Սուրբ Հոգու անասելի պարգևը

ԵԿՀ հավաք երիտասարդ չափահասների համար • 8 հունվարի, 2012 • Բրիգամ Յանգ Համալսարան


 

Քույր Ջենսենն ու ես ուրախ ենք ձեզ հետ լինել: Ես իսկապես անկեղծորեն շնորհակալ եմ երգչախմբին ոչ միայն նրա համար, թե ինչպես են նրանք երգեցին, այլ նաև նրա համար, թե ինչ երգեցին: Օրհներգերն իսկապես հրավիրում են Տիրոջ Հոգին: Դրանք ստեղծում են ակնածանքի ոգի և ուսուցանում մեզ թագավոության վարդապետությունները: Սա շատ պատասխանատու հանձնարարություն է և ես աղոթել եմ և շարունակում եմ աղոթել, որպեսզի Սուրբ Հոգին լինի մեր իսկական ուսուցիչը:

Իմ ուղերձը կոչվում է «Սուրբ Հոգու անասելի պարգևը»՝ մի արտահայտություն Վարդապետություն և Ուխտերից. «Աստված ձեզ գիտելիք կտա իր Սուրբ Հոգու միջոցով, այո, Սուրբ Հոգու անասելի պարգևով, որը հայտնի չի դարձվել աշխարհի սկզբից մինչև հիմա» (ՎևՈՒ 121.26): Ձեզ մի քանի մտքեր ծանոթ կլինեն 2010 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի իմ ելույթից: Այսօրվա այս ուղերձի համար ինձ տրված ժամանակի սահմաններում ես դրանք կշարունակեմ ավելի զարգացնել:

Սուրբ Հոգու կարևորությունը

Սուրբ Հոգու կարևորությունն ու անասելի պարգև լինելը կարելի է շեշտել երկու օրինակով, յուրաքանչյուր օրինակ ՝իր իսկ ուղերձով: Առաջին օրինակը Մորմոնի Գրքից է, իսկ երկրորդը` Եկեղեցու պատմության մի իրադարձությունից:

Երբ Հիսուս Քրիստոսն այցելեց Մորմոնի Գրքի ժողովրդին, Նա ուսուցանեց նրանց, օրհնեց նրանց երեխաներին, հաստատեց հաղորդությունը, և հետո հեռացավ: Մարդիկ վերադարձան իրենց տները և աշխատեցին ողջ գիշեր, հավաքելով մյուսներին` այն վայրում լինելու համար, որտեղ Նա ասաց, որ հաջորդ օրը կհայտնվեր նրանց:

Մեծ քանակությամբ ժողովրդի պատճառով տասներկու աշակերտները առանձնացրեցին ժողովրդին տասներկու խմբերի` նրանց ուսուցանելու այն, ինչ Փրկիչն էր իրենց ուսուցանել նախորդ օրը, իսկ հետո նրանք աղոթեցին: Բոլոր բաներից, որոնց համար նրանք կարողացան աղոթել, «նրանք աղոթեցին նրա համար, ինչն իրենք ամենաշատն էին փափագում. և նրանք փափագում էին, որ Սուրբ Հոգին շնորհվեր իրենց» (3 Նեփի 19.9), շեշտադրում կատարելով Սուրբ Հոգու և Նրա կարևորության վրա, որը եզակի է ողջ սուրբ գրություններում:

Նրանց աղոթքից հետո և ի պատասխան նրանց աղերսանքների, Նեփին մկրտեց աշակերտներին, որից հետո «Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, և նրանք լցվեցին Սուրբ Հոգով ու կրակով» (3 Նեփի 19.13): Նրանք ստացան համոզիչ ապացույց կամ վկայություն Նրա մասին:

Ապա Փրկիչը հայտնվեց նրանց.

«Եվ եղավ այնպես, որ Հիսուսը հեռացավ … գնաց մի քիչ հեռու նրանցից և խոնարհվեց գետնին, և ասաց.

Հայր, ես շնորհակալ եմ քեզ, որ դու տվել ես Սուրբ Հոգին նրանց, ում ես ընտրել եմ …

Հայր, ես աղաչում եմ, որ դու Սուրբ Հոգին շնորհես բոլոր նրանց, ովքեր կհավատան նրանց խոսքերին » (3 Նեփի 19.19-21):

Ես չգիտեմ սուրբ գրության որևէ մի հատված, որն ավելի լավ արտահայտեր, թե մեր Փրկիչը որքան կարևոր է համարում Սուրբ Հոգին:

Երկրորդ օրինակը գալիս է Նախագահ Բրիգամ Յանգի ուսմունքներից: Սրբերը գտնվում էին Վինթեր Քվորթերսում և նախապատրաստվում էին գարնանը գաղթել դեպի արևմուտք: Ջոզեֆ Սմիթը մահացել էր ավելի քան երկուս ու կես տարի առաջ: Նախագահ Յանգը տեսիլք էր ունեցել, երազ, որի ժամանակ նա հանդիպել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Երբ լսեք, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե քանի անգամ է նա շեշտում Տիրոջ Հոգու կարևորությունը:

«Եղբայր Ջոզեֆ …, եղբայրները մեծ մտահոգություն ունեն հասկանալու … կնքման սկզբունքները և եթե դու խորհրդի խոսք ունես ինձ համար, ես ուրախ կլինեմ ընդունել այն: NO TRANSLATION

Ջոզեֆը քայլ կատարեց դեպի ինձ և շատ լրջորեն ինձ նայելով, սակայն հաճելի ձևով ասաց. «Ժողովրդին ասա, թող խոնարհ և հավատարիմ լինեն և անպայման պահեն Տիրոջ Հոգին և այն նրանց ճիշտ կառաջնորդի: Ուշադիր եղեք և մի շրջվեք ցածր, հանդարտ ձայնից, այն կասի ձեզ, թե ինչ անեք և ուր գնաք, այն կտա թագավորության պտուղները: Ասա եղբայրներին, որ իրենց սրտերը բաց պահեն համոզմունքին, այնպես որ, երբ Սուրբ Հոգին գա նրանց մոտ, նրանց սրտերը պատրաստ լինեն ընդունելու այն: Նրանք կարող են տարբերել Տիրոջ Հոգին մյուս այլ ոգիներից, այն կշշնջա խաղաղություն և ուրախություն նրանց հոգիներին, այն կվերացնի ոխակալությունը, ատելությունը, կռիվը և ամեն չարիքը նրանց սրտերից և նրանց ողջ ցանկությունը կլինի բարիք անելը` արդարությունն առաջ տանելն ու Աստծո արքայությունը կառուցելը: Ասա Եղբայրներին, որ եթե նրանք հետևեն Տիրոջ Հոգուն, նրանք ճիշտ կքայլեն: Չմոռանաք ասել ժողովրդին, որ պահեն Տիրոջ Հոգին և եթե նրանք դա անեն, նրանք կգտնեն իրենց ճիշտ այնպիսին, ինչպիսին ստեղծվել էին Մեր Հոր կողմից Երկնքում` նախքան այս աշխարհ գալը: Երկնային Հայրն է ստեղծել մարդկության ընտանիքը: …»

«Ջոզեֆն այդ ժամանակ ցույց տվեց ինձ այն օրինակը, թե ինչպիսին էին նրանք սկզբում: Սա ես չեմ կարող նկարագրել, բայց ես դա տեսա և տեսա որտեղից էր Քահանայությունը վերցվել երկրի վրայից, և թե ինչպես պետք է միացվեին միմյանց, որպեսզի լինի կատարյալ շղթա Հայր Ադամից մինչև իր վերջին սերունդը: Ջոզեֆը կրկին ասաց. «Ասա ժողովրդին անպայման պահեն Տիրոջ Հոգին և հետևեն նրան և այն նրանց ճիշտ կառաջնորդի» :1

Այս պատմությունը ոչ միայն շեշտեց Սուրբ Հոգու և Նրա ազդեցությունը փնտրելու կարևորությունը, այն նաև իմ միտքը բերեց այս սկզբունքներն ու ճշմարտությունները:

  • Տիրոջ Հոգին ձգտում է կարգ ու կանոն բերել, հատկապես, ստեղծել հավերժական ընտանիք` տաճարային կնքման արարողության միջոցով:

  • Հակառակորդը ձգտում է կազմալուծել և կործանել (տես ՎևՈՒ 10.6-7, 22-27), հատկապես ընտանիքները, ինչպես ապացուցվում է այսօր` վիժեցման, ամուսնալուծության և համասեռամոլ ամուսնության միջոցով: Ես ինքս ինձ հարց տվեցի, թե արդյոք ձեր տարիքային խմբում ամուսնության հետաձգումը նպաստո՞ւմ է ընտանիքների կազմալուծմանը:

  • Սուրբ Հոգու անասելի պարգևով հայտնությունն ու գիտելիքը եկան հարցին ի պատասխան, ինչպես հաճախ գործում է հայտնությունը:

Այս երկու օրինակներից ես եզրակացնում եմ, որ Սուրբ Հոգին կենսական է, և որ մենք լրջորեն պետք է ձգտենք ունենալ Նրա ընկերակցությունը, առաջնորդությունը և պարգևները՝ իսկապես անասելի մի պարգև:

Ես այժմ կկենտրոնանամ երեք թեմանի վրա` (1) Սուրբ Հոգու առաքելությունների, (2) Սուրբ Հոգին ընդունելու պայմանների, և (3) թե ինչպես ճանաչել Սուրբ Հոգու ուղղորդումը:

Սուրբ Հոգու առաքելությունները

Սուրբ Հոգին երբեմն կոչվում է Հոգի, ճիշտ է կոչվում՝ Սուրբ Հոգի, Աստծո Հոգի, Տիրոջ Հոգի և Մխիթարիչ:

Սուրբ Հոգին ունի որոշակի առաքելություններ և պարտականություններ: Ես կնշեմ չորսը.

Առաքելություն 1՝ Նա վկայում է կամ հայտնում Հոր և Որդու մասին: Սուրբ Հոգին իսկապես հայտնում է կամ վկայում Հոր և Որդու մասին: Ես զգացել եմ դա, երբ փոքր երեխա էի, չնայած ես դա չէի կարող բացատրել այդ ժամանակ:

Ես մեծացել եմ Վերջին Օրերի Սրբերի սքանչելի տանը, հավատալով Աստծուն: Ես մկրտվեցի և ստացա Սուրբ Հոգին ութ տարեկանում: Ես երբեք կասկած չեմ ունեցել Հոր և Որդու գոյության մասին: Մեր ընտանիքում կար լիակատար և ամբողջական ընդունում, երկրպագություն և Նրանց հանդեպ հավատք, որը դրսևորվում էր կանոնավոր ընտանեկան աղոթքներով, ամեն ճաշին կանգ առնելով ուտելիքն օրհնելու համար, ընտանեկան երեկոյով, սուրբ գրքերը կարդալով (հատկապես Մորմոնի Գիրքը), հաճախելով Եկեղեցի, հնազանդվելով պատվիրաններին և բոլոր մյուս բաներով, որ անում են Վերջին Օրերի Սրբերը: Ես անձնապես չէի կարողանում սուրբ գրություններին դիմելով ուսուցանել այն վարդապետությունը, որ Սուրբ Հոգու հիմնական դերը Աստծուն, Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին հայտնելն է, բայց որպես հավատքի հարց ես անշուշտ հասկանում էի սկզբունքը:

Իմ միսիայի ընթացքում ես սկսեցի ուսումնասիրել սուրբ գրությունները: Իմ սուրբգրքյան գիտելիքը, իմ վկայությունը և իմ հավատքն Աստծո և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի հանդեպ, զորացվեց աստվածային վարդապետությամբ, հոգևոր փորձառությամբ և անձնական հայտնությամբ: Ես անձնապես գիտեմ, որ Փրկչի կողմից ասված այս խոսքերը ճշմարիտ են. «Եվ Սուրբ Հոգին վկայում է Հոր և իմ մասին. Եվ Հայրը շնորհում է Սուրբ Հոգին մարդկանց զավակներին՝ իմ պատճառով» (3 Նեփի 28.11, տես նաև 3 Նեփի 27 և 3 Նեփի 27.13–20 ենթավերնագրերը):

Առաքելություն 2՝ Նա վկայում է բոլոր ճշմարտության մասին: Սուրբ Հոգին հայտնում է ճշմարտությունը բոլոր բաների մասին: Անկեղծ որոնողներին, ովքեր կարդում են Մորմոնի Գիրքը և աղոթում ու խորհում անկեղծ միտումով իմանալու դրա ճշմարտացիության մասին, խոստացվել է, որ իրենք կիմանան, որ այն ճշմարիտ է. «Եվ Սուրբ Հոգու զորությամբ [նրանք] կարող են իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):

Ալման հրավիրեց աղքատ մարդկանց, ովքեր դուրս էին գցվել Զորամացիների կողմից, փորձարկում կատարել խոսքերի հետ: Նա առաձնապես շեշտեց նրանց, որ ճշմարիտ խոսքերը, որոնք սերմանվում են ընկալունակ սրտերում «կսկսեն ուռչել ձեր կրծքում. և երբ դուք զգաք այդ ուռչելու շարժումները, դուք կսկսեք ասել ինքներդ ձեր մեջ. Պետք է որ անպայման սա լավ սերմ լինի [կամ լավ խոսք], կամ որ խոսքը լավն է» (Ալմա 32.28), արդյունքում` երեք ուղով նրանք կիմանան ճշմարտությունը.

  1. 1.

    «Այն սկսում է մեծացնել իմ հոգին» անկեղծ որոնողների մոտ արցունքների, հառաչանքի, գլխի կամ մարմնի այլ մասի շարժման միջոցով արտահայտելով, որ Սուրբ Հոգին սերմանել է ճշմարիտ խոսքեր իրենց սրտերում:

  2. 2.

    «Այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը»՝ արտահայտելով այնպիսի դիտողություններով, ինչպիսիք են` «դա խելամիտ է», կամ՝ «Ես միշտ հավատացել եմ դրան», կամ՝ «Ուրեմն, դուք ասո՞ւմ եք, որ ….» հարցով:

  3. 3.

    «Այն սկսում է հրաշալի լինել ինձ համար»՝ արտահայտելով, օրինակ, լսողների կողմից այսպիսի դիտողություններով՝ «Խնդրում եմ, մի քիչ ավելի շատ պատմեք» կամ՝ «Ասում եք, որտե՞ղ է գտնվում ձեր եկեղեցին», կամ՝ «Չէի՞ք մնա մի փոքր էլ և սովորեցնեիք մեզ», որը նշանակում է նրանք սոված են և ուզում են ավելին:

Բրիգամ Յանգի օրինակը բացատրում է այս ճշմարտությունները. «Եթե աշխարհի ողջ տաղանդը, նրբանկատությունը, իմաստությունը և նրբագեղությունը միավորվեր մեկ մարդու մեջ և ուղարկվեր ինձ Մորմոնի Գրքի հետ միասին և հայտարարվեր երկրային պերճախոսության բարձրագույն մեծարմամբ` դրա ճշմարտության վերաբերյալ, ջանալով ապացուցել այն գիտության և աշխարհիկ իմաստության միջոցով, դրանք կլինեին ինձ համար ծխի նման, որը բարձրանում է՝ միայն անհետանալու համար: Բայց, երբ տեսա մի մարդու՝ առանց պերճախոսության, կամ հասարակության առջև խոսելու տաղանդի, որը կարող էր ընդամենն ասել. «Ես գիտեմ Սուրբ Հոգու զորությամբ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ Ջոզեֆ Սմիթը Տիրոջ մարգարեն է»Սուրբ Հոգին առաջ գալով այդ անձնավորությունից, լուսավորեց իմ հասկացողությունը և լույսը, փառքը և անմահությունը իմ առջև էին: Ես շրջապատվեցի դրանցով, լցվեցի դրանցով և ես անձնապես իմացա, որ այդ մարդու վկայությունը ճշմարիտ էր»:2

Առաքելություն 3՝ Նա սրբագործում է: Սրբագործել բառը գալիս է լատիներենից և ունի երկու արմատ sanct, որը նշանակում է «սուրբ» և facere, որը նշանակում է «անել կամ սարքել», տառացիորեն նշանակելով «սուրբ դարձնել»: Այդ խոսքի մեր կրոնական օգտագործմամբ, սրբագործումը ուղղակի նշանակում է մաքրել կամ ազատել մեղքից, որը վերականգված ավետարանի կենտրոնական ուղերձն է:

Իհարկե ավետարանը «Աստծո փրկության ծրագիրն է, որը հնարավորր է դառնում Հիսուս Քրիստոսի քավությամբ, [և] ներառում է հավերժական ճշմարտություններ կամ օրենքներ, ուխտեր և արարողություններ, որոնք անհրաժեշտ են մարդկությանը Աստծո ներկայություն ետ վերադառնալու համար»3

Սուրբ Հոգու սրբագործող դերը համապատասխանում է Իր ավետարանի ենթատեքստում Փրկչի սահմանման հետ 3 Նեփի 27.13 -20-ում, որն ավարտվում է այս նշանավոր հատվածով. «Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը» (3 Նեփի 27.20): Սուրբ Հոգին սրբագործողն է, և Նրա շնորհիվ և անսահման Քավության միջոցով, մենք կարող ենք կանգնել անբիծ, մաքուր և անարատ:

Տարբեր կոչումներում, որտեղ ես ունեցել եմ քահանայության բանալիները որպես Իսրայելի դատավոր, հատկապես որպես եպիսկոպոս, ես ականատես եմ եղել Սուրբ Հոգու մաքրող, սրբագործող զորությանը: Իսկապես աչքի է զարնում մեկ փորձառություն, որի բաղկացուցիչ մասերը ներկայացնում են այլ փորձառություններ:

Մի կիրակի քսան տարեկանը չլրացած մի երիտասարդ տղամարդ եկավ ինձ՝ իր եպիսկոպոսին տեսնելու: Շաբաթվա ընթացքում նա և իր ընկերուհին թույլ էին տվել իրենց անցնել զգացմունքներն ու կրքերը գերազանցելու Տիրոջ սահմանները: Ես լսում էի աղոթքով լեցուն: Մենք միասին կարդացինք սուրբ գրությունները վերջին օրերի մարգարեների խոսքերի հետ: Ես նրան մի քանի ընթերցանության հանձնարարություններ տվեցի, դրեցի համապատասխան սահմանափակումներ նրա Եկեղեցական արտոնությունների վրա, նշանակեցի հետագա տեսակցություններ, իսկ հետո ծնկի իջա նրա հետ աղոթելու:

Յուրաքանչյուր հաջորդ հարցազրույցի ժամանակ նա զեկուցում էր իր կարդացածի վերաբերյալ՝ հատկապես Մորոմնի Գրքից, և նրա դեմքի տառապանքը և պահելաձևը փոխարինվեց հավատքով Աստծո և Նրա Որդու հանդեպ, հույսով և լավատեսությամբ, ամուր վճռականությամբ և սրտի փոփոխությամբ: Նա աստիճանաբար հոգեպես աճեց: Հետևելով սահմանված ժամանակահատվածին և ուղղորդվելով Հոգու կողմից, ես վերացրեցի սահմանափակումները, որոնք դրել էի նրա վրա և թույլ տվեցի վերցնել հաղորդությունը: Երբ ես նստած էի ամբիոնում հաղորդության ժողովի ժամանակ, աչքերս նրան էին հառված, երբ առաջինը հացը, հետո ջուրը հասավ նրա շարքին: Ես ականատես եղա սրբագործող լույսին, խաղաղությանը և ներմանը:

Միտքս եկան Փրկչի խոսքերը Ջոզեֆին և Օլիվերի Քաուդերիին նրանից հետո, երբ նրանք ճաշակեցին հաղորդությունը. «Ահա, ձեր մեղքերը ներված են ձեզ. Դուք մաքուր եք իմ առաջ. Հետևաբար, բարձարցրեք ձեր գլուխները և ցնծացեք» (ՎևՈՒ 110.5): Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի նման, այս երիտասարդ տղամարդը ստացավ իր մեղքերի թողությունը` կրակով և Սուրբ Հոգով (տես 2 Նեփի 31.17, ՎևՈՒ 19.31):

Ոչ միայն այս երիտասարդ տղամարդը զգաց Սուրբ Հոգու սրբագործող ուժը, նույն ձևով կարող ենք դուք և ես զգալ նույն ազատումը մեղքից՝ կիրակիից-կիրակի, և այդպես շարունակ:

Առաքելություն 4՝ ուսուցիչը: Այն ամենով հանդերձ, որ կարող է ասվել սովորելու և ուսուցանելու մասին, ես կամփոփեմ, պարզապես ասելով, որ Սուրբ Հոգին ճշմարիտ ուսուցիչն է: Վարդապետություն և Ուխտերի 50.13-22 տասը հատվածներում, կենտ թվերով հատվածները հարցեր են, իսկ զույգ թվերով հատվածները Տիրոջ պատասխաններն են: Երբ կարդամ 13 և 14 հատվածները, խնդրում եմ ուշադրություն դարձրեք երկու դերերին և թե ինչ է անում դրանցից յուրաքանչյուրը:

«Ուստի, Ես՝ Տերս, տալիս եմ ձեզ այս հարցը, Ինչի՞ համար եք դուք կարգվել:

Քարոզելու իմ ավետարանը Հոգով, այսինքն Մխիթարիչով, որն առաջ է ուղարկվել ճշմարտությունն ուսուցանելու»:

Սուրբ Հոգու դերը ուսուցանելն է: Նա է ճշմարիտ ուսուցիչը: Իմ դերը նյութը սպառելը չէ կամ դասն անցկացնելը, ավելի շուտ որպես քահանայություն կրող ես պետք է քարոզեմ, ուսուցանեմ, մեկնաբանեմ, հորդորեմ, նախազգուշացնեմ և հրավիրեմ Հոգու միջոցով (տես ՎևՈՒ 20.59):

Իմ դերը`մթնոլորտ ստեղծելիս Հոգու համար գործիք լինելն է՝ անելու այն, ինչ Նա է անում այն աստվածային գործընթացում, որը նկարագրված է 50 գլխի 22 հատվածում: «Հետևաբար, նա, ով քարոզում է, և նա, ով ստանում է, հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում»:

Նեփին ավարտեց իր գրվածքները և արտահայտեց իր անհամապատասխանությունը, ինչպես նաև իր ճիշտ ըմբռնումը Սուրբ Հոգու դերի վերաբերյալ. «Եվ այժմ ես՝ Նեփիս չեմ կարող գրել բոլոր բաները, որոնք ուսուցանվում էին իմ ժողովրդի մեջ. Ոչ էլ ես այնպես զորեղ եմ գրելում, ինչպես խոսելում. Քանզի, երբ մարդ խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն, մինչև մարդկանց զավակների սրտերը» (2 Նեփի 33.1):

Ուշադրություն դարձրեք մինչև և ոչ թե մեջ նախդիրի օգտագործմանը: Մեր ազատ կամքի պատճառով, Նա տանում է այն մինչև մեր սրտերը: Եթե մենք հրավիրում ենք Նրան, Նա կտանի այն մեր սրտերի մեջ, ինչպես ուսուցանված է Հայտնության գրքում. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ, եթե մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կմտնեմ նորա մօտ եւ ընթրիք կանեմ նորա հետ, եւ նա ինձ հետ» (Հայտնություն Գ.20):

Ես վկայում եմ ձեզ, որ Նա ունի այլ կարևոր պարտականություններ կամ առաքելություններ: Նա Մխիթարիչն է: Նա է սանձում կամ զսպում, Նա առաջնորդում է, Նա նախազգուշացնում է և Նա հանդիմանում է: Ես կոչ եմ անում ձեզ ինքնուրույն ուսումնասիրել դրանք: Այժմ ես կխոսեմ Սուրբ Հոգին ընդունելու պայմանների մասին:

Սուրբ Հոգին ընդունելու պայմանները

Սուրբ Հոգին ընդունելու պայմանները կամ պահանջները պարզ են: Ես կնշեմ միայն երեքը. (1) ցանկություն, որն ինձ համար ներառում է խնդրելը, որոնելը, և թակելը, (2) արժանավորություն, և (3) զգաստություն՝ ինչպես հոգեպես, այնպես էլ՝ ֆիզիկապես:

Ցանկանալ, խնդրել, փնտրել և թակել բառերը հաճախ սուրբ գրություններում միասին են օգտագործվում և դրանք սկզբունքային են Սուրբ Հոգին և Նրա անասելի պարգևներն ընդունելու համար: Ալման ուսուցանել է, որ «[Աստված] մարդկանց շնորհում է ըստ իրենց ցանկության» (Ալմա 29.4):

Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում Վարդապետություն և Ուխտերի 11-րդ բաժնի Հայրում Սմիթին Տիրոջ կողմից տրված հայտնության այս խոսքերի վրա: Ցանկանալ բառը և դրա նմանակիցները հայտնվում են ութ անգամ: Հավանաբար ամենահայտնիներից մեկը և հաճախ մեջբերվողը 21-րդ հատվածն է: , Այն միավորում է որոնել, ցանկանալ , խոսքը և Հոգին` առաջացնելով Աստծո զորությունը. «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի. Հետո, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո, Աստծո զորությունը՝ մարդկանց համոզելու համար»(շեշտադրումն ավելացված է):

Հաջորդը արժանավորությունն է: Սուրբ Հոգու անասելի պարգևն ունենալու համար, մենք պետք է պահենք պատվիրանները: Համոզված եմ գիտեք, թե ինչ չարիքներ են վիրավորում Հոգուն և ես չեմ կամենում նշել դրանք: Իմ հայրապետական օրհնությունից մի նախադասություն առաջնորդել է ինձ. «Ջեյ, պահպանիր մարմինդ գայթակղություններից և չարիքներից, որոնք իրենք են գալու: Ապրիր մաքուր և ազնիվ, քանի որ մեր Երկնային Հոր Հոգին բնակվում է մաքուր տաճարներում: [Նա] չի բնակվում անմաքուր տաճարներում»: Ես գտա, որ սա համահունչ էր Մորմոնի Գրքին. «Տիրոջ Հոգին այլևս չէր պահպանում նրանց. Այո, այն ետ էր քաշվել նրանցից, որովհետև Տիրոջ Հոգին չի բնակվում անսուրբ տաճարներում» (Հելաման 4.24):

Զգաստություն Ֆիզիկապես և հոգեպես: Մենք ապրում ենք մշտազբաղ աշխարհում, երբ շատ բաներ պահանջում են մեր ժամանակն ու ուշադրությունը: Սա ծրագրված է, որ մենք քաջալերենք ճշտապահություն ժողովներում, հատկապես հաղորդության ժողովին, լսելու նախերգանքային երաժշտություն, նախապատրաստվելու Հոգին ունենալու և հայտնություն ստանալու համար: Մենք ծոմ ենք պահում, մենք աղոթում ենք, մենք խորհում ենք, մենք տաճար ենք այցելում և սովորում լինել լավ ունկնդիրներ և հետևորդներ:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը դրսևորեց ֆիզիկական և հոգևորական զգաստություն, երբ հայտնություն ստացավ, որը մենք կոչում ենք մահացածների փրկագնման տեսիլք, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում.

«Հոկտեմբերի երեքին, հազար ինը հարյուր տասնութ թվականին, ես նստել էի իմ սենյակում խորհելով սուրբ գրությունների վրա;

Եվ մտածելով մեծ քավիչ զոհաբերության մասին, որը կատարվել էր Աստծո Որդու կողմից» (ՎևՈՒ 138.1-2):

Ես պատկերացնում եմ Նախագահ Սմիթին՝ նստած աթոռին, հավանաբար, փայտե աթոռին, սեղանի մոտ սուրբ գրությունները իր առջևում, ինչպեսև թուղթը և մատիտը: Նա պառկած չէր բազմոցին կամ փռված աթոռին:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը շեշտել է հոգեպես և ֆիզիկապես զգաստ լինելու կարևորությունը, պատմելով Եպիսկոպոս Ջոն Ուելսի՝ Նախագահող Եպիսկոպոսության նախկին անդամի մասին, որի որդին երկաթուղային վթարի զոհ դարձավ: Թաղումից մի քանի շաբաթ անց մայրը գտնվում էր տանը, սգալով նրա մահը՝ հոգեպես և ֆիզիկապես զգաստ: Որդին հայտնվեց նրան և ասաց, որ երբ գիտակցեց, որ հոգևոր աշխարհում էր, առաջինը փորձեց հոր հետ կապվել, բայց չկարողացավ, քանի որ հայրը խիստ զբաղված էր գրասենյակում:4

Գերագույն Իշխանավորների մեր շատ ուսուցողական ժողովներում Եկեղեցու Նախագահները և Առաքյալները հիշեցրել են մեզ այնքան զբաղված չլինել Տիրոջ աշխատանքն անելով, որ հոգևոր տպավորությունները չկարողանան մեզ հասնել:

Ինչպես ճանաչել Սուրբ Հոգու ուղղորդումը

Ես դժվարանում եմ ուսուցանել, թե ինչպես ճանաչել ուղղորդումը, առաջնորդությունը և հոգևոր հուշումները: Այդպիսի փորձառություններն անձնական են և հաճախ պայմանավորված են տվյալ անձնավորության և այն պայմաններով, որոնք հենց նոր նկարագրեցի: Սակայն կան մի քանի օրինակներ, որոնք ես եմ զգացել և սովորել ուրիշներից:

Դրանցից մեկը՝ ձեր մտքի խաղաղությունն է: Տերը մաքառումների մեջ գտնվող Օլիվեր Քաուդերիին մի հզոր դաս սովորեցրեց, երբ հիշեցրեց նրան. «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ» (ՎևՈւ 63.23): Համոզված եմ, որ մտքի խաղաղությունը Սուրբ Հոգուց ուղղություն ստանալու ամենատարaծված ձևերից է: Խաղաղության հոմանիշներն են անդորրը, հանդարտությունը, ներդաշնակությունը և կայունությունը, մինչդեռ դրա հակադիրներն են խառնաշփոթությունը, հուզմունքը, մտացրվածությունը, կռիվ բորբոքումը և աններդաշնակությունը: Մենք հաճախ օգտագործում ենք. «Ես լավ չեմ զգում սրա վերաբերյալ» կամ «Անհարմար եմ զգում» խոսքերը: Այդպիսի զգացումները իրենց տունն են գտնում միտք և սիրտ կոչվող հաջորդ սկզբունքում:

«Այո, ահա, ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում:

Արդ, ահա, սա է հայտնության ոգին» (ՎևՈւ 8.2−3):

Ես սովորել եմ Առաջին Նախագահությունից և Տասներկուսի Քվորումից, ինչպես նաև իմ սեփական փորձառություններից, որ հայտնությունները մտքին հաճախ գալիս են հատուկ խոսքերի, գաղափարների, նույնիսկ, նախադասությունների ձևով, մինչդեռ հայտնությունները սրտին ընդհանուր զգացումներ են, որոնք ուղեկցվում են խաղաղությամբ: Ենովսի կյանքից օրինակները ուսանելի են՝ նրա պատմության 3-րդ և 9-րդ հատվածները նկարագրում են սովորական զգացում այս արտահայտություններով. «ուրախության մասին … խորը ընկղմվել էին իմ սրտում» և «ես սկսեցի զգալ»: 5-րդ և 10-րդ հատվածներում մենք ամբողջական նախադասություններ ենք գտնում, յուրաքանչյուրը սկսվում է «մի ձայն եկավ [իմ միտքը] ասելով» և «Տիրոջ ձայնը կրկին եկավ իմ մտքի մեջ ասելով» արտահայտություններով:

Սրտում զգացումներ և մտքում մտքեր ստանալը հակիրճորեն ուսուցանվում է Հայրում Սմիթին տրված այս խոսքերում.

«Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին.

Եվ այն ժամանակ դու կիմանաս, կամ դրանով դու կիմանաս բոլոր բաները, ինչ որ կցանկանաս ինձանից» (ՎևՈՒ 11.13):

Եվս մեկը ձեր մտքում քննելն է: Սուրբ Հոգու հայտնություններն ու հուշումները ճանաչելու վերաբերյալ հաճախակի մեջբերվող հատվածներ են Վարդապետություն և Ուխտեր 9. 7-9-ը.

«Դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. Ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է:

Բայց եթե դա ճիշտ չլինի դու նման զգացումներ չես ունենա, այլ կունենաս մտքի ընդարմացում» (ՎևՈՒ 9.8-9):

Երեց Դալլին Հ. Օքսը ուսուցանել է իմաստուն ձևով, որ [մարդ կարող է ունենա] ուժեղ ցանկություն առաջնորդվելու Տիրոջ Հոգու կողմից, բայց … ոչ իմաստուն ձևով տարածի այդ ցանկությունը մինչև այն կետը, որ ցանկանա առաջնորդվել բոլոր բաներում: Տիրոջ կողմից առաջնորդվելու ցանկությունը ուժ է, բայց այն պետք է ուղեկցվի մի ըմբռնմամբ, որ մեր Երկնային Հայրը թողնում է շատ որոշումներ մեր անձնական ընտրությանը: …

Մենք պետք է քննենք այդ բաները մեր մտքում, օգտագործելով մտածելու զորությունը, որը մեր Արարիչը դրել է մեր մեջ: Ապա պետք է աղոթենք առաջնորդության համար և գործենք ըստ դրա, եթե մենք դա ստանանք: Եթե մենք չենք ստանում առաջնորդություն, մենք պետք է գործենք ըստ մեր լավագույն դատողության: Անձինք, ովքեր համառորեն ձգտում են հայտնությամբ առաջնորդություն ստանալ այն նյութերի շուրջ, որոնց վերաբերյալ Տերը չի ընտրել մեզ առաջնորդել, կարող են հորինել մի պատասխան իրենց սեփական երևակայությունից կամ կողմնակի ազդեցությամբ կամ էլ նրանք կարող են նույնիսկ ստանալ պատասխան` կեղծ հայտնության միջոցով»:5

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն իմաստությամբ ուսուցանել է. «Դուք չեք կարող հարկադրել հոգևոր բաները: Այնպիսի բառեր, ինչպիսիք են ստիպել, բռնադատել, հարկադրել, ճնշել, պահանջել, չեն նկարագրում մեր արտոնությունները Հոգու հետ: Դուք չեք կարող ստիպել Հոգուն պատասխանել, ինչպես որ չեք կարող ստիպել, որ լոբին ծլարձակի կամ ճուտը ժամանակից շուտ ձվից դուրս գա: Դուք կարող եք ստեղծել միջավայր` աճին նպաստելու համար, սնուցել և պաշտպանել, բայց չեք կարող ստիպել կամ հարկադրել, դուք պետք է սպասեք աճին»:6

Կուրծքն այրվելը արտահայտություն է Վարդապետություն և Ուխտերի 9-րդ բաժնից: Կուրծքն այրվելու առնչությամբ, որպես վերադարձած միսիայի նախագահ ես կանչվեցի ծառայելու մի հանձնաժողովում, մյուս վերադարձած նախագահների հետ` ուղիներ գտնելու քարոզման բարելավման համար: Առաջարկություն արվեց օգնել միսիոներներին զգալ և ճանաչել կուրծքն այրվելը, հենց այնպես, ինչպես այն ուսուցանվում է Վարդապետություն և Ուխտեր 9.7-9 հատվածներում: Հանձնաժողովի նախագահը՝ Առաջին Քվորումի Յոթանասունի անդամ և նախկինում միսիայի նախագահ, կիսվեց մի փորձառությամբ, որը նա ունեցել էր Տասներկուսի Քվորումի մի անդամի հետ, որն եկել էր իր միսիա: Այդ ուղևորության ընթացքում այս հիանալի միսիայի նախագահը ուսուցանեց այս երեք հատվածների կարևորությունը:

Ժողովից հետո, երբ մեքենայով գնում էին հաջորդ ժողովին, Տասներկուսի անդամը նշեց, որ իր փորձառության տարիների ընթացքում նա հանդիպել էր անդամների, ովքեր ձախողման էին մատնվել, նույնիսկ շատ ծոմից ու աղոթքից հետո, ձգտելով հայտնության՝ կուրծքն այրվելու միջոցով: Նրանք չէին հասկացել, որ կուրծքն այրվելը կապ չուներ ջերմային տաքության հետ, այլ ավելի շուտ զգացողության հզորության հետ, ավելի վաղ նշված մտքի խաղաղության և սրտի զգացումների հետ:

Շատերը կարող են կապ տեսնել Մորմոնի Գրքի նորահավատների հետ, ովքեր «մկրտվեցին կրակով և Սուրբ Հոգով և չիմացան դա» (3 Նեփի 9.20):

Հայրում Սմիթին տրված մի հայտնության մեջ մենք գտնում ենք չորս ուղիներ ճանաչելու, թե ինչպես է Հոգին առաջնորդում մեզ. «Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է [մեկ] բարիք գործել. այո, [երկու] արդար գործել, [երեք] խոնարհ քայլել, [և չորս] արդարությամբ դատել. Եւ դա է իմ Հոգին» (ՎևՈՒ 11.12):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Ինչպե՞ս ենք իմանում Հոգու բաները: Ինչպե՞ս ենք իմանում, թե դա Աստծուց է: Դրա պտուղներով: Եթե այն տանում է դեպի աճ և զարգացում, եթե այն տանում է դեպի հավատքի և վկայության, եթե այն տանում դեպի գործեր կատարելու ավելի լավ ուղի, եթե այն տանում դեպի բարեպաշտություն, ապա դա Աստծուց է: Եթե այն տապալում է մեզ, եթե այն տանում է դեպի խավար, եթե այն շփոթեցնում է մեզ և անհանգստացնում, եթե այն տանում է դեպի անհավատություն, ապա դա դևից է»:7

Եվս մեկը. որևէ թեմա կարող է զբաղեցնել ձեր միտքը կամ անընդհատ ճնշել ձեզ: Այս ճշմարտությունը մահացածների համար մկրտության վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի նամակից մեկ այլ ուղի է, որով խոսում է Հոգին. «Այդ հարցը կարծես զբաղեցրել է միտքս և շատ ուժեղ ներգործում է իմ զգացումների վրա» (ՎևՈՒ 128.1): Տպավորություններ ունենալը, որոնք ստիպում են մեզ գործել, իրական են և սրբազան:

Երբ նախագահում էի Կալի Կոլումբիա միսիայում, մի ուշ երեկո սուրբ գրություններն էի ուսումնասիրում՝ ժամը 10:00-ից հետո, մի միտք եկավ գլուխս, որ զանգեմ մի երեցի: Ես վերջերս էի նրա հետ առանձնազրույց անցկացրել և գիտեի, որ նա մի քանի մարտահրավերներ ուներ, և ես այդ միտքը մի կողմ դրեցի: Այդ տպավորությունը նորից եկավ, և նույն պատճառաբանությամբ ես կրկին այն մի կողմ դրեցի: Այն եկավ երրորդ անգամ և ես վերջապես հասկացա, թե ինչու էր գալիս այդ հուշումը, և ես զանգահարեցի նրան: Նրա ընկերակիցը անկողնում էր և պատասխանեց: Ես խնդրեցի, որ խոսեի երեցի հետ, որի զանգահարելու հուոշում էի ստացել: Նա ասաց, որ նա անկողնում չէր:

«Հեռախոսը մի կողմ դիր և գտիր նրան», - ասացի ես:

Նա բակում էր, մի երիտասարդ աղջկա հետ զրուցելիս, որն այդ օրն էր տեղափոխվել այնտեղ: Երեցները հաջորդ օրը տեղափոխվեցին նոր բնակարան :

Եզրափակելով, ես մեջբերում կանեմ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի մի կարևոր փորձառությունից և նրա իմաստուն խորհրդից: Իր ճամփորդությունների ժամանակ նա զեկուցեց, որ Ջոզեֆ Սմիթը, Բրիգամ Յանգը և վաղ ժամանակների Եկեղեցու այլ առաջնորդներ հայտնվել էին նրան: Մի առիթով նրան հայտնվել էր Բրիգամ Յանգը (որը մահացել էր երեք տարի առաջ) և ասել. «Երբ մենք հասանք մեր նպատակակետին, … ես հարցրեցի Նախագահ Յանգին, թե արդյոք նա մեզ քարոզելո՞ւ էր: Նա ասաց. «Ոչ ես ավարտել եմ իմ վկայությունը մարմնում: Ես այլևս չեմ խոսի ժողովրդի համար:«Բայց, - ասաց նա, - ես եկել եմ տեսնելու քեզ, ես եկել եմ հսկելու քեզ և տեսնելու, թե ինչ են անում մարդիկ»:Հետո նա ասաց. «Ես ուզում եմ, որ դու ուսուցանես ժողովրդին և ես ուզում եմ, որ դու հետևես այս խորհրդին ինքդ, որ նրանք պետք է աշխատեն և այնպես ապրեն, որպեսզի ձեռք բերեն Սուրբ Հոգին, քանզի առանց սրա դուք չեք կարող կառուցել թագավորությունը, առանց Աստծո Հոգու դուք վտանգի մեջ եք` քայլելով խավարում և վտանգի մեջ ձախողվելու իրականացնել ձեր կոչումը որպես առաքյալներ և երեցներ իր եկեղեցում և թագավորությունում»:8

Ես խոնարհաբար աղոթում եմ, որ դուք ավելի լրջորեն ցանկանաք արժանի լինելՍուրբ Հոգու անասելի պարգևին, որ դուք կարողանաք ճանաչել նրա հուշումները, որ կարողանաք աճել այդ ունակությամբ, որպեսզի դուք, ինչպես ասվում է 101 բաժնում, «հանգիստ լինեք և իմանաք» (ՎևՈՒ 101.16) Հորը և Որդուն՝ Սուրբ Հոգու միջոցով, և որպեսզի դուք արտահայտեք երախտագիտություն Նրա և Նրա առաջնորդության համար, քանի որ երախտագիտություն հայտնելը ավելի շատ է հրավիրում Հոգին:

Սուրբ Հոգու անասելի պարգևի միջոցով ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը վերականգման մարգարեն է և որ Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է: Ես գիտեմ, որ Հայրն ու Որդին ապրում են: Նրանք իրական են: Սուրբ Հոգին վկայում է բոլոր ճշմարտության մասին: Նա սրբագործում է և Նա ուսուցանում է: Մենք առաջնորդվում ենք այսօր ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների, Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Առաքյալների կողմից: Այս 15 տղամարդիկ առաջնորդվում են Սուրբ Հոգու անասելի պարգևով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը. 12/11 Թարգմանության հաստատումը. 12/11 The Unspeakable Gift of the Holy Ghost -ի թարգմանությունը: Armenian PD50038517 201

Show References

    Հղումներ

  1.   1.

    Manuscript History of Brigham Young, 1846–1847, comp. Elden J. Watson (1971), 529–30.

  2.   2.

    Brigham Young, Deseret News, Feb. 9, 1854, 4.

  3.   3.

    Guide to the Scriptures, “Gospel,” scriptures.lds.org.

  4.   4.

    Sես David O. McKay, Gospel Ideals (1953), 525–26:

  5.   5.

    Dallin H. Oaks, “Our Strengths Can Become Our Downfall,” Ensign, Oct. 1994, 13–14.

  6.   6.

    Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 53.

  7.   7.

    Gordon B. Hinckley, “Inspirational Thoughts,” Ensign, July 1998, 5.

  8.   8.

    President Wilford Woodruff (1807–98), Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 119.