Տաճարային և քահանայության նախապատրաստություն


Ամեն տարի 11-տարեկան տղաների և աղջիկների համար անց է կացվում համատեղ հանդիպում, որը կոչվում է Տաճարային և քահանայության նախապատրաստություն։ Ծնողները նույնպես հրավիրվում են մասնակցելու։ Այդ հանդիպման նպատակն է օգնել երեխաներին հասկանալ տաճարային ծառայության, քահանայության ծառայության և սուրբ ուխտերը կապելու ու պահելու օրհնությունները։ Հանդիպման հնարավոր թեմաները կընդգրկեն քահանայության նպատակները, պարտականությունները, արարողությունները և օրհնությունները, ինչպես օգնել տղաներին ամրացնել իրենց պարտավորվածությունը՝ պատրաստվելու քահանայություն ստանալուն, ինչպես օգնել տղաներին և աղջիկներին հասկանալ փրկության աշխատանքին մասնակցելու իրենց հնարավորությունները, և խրախուսելու երեխաներին պատրաստվել ստանալ սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր 12 տարեկան դառնալուց հետո ու արժանավոր կերպով մասնակցել որպես փոխարինողներ, մկրտություններին, եթե նրանց հանգամանքները թույլ են տալիս։

Ստորև տրվում են նյութեր և ուղեցույցներ, որոնք կօգնեն այդ հանդիպումը ծրագրելիս։

Նյութեր

Ուղեցույցներ

  • Երեխաների Միության նախագահությունը ծրագրում է այս հանդիպումը եպիսկոպոսության ղեկավարության ներքո:
  • Եպիսկոպոսության անդամը վարում է հանդիպումը, որին ներկա է Երեխաների Միության նախագահության առնվազն մեկ անդամ։
  • Կարող են ներկա գտնվել նաև այլ ղեկավարներ, այդ թվում՝ սարկավագների քվորումի նախագահության, Փեթակի դասարանի նախագահության և Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց նախագահությունների անդամները։
  • Եթե ծխում 11 տարեկան երեխաների թիվը շատ փոքր է, այդ հանդիպումը կարող է անցկացվել այլ ծխերի հետ համատեղ կամ ամբողջ ցցի համար՝ ցցի նախագահության ղեկավարության ներքո։
  • Կախված տեղի կարիքներից, հանդիպումը կարող է անցկացվել կիրակի երեկոյան՝ որպես Երեխաների Միության հանդիպման մաս, կամ որևէ այլ ժամանակ։