2010–2019 թթ․
Սուրբ Հոգին և Հայտնությունը
Հոկտեմբեր 2010


Սուրբ Հոգին և Հայտնությունը

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է, և Հոր ու Որդու հետ Նա գիտի բոլոր բաները:

Որպես երիտասարդ երեց ես միսիայում էի մոտ մեկ տարի, և երբ կարդում էի սուրբ գրությունները և վերջին օրերի Առաքյալների խոսքերը հայտնության և Սուրբ Հոգու մասին, մի ցնցում ապրեցի. Ես չունեի իմ անձնական վկայությունը, հատկապես Հոր և Որդու մասին: Ես գնացել էի միսիայի, ապրելով իմ հիանալի ծնողներից պարտքով վերցրած լույսով: Երբեք չկասկածելով նրանց խոսքերին, ես չէի մտածել իմ սեփական հոգևոր վկայությունը փնտրելու մասին: 1962թ. Սան Անտոնիոյում, Տեխաս, փետրվարյան մի երեկո, ես հասկացա, որ պետք է ինքս ինձ համար իմանամ: Մեր փոքրիկ բնակարանում ես տեղ գտա, որտեղ կարող էի հանգիստ բարձրաձայն աղոթել, խնդրելով. «Երկնային Հայր, Դու այստե՞ղ ես: Ես ինքս պետք է իմանամ»:

Ավելի ուշ այդ երեկո ես ինքս ինձ համար իմացա, իմ կյանքում առաջին անգամ, հոգևոր մի խորը փորձառությամբ, որ Աստված և Հիսուսը իրական են: Ես չլսեցի ոչ մի ունկնդրելի ձայն, ոչ էլ տեսա երկնային էակի: Ես իմացա այն նույն ձևով, որով դուք նույնպես, կարող է իմացած լինեք՝ «Սուրբ Հոգու անասելի պարգևով» (ՎևՈւ 121.26) և հայտնության ոգով (տես ՎևՈւ 8.1–3), որ խաղաղություն հաղորդեց մտքիս (տես ՎևՈւ 6.23) և հավաստիացում տվեց սրտիս (տես Ալմա 58.11):

Այդ փորձառությունը ինձ վկայեց Ալմայի խորհրդի արդյունքների մասին. «Արթնացնենք և զարթնեցնենք [մեր] ունակությունները, մինչև անգամ [Նրա] խոսքերի վրա մի փորձարկմամբ» (Ալմա 32.27): Այդ խոսքերը կամ սերմերը աճեցին, դառնալով ծառեր, վկայության իսկական հսկա ծառեր: Խոսքի վրա փորձարկելու այդ ընթացքը շարունակվում է, որի արդյունքում բարձրանում են վկայության նոր ծառեր, այժմ իսկական անտառ դառնալով՝ Սուրբ Հոգու միջոցով և կողմից տրված հայտնության շնորհիվ:

Սուրբ Հոգին ցանկալի պարգև է

Երբ Փրկիչն այցելեց Ամերիկաներ, Նա կանչեց տասներկու աշակերտներ: Նրանց և ժողովրդին ուղղված ուղերձներից մեկը Սուրբ Հոգու մասին էր: Նրանց ուսուցանելուց հետո Փրկիչը հեռացավ և խոստացավ վերադառնալ հաջորդ օրը: Մարդիկ աշխատում էին ողջ գիշեր, ջանալով հավաքել որքան հնարավոր է շատ մարդ՝ Նրան լսելու համար:

Աշակերտները մարդկանց հավաքեցին 12 խմբերով՝ ուսուցանելու համար նրանց այն, ինչ Փրկիչն ուսուցանել էր իրենց: Նրանց ուսմունքների մեջ կարևորագույնը Սուրբ Հոգու մասին էր (տես 3 Նեփի 11–18): Ապա մարդիկ ծնկի իջան և աղոթեցին: Նրանց սրտի ցանկությունն էր ստանալ Սուրբ Հոգին (տես 3 Նեփի 19.8–9):

Փրկիչը հայտնվեց նրանց և կրկին շեշտեց Սուրբ Հոգու կարևորությունը, աղոթելով Հորը.

Հայր, ես շնորհակալ եմ քեզ, որ դու տվել ես Սուրբ Հոգին նրանց, ում ես ընտրել եմ …

Հայր, ես աղաչում եմ, որ դու Սուրբ Հոգին շնորհես բոլոր նրանց, ովքեր կհավատան նրանց խոսքերին» (3 Նեփի 19.20–21):

Մորմոնի Գրքի այս իրադարձության շնորհիվ ես ավելի լավ եմ հասկանում Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի խոսքերը, «Սուրբ Հոգու պարգևը մեծագույն պարգևն է, որ կարող է շնորհվել մարդուն: …

Այն նախատեսված չէ միայն տղամարդկանց, ոչ էլ առաքյալների կամ մարգարեների համար. այն պատկանում է յուրաքանչյուր հավատարիմ տղամարդու և կնոջ, և երեխայի, որը բավական հասուն է Քրիստոսի ավետարանը ընդունելու համար» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 49):

Հայտնությունը պատասխաններ է տալիս կարիքի ժամանակ

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է, և Հոր ու Որդու հետ Նա գիտի բոլոր բաները (տես ՎևՈւ 35.19; 42.17): Նա կրում է մի քանի կարևոր դերեր, որոնցից ամենակարևորը ՝ ուսուցանել և վկայել Հոր և Որդու մասին (տես 3 Նեփի 28.11): Մյուս դերերից են, որ Նա հայտնում է բոլոր բաների մասին ճշմարտությունը (տես Մորոնի 10.5) և տանում է դեպի բարին (տես ՎևՈւ 11.12):

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը դեպի բարին տարվելու յաս կարևոր դերի օրինակն է ծառայում: Նա հետևում է Փրկչի օրինակին, որը «ման եկավ բարի անելով» (Գործք 10.38): Նա սովորեցրել է Սուրբ Հոգու հոգևոր հուշումները չանտեսելու, մարդկանց այցելելու, նրանց ծառայելու և փրկելու կարևորությունը:

Բայց երբեմն չկա Նախագահը Մոնսոն, չկա տնային ուսուցիչ, չկա հոգատար քույր, որ ծառայի կարիքի պահին: Այդ իրավիճակներում ես սփոփանք ու ուղղություն եմ գտնում Մխիթարիչից, որը Սուրբ Հոգու մեկ այլ դեր է (տես ՎևՈւ 36.2):

Մեր ծոռը՝ Քվինտոնը, ծնվել է բազմաթիվ արատներով և ապրեց տարուց երեք շաբաթ պակաս, և այդ ողջ ընթացքում նա հիվանդանոցի ճանապարհներին էր: Քույր Ջենսենը և ես այդ ժամանակ ապրում էինք Արգենտինայում: Մենք իսկապես ուզում էինք լինել մեր երեխաների հետ՝ մխիթարել նրանց և մխիթարվել նրանց կողմից: Դա մեր ծոռն էր, որին մենք սիրում էինք և ուզում էինք կողքին լինել: Մենք կարող էինք միայն աղոթել, և անում էինք դա եռանդուն ձևով:

Քույր Ջենսենը և ես միսիայի այցի էինք, երբ լուր ստացանք Քվինտոնի մահվան մասին: Մենք կանգ առանք հավաքատան նախասրահում, գրկախառնվեցինք և մխիթարեցինք իրար: Ես վկայում եմ ձեզ, որ մենք Սուրբ Հոգուց հավաստիացում ստացանք, խախաղության մի զգացում, որը վեր է հասկացողությունից և մեզ հետ է մինչ այսօր (տես Փիլիպպեցիս 4.7): Մենք նաև Սուրբ Հոգու ներկայության ականատեսը եղանք մեր որդու և հարսի, և նրանց երեխաների կյանքում, որոնք մինչ այսօր խոսում են այդ ժամանակի մասին մեծ հավատքով, խաղաղությամբ և մխիթարությամբ:

Հայտնությունը և Մորմոնի Գիրքը

Հայտնության այդ նույն պարգևը ազդել է Մորմոնի Գրքի մասին իմ վկայության վրա: Ես կարդացել, ուսումնասիրել, քննել եմ այն և սնվել նրանով կրկին ու կրկին: Սուրբ Հոգին բացել է ինձ դրա ճշմարտությունը և աստվածային ծագումը:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Մորմոնի Գիրքը անվանել է Եկեղեցու չորս հիմնական անկյունաքարերից մեկը, մյուսներն են՝ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսլիքը, քահանայության վերականգնումը, և, իհարկե, Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունը՝ գլխավոր անկյունաքարը (տես Եփեսացիս Ա.19–21): «Այս չորս Աստվածատուր պարգևները,- բացատրել է նա, - անսասան անկյունաքարեր են, որ խարիսխ են հանդիսանում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու, ինչպես նաև նրա անդամների անհատական վկայությունների և համոզմունքների համար» (“Four Cornerstones of Faith,” Liahona, Feb. 2004, 7):

Այս չորս Աստվածատուր պարգևները խարիսխ են դարձել իմ հավատքի և վկայության համար, յուրաքանչյուրը հաստատվել է ինձ համար Սուրբ Հոգու հայտնությամբ: Ինչևէ, մի քանի րոպե ես կցանկանայի կենտրոնանալ երկու մյուս անկյունաքար պարգևների՝ Առաջին Տեսիլքի և Մորմոնի Գրքի վրա: Նշանակալից է, որ յուրաքանչյուրը սկիզբ է առել ընտանեկան միջավայրում, որտեղ երեխաները ծնվել են լավ ծնողներից և ուսուցանվել են նրանց կողմից (տես 1 Նեփի 1.1): Լեքիի և Ջոզեֆ Սմիթի կյանքի իրադարձությունները զուգահեռ են միմյանց (տես 1 Նեփի 1 և Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1):

  • Երկուսն էլ ունեին որոշակի կարիք: Լեքին պետք է փրկեր իրեն և իր ընտանիքը Երուսաղեմի մոտալուտ կործանումից, իսկ Ջոզեֆ Սմիթը պետք է իմանար, թե որ եկեղեցին էր ճշմարիտ:

  • Երկուսն էլ աղոթեցին:

  • Երկուսն էլ Հոր և Որդու տեսիլք ունեցան:

  • Երկուսին էլ գիրք տրվեց:

  • Երկուսն էլ քարոզեցին:

  • Երկուսն էլ հայտնություն ստացան Սուրբ Հոգուց, նաև տեսիլքներով կամ երազներով:

  • Վերջապես, ամբարիշտ մարդիկ սպառնացին նրանց: Լեքին իր մարդկանցով փախչեց և ողջ մնաց: Ջոզեֆը սպանվեց:

Զարմանալի չէ, որ ճշմարտությունը անկեղծ փնտրողներին միսիոներները հրավիրում են սկսել ուսումնասիրությունը Մորմոնի Գրքի 1 Նեփիից: Այս գիրքը հագեցված է Տիրոջ Հոգով: Այս առաջին գլուխներում հստակ ուղերձ է տրվում, որ հայտնությունը և Սուրբ Հոգին տրվում են ոչ միայն մարգարեներին, այլ նաև հայրերին, մայրերին և երեխաներին:

Հայտնության և Սուրբ Հոգու մասին ուղերձը շարունակվում է ողջ Մորմոնի Գրքով: Այս ճշմարտությունները ամփոփվում են մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից. «Վերցրեք մեզանից Մորմոնի Գիրոը և հայտնությունները, և որտե՞ղ կլինի մեր կրոնը: Մենք չունենք այն» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 196):

Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք վկայություններ ունենք Մորմոնի Գրքի վերաբերյալ, որոնք տրվել են հայտնությամբ և որոնք հավաստիացնում են մեզ, որ այս կրոնը և նրա վարդապետությունները ճշմարիտ են (տես Մորմոնի Գիրքը, Նախաբան, պարբեր. 8-9):

Հոգու բաները սուրբ են և դժվար արտահայտելի: Ամմոնի նման մենք հայտարարում ենք. «Ահա, ես ասում եմ ձեզ, ես չեմ կարող արտահայտել փոքրագույն մասն իսկ նրա, ինչ զգում եմ» (Ալմա 26.16):

Ինչևէ, ես վկայում եմ, որ Սուրբ Հոգին իրական է և որ Նա փորձում է մեզ, հայտնում, մխիթարում, առաջնորդում և մեծապես ուսուցանում:

Խոնարհությամբ ես վկայում եմ, որ այս ճշմարիտ և կենդանի Եկեղեցին, այս կրոնը կանգնած են այդ չորս անկյունաքարերի վրա: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը իսկապես գլխավոր անկյունաքարն է (տես Եփեսացիս 2.19–21): Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ մարգարեն է և այս 15 տղանարդիկ, որ նստած են իմ ետևում, մարգարեներ, տեսանողներ, առաքյալներ և հայտնողներ են: Նրանք կրում են սուրբ քահանայություն և արքայության բանալիները: Ես սիրում, հարգում և աջակցում եմ նրանց: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: