Նվագարկչի ֆունկցիաները


video player features

  1. Վիդեո տեղեկություն
    Տրամադրում է տեղեկություն նվագարկվող վիդեոյի մասին:
  2. Կիսվել
    Թույլ է տալիս կիսվել տեսանյութերով, արտագրելով կապուղին և ուղարկելով այն ե-փոստի կամ IM-ի միջոցով: Դուք կարող եք նաև օգտագործել Facebook կամ Twitter:
  3. Կապուղի.
    Թույլ է տալիս ձեզ արտագրել և ուղարկել վեբ կայքի կապուղին:
  4. Ներկառուցված կոդ
    Թույլ է տալիս ձեզ արտագրել նվագարկչի ներկառուցված կոդը և ավելացնել նվագարկիչը վեբ կայքին կամ բլոգին:
  5. Նվագարկել/Դադարեցնել կոճակը
  6. Նավիգատոր
    Նավիգատորը ցույց է տալիս ձեզ վիդեոյի ժամանակային կոդը և թույլ է տալիս ձեզ տեղափոխվել վիդեոնյութի տարբեր կետեր՝ ետ ու առաջ անելով:
  7. Ուղիղ եթեր DVR կոճակը
    Երբ դիտում եք ուղիղ վիդեո, կարող եք անցում կատարել վիդեոնյութի նախկին կետին կամ սեղմել դադարի կոճակը, ուղիղ եթերի կոճակը մոխրագույն կդառնա: Կրկին սեղմելով ուղիղ եթերի կոճակի վրա կանցնեք ուղիղ եթերին և կոճակը կրկին կանաչ կդառնա, երբ ուղիղ ցուցադրում կատարվի: (Երբ դիտեք վիդեո ըստ պահանջի, ուղիղ եթերի կոճակը կլինի ապա-ակտիվացած և դուք կարող եք անցում կատարել վիդեոնյութի ցանկացած կետ:)
  8. Ենթագրեր
    Սեղմեք այս կոճակի վրա տեսնելու համար ենթագրերը: Ենթագրերը iOS սարքի վրա տեսնելու համար հետևեք այս հրահանգներին.

    • Սեղմեք «Կարգավորումներ»
    • Սեղմեք «Վիդեո»
    • Միացրեք «Ենթագրերը»
  9. Ամբողջ էկրան
    Սեղմեք այս կոճակի վրա վիդեո ամբողջ էկրանով տեսնելու համար:

  10. Ձայն
    Սեղմեք այս կոճակի վրա ձայնի բարձրությունը կարգավորելու համար: