2010–2019 թթ․
«Եկեք ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ և ես կբժշկեմ ձեզ»
Հոկտեմբեր 2010


«Եկեք ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ և ես կբժշկեմ ձեզ»

Մեր Փրկիչը Խաղաղության Իշխանն է, Մեծն Բժիշկը, Միակը, ով կարող է իսկապես մաքրել մեզ մեղքի խայթոցից:

Այսօր ձեզանից յուրաքանչյուրի հետ, ով մենակ է զգում կամ լքված է, կորցրել է մտքի և սրտի խաղաղությունը կամ զգում է, որ մի կողմ է նետել իր վերջին հնարավորությունը, ես կկամենայի կիսվել մի ուղերձով սփոփանքի և բժշկության վերաբերյալ: Վերջնական բժշկություն և խաղաղություն կարելի է գտնել Փրկչի ոտքերի մոտ:

Երբ ես յոթ տարեկան տղա էի և ապրում էի Արաբական թերակղզում, ծնողներս անդադար ասում էին ինձ, որ միշտ հագնեմ կոշիկներս, և ես հասկանում էի ինչու: Ես գիտեի, որ կոշիկներս կպաշտպանեին ոտքերս բազմաթիվ վտանգներից, որոնք առկա էին անապատում, ինչպես օրինակ՝ օձերից, մողեսներից և փշերից: Մի առավոտ գիշերը անապատում վրանում մնալուց հետո, ես ուզեցի հետազոտության գնալ, բայց չկամեցա նեղություն քաշել հագնելու կոշիկներս: Ես պատճառաբանեցի, որ գնում էի մի քիչ քայլելու և մնալու էի վրանին մոտիկ: Այսպիսով կոշիկներիս փոխարեն ես հագա հողաթափերս: Ինքս ինձ համոզեցի, որ հողաթափերն ինչ-որ չափով կոշիկ էին: Եվ ընդհանրապես, ի՞նչ կարող էր պատահել:

Երբ հողաթափերով քայլեցի սառը ավազի վրայով, զգացի փշի ծակոցի նման ինչ որ բան մտավ ոտնաթաթիս մեջ: Ես նայեցի ներքև և տեսա ոչ թե փուշ, այլ կարիճ: Երբ միտքս գրանցեց, որ դա կարիճ էր և հասկացա, թե ինչ կատարվեց, կծածի ցավը սկսեց բարձրանալ ոտնաթաթիցս դեպի ոտքս: Ես բռնեցի ոտքիս վերևի մասից փորձելով դադարեցնել այրող ցավի հետագա տարածումը և սկսեցի օգնություն կանչել: Վրանից վազելով եկան ծնողներս:

Մինչ հայրս թիակով ճզմեց կարիճին, չափահաս մի ընկեր, որը մեզ հետ էր մնում ճամբարում, հերոսաբար ոտքիցս փորձում էր ծծել թույնը: Այդ պահին ես մտածեցի, որ մահանում եմ: Ես հեծկլտում էի, երբ ծնողներս դրեցին ինձ մեքենայի մեջ և սլացան անապատով բարձր արագությամբ դեպի ամենամոտիկ հիվանդանոցը, որը երկու ժամից ավելի հեռավորության վրա էր: Ցավը ողջ ոտքովս մեկ անտանելի էր դառնում և ողջ այդ ճանապարհորդության ընթացքում ես կարծում էի, թե մահանում էի:

Երբ վերջապես հասանք հիվանդանոց, այնուամենայնիվ բժիշկը կարողացավ հավաստիացնել մեզ, որ միայն փոքրիկ նորածիններին և խիստ թերսնվածներին է սպառնում վտանգ այդ տեսակ կարիճի խայթոցից: Նա ցավազրկող ներարկեց, որը թմրեցրեց ոտքս և վերացրեց ցավի զգացողությունը: 24 ժամվա ընթացքում ես այլևս կարիճի կծածի որևէ ազդեցություն չէի զգում: Բայց ես սովորեցի մի հզոր դաս:

Ես գիտեի, որ երբ ծնողներս ասում էին ինձ կոշիկներս հագնել, նրանք ի նկատի չունեին հողաթափերը, ես բավականաչափ մեծ էի հասկանալու համար, որ հողաթափերը կոշիկ չէին: Բայց այդ առավոտ անապատում ես հաշվի չառա այն, ինչ գիտեի, որ ճիշտ էր: Ես անտեսեցի այն, ինչ ծնողներս անընդհատ սովորեցրել էին ինձ: Ես թե ծույլ էի, թե մի փոքր ըմբոստ, և ես վճարեցի դրա գինը:

Դիմելով ձեզ՝ քաջարի երիտասարդ տղամարդիկ, ձեր հայրերին, ուսուցիչներին, առաջնորդներին և ընկերներին, ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար ձգտում են դառնալ այն, ինչ Տերն անհրաժեշտ է տեսնում և կամենում, որ դուք լինեք: Բայց ես վկայում եմ իմ սեփական փորձառությունից, և որպես տղա, և որպես տղամարդ, որ հաշվի չառնելը այն, ինչ մենք գիտենք, որ ճիշտ է, լինի դա ծուլության պատճառով, թե ըմբոստության, միշտ բերում է անցանկալի և հոգեպես վնասակար հետևանքներ: Ոչ, կարիճը ի վերջո չսպառնաց իմ կյանքին, բայց այն առաջացրեց սուր ցավ և անհանգստություն, ինչպես ինձ, այնպես էլ ծնողներիս համար: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ենք ապրում ավետարանով. մենք չպետք է արձագանքենք ծուլությամբ կամ ըմբոստությամբ:

Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ և որպես քահանայություն կրողներ, մենք գիտենք պատվիրանները և չափանիշները, որոնք մենք ուխտել ենք պահել: Երբ մենք ընտրում ենք մեկ այլ ուղի՝ տարբեր նրանից, ինչ մենք գիտենք, որ ճիշտ է, ինչպես սովորեցվել է մեր ծնողների և առաջնորդների կողմից և հաստատվել մեր իսկ սրտերում Սուրբ Հոգու կողմից, դա նման է անապատի ավազի վրայով կոշիկների փոխարեն հողաթափերով քայլելուն: Այդ ժամանակ մենք ձգտում ենք արդարացնել մեր ծույլ կամ ըմբոստ վարքագիծը: Մենք ասում ենք ինքներս մեզ, որ իրականում ոչ մի սխալ բան չենք անում, որ դա փաստորեն նշանակություն չունի, որ ոչ մի վատ բան չի պատահի, եթե մենք մի քիչ հեռանանք երկաթյա ձողից: Հավանաբար, մենք հանգստացնում ենք մեզ այն մտքով, որ մնացած բոլորն անում են այդ, կամ անում ավելի վատ բան և մենք ամեն դեպքում բացասական ոչ մի ազդեցություն չենք կրի: Մենք ինչ որ ձևով համոզում ենք ինքներս մեզ, որ մենք բացառություն ենք կանոնից և ուստի ապահով ենք այն խախտելու հետևանքներից: Մենք երբեմն կամավոր հրաժարվում ենք «ճշգրտորեն հնազանդվել»1, ինչպես ասվում է Քարոզիր Իմ Ավետարանը գրքում, և մենք ետ ենք պահում մեր սրտի մի մասը Տիրոջից: Եվ այդ ժամանակ մենք ստանում ենք խայթոց:

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ «Տերը պահանջում է սիրտը»,2 իսկ մեզ պատվիրված է սիրել Տիրոջը և ծառայել Նրան «ողջ [մեր սրտով]»:3 Խոստումն է, որ «կարող ենք անարատ կանգնել Աստծո առաջ:4

Մորմոնի Գրքում Անթի-Նեփի-Լեքիները վար դրեցին իրենց պատերազմի զենքերը խորը հողի մեջ, ուխտ կապելով երբեք այլևս նորից զենք չվերցնել իրենց եղբայրների դեմ: Բայց նրանք արեցին ավելին: «Նրանք դարձան մի արդար ժողովուրդ», որովհետև «նրանք վայր դրեցին ապստամբության ապստամբության զենքերը, այնպես որ այլևս չկռվեցին Աստծո դեմ»:5 Նրանց դարձն այնքան լիակատար էր և խորը, որ նրանք «երբեք չհեռացան»:6

Բայց նախքան իրենց դարձը, հիշեք նրանց վիճակը. նրանք ապրում էին ինչպես սուրբ գրություններն են անվանում «բաց ապստամբությամբ Աստծո դեմ»:7 Նրանց ապստամբ սրտերը դատապարտում էին նրանց ապրել. «երջանկության էությանը հակառակ մի վիճակում», որովհետև նրանք «հակառակ էին գնացել Աստծո էությանը»:8

Երբ նրանք վար դրեցին իրենց ապստամբության զենքերը, նրանք իրենց արժանացրեցին Տիրոջ բժշկությանն ու խաղաղությանը, և մենք էլ կարող ենք այդպես անել: Փրկիչը հավաստիացնում է. «Եթե նրանք կարծրացրած չլինեն իրենց սրտերը և խստացրած չլինեն իրենց պարանոցներն իմ դեմ, նրանք դարձի կգան, և ես կբժշկեմ նրանց»:9 Դուք և ես կարող ենք ընդունել «վերադարձեք և ապաշխարեք, և եկեք ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ [ձեզ]» Նրա հրավերը:10

Հակադրեք այս հրաշագործ բժշկությունը նրա հետ, թե ինչ է պատահում, «երբ մենք ձգտում ենք քողարկել մեր մեղքերը կամ գոհացնել մեր հպարտությունը, [կամ] մեր ունայն փառասիրությունը: … Երկինքները ետ են քաշվում. Տիրոջ Հոգին տրտմում է» և մենք մնում ենք միայնակ «որ քացի տանք խթանին … և կռվենք Աստծո դեմ»:11

Եղբայրներ, մենք բժշկություն և սփոփանք ենք գտնում միայն այն ժամանակ, երբ մեզ բերում ենք Մեծ Բժշկի, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ: Մենք պետք է վայր դնենք մեր ապստամբության զենքերը (իսկ մենք յուրաքանչյուրս գիտենք, թե որոնք են դրանք): Մենք պետք է վայր դնենք մեր մեղքը, փառասիրությունը և հպարտությունը: Մենք պետք է վերջ տանք աշխարհին հետևելու և հարգվելու ու մեծարվելու մեր ցանկություններին: Մենք պետք է դադարենք կռվել Աստծո դեմ և փոխարենը, տանք: Այդ ժամանակ Նա կարող է մաքրագործել մեզ մեր ողջ սիրտը Նրան, ոչինչ ետ չպահելով: Այդ ժամանակ Նա կարող է բժշկել մեզ մեղքի թունավոր խայթոցից:

«Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի»:12

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը սովորեցրել է.

«Երբ հնազանդությունը դառնում է մեր նպատակը, այն այլևս զայրացնող չէ, գայթակղության քարից այն դառնում է շենացնող քար …

Հնազանդությունը տանում է դեպի ճշմարիտ ազատություն: Որքան ավելի ենք հնազանդվում հայտնի դարձված ճշմարտությանը, այնքան ավելի ենք ազատագրված դառնում »:13

Անցած շաբաթ ես հանդիպեցի 92 տարեկան մի ծեր մարդու, որը մասնակցել էր II Համաշխարհային Պատերազմի բազմաթիվ կարևոր ռազմարշավների: Նա հաղթահարել էր երեք վիրավորվածք, որոնցից մեկը ջիպին հասցված ականի պայթյունն էր, որով նա ճանապարհորդում էր, որը սպանեց վարորդին: Նա հասկացավ, որ ականապատված դաշտում կենդանի մնալու համար անհրաժեշտ էր ճշգրտորեն հետևել առջևից գնացող մեքենայի արահետին: Որևէ շեղում աջ կամ ձախ՝ և իսկապես այդպես էլ եղավ, կարող է ճակատագրական լինել:

Մեր մարգարեները և առաքյալները, առաջնորդներն ու ծնողները անընդհատ ցույց են տալիս արահետը, որով մենք պետք է գնանք, եթե կամենում ենք խուսափել մեր հոգիների համար կործանարար պայթյունից: Նրանք գիտեն այն արահետը, որն մաքրվել է ականներից (կամ իրականում կարիճներից), և նրանք անխոնջորեն կոչ են անում մեզ իրենց ետևից գնալ: Այդ արահետից մեզ գայթակղելու համար կան այնքան շատ կործանանրար թակարդներ: Թմրադեղերով, ալկոհոլով, պոռնոգրաֆիայով կամ անբարոյական վարքով, ինտերնետով կամ տեսխաղերով շեղվելը մեզ ուղիղ կտանեն դեպի պայթյուն: Մեր առջևում ձգվող ապահով արահետից կամ ծուլության կամ ըմբոստության պատճառով աջ կամ ձախ շեղումը կարող է ճակատագրական լինել մեր հոգևոր կյանքի համար: Այս օրենքից չկան բացառություններ:

Եթե հեռացել ենք արահետից, կարող ենք փոխվել, կարող ենք վերադառնալ, կարող ենք վերգտնել մեր ուրախությունն ու մեր ներքին խաղաղությունը: Մենք կհայտնաբերենք, որ վերադառնալով արահետ, որից ականները հեռացված են, կգտնենք հսկայական սփոփանք:

Ոչ մեկը չի կարող խաղաղություն գտնել ականապատ դաշտում:

Մեր Փրկիչը Խաղաղության Իշխանն է, Մեծն Բժիշկը, Միակը, ով կարող է իսկապես մաքրել մեզ մեղքի խայթոցից և հպարտության թույնից և փոխել մեր ապստամբ սրտերը դարձի եկած, ուխտյալ սրտերի: Նրա Քավությունը անսահման է և ընդգրկում է մեզ բոլորիս:

Նեփիացիներին տրված հրավերը, երբ Նա ծառայում էր նրանց որպես հարություն առած Քրիստոս, դեռ ուժի մեջ է ձեր, և ինձ համար. «Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերեք նրանց այստեղ: Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, կամ բորոտներ, կամ որ չորացած են, կամ, որ խուլ են, կամ որ չարչարված են ինչ որ ձևով: Բերեք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց» :14

Ձեզանից ոչ մեկը դեն չի նետել իր վերջին հնարավորությունը: Դուք կարող եք փոխվել, դուք կարող եք ետ գալ, դուք կարող եք ողորմածություն հայցել: Եկեք դեպի Միակը, ով կարող է բժշկել և դուք կգտնեք խաղաղություն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Preach My Gospel: A Guide to Missionary Service (2004), inside back cover.

  2. Վարդապետություն և Ուխտեր 64.34; շեշտադրումն ավելացված է:

  3. Վարդապետություն և Ուխտեր 4.2; 59.5; շեշտադրումն ավելացված է:

  4. Վարդապետություն և Ուխտեր 4.2:

  5. Ալմա 23.7; շեշտադրումն ավելացված է:

  6. Ալմա 23.6:

  7. Մոսիա 2.37; Ալմա 3.18; տես նաև Մորմոն 2.15:

  8. Ալմա 41.11:

  9. Վարդապետություն և Ուխտեր 112.13; շեշտադրումն ավելացված է:

  10. 3 Նեփի 18.32:

  11. Վարդապետություն և Ուխտեր 121.37, 38:

  12. Հովհաննես Գ.17:

  13. James E. Faust, “Obedience: The Path to Freedom,” Liahona, July 1999, 55, 53; Ensign, May 1999, 47, 45.

  14. 3 Նեփի 17.7; շեշտադրումն ավելացված է: