Ինչպես դիտել


LDS Media Player (Վիդեո)

Որո՞նք են համակարգի պահանջները LDS Media Player-ով վիդեո դիտելու համար:

Ձեր համակարգչում պետք է տեղադրված լինեն հետևյալ համացանցային զննիչների և Flash-ի տարբերակներից որևէ մեկը:

Ուշադրություն. Եթե ձեր ֆլաշը շարունակ խափանվում է, անջատեք ֆլաշ սարքի արագացումը: Դա պետք է դադարեցնի ծափանումները և թույլ տա վիդեոնվագարկմանը առանց դադարների: Խնդրում ենք, դիտեք դա անելու վերաբերյալ հրահանգները:

Windows PC

Mac

Զննիչ

  • Chrome
  • Firefox 3.0.1 կամ ավելի բարձր
  • Internet Explorer 6 SP1
  • Internet Explorer 7
  • Internet Explorer 8
  • Safari 3.2.2 կամ ավելի բարձր
  • Safari 4 կամ ավելի բարձր
  • Chrome
  • Firefox 3.0.1 կամ ավելի բարձր
  • Safari 3.2.1 կամ ավելի բարձր
  • Safari 4 կամ ավելի բարձր

Flash

  • Flash Player 10
  • Flash Player 10

Ուշադրություն. Հայտնի են խնդիրներ Flash տարբերակ 10.1.85.3-ի հետ: Խնդրում ենք ներբեռնել Flash-ի վերջին տարբերակը, եթե խնդիրներ ունեք վիդեոնյութը LDS Media Player-ով դիտելու հետ:

Մենք նաև խնդիր ենք նկատել iOS 4.3x-ի հետ: Նվագարկման կոճակը սեղմելուց հետո մի քանի վայրկյան սպասեք մինչև այն բեռնավորվի, և դրանից հետո այն պետք է նվագարկի: Մինչ այն բեռնավորվում է, նորից մի սեղմեք նվագարկելու կենտրոնական կոճակը կամ անկյունում երևացող կոճակը: Դա տեղի ունենում միայն 4.3x-ի վրա:


Ինչո՞ւ է վիդեոն երբեմն կանգ առնում կամ դադար դալիս նվագարկման ընթացքում:

Վիդեոն կարող է կանգ առնել կամ դադար տալ նվագարկման ընթացքում, եթե ձեր համացանցի կապը բավական արագ չէ, կամ եթե ձեր համակարգիչը սովորականից դանդաղ պրոցեսոր կամ փոքր RAM (հիշողություն) ունի: Անգամ լայնաշերտ կապերի ժամանակ համացանցի զբաղվածությունը կարող է առաջացնել կտրտվող նվագարկում կամ կրկնողվ ներբեռնումներ:

Ինչպե՞ս կարող եմ կիսվել որոշակի վիդեո կապուղով:

Օգտագործեք Shared Video կամ Get Link հնարավորությունները նվագարկչի բացվող մենյուից: Կարող եք արտագրել կապուղին և փոխանցել այն է-փոստի հաղորդագրության մեջ կամ վեբ էջում:

Ի՞նչ է անում "Get Code" - Ստանալ կոդը:

Get Code ֆունկցիան թույլ է տալիս ձեզ արտագրել նվագարկչի HTML ներկառուցված կոդը ձեր վեբ էջ: Կարող եք օգտագործել այս ֆունկցիան՝ LDS Media Player-ը ձեր վեբ էջի մասը դարձնելու համար:

LDS Media Player-ը ցուցադրում է նախազգուշացում Flash Player-ը թարմացնելու համար: Ինչպե՞ս ես պետք է դա անեմ:

Մեդիա նվագարկիչը կցուցադրի հաղորդագրություն, ինչպես սա է.

Դուք կարող եք սեղմել հաղորդագրության վրա՝ Flash Player-ի վերջին տարբերակը Adobe-ից ձեռք բերելու համար:

LDS Media Player-ը ճիշտ չէ ցուցադրվում կամ ցույց է տալիս սխալ վիդեո: Ինչպե՞ս ես կարող եմ ուղղել դա:

Ձեր վեբ զննիչը, հնարավոր է, ցուցադրի պահված (կամ հին) տեղեկություն: Ձեր զննիչի պահուստը մաքրելու և տվյալ էջի վերջին տարբերակը տեսնելու համար սեղմեք CTRL + F5՝ Windows-ի կամ COMMAND + SHIFT + R՝ Mac-ի համար:

Windows Media Player (միայն վիդեո կամ աուդիո)

LDS.org-ն օգտագործում է Windows Media Player՝ Microsoft-ից՝ վիդեո և աուդիո հաղորդումների համար: Վիդեո և աուդիո հաղորդումներ դիտելու կամ լսելու համար դուք պետք է ձեր համակարգչում տեղադրված ունենաք Windows Media Player:

Փորձարկելու համար, թե արդյոք դուք ունեք ձեր համակարգչում Windows Media Player, սեղմեք Windows Media Player test:Եթե բացվում է փոքր պատուհան և դուք լսում եք աուդիո, ապա արդեն ունեք նվագարկիչը: Եթե ձեր զննիչը նշում է, որ դուք չունեք անհրաժեշտ միացումները կամ օժանդակող հավելվածները, ապա դուք կարող եք անվճար ներբեռնել Windows Media Player :