին եղել: Նա նաև օրագիր էր գրել, որն օգտակար տեղեկոււթյուններ էր պարունակում: Աստիճանաբար, մի քանի տարիների ընթացքում կինն իր անցյալի մեծ մասը վերականգնեց իր հարազատների պատմություններով կիսվելու միջոցով:

Այս առանձնահատուկ և նուրբ իրավիճակը հիանալի ցույց է տալիս անցյալի և ներկայի ու ապագայի կարևոր կապը: Այն օգնում է մեզ ավելի լիովին գնահատել Տիրոջ ճշմարտության սահմանումը, ինչպես որ այն հայտնի է դարձվել Ջոզեֆ Սմիթին. «Ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (ՎևՈՒ 93.24): Անցյալի մասին մեր գիտելիքը՝ հիշատակարանների շնորհիվ, որոնք պահվել են, և ապագայի մասին մեր գիտելիքը՝ սուրբ գրությունների և ապրող մարգարեների մարգարեական ուսմունքների շնորհիվ, մեզ տալիս է համատեքստ, որը թույլ է տալիս իմաստուն ձևով օգտագործել մեր ազատ կամքը մեր ներկա գոյության ընթացքում: Արդյունքում այս եռակողմ գիտելիքը տալիս է մեզ ավելի աստվածային հեռանկար, որովհետև այն մեզ ավելի հասու է դարձնում Նրա կարողությանը, որ «բոլոր բաները … ներկա են Նրա աչքերի առաջ»(ՎևՈՒ 38.2):

Որպես բազմազգ Եկեղեցու անդամներ՝ մենք բոլորս հավասարապես կիսվում ենք Եկեղեցու վաղ պատմությամբ: Մեզ բոլորիս համար կարևոր է ծանոթանալ մեր Եկեղեցու պատմության հետ, հատկապես նրանց հետ, որոնց ես անվանում եմ «հիմնադրման պատմություններ»: Այդ պատմությունները՝ Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքը, Մորմոնի Գրքի ի հայտ գալը, Հովհաննես Մկրտչի, Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի, Եղիայի, Եղիասի և ուրիշների հրեշտակային այցելությունները, – պարունակում են հիմնարար ճշմարտություններ, որոնց վրա հիմնավորված է ավետարանի Վերականգնումը:

Ափսոս, որ այս տեխնոլոգիական դարում, որտեղ տեղեկատվությունն առատանում է՝ Եկեղեցու պատմության որոշ վճռորոշ իրադարձությունների և մարդկանց վերաբերյալ, որոշ Վերջին Օրերի Սրբեր թուլանում են իրենց հավատքում և սկսում են կասկածի ենթարկել երկար պահված հավատքը: Այդպիսի կասկածներ ունեցող անձանց ես իմ սերն ու ըմբռնումն եմ հղում և հավաստիացումը, որ եթե նրանք մնան ավետարանի սկզբունքներում, աղոթքով շարունակեն իրենց Եկեղեցու պատմության ուսումնասիրությունը, բավականաչափ ուսումնասիրելով, որպեսզի ավելի շուտ ձեռք բերեն ավելի բազմակողմանի քան մասնակի կամ ոչ լրիվ գիտելիք, Սուրբ Հոգին կհաստատի նրանց հավատքը Եկեղեցու պատմության կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ խաղաղություն խոսելով նրանց մտքերին: Այս ձևով նրանք կարող են հաստատվել իրենց համոզմունքներում վերականգված եկեղեցու պատմության վերաբերյալ և այլևս չեն լինի «երերուած ու տատանուած վարդապետության ամեն քամուցը» (Եփեսացիս Դ.14): Ես իմ կյանքի ողջ ընթացքն ամրացրել եմ հենց այդպիսի խաղաղության զգացումների վրա Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի վերաբերյալ և վերականգված ավետարանի մյուս aակունքային իրադարձությունների վերաբերյալ, ինչպես որ ձեզանից շատերն են արել, և ես գիտեմ, որ մենք երբեք չենք հիասթափվի:

Պատմությունը իր ամենահիմնական ձևով մարդկանց և իրենց կյանքի արձանագրություններն են և այդ կյանքերից գալիս են պատմություններ և դասեր, որոնք կարող են վերամրացնել այն, ինչին մենք հավատում ենք, ինչը պաշտպանում ենք և ինչ պետք է անենք ձախորդության դիմակայելիս: Ոչ բոլոր պատմություններն են, որ ունեն Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի կամ Վիլֆորդ Վուդրուֆի Անգլիայում կատարած միսիայի վիպերգական բնույթը: Փաստորեն, որոշ իսկապես նշանավոր պատմություններ գալիս են շատ սովորական Վերջին Օրերի Սրբերի կյանքից: Դրանք հատկապես շատ սիրելի են և օգտակար մեզ համար, երբ այդ պատմությունները վերաբերում են մեր իսկ նախնիներին:

Օրինակ՝ 1920-ական թվականներին իմ Պապ և Տատ Ջենսենները, չնայած երկար ժամերով ծանր աշխատանքին, ստիպված էին վերադարձնել վաճառողին մի ագարակ, որը պատրաստվում էին գնել, և որտեղ նրանք ապրում էին Այդահո նահանգում: Նրանք ցանկանում էին վերադառնալ իրենց փոքր երեխաների հետ Յուտայի իրենց հայրենի քաղաքը, բայց չէին կարողանում թողնել Այդահոն մինչև 350 դոլարի պարտքը չմարեին: Դա այժմ փոքր գումար է թվում, բայց այն ժամանակ ահռելի գումար էր: Պապս փորձեց պարտքով վերցնել այդ գումարը մարդկանցից, ովքեր փող ունեին, բայց դա նրան չհաջողվեց: Բանկից պարտք վերցնելն անհնարին էր, նրանց թշվառ հանգամանքների պատճառով: Նա և Տատս աղոթում էին ամեն օր՝ օգնություն խնդրելով: Կիրակի առավոտյան քահանայության ժողովի ժամանակ, մի մարդ, որին Պապս հազիվ էր ճանաչում, մոտեցավ նրան և ասաց, որ լսել էր նրա նեղության մասին և պարտքով կտար 350 դոլար, այն ակնկալիքով, որ երբ Պապս վերադառնար Յուտա, նա որքան հնարավոր է շուտ ետ կվճարեր այդ մարդուն: Նրանց համաձայնությունն ավարտվեց ձեռքսեղմամբ և Պապս պահեց իր խոսքը:

Այս սովորական պատմությունը, որը գրի է առնվել Ջենսեն տատիկիս կողմից, ընտանեկան գանձ է: Այն ոգեշնչում է ինձ՝ լուսաբանելով ծանր աշխատանքի, ազնվության, ձախորդությանը հաղթահարելու, ընտանեկան միասնության հատկանիշները և ամենակարևորը, այն ցույց է տալիս Աստծո ձեռքը իմ հավատարիմ պապիկի և տատիկի կյանքում: Ես մեծ ուժ և քաջալերանք եմ ստանում ինչպես նրանց օրինակից, այնպես էլ անցած սերունդների թե՛ նշանակալից և թե՛ սովորական օրինակներից:

Դուք կարող եք գտնել նմանատիպ պատմություններ ձեր իսկ երկրում և ձեր իսկ ընտանիքներում: Որտել էլ որ դրանք լինեն, ես խրախուսում եմ ձեզ հավաքել այդ պատմությունները՝ պահպանելու և դրանցով կիսվելու համար: Հոգ տարեք փոխանցել դրանք մեկ սերնդից մյուսին: Իմ երեխաները (և մեծ մասամբ այժմ իմ թոռնիկները) միշտ սիրում են, երբ ես նրանց պատմում եմ պատմություններ այն մասին «երբ ես փոքր տղա էի»: Ես լսել եմ, որ ասվում է, որ ժողովուրդը չի կարող լինել ավելի մեծ, քան իր պատմությունը և ես հավատում եմ, որ նույնը ճշմարիտ է ընտանիքների առնչությամբ: Լավ հիշատակարանները, եթե ճշմարիտ են, ստեղծում են լավ պատմություն: Հիշեք, մարդիկ, ծառերի նման ուժ են վերցնում նախորդ սերունդների կողմից ստեղծված սննդանյութերից:

Եզրակացություն

Այժմ երբ եզրափակում եմ, ես ուզում եմ, որ դուք վերադառնաք ինձ հետ Սրբազան պուրակ և կանգնեք ինձ հետ այնտեղ` այսպես կոչված «վկա ծառերից» մեկի մոտ: Դրանք ծառեր են, որոնք աճում էին պուրակում 192 տարի առաջ Ջոզեֆ Սմիթի Առաջին Աղոթքի ժամանակ: Դրանք երեքն են, որոնք դեռ ապրում են պուրակում և երեք մահացած վկա ծառեր, որոնք մնում են կանգնած եղբայր Փարոթի պաշտպանողական հմուտ ջանքերի շնորհիվ:

Երբ մենք ծառայում էինք Պալմիրային մոտ գտնվող մեր միսիայում, ես սովորություն ունեի երբեմն մենակ գնալ Սրբազան պուրակ և կանգնել իմ սիրելի վկա ծառի մոտ: Ես պատկերացնում էի, որ եթե ծառը կարողանար խոսել, այն ինձ կպատմեր, թե նա ինչ տեսավ 1820 թվականի այն գարնանային օրը: Բայց իրականում ես կարիք չունեի, որ այդ ծառը պատմեր ինձ, ես արդեն գիտեի: Հոգևոր փորձառությունների և զգացումների շնորհիվ սկսած իմ պատանեկությունից և անընդհատ մինչև հենց այս ժամը, ես սկսել եմ իմանալ, անկախ որևէ այլ անձից, որ Աստված, մեր Հայրն ապրում է: Ես գիտեմ նաև, որ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը ողջ մարդկության Փրկիչն է ու Քավիչը: Ես գիտեմ, որ այս երկու փառավորված Էակները հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին Սրբազան պուրակում 1820թվականի գարնանը: Նրանք բարձրացրեցին Ջոզեֆին որպես այս վերջին տնտեսության հիմնադիր մարգարե: Աշխատելով Նրանց աստվածային ուղղորդմամբ, Ջոզեֆը թարգմանեց Մորմոնի Գիրքը, ստացավ քահանայության բանալիները և իշխանություն և կրկին կազմավորեց Քրիստոսի Եկեղեցին այս վերջին օրերում: Մենք չափազանց օրհնված ենք՝ ապրելով այս ժամանակաշրջանում և լինելով Քրիստոսի Եկեղեցու անդամներ:

Այս փառահեղ ճշմարտությունները, որոնց մասին ես վկայեցի, իրենց սկիզբն են առել Սրբազան պուրակում: Ինչպես որ դուք ինձ հետ այս երեկո այլաբանորեն կանգնած էիք Սրբազան պուրակում, այդպես միշտ ձեր մտքում և ձեր սրտում կանգնեք այդ սրբազան վայրում և հավատարիմ ապրեք այն ճշմարտություններին, որ Աստված սկսեց հայտնի դարձնել այնտեղ:

Հիշեք նաև կյանքի դասերը, որոնք ուսուցանում է Սրբազան պուրակը:

  1. Երբ խավարի ուժերը ձգտում են կործանել ձեզ, ինչպես դրանք արեցին մի ժամանակ, հարցեր տվող պատանի Ջոզեֆ Սմիթին, կանգնեք Սրբազան պուրակում և հիշեք արևի լույսից պայծառ լույսի սյունը (տես Ջոզեֆ Սմիթ —Պատմություն 1.15–17):

  2. Երբ հակադրությունն ու ձախորդությունը խոչընդոտի ձեր ճանապարհը և հույսը մարի, կանգնեք Սրբազան պուրակում և հիշեք, որ «այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» ((ՎևՈՒ 122.7):

  3. Եթե միայնակությունն ու մեկուսացումն է ձեր ճակատագիրը և դուք մաքառում եք հաստատելու կայացած մարդկային հարաբերություններ, կանգնեք Սրբազան պուրակում Վերջին Օրերի Սրբերի համայնքի հետ, ովքեր ուխտ են կապել օգնել կրելու ձեր բեռները և մխիթարել ձեզ՝ ձեր կարիքի մեջ:

  4. Եվ երբ փորձառությունները կամ մարդիկ կամ էլ բախվող ճշմարտությունները մարտահրավեր նետեն ձեր հավատքին և ստեղծեն կասկած Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգման վերաբերյալ, կանգնեք Սրբազան պուրակում և ուժ վերցրեք և խրախուսանք հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի սերունդներից, որոնք անսասան կանգնել են այնտեղ ձեզանից առաջ:

Սա իմ աղոթքն է ձեզ համար, իմ երիտասարդ ընկերներ, և ես հղում եմ դա սիրով և Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը.: 5/12. Թարգմանության հաստատումը. 5/12. -ի թարգմանությունը: Կանգնեք Սրբազան պուրակում: Armenian. PD50039048 201

Հղումներ

  1. Օրհներգեր, no. 26.

  2. Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց «Քավել, Քավություն», տես նաև scriptures.lds.org.