2010–2019 թթ․
Ընտրության երեք դասերը
Հոկտեմբեր 2010


Ընտրության երեք դասերը

Մեզանից յուրաքանչյուրը եկել է այս երկիր, ունենալով բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ճիշտ ընտրություններ կատարելու համար:

Քահանայության իմ սիրելի եղբայրներ, այս երեկո իմ ջերմեռանդ աղոթքն է, որ մեր Երկնային Հայրն օգնի ինձ խոսելու այն ամենի մասին, ինչով զգացել եմ, որ պետք է կիսվեմ ձեզ հետ:

Ես վերջերս մտածում էի ընտրությունների և դրանց հետևանքների մասին: Օրվա մեջ հիմնականում ամեն ժամի մենք տարբեր տեսակի ընտրություններ ենք կատարում: Դրանց մի մասը սովորական առօրյա ընտրություններ են, մի մասն էլ՝ ավելի հեռուն գնացող: Դրանց մի մասը հավերժական տեսակետից ոչինչ չեն փոխում, մյուսները շատ մեծ տարբերություն են բերում:

Խորհելով ընտրության տարբեր ձևերի մասին, ես դրանք բաժանել եմ երեք դասի. առաջինը՝ ընտրության իրավունք, երկրորդը՝ ընտրության պատասխանատվություն և երրորդը՝ ընտրության արդյունքներ: Ես դրանք անվանում եմ ընտրության երեք դասեր:

Ես սկզբում կխոսեմ ընտրության իրավունքի մասին: Անչափ երախտապարտ եմ սիրող Երկնային Հորը՝ ազատ կամքի կամ ընտրության իրավունքի համար: Եկեղեցու իններորդ Նախագահ Դեյվիդ Օ. ՄքՔեյն ասել է. «Կյանքի պարգևից հետո այդ կյանքը ուղղորդելու իրավունքը Աստծո մեծագույն պարգևն է մարդուն»:1

Մենք գիտենք, որ նախքան այս աշխարհ գալը, մենք ունեցել ենք մեր ազատ կամքը, և Լյուցիֆերը ձգտել է վերցնել այն մեզանից: Նա վստահություն չէր տածում ազատ ընտրության սկզբունքի կամ մեր հանդեպ, և համոզում էր հարկադրական փրկության օգտին: Նա պնդում էր, որ իր ծրագրով ոչ ոք չի կորչի, սակայն կարծես չէր գիտակցում, կամ միգուցե չէր մտահոգվում, որ իր ծրագրին հետևելու դեպքում ոչ ոք չէր լինի ավելի իմաստուն, ավելի ամուր, ավելի կարեկցող կամ ավելի երախտապարտ:

Մենք, որ ընտրեցինք Փրկչի ծրագիրը, գիտեինք, որ սկսելու էինք անորոշ, դժվարին ճամփորդություն, քանի որ քայլում ենք աշխարհի ուղիներով և մեղանչում ենք և սայթաքում, կտրվելով մեր Հորից: Սակայն Հոգու մեջ Առաջնեկը առաջարկեց Իրեն որպես զոհ՝ բոլորի մեղքերը քավելու համար: Աննկարագրելի տառապանքով Նա դարձավ մեծ Քավիչը, ողջ մարդկության Փրկիչը, հնարավոր դարձնելով մեր հաջող վերադարձը մեր Հոր մոտ:

Լեքի մարգարեն ասում է մեզ. «Ուստի, մարդիկ ազատ են՝ ըստ մարմնի. և բոլոր բաները, որոնք անհրաժեշտ են մարդկանց, տրված են նրանց: Եվ նրանք ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրել, գերություն և մահ, ըստ դևի գերությանը և զորությանը. քանզի նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը»:2

Եղբայրներ, ինչպիսի որոշիչ հանգամանքներում էլ որ հայտնվենք, մենք միշտ ընտրելու իրավունք կունենանք:

Հաջորդը, ընտրելու իրավունքի հետ միասին գալիս է ընտրության պատասխանատվությունը: Մենք չենք կարող լինել չեզոք. միջին տարբերակ չկա: Տերը գիտի դա. Լյուցիֆերը գիտի դա: Որքան որ ապրում ենք այս երկրի վրա, Լյուցիֆերը և նրա զորքերը երբեք մեր հոգիները գրավելու հույսը չեն կտրում:

Մեր Երկնային Հայրը մեզ հավերժական ճամփորդության չի ուղարկել առանց միջոցներ տրամադրելու, որով մենք կարող ենք ստանալ Աստվածատուր առաջնորդություն, որը կօգնի մեզ ապահով վերադառձ կատարել՝ մահկանացու կյանքն ավարտելուց հետո: Ես խոսում եմ աղոթքի մասին: Ես նաև խոսում եմ մեզանից յուրաքանչյուրի մեջ լսվող հանդարտ, մեղմ ձայնի հուշումների մասին, և չեմ անտեսում սուրբ գրությունները, գրված ծովագնացների կողմից, ովքեր հաջողությամբ նավարկել են այն ծովերով, որոնք մենք ևս պետք է անցնենք:

Մեզանից յուրաքանչյուրը եկել է այս երկիր, ունենալով բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ճիշտ ընտրություններ կատարելու համար: Մորմոնի մարգարեն ասում է մեզ. «Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից»:3

Անգամ ռմբակոծությունների ժամանակ, մենք շրջապատված ենք հակառակորդի ուղերձներով: Լսեք դրանցից մի քանիսը, դրանք անկասկած ծանոթ են ձեզ. «Այս մի անգամը կարելի է»: «Մի անհանգստացիր, ոչ ոք չի իմանա»: «Դու կարող ես ցանկացած պահի թողնել ծխելը, խմելը, կամ թմրանյութ օգտագործելը»: «Բոլորն էլ անում են դա, դա այդքան էլ վատ բան չէ»: Ստերն անվերջ են:

Թեպետ մեր ճամփորդության ժամանակ կհանդիպենք բաժանված ճանապարհների և շրջադարձերի, մենք պարզապես չենք կարող թույլ տալ ճանապարհից շեղվելու ճոխությունը, որից մենք միգուցե երբեք չվերադառնանք: Լյուցիֆերը, այդ խելացի խայտաբղետ սրնգահարը, իր ուրախ մեղեդին է նվագում և հրապուրում չկասկածողին՝ հեռացնելով իր ընտրած ապահով ճանապարհից, սիրելի ծնողների խորհրդից, Աստծո ուսմունքների ապահովությունից: Նա փնտում է ոչ միայն այսպես կոչված մարդկային թափթփուկներին, այլ մեզ բոլորիս, ներառյալ Աստծո ընտրյալներին: Դավիթ թագավորը լսեց, սասանվեց, և ապա հետևեց և ընկավ: Նույնպես և Կայենը ավելի վաղ ժամանակաշրջանում և Հուդա Իսկարիովտացին՝ ավելի ուշ շրջանում: Լյուցիֆերի մեթոդները խորամանկ են, նրա զոհերը՝ անթիվ:

Մենք կարդում ենք նրա մասին 2-րդ Նեփիում. «Մյուսներին կխաղաղեցնի և կհանդարտեցնի՝ տանելով դեպի մարմնական ապահովություն»:4 «Մյուսներին նա շողոքորթում է, հեռու տանելով, և ասում է նրանց, որ դժոխք չկա … մինչև նա հափշտակում է նրանց իր սարսափելի շղթաներով»:5 «Եվ այսպե՛ս է դևը խաբում նրանց հոգիները և զգուշորեն առաջնորդում նրանց հեռու՝ վար, դեպի դժոխք»:6

Երբ կանգնում ենք կարևոր ընտրությունների առաջ, ի՞նչ որոշում ենք կայացնում: Արդյո՞ք տեղի ենք տալիս հաճելի պահի խոստումին, համոզումներին և կրքերին, մեր հասակակիցների ճնշմանը:

Եկեք չլինենք Լյուիս Քերոլի Ալիսան Հրաշքների աշխարհում դասական գործի հերոսի՝ Ալիսայի պես անվճռական: Դուք կհիշեք, որ նա մոտենում է խաչմերուկին՝ նրա առաջ երկու ճանապարհ է բացվում, երկուսն էլ գնում են առաջ, սակայն տարբեր ուղղություններով: Նրա առաջ հայտնվում է Չեշիրյան կատուն, որին Ալիսան հարցնում է. «Ո՞ր ճանապարհով ես պետք է գնամ»:

Կատուն պատասխանում է. «Դա կախված է, թե ուր ես դու ուզում գնալ: Եթե չգիտես, թե ուր ես ուզում գնալ, կարևոր չէ, թե որ ճանապարհը կընտրես»:7

Ի տարբերություն Ալիսայի, մենք բոլորս էլ գիտենք, ուր ենք ուզում գնալ, և կարևոր է, թե որ ճանապարհով ենք գնում, քանզի ընտրելով մեր ճանապարհը մենք ընտրում ենք մեր նպատակակետը:

Որոշումները մշտապես մեր առաջ են: Իմաստուն որոշումներ կայացնելու համար քաջություն է հարկավոր, քաջություն՝ ասելու ոչ, քաջություն՝ ասելու այո: Որոշումները ճակատագիր են կերտում:

Ես ձեզ խնդրում եմ հենց այժմ այստեղ որոշել չշեղվել այն ճանապարհից, որը տանում է դեպի մեր նպատակը՝ հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ: Այդ ուղիղ և ճշմարիտ ճանապարհին կան այլ նպատակներ՝ միսիոներական ծառայություն, տաճարային ամուսնություն, Եկեղեցու ակտիվություն, սուրբ գրությունների ուսումնասիրություն, աղոթք, տաճարային աշխատանք: Կյանքի ճանապարհին անթիվ արժանի նպատակներ կան: Դրանց հասնելու համար պետք է պարտավորություն ստանձնել:

Վերջում, եղբայրներ, ես կխոսեմ ընտրության արդյունքների մասին: Մեր բոլոր ընտրությունները հետևանքներ ունեն. դրանց մի մասը շատ քիչ կամ ընդհանրապես կապ չունեն մեր հավերժական փրկության հետ, իսկ մյուսները՝ լիովին կապված են դրա հետ:

Էական տարբերություն չկա՝ դուք կրում եք կանաչ, թե կապույտ վերնաշապիկ: Սակայն, եթե որոշեք սեղմել ձեր համակարգչի կոճակը, որը կտանի ձեզ դեպի պոռնոգրաֆիա, դա կարող է լիովին փոխել ձեր կյանքը: Դուք մի քայլ կատարելով, դուրս կգաք ուղիղ, ապահով ճանապարհից: Եթե ընկերը ստիպում է ձեզ ոգելից խմիչք ըմպել կամ թմրանյութեր փորձել, և դուք չդիմանալով տեղի եք տալիս այդ ճնշմանը, դուք սկսում եք այնպիսի ուղղությամբ գնալ, որից միգուցե վերադարձ չկա: Եղբայրներ, լինենք 12 տարեկան սարկավագներ, թե հասուն քահանայապետեր, մենք շուտ ենթարկվող ենք: Եկեք մեր աչքերը, մեր սրտերը և մեր վճռականությունը ուղղենք դեպի նպատակը, որը հավերժական է, և որի համար արժե ցանկացած գին վճարել՝ անկախ նրանից, թե ինչ զոհաբերություն պետք է կատարենք դրան հասնելու համար:

Ոչ մի գայթակղություն, ճնշում, հրապուրանք չի կարող հաղթահարել մեզ, եթե մենք թույլ չտանք: Եթե սխալ ընտրություն ենք կատարում, պետք է մեղադրենք ոչ թե ինչ-որ մեկին, այլ միայն մեզ: Նախագահ Բրիգամ Յանգը մի անգամ խոսել է, այս ճշմարտությունն իրեն վերաբերելով: Նա ասել է. «Եթե Եղբայր Բրիգամը սխալ ուղով գնա և դուրս մնա երկնքի Արքայությունից, բացի Եղբայր Բրիգամից, ոչ ոքի չպետք է մեղադրել: Ես միակ էակն եմ երկնքում, երկրի վրա կամ դժոխքում, որ կմեղադրվի»: Նա շարունակել է. «Դա հավասրաապես կվերաբերի յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի: Փրկությունը անհատական ընթացք է»:8

Պողոս Առաքյալը հավաստիացրել է մեզ. «Ձեզ ուրիշ փորձություն չէ պատահել բացի մարդկային փորձությունից. բայց Աստված հավատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստե, որ կարողանաք համբերել»:9

Մենք բոլորս էլ կատարել ենք սխալ ընտրություններ: Եթե դեռևս չենք ուղղել մեր կատարած այդ ընտրությունները, ես հավաստիացնում եմ ձեզ, որ դա հնարավոր է անել: Այդ ընթացքը կոչվում է ապաշխարություն: Ես աղերսում եմ ձեզ շտկել ձեր սխալները: Մեր Փրկիչը մահացավ՝ ձեզ և ինձ տալով այդ օրհնյալ պարգևը: Թեպետ ուղին հեշտ չէ, խոստումն իրական է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան»:10 «Եվ ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:11 Մի վտանգեք ձեր հավերժական կյանքը: Եթե մեղանչել եք, որքան շուտ սկսեք ետ դառնալ, այնքան շուտ կգտնեք քաղցր խաղաղությունն ու ուրախությունը, որ գալիս են ներման հրաշքի հետ:

Եղբայրներ, դուք ազնվազարմ ծննդյան իրավունք ունենք: Ձեր նպատակն է՝ հավերժական կյանք մեր Հոր արքայությունում: Այդ նպատակը ձեռք է բերվում ոչ թե մի փառահեղ փորձ անելով, այլ ողջ կյանքում արդարակեցության, իմաստուն ընտրություններ կուտակելու, անգամ կայուն դեպի նպատակը գնալու արդյունքում: Ինչպես ցանկացած շատ կարևոր հարցում, հավերժական կյանքի վարձքը ջանքեր է պահանջում:

Սուրբ գրությունները պարզորոշ ասում են.

«Զգույշ եղեք, որ անեք, ինչպես որ ձեր Եհովա Աստուածը ձեզ պատվիրել է, և աջ կամ ձախ չխոտորվեք:

Ձեր Եհովա Աստուծոյ ձեզ պատվիրած բոլոր ճանապարհներովը գնացեք»:12

Ավարտին, կուզենայի ձեզ հետ կիսվել մի մարդու օրինակով, որն իր կյանքի վաղ շրջանում վճռեց, թե որոնք են իր նպատակները: Դա Եկեղեցու անդամ Եղբայր Քլեյթոն Մ. Քրիսչենսենն է, նա Հարվարդի Համալսարանի բիզնեսի դպրոցում բիզնես կառավարման պրոֆեսոր է:

Եղբայր Քրիսչենսենը 16 տարեկան էր, երբ որոշեց, որ այլ բաների թվում կիրակի օրը սպորտով չի զբաղվելու: Տարիներ անց, երբ նա Անգլիայում սովորում էր Օքսֆորդի Համալսարանում, բասկետբոլի թիմում կենտրոնական խաղացողն էր: Այդ տարի նրանք առանց պարտության խաղաշրջան էին անցկացրել և հասել էին Բրիտանիայում բարձրագույն լիգայի խաղերին:

Նրանք այդ մրցույթներում բավականին հեշտ հաղթանակներ տարան, հասնելով եզրափակիչ չորս խաղերին: Այդ ժամանակ էր, որ Եղբայր Քրիսչենսենը նայեց խաղերի ժամանակացույցին և ահ ու սարսափով տեսավ, որ բասկետբոլի եզրափակիչ խաղը տեղի էր ունենալու կիրակի օրը: Նա իր թիմով շատ տքնաջան էր աշխատել, հասնելով այդ կետին, և կենտրոնից նա էր սկսում խաղը: Նա իր մարզչի հետ կիսվեց այդ երկընտրանքով: Մարզիչն առանց կարեկցանքի ասաց Եղբայր Քրիսչենսենին, որ նրանից սպասում է, որ մասնակցի այդ խաղին:

Ինչևէ, եզրափակիչ խաղից առաջ տեղի ունեցավ կիսաեզրափակիչ խաղը: Դժբախտաբար, պահեստային կենտրոնական պաշտպանի ուսը դուրս ընկավ, որն էլ ավելի մեծացրեց ճնշումը Եղբայր Քրիսչենսենի վրա, որպեսզի մասնակցի եզրափակիչ խաղին: Նա գնաց իր հյուրանոցի սենյակը: Նա ծնկի իջավ: Նա խնդրեց իր Երկնային Հորը, որ միգուցե միայն այս անգամ մասնակցի կիրակի օրվա խաղին: Նա ասաց, որ նախքան աղոթքն ավարտելը, ստացավ պատասխանը. «Քլեյտոն, ի՞նչ ես խնդրում ինձանից: Դու գիտես պատասխանը»:

Նա գնաց իր մարզչի մոտ և ասաց, որ անչափ ափսոսում է, որ չի կարող խաղալ եզրափակիչում: Այնուհետև նա հաճախեց տեղական ծխի կիրակնօրյա ժողովին, մինչ իր թիմը խաղում էր առանց իրեն: Նա ամբողջ հոգով աղոթում էր նրանց հաջողության համար: Նրանք հաղթեցին:

Այդ ճակատագրական, դժվարին որոշումը կայացվել է մոտ 30 տարի առաջ: Եղբայր Քրիսչենսենն ասաց, որ ժամանակի հետ նա համարել է դա իր կայացրած ամենակարևոր որոշումներից մեկը: Հեշտ կլիներ ասելը. «Գիտես, ընդհանրապես Կիրակին սուրբ պահելը ճիշտ պատվիրան է, սակայն իմ արդարացնող բացառիկ հանգամանքներում, ոչինչ, որ միայն այս անգամ չպահեմ այն»: Ինչևէ, նա ասաց, որ իր ողջ կյանքում եղել է արդարացնող հանգամանքների անվերջ շարք, և եթե նա պարզապես այդ անգամ հատեր գիծը, ապա հաջորդ անգամ շատ ավելի հեշտ կլիներ գիծը հատելը, երբ հայտնվեր կարևոր ու վճռական իրավիճակում: Նա հասկացել էր, որ ավելի հեշտ է ժամանակի ընթացքում պատվիրանները պահել 100 տոկոսով, քան 98 տոկոսով:13

Իմ սիրելի եղբայրներ, թող որ մենք լինենք երախտագիտությամբ լի ընտրության իրավունքի համար, ընդունենք ընտրության պատասխանատվությունը և միշտ աչալուրջ լինենք ընտրության արդյունքների համար: Որպես քահանայություն կրողներ մենք բոլորս միասին կարող ենք արժանանալ մեր Երկնային Հոր առաջնորդող ազդեցությանը, երբ ուշադիր և ճիշտ ընտրություն կատարենք: Մենք ներգրավված ենք Տեր Հիսուս Քրիստոսի աշխատանքում: Մենք, ինչպես շատերը նախկինում, արձագանքել ենք Նրա կանչին: Մենք Նրա գործի մեջ ենք: Մենք պետք է հաջողությամբ կատարենք լուրջ պարտականությունը. «Մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողները»:14Թող որ այդպես լինի, դա է իմ հանդիսավոր և խոնարհ աղոթքը: Հիսուս Քրիստոսի՝ մեր Վարդապետի անունով, ամեն:

  1. Teachings of Presidents of the Church: David O. McKay (2003), 208.

  2. 2 Նեփի 2,27:

  3. Մորոնի 7.16:

  4. 2 Նեփի 28.21:

  5. 2 Նեփի 28.22:

  6. 2 Նեփի 28.21:

  7. Վերցված է՝ Lewis Carroll, Alice’s Adventures in Wonderland (1898), 89:

  8. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 294.

  9. Ա Կորնթացիս Ժ.13:

  10. Եսայիա Ա.18:

  11. Վարդապետություն և Ուխտեր 58.42:

  12. Երկրորդ Օրինաց Ե.32–33:

  13. Տես Clayton M. Christensen, “Decisions for Which I’ve Been Grateful” (Brigham Young University–Idaho devotional, June 8, 2004), www.byui.edu/presentations:

  14. Եսայիա ԾԲ.11: