2010–2019 թթ․
Օրինակ եղեք հավատացյալներին
Հոկտեմբեր 2010


Օրինակ եղեք հավատացյալներին

Անկախ նրանից լիաժամկետ միսիոներներ ենք, թե անդամներ, մենք պետք է բոլորս լավ օրինակներ լինենք Հիսուս Քրիստոսի հավատացյալներին:

Իմ սիրելի եղբայրներ, այս երեկո մենք հավաքվել ենք շատ վայրերում ողջ աշխարհով մեկ: Հիանալի լիաժամկետ միսիոներները մեր շարքերում են: Ես կկամենայի հրավիրել բոլոր լիաժամկետ միսիոներներին կանգնել: Որտեղ էլ որ լինեք, երեցներ և միսիայի նախագահություններ, խնդրում եմ կանգնեք: Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուրիդ: Մենք շնորհակալ ենք ձեզ: Մենք սիրում ենք ձեզ: Դուք կարող եք նստել:

Ժամանակ առ ժամանակ մենք պետք է ինքներս մեզ հիշեցնենք, թե ինչու ունենք միսիոներներ: Դա Տիրոջ տրված պատվիրանի արդյունքն է. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը:

«Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը:

Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը»:1

Սա այն պատվիրաններից մեկն է, որոնք նորոգվեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնման հետ: Այժմ միսիոներները ծառայում են ճիշտ այնպես, ինչպես անում էին դա Նոր Կտակարանի ժամանակներում: Գործք Առաքելոց գիրքը նկարագրում է Առաքյալների և Տիրոջ մահկանացու ծառայությունից հետո մյուս աշակերտների վաղ միսիոներական գործերը: Այնտեղ մենք կարդում ենք Տարսոնացի2 Սավուղի հանրահայտ դարձի և մկրտության մասին, որը նախկինում «սպառնալիք և մահ [էր] շնչում Տիրոջ աշակերտների վերայ»3 և հալածում նորելուկ Եկեղեցու անդամներին: Այսպիսի սկիզբ ունենալով, Սավուղը դարձի գալով դարձավ Պողոսը՝ Տիրոջ մեծագույն միսոներներից մեկը: Գործքի վերջին 15 գլուխները պատմում են Պողոսի և նրա ընկերակիցների միսիոներական աշխատանքների մասին:

Մի նամակում, որն ուղղված էր իր ամենավստահելի ընկերակիցներից մեկին, Պողոսը գրեց երիտասարդ Տիմոթեոսին. «Ոչ ոք քո մանկութիւնը չնարգէ, այլ օրինակ եղիր հաւատացեալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով»:4 Այդ խորհուրդը նույնքան ուժի մեջ է մեզ համար այժմ, որքան այն ժամանակ էր: Այն վերաբերվում է մեր լիաժամկետ միսիոներներին, այն հավասարապես վերաբերվում է Եկեղեցու յուրաքանչյուր անդամի: Անկախ նրանից լիաժամկետ միսիոներներ ենք, թե անդամներ, մենք պետք է բոլորս լավ օրինակներ լինենք Հիսուս Քրիստոսի հավատացյալներին:

Լիաժամկետ միսիոներներ

Մոտավորապես 52,000-ից ավելի լիաժամկետ միսիոներներ ծառայում են 340 միսիաներում ողջ աշխարհում: Նրանք հավատացյալներ են և Տիրոջ նվիրված ծառաներ: Նրանց նպատակն է «հրավիրել մյուսներին գալ դեպի Քրիստոսը՝ օգնելով նրանց ստանալ վերականգված ավետարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի ստացման հանդեպ հավատքի միջոցով և համբերել մինչև վերջ»:5

Տիմոթեոսի նման լիաժամկետ միսիոներներից շատերը երիտասարդ տղամարդիկ են: Կան քույրեր, մեծահասակ միսիոներներ: Մենք սիրում ենք յուրաքանչյուրին: Միսիոներները ծառայում են՝ դարձնելով կյանքն ավելի լավ Աստծո զավակների համար: Երկնային Հայրը սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին: Ի վերջո Նա նրանց Հայրն է: Նա ցանկանում է օրհնել նրանց Իր մեծագույն պարգևով՝ այսինքն հավերժական կյանքով:6 Միսիոներներ դա սովորեցնում են որտեղ էլ որ ծառայեն: Նրանք օգնում են մարդկանց Տիրոջ հանդեպ հավատք զարգացնել, ապաշխարել, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգին, ստանալ տաճարային արարողությունները և հավատարմորեն համբերել մինչև վերջ: Աստծո աշխատանքն է ու փառքը «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»7, դա նաև յուրաքանչյուր միսիոների սրբազան գործն է և փառքը:

Մենք ավելի շատ միսիոներների կարիք ունենք, ավելի շատ արժանի միսիոներների: Իր երկրային ծառայության ժամանակ Տերն ասաց Իր աշակերտներին. «Հունձքը շատ է, բայց մշակները քիչ. Ուրեմն աղաչեցէք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձքը»:8

Այս առավոտ գերագույն համաժողովի նիստի ժամանակ մեր սիրելի մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը արտահայտեց այս միտքը Եկեղեցու երիտասարդ տղամարդկանց վերաբերյալ. «Երիտասարդ տղամարդիկ, ես խրախուսում եմ ձեզ նախապատրաստվել և ծառայել միսիայում»: Ես հույս ունեմ, որ այս ողջ ուղերձին ուշադրություն կդարձնեն Եկեղեցու բոլոր տներում:

Նախագահ Մոնսոնի իմաստուն խորհրդին ես ավելացնում եմ իմ վկայությունը: Իմ ընտանիքում, ես ականատես եմ եղել այն օրհնություններին, որոնք ստանում է յուրաքանչյուր միսիոներ: Մինչև այժմ մեր երեխաների, թոռների և նրանց կողակիցների թիվը, որոնք կանչվել են ծառայելու լիաժամկետ միսիայում, 49-է և այդ թիվը կշարունակի աճել: Յուրաքանչյուր դեպքում ես տեսել եմ իմաստություն, դատողության հասունություն և հավատքի ծաղկում, որը զարգանում է յուրաքանչյուր միսիոների մեջ: Նրանք ճիշտ ինչպես նրանցից առաջ շատ սերունդներ, սկսեցին Աստծո ծառայությունը «ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ծառայելու նրան»:9 Միսիոներական ծառայությունն օգնել է ձևավորել նրանց աստվածային ճակատագիրը:

Անդամ-միսիոներները

Պողոսի խորհուրդը. «Եղիր օրինակ հավատացյալներին» հավասարապես վերաբերվում է անդամներին: Մեծ մասը չեն եղել և գուցե երբեք էլ չլինեն լիաժամկետ միսիոներներ: Բայց բոլորը կարող են լինել անդամ միսիոներներ: Այդ միտքը հիշեցնում է ինձ մի ծիծաղաշարժ դեպք: Միսիոներական ուսուցողական կենտրոնի մեծ խաղադաշտում մի ցուցանակ էր կախված: Այն ասում էր «Միայն միսիոներներ»: Մարդիկ, ովքեր ուզում էին խաղալ այդ դաշտում մի նոր ցուցանակ կախեցին իրենց կողմից: Նրանց ցուցանակն ասում էր. «Ամեն անդամ միսիոներ է»:

Յուրաքանչյուր անդամ կարող է հավատացյալների օրինակ լինել: Եղբայրներ, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ ձեզանից յուրաքանչյուրը կարող է ապրել Նրա ուսմունքներին համաձայն: Դուք կարող եք ունենալ «Անարատ սիրտ ու մաքուր ձեռքեր»: Դուք կարող եք ունենալ «Աստծո պատկերը փորագրված ձեր [դեմքին]»:10 Ձեր բարի գործերը ակնհայտ կլինեն ուրիշներին:11 Տիրոջ լույսը կարող է ճառագել ձեր աչքերից:12 Այդ ճառագումով լավ կանեք պատրաստվել հարցերի համար: Պետրոս Առաքյալն այսպես է խորհուրդ տվել. «Միշտ պատրաստ եղէք պատասխան տալու ամենին, … որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ»:13

Թող ձեր պատասխանը լինի ջերմ և ուրախ: Եվ թող ձեր պատասխանը լինի այդ անձնավորությանը համապատասխան: Հիշեք, կին, թե տղամարդ նրանք էլ Աստծո զավակն են, այն նույն Աստծո, որը քնքշորեն կամենում է, որ այդ անձնավորությունը արժանանա հավերժական կյանքի և մի օր վերադառնա Իր մոտ: Հնարավոր է, դուք լինեք հենց այն անձը, որը կբացի նրա փրկության և Քրիստոսի վարդապետության հասկացողության դուռը:14

Զեր սկզբնական պատասխանից հետո պատրաստ եղեք կատարելու հաջորդ քայլը: Դուք կարող եք հրավիրել ձեր ընկերոջը ձեզ հետ եկեղեցի գնալ: Մեր ընկերներից շատերը չգիտեն, որ նրանք ողջունելի են մեր Եկեղեցու շենքերում: «Եկեք և տեսեք» Փրկչի հրավերն ուղղված էր նրանց, ովքեր ուզում էին ավելի շատ բան իմանալ Իր մասին:15 Ձեզ հետ կիրակնօրյա ժողովին կամ Եկեղեցու միջոցառմանը կամ ծառայողական որևէ գործին մասնակցելու հրավերը կօգնի ցրել սխալ առասպելները և այցելուներին ավելի հարմարավետ զգալ մեզ հետ:

Որպես Եկեղեցու անդամ օգնության հասեք նրանց, ում չեք ճանաչում, և նրանց ջերմորեն ողջունեք: Ամեն կիրակի ընկերական ձեռք մեկնեք առնվազն մեկ հոգու, որին դուք նախկինում չեք ճանաչել: Ձեր կյանքի ամեն օր ձգտեք լայնացնել ձեր սեփական ընկերության շրջանակը:

Դուք կարող եք առաջարկել ընկերներից մեկին կարդալ Մորմոնի Գիրքը: Բացատրեք, որ այն վեպ չէ կամ պատմական գիրք: Դա ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Հենց դրա նպատակն է, «որպեսզի համոզի հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»:16 Այս գրքում կա զորություն, որը կարող է հուզել սրտեր և բարձրացնել ճշմարտության ազնիվ որոնողների կյանքեր: Առաջարկեք ձեր ընկերոջը աղոթքով կարդալ գիրքը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, «որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»:17 Մորմոնի Գիրքն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի Քավության մասին, և գործիք է, որի միջոցով Աստված կկատարի Իր հնադարյան խոստումը այս վերջին օրերին ցրված Իսրայելի հավաքման վերաբերյալ:18

Շատ տարիներ առաջ իմ երկու գործընկերներ՝ մի բուժքույր և նրա բժիշկ ամուսինը հարցրեցին ինձ, թե ինչու էի ես ապրում այն ձևով, որով ապրում էի: Ես պատասխանեցի. «Որովհետև ես գիտեմ, որ Մորոմոնի Գիրքը ճշմարիտ է»: Ես թույլ տվեցի, որ նրանք վերցնեին գրքի իմ օրինակը, առաջարկելով նրանց կարդալ այն: Մեկ շաբաթ անց նրանք վերադարձրեցին իմ գիրքը քաղաքավարի ասելով. «Շատ շնորհակալ ենք»:

Ես պատասխանեցի. «Ի՞նչ ի նկատի ունեք ասելով՝ շատ շնորհակալ ենք: Դա լիովին անհամապատասխան արձագանք է նրա համար, ով կարդացել է այս գիրքը: Դուք չեք կարդացել այն, այդպես չէ՞: Խնդրում եմ ետ վերցրեք և կարդացեք այն, այնուհետև ես ետ կվերցնեմ իմ գիրքը»:

Խոստովանելով, որ միայն թերթել էին էջերը, նրանք ընդունեցին իմ առաջարկը: Գիրքը վերադարձնելուց նրանք արցունքներն աչքերին ասացին. «Մենք կարդացել ենք Մորոմնի Գիրքը: Մենք գիտենք, որ այն ճիշտ է: Մենք ուզում ենք ավելի շատ բան իմանալ»: Նրանք ավելի շատ բան սովորեցին և ես պատիվ ունեցա նրանց երկուսին էլ մկրտել:

Մեկ այլ ձև, որով դուք կարող եք կիսվել ավետարանով, ձեր տուն ընկերներ հրավիրելն է և ծանոթացնելը լիաժամկետ միսիոներների հետ: Այդ միսիոներները կանչված են և պատրաստված ուսուցանելու ավետարանը: Ձեր ընկերեները ձեր տան հանգստավետ մթնոլորտում և ձեր կայուն վերահավաստիացմամբ կարող են սկսել իրենց ճամփորդությունը դեպի փրկություն և վեհացում: Տերն ասել է.«Դուք կանչված եք իրագործելու իմ ընտրյալների հավաքումը. Քանզի իմ ընտրյալները լսում են իմ ձայնը և չեն կարծրացնում իրենց սրտերը»:19

Սուրբ գրություններն ասում են մեզ, որ «երկրի վրա դեռ շատերը կան …. որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»:20 Միթե՞ դա ձեր հնարավորությունը չէ: Դուք կարող եք դառնալ նրանց համար հենց այն հետևորդը, որը կօգնի հայտնագործել ճշմարտությունը:

Այժմ ինտերնետի այս ժամանակներում կան նոր և հետաքրքիր ձևեր, որոնցով կարող եք կատարել միսիոներական աշխատանք: Դուք կարող եք առաջարկել ընկերների և հարևանների այցելել mormon.org նոր կայքը: Եթե դուք ունեք ձեր անձնական օրագրի հասարակությանը մատչելի էջեր և օնլայն ցանցեր, դուք կարող եք միացնել ձեր կայքերը mormon.org-ին: Եվ այնտեղ դուք կարող եք ստեղծել ձեր իսկ անձնական պրոֆիլը: Յուրաքանչյուր պրոֆիլ ներառում է հավատքի, փորձառության և վկայության մի արտահայտություն: Քանի որ սա նորություն է, այս պրոֆիլների մեծ մասը մատչելի են անգլերենով: Կհետևեն պրոֆիլներ այլ լեզուներով:

Այս պրոֆիլները կարող են ունենալ դրական մեծ ազդեցություն: Երկու ամիս առաջ Զաք անունով մի երիտասարդ՝ քոլեջի առաջին կուրսեցի, տեսել է գովազդ mormon.org-ի համար հեռուստացույցով Բեյթոն Ռոուգում, Լուիզիանա: Նա կապվել է վեբկայքին և հետաքրքրվել Եկեղեցու անդամների պրոֆիլներով: Մեր վեբկայքում նա գտել էր այն հանգույցը, որը տեղեկացրել էր նրան, թե որտեղ կարող էր հաճախել Եկեղեցի: Հաջորդ կիրակի հագած ճերմակ վերնաշապիկ և փողկապ, նա եկել էր Եկեղեցի, ներկայացվել ծխի անդամներին և բավականություն ստացել ժողովների բոլոր երեք ժամերի ընթացքում: Նա ճաշի էր հրավիրվել անդամներից մեկի տուն, որին հետևել էր նրա առաջին միսիոներական դասը: Երկու շաբաթ չանցած նա մկրտվեց և հաստատվեց որպես Եկեղեցու անդամ:21 Բարի գալուստ, Զաք: (Նա լսում է:)

Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր օրինակելի հետևորդ կարող է դառնալ արդյունավետ անդամ-միսիոներ: Անդամները և լիաժամկետ միսիոներները կարող են քայլել ձեռք ձեռքի տված, բերելով ավետարանի օրհնությունները թանկագին ընկերեներին և հարևաններին: Նրանցից շատերը Իսրայելից են [և] այժմ հավաքվում են ըստ խոստումի: Այս բոլորը Տիրոջ Երկրորդ Գալստյան նախապատրաստության մասն է կազմում:22 Նա կամենում է, որ մեզանից յուրաքանչյուրն իսկապես հավատացյալներին օրինակ լինի:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ջոզոֆ Սմիթը նրա թարգմանիչն է և այս վերջին տնտեսության մարգարեն: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է այսօր: Այսպես եմ ես վկայում Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

  1. Մատթեոս ԻԸ.19–20:

  2. Տես Գործք Թ.3–18:

  3. Գործք Թ.1:

  4. Ա Տիմոթեոս Դ.12; շեշտադրումն ավելացված է:

  5. Preach My Gospel: A Guide to Missionary Service (2004), 1.

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 14.7:

  7. Մովսես 1.39:

  8. Ղուկաս Ժ.2:

  9. Վարդապետություն և Ուխտեր 4.2:

  10. Ալմա 5.19:

  11. Տես Մատթեոս Ե.16; Ալմա 7.24:

  12. Տես Վարդապետություն և Ուխտեր 88.11:

  13. Ա Պետրոս Գ.15:

  14. Տես 2 Նեփի 31.2, 21:

  15. Հովհաննես Ա.39; Այս օրինակի համար տես նաև Հայտնություն Զ.1, 3, 5, 7:

  16. Մորոմոնի Գիրքը, տիտղոսաթերթ:

  17. Մորմոնի Գիրքը, նախաբան:

  18. Տես 3 Նեփի 21.1: Նկատեք, որ այս յոթ հատվածները մեկ նախադասություն են կազմում:

  19. Վարդապետություն և Ուխտեր 29.7:

  20. Վարդապետություն և Ուխտեր 123.12:

  21. William G. Woods, president of the Louisiana Baton Rouge Mission, անձնական նամակագրություն:

  22. Sես Մաղաքիա Դ.5; 3 Նեփի 25.5; Վարդապետություն և Ուխտեր 2.1; 110.14–16; 128.17; 138.46; , Ջոզեֆ Սմիթ Պատմություն 1.38: