2010–2019 թթ․
Տաճարի հավերժության հայելիները. Վկայություն ընտանիքի մասին
Հոկտեմբեր 2010


Տաճարի հավերժության հայելիները. Վկայություն ընտանիքի մասին

Ավետարանի դարձի գալու և տաճարի ուխտերի հավերժական նպատակը կարող է օգնել մեզ հարուստ օրհնություններ ստանալ մեր հավիտենական ընտանիքների բոլոր սերունդների համար:

Սիրելի եղբայրներ և քույրեր, երբ մեր որդին Պրովոյի Միսիոներների Պատրաստման Կենտրոնում էր, Քույր Գոնգը նրան ու նրա միսիոներ ընկերներին թարմ թխած հաց ուղարկեց: Ահա մի քանի շնորհակալական նամակներ, որ Քույր Գոնգը ստացավ միսիոներներից. «Քույր Գոնգ, այս հացը տան համը հիշեցրեց», «Քույր Գոնգ, ես միայն կարող եմ ասել. Վա~ու: Այս հացը լավագույնն բանն էր, որ բերանս եմ դրել մորս էնչիլադաներից հետո»: Բայց իմ սիրվածը սա է. «Քույր Գոնգ, հացը հիանալի էր»: Այնուհետև նա կատակով շարունակում՝. «Ինձ չմոռանաք, եթե Պարոն Գոնգի և ձեր միջև կատու անցնի»:

Մենք սիրում ենք մեր միսիոներներին՝ յուրաքանչյուր երեցի, քրոջ և ավագ զույգի: Մենք հավերժ երախտապարտ ենք այն հատուկ միսիոներին, որն առաջինը մեր ընտանիքին տվեց Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Ես երախտապարտությամբ վկայում եմ, որ ավետարանի դարձի գալու և տաճարի ուխտերի հավերժական նպատակը կարող է օգնել մեզ հարուստ օրհնություններ ստանալ մեր հավիտենական ընտանիքների բոլոր սերունդների համար:

Մեր Գոնգերի ընտանիքում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում առաջին նորադարձը իմ մայրն էր՝ Ջին Գոնգը: Դեռահաս հասակում Հոնոլուլույում, Հավայան կղզիներ, նա լսեց, նա իմացավ, նա մկրտվեց և հաստատվեց, նա շարունակում է հավատալ: Եկեղեցու հավատարիմ անդամները օգնեցին մորս և նա ունեցավ ավետարանի լավ ընկերներ, Եկեղեցու կոչումներ և շարունակեց սնվել Աստծո լավ խոսքով: Այսօրվա լեզվով, ամեն նորադարձ, երիտասարդ ամուրի, Եկեղեցու ակտիվությանը վերադարձողները և մյուսները սերունդներ են օրհնում, երբ դառնում են ընկերներ Սրբերին Աստծո տանը:1

Մորս սնուցում ապահովող ընտանիքներից էր Ջերիթ դե Ջոնգ Կրտսերի ընտանիքը: Լեզվաբան, որը սիրում էր սրտի և Հոգու լեզուն, դե Ջոնգ պապը վառում էր փոքր տղայի իմ երևակայությունը, երբ ասում էր. «Սև մոշը (բլեքբերին) եթե կարմիր է, ուրեմն կանաչ է»: Այսօր, խոսելով էլեկտրոնային սարքերի մասին, ես ասում եմ երիտասարդ ընկերներին. «Բլեքբերին, որ կարդում են Եկեղեցում, կանաչ եպիսկոպոսներին կապույտ է դարձնում»:

Ծնողներս, Վոլթեր և Ջին Գոնգերը, ամուսնացել են երեք անգամ՝ ընտանիքի համար չինական ծեսով, ընկերների համար ամերիկյան ծեսով, և Տիրոջ Տանը ժամանակի և հավերժության համար սուրբ ծեսով:

Երեխաների խմբում մեր երեխաները երգում են. «Ուզում եմ տեսնել տաճարը, կգնամ այնտեղ մի օր»:2 Մեր երիտասարդները պարտավորվում են «ստանալ տաճարի ծեսերը»:3

Վերջերս ես Տիրոջ Տանն էի մի արժանի զույգի հետ, որը ստանում էր ուխտի իրենց օրհնությունները: Ես նրանց առաջարկեցի իրենց առաջին մեղրամիսը 50 տարի տևողությամբ անցկացնել, իսկ հետո, 50 տարի անց, սկսել երկրորդ մեղրամիսը:

Այդ սքանչելի զույգի հետ միասին ես նայում էի տաճարի հայելիների մեջ՝ մեկը այս կողմում, մյուսը՝ դիմացի կողմում: Տաճարի հայելիները միասին արտացոլում են պատկերները և թվում է, թե դրանք տարածվում են հավերժության մեջ:

Տաճարի հավերժության հայելիները մեզ հիշեցնում են, որ յուրաքանչյուր մարդկային էակ ունի «աստվածային էություն և ճակատագիր», որ «սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար՝ վերադարձը դեպի Աստծո ներկայությունը, իսկ ընտանիքների համար հավերժական միասնությունը»,4 և որ մասին սիրո և հավարամության մեջ աճելով, մենք կարող ենք արմատներ և թևեր տալ երեխաներին:

Տաճարի հավերժության հայելիների մեջ ես պատկերացրեցի Առաջին Դրեգոն Գոնգին, ծնված մ.թ.ա. 837-ին (Թանգի վերջին տոհմը) հարավային Չինաստանում, և հաջորդող Գոնգերի ընտանիքի սերունդները, որ հասնում են մինչև իմ հորը՝ մեր ընտանիքի 33-րդ գրանցված սերունդը: Եղբայրս, քույրս և ես մեր ընտանիքի 34-րդ սերունդն ենք, իմ չորս որդիները և նրանց ոչ-հարազատ եղբայրներն ու քույրերը՝ 35-րդ, իսկ մեր ծոռը՝ 36-րդ գրանցված սերունդը Գոնգերի ընտանիքում: Տաճարի հավերժության հայելիների մեջ ես չէի տեսնում սերունդների սկիզբն ու վերջը:

Ապա ես պատկերացրեցի ոչ միայն սերունդների հաջորդումը, այլ նաև ընտանեկան կապերի հաջորդումը: Մի ուղղությամբ ես տեսա ինձ որպես որդի, թոռ, ծոռ, մինչև Առաջին Դրեգոն Գոնգը: Մյուս ուղղությամբ ես հայելիների մեջ տեսա ինձ որպես հայր, պապ, մեծ պապ: Ես տեսա իմ կնոջը՝ Սյուզանին, որպես դուստր, թոռնուհի, ծոռնուհի, իսկ մյուս ուղղությամբ՝ որպես մայր, տատ, մեծ տատ:

Տաճարի հավերժության հայելիներում ես սկսեցի ինձ և կնոջս տեսնել որպես մեր ծնողների երեխաներ և մեր երեխաների ծնողներ, որպես մեր տատերի ու պապերի թոռներ և մեր թոռների տատ ու պապ: Մահկանացու կյանքի մեծ դասերը թափանցում են մեր հոգիները, երբ մենք սովորում և ուսուցանում ենք հավերժական դերերը՝ ներառյալ երեխա-ծնող, ծնող-երեխա:

Սուրբ գրությունները նկարագրում են մեր Փրկչին որպես «Հայր և Որդի»:5 Բնակվելով մարմնի մեջ, սակայն ենթարկելով մարմինը Հոր կամքին, մեր Փրկիչը գիտի, ինչպես սփոփի մեզ՝ Իր ժողովրդին, մեր ցավի մեջ, դժվարությունների, փորձությունների, հիվանդությունների, անգամ, մահվան մեջ:6 Իջնելով ամեն բանից ցած,7 մեր Փրկիչը կարող է տանել մեր վշտերը և մեր տխրությունները: Վիրավորվելով մեր մեղքերի համար, ծեծվելով մեր օրինազանցությունների համար, մեր Փրկչի մտրակի հարվածներով մենք կարող ենք բժշկվել:8

Երկնային խորհրդից ի վեր մեր Փրկիչը փնտրել է կատարել միայն Իր Հոր կամքը: Հոր և Որդու այս հարաբերությունը կարող է բացատրել այս պարադոքսը. «Ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կգտնէ նորան»:9 Աշխարհը հետապնդում է իր շահերը: Սակայն մեզ փրկելու զորությունը մերը չէ: Դա Նրանն է: Անսահման և հավերժական,10 միայն մեր Փրկչի Քավությունը կարող է հաղթել ժամանակը և տարածությունը, և կլանել մահըզայրույթը, դառնությունը, անարդարությունը, միայնակությունը և սրտի ցավը:

Երբեմն ամեն-ինչ թարս է ընթանում, թեև մենք անում ենք հնարավոր լավագույնը: Անմեղ և մաքուր Գառը, մեր Փրկիչը լաց է լինում մեզ հետ և մեզ համար: Երբ մենք միշտ հիշում ենք Նրան,11 Նա կանգնում է մեր կողքին «բոլոր ժամանակներում, բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք»:12 Նրա հավատարմությունն ավելի ուժեղ է, քան մահվան պարանները:13 Երբ մենք մոտենում ենք Իրեն, մեր Փրկիչը մեզ նաև մոտեցնում է մեր Երկնային Հորը: Թեև որոշ բաներ երկրի վրա անկատար են, մենք կարող ենք վստահել մեր Երկնային Հորը, կատարելու «փրկագնման մեծ ծրագիրը, ուր սերը և ողորմությունը հանդիպում են աստվածային ներդաշնակության մեջ»:14

Տաճարի հավերժության հայելիներում երևացող պատկերների հրաշքն այն է, որ մենք կարող ենք փոխվել: Երբ Ջին և Վոլթեր Գոնգերը մտան նոր և հավիտենական ուխտի մեջ, նրանք ճանապարհ բացեցին իրենց նախնիների՝ օրինակ Առաջին Դրեգոն Գոնգի համար, կնքվելու, իսկ սերունդների համար՝ ուխտի մեջ ծնվելու համար: Խնդրում եմ, հիշեք՝ օգնելով ամեն քրոջ կամ եղբոր, մենք օրհնում ենք սերունդներ:

Աշխարհը խառնաշփոթության15 մեջ է, սակայն Նրա միակ ճշմարիտ և կենդանի Եկեղեցում16 կա հավատ, և չկա վախ: Պողոս Առաքյալի խոսքերով, ես նույնպես հանդիսավորությամբ վկայում եմ.

«Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք …

և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»:17

Ես խոնարհաբար վկայում եմ. Աստված ապրում է: Նա կսրբի մեր աչքերի արցունքները18, բացի ուրախության արցունքներից, երբ մենք տաճարի հավերժության հայելիների միջով տեսնում ենք մեզ տանը, մաքուր ու անարատ, քահանայության իշխանությամբ սիրով կնքված մեր ընտանիքի սերունդները, բացականչելիս՝ Ովսաննա, ովսաննա, ովսաննա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Տես Եփեսացիս 2.19:

  2. “I Love to See the Temple,” Children’s Songbook, 95.

  3. “Young Women Theme,” Young Women Personal Progress: Standing as a Witness of God (booklet, 2009), 3.

  4. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  5. Տես Մոսիա 15.2:

  6. Տես Ալմա 7.11–12:

  7. Վարդապետություն և Ուխտեր 88.6; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 122.5–8:

  8. Եսայիա 53.5:

  9. Մատթեոս 10.39:

  10. Տես Ալմա 34.14:

  11. Տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79:

  12. Մոսիա 18.9:

  13. Վարդապետություն և Ուխտեր 121.44:

  14. “How Great the Wisdom and the Love,” Hymns, no. 195.

  15. Տես Վարդապետություն և Ուխտեր 45.26; 88.91:

  16. Վարդապետություն և Ուխտեր 1.30:

  17. Հռովմայեցիս 8.38–39:

  18. Հայտնություն 21.4: