Ինչ էլ որ լինեք, ձեր մասը լավ կատարեք. խուսափեք դիմակներ կրելուց, որոնք թաքցնում են ձեր ինքնությունը:

Երեց Քվենթին Լ. Քուկ

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ

ԵԿՀ Երիտասարդների հոգևոր ժամ • 4 մարտի, 2012 • Բրիգամ Յանգ Համալսարան-Այդահո


Երեց Քվենթին Լ. Քուկ

Երիտասարդներ, ուրախ եմ ձեզ հետ խոսելու այս հնարավորության համար: Ես սեր և ողջուններ եմ բերել ձեզ Առաջին Նախագահությունից և Տասներկուսի Քվորումից: Անհավատալի է լինել այստեղ ԲՅՀ-Այդահոյի համաժողովների կենտրոնում: Մտքիս աչքով պատկերացնում եմ ձեզ ողջ աշխարհի տարբեր վայրերում:

Երբ ձեր տարիքին էի, Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն էր մարգարե: Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը ծառայեց որպես Եկեղեցու Նախագահ 1951 թվականից մինչև 1970 թվականը, որն այն տարին էր, երբ ես 30 տարեկան դարձա: Երբ դուք երիտասարդ ամուրի եք, միշտ ինչ-որ մի առանձնահատուկ բան է լինում այն մարգարեի մեջ, ով ծառայում է այդ ժամանակաընթացքում: Ես սիրում էի և հիանում Նախագահ Մակքեյով: Նա հաճախ էր պատմում որևէ իրական դեպք իր ծառայությունից, որպես միսիոներ Շոտլանդիայում: Միսիայում կարճ ժամանակ ծառայուց հետո նա կարոտում էր տանը և մի քանի ժամ անցկացրեց՝ տեսարժան վայրեր դիտելով մոտակա Ստերլինգ Ամրոցում: Երբ նա և իր ընկերակիցը վերադառնում էին ամրոց կատարած այցելությունից, նրանք անցան մի շենքի կողքով, որտեղ դռան վերևի քարին փորագրված էր մի մեջբերում, որը սովորաբար վերագրվում է Շեքսպիրին, որն ասում էր. Ինչ էլ որ լինեք, ձեր մասը լավ կատարեք:

Վերհիշելով իր փորձառությունը 1957թվականին իր կողմից տրված մի ելույթում, Նախագահ Մակքեյը բացատրեց. Ես ասացի ինքս ինձ կամ Հոգին ներսումս ասաց. «Դու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ ես: Բացի դրանից, դու այստեղ ես որպես Տեր Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչ: Դու ընդունել ես Եկեղեցու ներկայացուցիչ լինելու պարտականությունը: Այնուհետև ես մտածեցի այն մասին, թե ինչ էինք արել այդ օրը կեսօրին: Մենք տեսարժան վայրեր էինք դիտել, մենք ստացել էինք պատմության վերաբերյալ ուսուցում և տեղեկություն, դա ճիշտ էր և ես ոգևորված էի դրանից … Սակայն դա միսիոներկան աշխատանք չէր… Ես ընդունեցի ուղերձը, որը տրվեց ինձ այդ քարի վրայից, և այդ պահից սկսած մենք փորձեցինք անել մեր մասը որպես միսիոներներ Շոտլանդիայում»:1

«Ինչ էլ որ լինեք, ձեր մասը լավ կատարեք» այս ուղերձն այնքան կարևոր էր և ունեցավ այնպիսի ազդեցություն Երեց Մակքեյի վրա, որ նա օգտագործեց այն որպես ոգեշնչում իր կյանքի մնացած օրերում: Նա վճռեց, որ ինչ պարտականություն էլ որ ունենար, նա անելու էր իր ամենալավագույնը:

Երբ Երեց Դեյվիդ Բ. Հեյթը Շոտլանդիայում միսիայի նախագահ էր, նա գտավ քարի բնօրինակ փորագրությունը և մի կրկնօրինակ պատրաստել տվեց, որն այժմ միսիոներեների ուսուցման կենտրոնում է՝ Պրովոյում, Յուտա: Ձեզանից շատերն են տեսել այդ մեջբերումը և խորհել դրա ուղերձի կարևորության մասին: Երեց Ռասել Մ. Նելսոնը վերահաստատեց այս ուղերձը վերջերս Պրովոյի միսիոներների ուսուցման կենտրոնի 50-րդ տարեդարձի ժամանակ:

Ես մտորել եմ այն մասին, թե ով եք դուք, ինձ մոտ այնպիսի մի զգացում է առաջացել, որ գուցե լիովին չեք գնահատում ձեր սերնդի կարևորությունը: Հասարակությունն ընդհանրապես պիտակներ է տվել տարբեր սերունդների, որոնք ողջ են այսօր: Միացյալ Նահանգներում և այլ երկրներում մեր մեջ ամենածերերը պիտակավորվել են որպես «մեծագույն սերունդ», այն պատճառով, որ նրանք տոկացին համաշխարհային մեծ ճգնաժամի ժամանակ 1930-ականներին, իսկ հետո ավարտեցին երկրորդ աշխարահամարտը և դրանից հետո կառուցեցին ավելի լավ աշխարհ: Եկեղեցու իմ ավագ եղբայրներից մի քանիսը մասնակցել են այդ իրադարձություններին: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում, Նախագահ Բոյդ Ք. Փաքերը ծառայել է Միացյալ Նահանգների օդային ուժերում, Երեց Լ. Թոմ Փերին ծառայել է որպես Միացյալ Նահանգների ծովային հետևակի զինվոր: Քիչ անց ես կհողորդեմ ձեզ որոշ փորձառություններ, որոնք նրանք ունեցել են և այն դասերը, որոնք նրանք սովորել են և ուսուցանել:

Ձեր սերունդը, ովքեր ծնվել են 1980-ականներին և 1990-ականների սկզբին կամ կեսերին ներկայումս հիշատակվում է որպես «Հազարամյակի սերունդ»: Որոշ մեկնաբաններ թերահավատ են, թե ձեր սերունդն ինչ կիրականացնի: Ես հավատում եմ, որ դուք ունեք ներուժ և հիմք՝ լինելու լավագույն սերունդը, որ երբևէ եղել է, հատկապես մեր երկնային Հոր ծրագիրն առաջ տանելիս:

Ինչո՞ւ եմ սա ասում: Ձեր սերունդը ավելի շատ ազդեցություն է կրել սեմինարիայի և ինստիտուտի ուսուցումից, քան նախորդ սերունդները և դուք ունեցել եք լավագույն ուսուցումը քան որևէ այլ սերունդ Երեխաների միությունում, քահանայությունում և Երիտասարդ կանանց մոտ: Բացի այդ ձեզանից մոտավորապես 375, 000 ծառայել են կամ ծառայում են որպես միսիոներներ: Դուք ներկայացնում եք ավելի քան մեկ երրորդը բոլոր այն միսիոներեների, ովքեր ծառայել են արդի տնտեսության ժամանակ: Սամուել Սմիթը՝ արդի տնտեսության, առաջին միսիոները, կարգվեց երեց և ձեռնադրվեց որպես միսիոներ 1830 թվականի ապրիլի 6-ին, այն օրը, երբ կազմավորվեց Եկեղեցին: Երբ մտածում եք բոլոր միսիոներների մասին, ովքեր ծառայել են այդ ժամանակից ի վեր, զարմանալի է, որ մեկ երրորդը կլինի ձեր տարիքային խմբում: Համեմատության համար՝ ընդամենը 76, 000 միսիոներներ կամ 8 տոկոսից քիչն են ծառայել այն 12 տարիների ընթացքում, երբ ես 18-ից 30 տարեկան հասակում էի: Ձեզանից նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել միսիայում ծառայել, ձեր ներդրումը նույնպես կարող է նշանակալից լինել: Առաջին Նախագահության և Տասներկուսի գրեթե կեսը միսիայում ծառայելու հնարավորություն չեն ունեցել :

Խուսափեք գործել ձեր էությանը հակառակ դիմակ հագնելով

Հաշվի առնելով բարու համար այն հսկայական ներուժը, որը դուք ունեք, որո՞նք են իմ մտահոգությունները ձեր ապագայի համար: Ի՞նչ խորհուրդ կարող եմ տալ ձեզ: Առաջինը մեծ ճնշում կգործադրվի ձեզանից յուրաքանչյուրի վրա գործելու ձեր էությանը հակառակ, նույնիսկ դիմակ հագնել, և դառնալ մեկը, ով իրականում չի արտացոլում, թե ով է ինքը կամ ով է կամենում լինել:

Անցած ամառ Երեց Լ. Թոմ Փերին և ես, Մայքլ Օտերսոնի2 հետ՝ որպես հասարակական գործերի պաշտոնյաներ հանդիպեցինք Աբրահամ Ֆոքսմանի հետ, իր Նյու Յորքի գրասենյակում: Պր. Ֆոքսմանը Հակաանարգանքի լիգայի ազգային տնօրենն է: Դրա առաքելությունն է դադարեցնել Հրեա ժողովրդին անարգելը: Նա այս աշխատանքով է զբաղված մոտ 40 տարի: Նա ծնվել է Բ Աշխարահամարտի սկզբին: Նրա կյանքի պատմությունը, որը նրան բերել էր այս պաշտոնին շատ հուզիչ էր: Նրա ծնողները Ջոզեֆ և Հելեն Ֆոքսմանները տեղյակ լինելով հրեաների դեմ հրամանագրին, հանձնեցին Աբրահամին մի լեհ, կաթոլիկ աղջկա 1941 թվականի սեպտեմբերին, հենց Վիլնայում՝, Լիտվա, հրեական թաղամաս մտնելուց առաջ: Աբրահամը 13 ամսական էր: Նրա ծնողները կենդանի մնացին պատերազմից և Հոլոքոստից (Ողջակիզումից) հետո, բայց չվերամիավորվեցին Աբրահամի հետ մինչև նա չդարձավ չորս տարեկան: Հաշվել են, որ 1, 5 միլիոն Հրեա երեխաներ բնաջնջվեցին նացիստական այդ դժոխքում: Աբրահամը պահպանվեց Կաթոլիկ աղջկա կողմից, որը նրան եկեղեցի էր տանում ամեն կիրակի և թաքցնում էր նրա հրեական ծագումը: 3 Զարմանալի չէ, որ Աբրահամ Ֆոքսմանը նվիրել է իր կյանքը հակասեմիտիզմի, ատելության, մոլեռանդության և խտրականության դեմ պայքարին:

Ես աշխատել եմ այլ առիթներով Պր. Ֆոքսմանի հետ նախկինում և հիանում եմ նրա քաջությամբ և նվիրվածությամբ: Նյու Յորքում մեր հանդիպումների ժամանակ ես նրանից խորհուրդ հարցրեցի, թե ինչ պետք է անեինք մենք՝ մեր պարտականության հետ կապված Եկեղեցու հասարակական գործերում: Նա մի պահ մտածեց, իսկ հետո բացատրեց մարդկանց խրախուսելու դիմակներ չկրելու կարևորությունը: Նա նկարագրեց Կու Կլուս Կլան ահաբեկչական խմբի մասին: Դա մի կազմակերպություն էր, որը խիստ ազդեցիկ և շատ սոսկալի էր ամերիկացիներից մեծ մասի համար նախորդ դարի սկզբում: Նույնատիպ թիկնոցներով և դիմակներով, որն անհնարին էր դարձնում զանազանել մասնակիցներին, նրանք խաչեր էին այրում այն մարդկանց բակի մարգախոտին, ում իրենք նշանակետ էին վերցրել և իրենց նշանակել որպես նրանց այսպես կոչված բարոյական պահակաշներ: Նրանց շարքում ամենաշատը նշանակետ էին դառնում աֆրիկյան ամերիկացիները, բայց հաճախ նաև կաթոլիկները, հրեաները և այլ ներգաղթածներ: Նրանցից ամենառազմականորեն տրամադրվածները մասնակցում էին մտրակահարման, ֆիզիկական բռնության և նույնիսկ սպանությունների: Պր. Ֆոքսմանը նշեց, որ Կու Կլուս Կլանի մի փոքր մասը միայն կհամեմատվեին 1930-ականների Եվրոպայի դիկտատուրայի ժամանակների դարչնագույն շապիկավոր խուլիգանների հետ, բայց նրանց մեծամասնությունը, առանց դիմակների, սովորական նորմալ մարդիկ էին, ներառյալ գործարարներ և եկեղեցի հաճախողներ: Նա նշեց, որ իրենց ինքնությունը թաքցնելն ու դիմակներ կրելը նրանց հնարավորություն էր տալիս մասնակցել գործողությունների, որոնցից սովորաբար նրանք կխուսափեին:4 Նրանց վարքը սոսկալի ազդեցություն ունեցավ ամերիկյան հասարակության վրա:

Պր. Ֆոքսմանի խորհուրդն էր շեշտել մարդկանց դիմակներից խուսափելու կարևորությունը, որը թաքցնում է նրանց իրական ինքնությունը:

Մեր եկեղեցու պատմության վաղ շրջանում Մարգարե Ջոզեֆը, Էմման և նրանց 11 ամսական երկվորյակները՝ Ջոզեֆը և Ջուլիան, Հայրամում էին՝, Օհայո, Ջոնսոնի ագարակում: Երկու երեխան էլ կարմրուկ էին տանում: Ջոզեֆը և նրա փոքրիկ որդին քնած էին դրսի դռան մոտ անվավոր մահճակալին:

Եղբայր Մարկ Լ. Սթաքերը պատմել է, թե ինչ պատահեց.

«Գիշերվա ընթացքում տղամարդկանց մի խումբ սև ներկած դեմքերով ներխուժեց դռնից և դուրս քաշեց Մարգարեին, որտեղ նրան և Սիդնի Ռիգդոնին ծեծեցին և նրանց ձյութով պատեցին:

«Երբ Էմման տեսավ ծեծված և ձյութապատ Ջոզեֆին, նա ուշաթափվեց…

Չնայած Մարգարեն կորցրել էր մի ատամը, ստացել ծանր վնասվածք կողին, կորցրել մազերի մի փունջ և ուներ ազոտական թթվի այրվածքներ, նա քարոզեց ինչպես միշտ կիրակնօրյա երկրպագության ծառայության ժամանակ: Այնտեղ հավաքված Սրբերի մեջ կային առնվազն չորս անդամներ այդ խաժամուժից»:5

Այդ խուժանության ամենաողբերգական մասը նրանում էր, որ փոքրիկ Ջոզեֆը մնացել էր գիշերային բաց օդում, երբ նրա հորը դուրս էին քաշել և խիստ մրսել էր և դրա արդյունքում մի քանի օր հետո մահացավ:

Հետաքրքիրն այն է նաև, որ նրանք, ովքեր մասնակցեցին Մարգարե Ջոզեֆի և նրա եղբայր Հայրումի նահատակությանը, ներկել էին իրենց դեմքերը ջանալով թաքցնել իրենց իսկական ինքնությունը:6 Նրանք ովքեր փոխակերպում են իրենց ինքնությունը և մտնում գաղտնի խմբակցությունների մեջ, հատուկ մտահոգության տեղիք են տալիս: Մենք իմանում ենք Մորմոնի Գրքից, որ Լյուցիֆերը, «…դրդում է մարդկանց զավակներին՝ սպանության գաղտնի խմբակցությունների և խավարի ամեն տեսակի գաղտնի գործերի» (2 Նեփի 9.9; տես նաև 3 Նեփի 6.27–30):

Ես խորհուրդ չեմ տալիս, որ ձեզանից որևէ մեկը խառնվի այդպիսի սոսկալի իրադարձությունների մեջ, որոնք ես նկարագրեցի: Ես իրապես հավատացած եմ, որ մեր օրերում, երբ անանուն լինելն, ավելի հեշտ է, քան երբևէ, կան կարևոր սկզբունքներ կապված դիմակ չկրելու հետ և լինելու «հավատարիմ հավատքին, որի համար նահատակները զոհվեցին»:7

Վատ ընտրություններ կատարելու դեմ ձեր մեծագույն պաշտպանությունը անանուն լինելու դիմակ չհագնելն է: Եթե դուք երբևէ կամենաք դիմակ կրել, խնդրում եմ իմացեք, որ դա վտանգի լուրջ նշան է և թշնամու զենքերից մեկն է՝ ստիպելու ձեզ անել մի բան, որը դուք չպետք է անեք: Պատճառներից մեկը, որ մենք խորհուրդ ենք տալիս միսիոներներին հագնվել պահպանողական ոճով և երեցներին մաքուր սափրվել, այն է, որ հարցեր չծագեն, թե ով են նրանք և թե ինչպես պետք է գործեն: Ոմանք հարց կտան. Միթե՞ դա սնոտիապաշտություն չէ: Ես այդպես չեմ կարծում: Մտածեք այն մասին, թե ինչպես է Մորոնի մարգարեն Մորմոնի Գրքում նկարագրում հագուստներն ու զարդերը, որոնք հավասարեցնում էր հպարտությունը «շատ ընտիր հանդերձներ» կրելուն: Նա զուգորդել է հպարտության «շատ ընտիր հանդերձներ կրելու» դրսևորումը «… պայքար և ոխ, հալածանքներ և ամեն ձևի անօրինությունների… » հետ (Մորմոն 8.36): Ես հատկապես մտահոգված եմ, որ մեր օրերում մեր հագուստների և զարդերի ձևերը կարող են լինել բարոյական չափանիշների դեմ ըմբոստության կամ դրանց չենթարկվելու նշան և բացասաբար ազդել ուրիշների բարոյական չափանիշների վրա:

Գործեք համաձայն ձեր իրական համոզմունքների

Երկրորդ խորհուրդը, որ ես կտայի. Գործեք համաձայն ձեր իրական համոզմունքների, ժամանակն օգտագործելով այն բաների վրա, որոնք կշենացնեն և կզարգացնեն ձեր բնավորությունը և կօգնեն ձեզ դառնալ ավելի Քրիստոսանման: Հուսով եմ, որ ձեզանից ոչ մեկը չի տեսնում կյանքը որպես հիմնականում «զվարճություն և խաղեր», այլ ավելի շուտ պատրաստվելու ժամանակ՝ հանդիպելու Աստծուն (Ալմա 34.32);

Ձեր մասը կատարելու և ժամանակը ճիշտ օգտագործելու հիանալի օրինակ է հանդիսանում Երեց Լ. Թոմ Փերիի կյանքից մի դեպք, երբ որպես ծովային հետևակային նա մասնակցեց երկրորդ աշխարահամարտի վերջում Միացյալ Նահանգների ուժերը զբաղեցրել էին Ճապոնիայի տարածքը: Երեց Փերին պատմել է այդ մասին, երբ նա ձայնագրում էր իր հատուկ վկայությունը Փրկչի մասին, որը ցուցադրվում է մեր այցելուների կենտրոնում.

Երեց Փերիի պատմությունը

«Ես մի փորձառություն եմ ունեցել իմ կյանքում, որն ինձ հաճախ հիշեցնում է այս հարցը տալու արդյունքում ապրած ուրախությունը. «Ի՞նչ կաներ Փրկիչն այս իրավիճակում»:

Ես ծովահետևակայինների առաջին հինգ խմբերի կազմում էի, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո իջան Ճապոնիայի ափ: Գետնին հավասարեցված Նագասակի քաղաքը մտնելը իմ կյանքի ամենատխուր փորձառություններից էր: Քաղաքի մեծ մասը ամբողջովին ոչնչացված էր: Կային զոհվածներ, որոնց դեռ չէին թաղել: Որպես բռնագրավող ուժեր, մենք հենակետ հիմնեցինք և անցանք աշխատանքի:

Իրավիճակը շատ ճնշող էր և մեզանից քչերն էին պատրաստ անել ավելին: Մենք գնացինք մեր զորագնդի հոգևորական սպասավորի մոտ և թույլտվություն խնդրեցինք վերականգնելու քրիստոնեական եկեղեցիները: Պատերազմի ընթացքում կառավարության կողմից ստեղծված սահմանափակումների պատճառով այդ եկեղեցիները գրեթե դադարել էին գործել: Մի քանի շենքեր մեծապես վնասվել էին: Մեզանից մի խումբ ցանկացավ կամավոր վերանորոգել և կրկին երեսապատել այդ եկեղեցիները հերթապահությունից ազատ ժամանակ, որպեսզի դրանք կրկին մատչելի լինեին քրիստոնեական ծառայությունների համար:

Մենք չէինք հասկանում լեզուն: Միակ բանը, որ կարող էինք անել, դա շենքերը ֆիզիկապես վերանորոգելն էր: Մենք գտանք քահանաների, ովքեր ի վիճակի չեն եղել ծառայել պատերազմի տարիներին, և խրախուսեցինք նրանց վերադառնալ իրենց ամբիոններին: Մենք ահռելի մեծ փորձ ունեցանք այդ մարդկանց հետ միասին, ովքեր կրկին զգացին իրենց քրիստոնեական հավատքը գործածելու ազատությունը:

Երբ մենք Նագասակիից տուն էինք վերադառնում, մի դեպք տեղի ունեցավ, որը ես միշտ կհիշեմ: Երբ մենք նստում էինք դեպի մեր նավեր մեզ տանող գնացքը, մեզ սկսեցին ծաղրել մեծ թվով ուրիշ ծովահետևակայիններ: Նրանց հետ էին իրենց ընկերուհիները, որ եկել էին նրանց հաջողություն մաղթելու: Նրանք ծիծաղում էին մեզ վրա, շեշտելով, որ մենք բաց թողեցինք Ճապոնիայում լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Մենք պարզապես վատնել էինք մեր ժամաանակը՝ բանվորություն անելով և պատերը գաջելով:

Այն պահին, երբ նրանք իրենց ծաղրի գագաթնակետին էին, կայարանի կողքին մի փոքր բարձրունքի վրա հավաքվեցին մոտ 200 ճապոնացի բարի քրիստոնեաներ այն եկեղեցիներից, որոնք մենք վերանորոգել էինք, երգելով «Առաջ, Քրիստոսի զինվորներ»: Նրանք իջան ներքև և հեղեղեցին մեզ նվերներով: Ապա նրանք մի գծով կանգնեցին երկաթուղային գծերի դիմաց և, երբ գնացքը սկսեց շարժվել, մենք ձգվում էինք, հասնելով և դիպչելով նրանց մատներին: Մենք չէինք կարող խոսել, մեր զգացմունքները չափից դուրս ուժեղ էին: Բայց մենք երախտապարտ էինք, որ փոքր չափով անգամ կարողացանք պատերազմից հետո մի երկրում օգնել վերականգնել քրիստոնեությունը:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Ես գիտեմ, որ մենք բոլորս Նրա զավակներն ենք և որ Նա սիրում է մեզ: Ես գիտեմ, որ Նա ուղարկեց Իր Որդուն աշխարհ ողջ մարդկության համար քավող զոհաբերություն կատարելու համար, և նրանք, ովքեր կորդեգրեն Նրա ավետարանը և կհետևեն Նրան, կվայելեն հավերժական կյանք՝ Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը: Ես գիտեմ, որ Նա կրկին ղեկավարում է ավետարանի վերականգնումը երկրի վրա Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայության միջոցով: Ես գիտեմ, որ միակ տևական ուրախությունը և երջանկությունը, որը մենք կարող ենք երբևէ գտնել մեր մահկանացու կյանքում, կգա, երբ հետևենք Փրկչին, հնազանդվենք Նրա օրենքին և պահենք Նրա պատվիրանները: Նա ապրում է: Սա է իմ վկայությունը ձեզ, Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն»:8

Մտածեք որոշ զինվորների մասին, ովքեր անցկացնում էին իրենց ժամանակը Քրիստոնեական եկեղեցիները վերականգնելով, ի տարբերություն մյուս զինվորների, ովքեր զբաղված էին թեթևամիտ, հիմար կամ չար գործերով: Խնդրում եմ խորհեք և գիտակից եղեք ընտրելիս, թե ինչպես օգտագործեք ձեր ժամանակը:

Այս տեսաժապավենը դիտելը հիշեցնում է ինձ իմ ամենավաղ հիշողություններից մեկը, երբ ես հինգ տարեկան էի: Մեր ցցի նախագահը Երեց Փերիի հայրն էր: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո հաղորդության ժողովի ընթացքում նա նստեցրեց բոլոր զինվորներին ժողովատան բեմահարթակին: Նրանք եկան իրենց լավագույն զինվորական համազգեստներով և յուրաքանչյուրը բերեց իր համառոտ վկայությունը: Նախագահ Փերին արտասվում էր, երբ նրա երկու որդիները՝ Երեց Փերին և նրա փոքր եղբայրը՝ Թեդը բերում էին իրենց վկայությունը: Որպես փոքր տղա՝ ինձ համար շատ ոգեշնչող էր և տպավորիչ: Ես չեմ հիշում, թե նրանք ինչ ասացին, բայց իսկապես հիշում եմ, թե ինչպես էի զգում:

Ինչպես կարող եք տեսնել այս տեսահոլովակի Երեց Փերիի օրինակից , ես չեմ խոսում ձեր թևքերի վրա ձեր կրոնի նշանը կրելու կամ սնոտիապաշտորեն հավատարիմ լինելու մասին: Դա կարող է ամաչեցնել ձեզ և Եկեղեցուն: Ես խոսում եմ ձեր մասին՝ դառնալու այն, ինչ պարտավոր եք դառնալ: Երբ մենք աշխատում էինք Քարոզիր Իմ Ավետարանը միսիոներական ձեռնարկի վրա, մենք զգում էինք, որ այն կյանքի լավ ուղեցույց կլինի և միսիոներների համար, և՛ անդամների համար, հատկապես գլուխ 6-ը՝ «Ինչպես ես զարգացնեմ Քրիստոսանման հատկանիշներ»: Երբ փորձեք կատարել ձեր մասը և որոշեք հատկանիշներ, որոնք կցանկանայիք զարգացնել, գուցե գրի առնեք և ուսումնասիրեք սուրբ գրքի հատվածները, որոնք ուսուցանում են հատկանիշների մասին. «նպատակներ դրեք և ծրագրեր կազմեք կիրառելու հատկանիշները ձեր կյանքում» և «աղոթեք Տիրոջը օգնելու ձեզ զարգացնել այդ հատկանիշները»:9 Այս անելիս դուք չպետք է դիմակ դնեք և թաքցնեք ձեր իրական ինքնությունը:

Ձեզանից ոմանք գուցե տեղի են տվել ուղղակի զվարճության և խաղերից այն կողմ գնացող կյանքով վարքի: Նրանք, ովքեր ներքաշվել են մերկագրության կամ որևէ այլ ձևի անբարոյականության մեջ, կատարում են այլ դեր, քան այն, ինչ նրանք իրականում կամենում են լինել կամ պետք է լինեն: Հետաքրքիր է, որ գրեթե ամենքը, ովքեր ներքաշվում են մերկագրության մեջ, ձևացնում են կեղծ ինքնություն և թաքցնում իրենց մասնակցությունը: Նրանք դիմակավորում են իրենց վարքը, որը նրանք գիտեն, որ դատապարտելի է և կործանարար, բոլոր նրանցից, ում համար նրանք հոգում են: Մերկագրությունը համաճարակ է, որը վնասակար է ոչ միայն մարդու բարոյական դիրքի համար Աստծո հետ, այլ այն կարող է նաև կործանել ամուսնություններ և ընտանիքներ և վնասակար ազդեցություն ունենալ հասարակության վրա: Ինտերնետից կախվածությունը և մերկագրությունը երկուստեք վնասում են ամուսնությունները:10 Երբ դուք շարժվում եք դեպի ամուսնություն, դուք չպետք է կրեք որևէ դիմակ, որը թաքցնում է անպատշաճ վարքը, որը վնասակար կլինի ձեզ կամ ձեր ամուսնության համար:

Նրանք, ովքեր ընկել են այս կործանարար սովորույթի մեջ, խնդրում ենք համոզված եղեք, որ դուք կարող եք ապաշխարել, և դուք կարող եք բժշկվել: Բժշկությանը նախորդող ապաշխարության կարիք կլինի: Ապաքինումը կարող է լինել երկարատև գործընթաց: Ձեր եպիսկոպոսը կարող է խորհուրդ տալ ձեզ, թե ինչպես կարող եք ստանալ օգնությունը, որի կարիքը դուք ունեք ապաքինվելու համար: Մենք խնդրել ենք եպիսկոպոսներին ուղարկել ձեզ նրանց մոտ, ովքեր լավագույն ձևով կարող են ձեզ աջակցել:

Մերկագրությունից և սեռական անբարոյականությունից բացի, կան այլ մեղսալի վարքագծեր, որոնք թունավորում են հասարակությունը և վտանգի ենթարկում հիմնական բարոյականությունը: Այսօր սովորական բան է թաքցնել ինքնությունը՝ առցանց գրելով ատելությամբ լի, ծաղրական, մոլեռանդ անանուն հաղորդակցություններ: Ոմանք դա համարում են կրակաթափ: Որոշ հաստատություններ փորձում են զտել մեկնաբանությունները: Օրինակ New York Times-ը չի հանդուրժում մեկնաբանություններ, որտեղ կան անձնական հարձակումներ, անառակություն, գռեհիկություն, անպարկեշտություն,… անձնավորում, անկապություն և ԱՂԱՂԱԿ:…

Times -ը նաև խրախուսում է օգտագործել իրական անուններ, որովհետև (Մեջբերում) «Մենք պարզել ենք, որ մարդիկ, ովքեր օգտագործում են իրենց անունները, ավելի գրավիչ, հարգալիր զրույցներ են վարում»:11

Պողոս Առաքյալը գրել է.

«Մի խաբվեք. չար ընկերակցություններն ապականում են բարի վարքերը:

Արթուն կացեք արդարությամբ և մեղք մի գործեք. որովհետև մի քանիսն Աստծո մասին տգետ են» (Ա Կորնթացիս 15.33–34):

Հասկանալի է, որ չար հաղորդակցությունները ուղղակի վատ պահելաձևի արդյունք չեն, այլ եթե գործադրվում են նրանց կողմից, ովքեր Վերջին Օրերի Սրբեր են, դրանք կարող են վնասակար ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր չունեն գիտություն Աստծո մասին կամ վկայություն Փրկչի մասին:

Ինտերնետի օգտագործումը որևէ ձևի անվանարկության համար, հեղինակությունը կործանելու նպատակով կամ որևէ անձնավորության վատ լույսի ներքո ներկայացնելու համար, դատապարտելի է: Մենք տեսնում ենք հասարակության մեջ, որ երբ մարդիկ անանունության դիմակ են հագնում, նրանք ավելի շատ հավանականություն են ունենում զբաղվել այս տեսակի վարքով, որն այնքան կործանարար է քաղաքակիրթ զրույցի համար: Այն նաև խախտում է Փրկչի ուսուցանած հիմնական սկզբունքները:

Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական ուղերձներից մեկը, որը դուք սովորել եք ձեր պատանեկությունից, այս է. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16; տես նաև ՎևՈւ 34.3): Փրկիչը բացատրեց, որ Նա չէր եկել դատելու աշխարհը, այլ փրկելու աշխարհը:

«Լույսն եկավ աշխարհքը, և մարդիկ խավարն ավելի սիրեցին քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»:

«Որովհետև ամեն չար գործողը ատում է լույսին, և չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն:

Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը, որ նրա գործերը հայտնվեն, որ Աստծով գործվեցան» (Հովհաննես 3.19–21; տես հատվածներ 17–21):

Արդարները չպետք է դիմակ կրեն իրենց ինքնությունը թաքցնելու համար: Ես սիրում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կյանքի պատմությունը: Նրա 18 տարին չէր լրացել գրեթե մինչև երկրորդ աշխարահամարտի ավարտվելը: Փաստորեն Եվրոպայում պատերազմն ավարտվել էր, բայց Խաղաղ օվկիանոսում դեռ շարունակվում էր:

Նա ցուցակագրվել էր Միսցյալ Նահանգների Նավատորմում և տեղփոխվել Սան Դիեգո, Կալիֆոռնիա: Դուք, հավանաբար, հիշում եք նրա պատմությունը վերջին գերագույն համաժողովից: Նրա առաջին կիրակին շարային ուսուցման սերժանտը շարքի կանգնեցրեց բոլորին, որպեսզի եկեղեցի գնային: Նա կաթոլիկներին ուղարկեց մի տեղ, հրեաներին մեկ այլ և փորձեց մնացածին ուղարկել բողոքականների ժողովին: Նախագահ Մոնսոնն ասաց, որ նա գիտեր, որ ինքը կաթոլիկ չէր, ոչ էլ հրեա կամ բողոքական էր. նա վերջին օրերի սուրբ էր: Նա քաջություն ունեցավ մնալ տեղում և գոհ եղավ տեսնելով, որ կային այլ հավատարիմ անդամներ, ովքեր կանգնած էին իր ետևում: Հեշտ կլիներ գնալ մեծ խմբի հետ բողոքականների ժողովին: Նա վճռական էր ճանաչվել, թե ով էր ինքը և, համապատասխանաբար, կատարել իր մասը:12

Պատշաճ նպատակներ սահմանեք

Իմ երրորդ խորհուրդը կապված է որոշ նպատակների հետ, որոնք դուք պետք է հաշվի առնեք: Երկրորդ աշխարահամարտի վերջում մոտավորապես միևնույն ժամանակ, երբ Երեց Փերին Ճապոնիայում էր ռազմածովայինների հետ, Նախագահ Բոյդ Ք. Փաքերը ծառայում էր օդային ուժերում՝ Ճապոնիայում:

Այս տարվա հունվարի 22-ի սեմինարարիայի 100-ամյակի իր ելույթում նա բացատրեց, որ սա իր կյանքում խիստ ձևավորող ժամանակաշրջան էր:13 2004 թվականին ես Նախագահ Փաքերին և ուրիշների ուղեկցեցի Ճապոնիա: Նա հնարավորություն ունեցավ վերհիշել իր քայլերից մի քանիսը և մտածել որոշ փորձառությունների և որոշումների մասին, որոնք նա կատարել էր այդ ժամանակ: Նա անդրադարձավ դրանցից մի քանիսին սեմիանարիայի իր ելույթի ընթացքում: Նրա թույլտվությամբ ես կկիսվեմ ձեզ հետ մյուս մտքերի և զգացումների մասին:

Նախագահ Փաքերը նկարագրել է փորձառություններ, որոնք տեղի էին ունեցել Օկինավայի ափից հեռու մի կղզու վրա: Նա համարում է դա անապատում իր լեռը: Նրա անձնական պատրաստվածությունը և հանդիպումը այլ անդամների հետ խորացրել էին նրա հավատքը ավետարանի ուսմունքների հանդեպ: Այն ինչը պակասում էր, կայուն գիտելիքի վերաբերյալ հաստատումն էր, որը նա արդեն սկսել էր զգալ, որ ճշմարիտ էր:

Նախագահ Փաքերի կենսագրական գրողը այդ ժամանակ արձանագրեց, թե ինչ էր պատահել. «Ի հակադրություն հաստատման խաղաղությանը, որին նա ձգտում էր, նա դեմ առ դեմ հանդիպեց անմեղների դեմ պատերազմի դժոխքին: Որոնելով միայնություն և ժամանակ՝ խորհելու համար, մի անգամ նա մագլցեց օվկիանոսից վեր խոյացող մի բարձունք: Այնտեղ նա գտավ թալանված գյուղական խրճիթի մնացորդները, մոտակայքում դրա աչքաթող արված քաղցր կարտոֆիլի դաշտը: Եվ մահացող բույսերի մեջ նա տեսավ սպանված մոր և երկու երեխաների դիակներ: Տեսարանը նրան լցրեց խորը տխրությամբ, որը խառնվեց իր սեփական ընտանիքի և բոլոր ընտանիքների հանդեպ սիրուն»:14

Հետո նա ներս մտավ ժամանակավոր ապաստարան, որտեղ նա խորհրդածեց, մտածեց և աղոթեց: Նախագահ Փաքերը, ետ նայելով այդ դեպքին, նկարագրեց այն, ինչը ես կկոչեի որպես հաստատող հոգևոր փորձառություն: Նա ոգեշնչում զգաց, թե ինչ պետք է աներ իր կյանքի հետ: Նա, իհարկե, ոչ մի գաղափար չուներ, որ կանչվելու էր բարձր և սուրբ կոչման, որը այսօր կրում է: Նրա հեռանկարում այն էր, որ կուզենար ուսուցիչ լինել՝ շեշտելով Փրկչի ուսմունքները: Նա որոշեց, որ ապրելու էր արդար կյանքով:

Նա հասկացավ բավականին խորը ձևով, որ կկամենար գտնել արդարակյաց կին, և որ միասին նրանք մեծ ընտանիք կաճեցնեին: Այդ երիտասարդ զինվորը հասկացավ, որ իր ընտրած կարիերան կապահովեր համեստ վարձատրություն և իր սիրելի զուգընկերը պետք է կիսեր նույն առաջնահերթությունները և պատրաստ լիներ ապրելու առանց որոշակի նյութական կարողության: Ձեզանից նրանց համար, ովքեր ծանոթացել են Քույր Դոննա Փաքերի հետ, ասեմ, որ նա Նախագահ Փաքերի համար եղել է և մնում է որպես կատարյալ զուգընկեր: Երբեք չի եղել ավելորդ փող, բայց նրանք երբեք չեն զգացել զրկված որևէ ձևով: Նրանք մեծացրել են 10 երեխա և պահանջվում էր զոհաբերություն: Նրանք այժմ ունեն 60 թոռ և 79 ծոռ:

Ես հիշում եմ այն գորովալից զգացումները, որ ես ունեցա, երբ իմացա, որ նա նեղվել էր որպես նոր Բարձրագույն Իշխանավոր ավագ Եղբայրներից մեկի հետ Եկեղեցու առաջնորդների մի ժողով գնալիս, որովհետև համապատասխան ճերմակ վերնաշապիկ չէր ունեցել:

Ես կիսվում եմ այս իրական պատմությամբ ձեզ հետ, որովհետև խիստ հաճախ մեր նպատակները հիմնված են նրա վրա, ինչ աշխարհն է գնահատում: Հիմնական տարրերն իրականում բավականին պարզ են անդամների համար, ովքեր ստացել են փրկարար արարողությունները: Եղեք արդարակյաց: Կառուցեք ընտանիք: Գտեք ապահովելու պատշաճ ուղի: Ծառայեք, երբ կանչվում եք: Պատրաստվեք հանդիպելու Աստծուն:

Փրկիչն ուսուցանել է, որ «մարդիս ստացվածքի առավելությունիցը չէ նրա կյանքը» (Ղուկաս 12.15): Ապա Նա մի առակ պատմեց.

«Մի հարուստ մարդի արտը առատ պտուղ տվավ.

Եվ նա իր մտքումը մտածում էր և ասում. Ի՞նչ անեմ, որ տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ ժողովեմ:

Եվ ասաց. այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ, և ավելի մեծերը կշինեմ, և իմ բոլոր բերքերն ու բարիքները այնտեղ կժողովեմ:

Եվ իմ անձին կասեմ. Ով անձ, շատ բարիքներ ունես շատ տարիների համար ամբարված, հանգստացիր, կեր, խմիր, և զվարճացիր:

Բայց Աստված նրան ասեց. Անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեմ. Ապա այս որ պատրաստեցիր ո՞ւմ կլինի:

Այսպես է նա՝ որ իր անձի համար գանձ է հավաքում, և Աստծով չէ հարուստ» (Ղուկաս 12.16–21):

Կառուցեք ձեր երկիրը և համայնքը, որտեղ ապրում եք:

Բացի անձնական հատկանիշներից, առանձնահատկություններից և որոշումներից, եթե դուք եք լինելու այն սերունդը, որ պետք է լինեք, դուք պետք է կառուցեք ձեր երկիրը և համայնքը, որտեղ ապրում եք: Ձեր սերունդը, Մեծագույն Սերնդի նման, կարիք կունենա պաշտպանել արդարությունը և կրոնական ազատությունը: Հրեա/Քրիստոնեական ժառանգությունը, որը մենք ժառանգել ենք, ոչ միայն թանկարժեք է, այլ նաև էական մեր Երկնային Հոր ծրագրի համար: Մենք պետք է այն պահպանենք ապագա սերունդների համար: Մենք պետք է միանանք լավ մարդկանց հետ, ներառյալ բոլոր հավատքի մարդկանց, հատկապես նրանց, ովքեր հաշվետու են զգում Աստծո առջև իրենց վարքի համար: Սրանք այն մարդիկ են, ովքեր կհասկանան, թե ինչու ենք խոսում «ինչ էլ որ լինեք, ձեր մասը լավ կատարեք» [մտքի մասին] այս երեկո : Հրեա/Քրիստոնեական արժեքների բարեհաջող ուժեղացումը և կրոնական ազատությունը կբնութագրի ձեր սերնդին որպես այն մեծ սերունդը, որն այն պետք է լինի:

Այն մարտահրավերներով հանդերձ, որոնք գոյություն ունեն աշխարհում այսօր, Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը հատկապես մտահոգված են, որ դուք պատշաճորեն մասնակցեք այն երկրի քաղաքական գործընթացին, որտեղ ապրում եք: Եկեղեցին չեզոք է քաղաքական մրցակցությունում և չի աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին: Սակայն մենք իրոք ակնկալում ենք, որ մեր անդամները լիովին զբաղված կլինեն աջակցելով այն թեկնածուներին և կուսակցություններին` ըստ իրենց ընտրության, հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք կպաշտպանեն լավ կառավարում: Մեր վարդապետությունը հստակ է. «ազնիվ… և իմաստուն մարդիկ պետք է փնտրվեն ջանասիրաբար» (ՎևՈՒ 98. 10): «Երբ ամբարիշտներն են իշխում, ժողովուրդը սգում է» (ՎևՈՒ 98. 9): Սա նշանակում է, որ ամեն ոք պետք է պարտավորված զգա քվեարկելու:

Միացյալ Նահանգների այն նահանգներում, որտեղ կան ընտրաժողովներ, դուք պետք է ծանոթանաք վիճելի հարցերի հետ և թեկնածուների հետ և լիարժեք մասնակցեք: Օրինակ Յուտայի և Այդահոյի ընտրաժողովը տարբեր կուսակցությունների համար տեղի կունենա, սկսված այս շաբաթվանից, և կշարունակվի մինչև ապրիլի կեսերը: Եթե հաճախեք, ձեզ կթույլատրվի մասնակցել: Մենք հուսով ենք դուք կպարզեք ընտրաժողովի ժամանակը ձեր ընտրած կուսակցության համար և կզգաք պարտավորություն հաճախելու: Մենք կկամենայինք հուսալ, որ սա ճիշտ կլիներ բոլոր քաղաքացիների համար, ինչպես անդամների, այնպես էլ ոչ անդամների համար բոլոր նահանգներում և բոլոր երկրներում, որտեղ կլինեն ընտրություններ: Ազատության գինը խիստ բարձր է եղել, իսկ չմասնակցելու հետևանքները խիստ մեծ են որևէ քաղաքացու համար, երբ զգա, որ գուցե անտեսել է իր պատասխանատվությունը:

Խնդրում եմ իմացեք, որ մենք մեծ վստահություն ունենք ձեր հանդեպ: Եկեղեցու ղեկավարությունը ազնվորեն հավատում է, որ դուք կարող եք կառուցել արքայությունը ինչպես ոչ մի նախորդ սերունդ անցյալում: Դուք ունեք ոչ միայն մեր սերն ու վստահությունը, այլ նաև մեր աղոթքներն ու օրհնությունները: Մենք գիտենք որ ձեր սերնդի հաջողությունը էական է Եկեղեցու մշտատև հաստատման և արքայության աճի համար: Մենք աղոթում ենք, որ դուք լավ կատարեք ձեր մասը, երբ խուսափեք կրել դիմակ, գործեք համաձայն ձեր իրական ինքնության, պատշաճ նպատակներ ունենաք և կառուցեք երկիրն ու համայնքը, որտեղ ապրում եք:

Ես ավարտում եմ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի գործիք լինելու միջոցով ավետարանի Վերականգման վերաբերյալ իմ անձնական վկայությամբ: Ջոզեֆ Սմիթը իսկապես տեսել է Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Մեր Երկնային Հայրը սիրառատ հայր է, այնպիսի մի ծրագրով, որն օրհնում է Իր զավակներից յուրաքանչյուրին: Հիսոu Քրիստոսը մեր Փրկիչն է և Նրա Քավությունը ողջ պատմության կենտրոնական իրադարձությունն է: Սուրբ Հոգին սպասավորում է մեզ և վկայություն բերում Հոր և Որդու մասին: Այս բաների մասին ես վկայում եմ որպես Փրկչի վկաներից մեկը, Հիսուս Քրիստոսի անունով ամեն:

© 2012 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. English approval: 2/12. Translation approval: 2/12. Translation of What E’er Thou Art, Act Well Thy Part: Avoid Wearing Masks That Hide Identity. Language. PD50039044 xxx

Show References

    Հղումներ

  1.  

    1. David O. McKay, in Francis M. Gibbons, David O. McKay: Apostle to the World, Prophet of God (1986), 45; sես նաև “Pres. McKay Speaks to Pioneer Stake Youth,” Church News, Sept. 21, 1957, 4:

  2.  

    2. Michael Otterson is the managing director of the Church’s Public Affairs Department.

  3.  

    3. Sես Joseph Foxman, In the Shadow of Death (2011), 10:

  4.  

    4. Meeting with Abraham Foxman in his office in New York City, New York, on June 14, 2011.

  5.  

    5. Mark L. Staker, “Remembering Hiram, Ohio,” Ensign, Oct. 2002, 35, 37.

  6.  

    6. Sես Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 24:

  7.  

    7. “True to the Faith,” Hymns, no. 254.

  8.  

    8. L. Tom Perry, transcribed from Special Witnesses of Christ (DVD, 2003).

  9.  

    9.  Քարոզիր Իմ Ավետարանը. միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 123; տես էջեր 115–26:

  10.  

    10. Sես Elizabeth Stuart, “Internet Addiction Harming Marriage,” Deseret News, July 20, 2011, http://www.deseretnews.com/article/700164510/Internet-addiction-harming-marriage.html:

  11.  

    11. Mark Brent, in “The Public Forum,” The Salt Lake Tribune, July 27, 2011, A16.

  12.  

    12. Sես Thomas S. Monson, “Dare to Stand Alone,” Ensign, Nov. 2011, 61–62; տես նաև Heidi Swinton, To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), 96–97:

  13.  

    13. Sես Boyd K. Packer, “How to Survive in Enemy Territory,” Commemorating 100 Years of Seminary broadcast, Jan. 22, 2012, http://seminary.lds.org/history/centennial/eng/how-to-survive-in-enemy-territory/:

  14.  

    14. Lucile C. Tate, Boyd K. Packer: A Watchman on the Tower (1995), 58–59.