2010–2019 թթ․
Ցանկություն
Ապրիլ 2011


Ցանկություն

Մեր հավերժական ճակատագրին հասնելու նպատակով մենք կցանկանանք և կաշխատենք այն հատկանիշների վրա, որոնք պահանջվում են հավերժական էակ դառնալու համար:

Ես որոշել եմ խոսել ցանկության կարևորության մասին: Հուսով եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կքննի իր սիրտը՝ որոշելու համար, թե մենք իսկապես ինչ ենք ցանկանում և թե ինչպես ենք աստիճանակարգում մեր ամենակարևոր ցանկությունները:

Ցանկությունները թելադրում են մեր առաջնահերթությունները, առաջնահերթությունները ձևավորում են մեր ընտրությունները, իսկ ընտրությունները որոշում են մեր գործողությունները: Ցանկությունները, որոնց վրա մենք հիմնվում ենք, որոշում են, թե ինչպես ենք մենք փոխվում, ինչ ենք ձեռք բերում և ինչ ենք դառնում:

Առաջինը ես խոսում եմ որոշ սովորական ցանկությունների մասին: Որպես մահկանացու էակներ մենք ունենք որոշ հիմնական ֆիզիկական պահանջներ: Այդ պահանջները բավարարելու ցանկությունները հարկադրում են մեր ընտրությունները և դրդում որոշակի գործողությունների: Երեք օրինակներ ցույց կտան, թե ինչպես ենք մենք որոշ դեպքերում անտեսում այս ցանկությունները այլ ցանկությունների պատճառով, որոնք մենք ավելի կարևոր ենք համարում:

Առաջինը սնունդն է: Մենք ուտելիքի հիմնական պահանջ ունենք, բայց որոշ ժամանակով այդ ցանկությունը կարող է անտեսվել ծոմ պահելու ավելի ուժեղ ցանկությամբ:

Երկրորդը ապաստարանն է: Երբ 12 տարեկան պատանի էի, ես դիմադրեցի ապաստարանի հանդեպ իմ ցանկությանը իմ ավելի մեծ ցանկության շնորհիվ, որն էրմի գիշեր անտառում անցկացնելու Պատանի Սքաութի համար անհրաժեշտ պայմանը: Ես մի քանի պատանիներից մեկն էի, ովքեր թողեցին հարմարավետ վրանները և գտան բնական նյութերից ծածկ և պարզ մահիճ պատրաստելու միջոց:

Երրորդը քունն է: Նույնիսկ այս բնական ցանկությունը կարող է ժամանակավորապես անտեսվել ավելի կարևոր ցանկության պատճառով: Երբ երիտասարդ զինվոր էի Յուտայի ազգային զորագնդում, ես դրա օրինակ տեսա մի սպայի պահվածքում, որը փորձառու հրամանատար էր ունեցել:

Կորեական պատերազմի առաջին ամիսներին Ռիչֆիլդի Յուտայի ազգային զորագնդի դաշտային հրետանու մարտկոցը կանչվեց ակտիվ ծառայության: Այդ մարտկոցը ղեկավարվում էր հրամանատար ՌեյՔոքսի կողմից և բաղկացած էր մոտ 40 մորմոն տղամարդկանցից: Լրացուցիչ զինվարժություններից և այլ վայրերից պահեստայիններով համալրվելուց հետո, նրանք ուղարկվեցին Կորեա, որտեղ այդ պատերազմի ամենակատաղի մարտերի մասնակիցը դարձան: Մի ճակատամարտում նրանք ստիպված էին ետ մղել թշնամու հարյուրավոր հետևակայինների շեշտակի գրոհը, որը հարձակման մի ձև է, որը ջախջախում և կործանում է դաշտային հրետանու մյուս մարտկոցները:

Սա ի՞նչ կապ ունի քնելու ցանկությունը հաղթահարելու հետ: Մի վճռորոշ գիշերվա ընթացքում, երբ թշնամու հետևակայինները լցվել էին ճակատային գծերը և ծայրամասերի տարածքները, որտեղ հրետանին էր տեղակայված, հրամանատարը դաշտային հեռախոսագծերը բերել տվեց իր վրանը և հրամայեց իր բազմաթիվ սահմանապահներին իրեն անձնապես ողջ գիշերվա ընթացքում ժամը մեկ զանգահարել: Պահապանները պետք է արթուն մնային, ինչպես նաև հրամանատար Քոքսի քունը շատ անգամ պետք է ընդհատվեր: «Ինչպե՞ս կարողացաք դա անել», -հարցրեցի նրան: Նրա պատասխանը ցույց տվեց, ինչպես կարելի է հաղթահարել այդ ցանկությունը:

«Ես գիտեի, որ եթե երբևէ տուն վերադառնայի, ես մեր փոքրքաղաքի փողոցներում հանդիպելու էի այդ տղաների ծնողներին, իսկ ես չէի ուզում հանդիպել նրանցից որևէ մեկին, իմանալով, որ նրանց տղան իմ՝ իր հրամանատարի սխալի պատճառով տուն չէր վերադարձել»:1

Առաջնահերթությունների ու գործողությունների միջոցով ցանկությունը հաղթահարելու ուժի ինչպիսի օրինակ է սա: Ինչպիսի հզոր օրինակ է բոլորիս համար, ովքեր պատասխանատու են մյուսների՝ ծնողների, Եկեղեցու առաջնորդների և ուսուցիչների բարօրության համար:

Որպես այդ օրինակի եզրակացություն, իր գրեթե անքուն գիշերվա հաջորդ վաղ առավոտյան հրամանատար Քոքսը իր մարդկանց առաջնորդեց հակահարձակման թշնամու հետևակայինների վրա: Նրանք վերցրեցին 800 գերի և ընդամենը երկու վիրավոր ունեցան: Քոքսը պարգևատրվեց քաջության համար, իսկ նրա մարտկոցը ստացավՆախագահական միավորի կոչում արտասովոր հերոսության համար: Եվ Հելամանի պատանի ռազմիկների նման (տես Ալմա 57.25–26), նրանք բոլորը տուն վերադարձան:2

Մորմոնի Գիրքը պարունակում է շատ ուսմունքներ ցանկության կարևորության մասին:

Տիրոջը շատ ժամեր աղերսելուց հետո, Ենովսին ասվեց, որ նրա մեղքերը ներված էին: Ապա նա «սկսեց ցանկություն զգալ» իր եղբայրների բարօրության համար (Ենովս 1.9): Նա գրել է. «Եվ… երբ ես աղոթեցի և տքնեցի ողջ ջանասիրությամբ, Տերն ասաց ինձ.Ես կտամ քեզ, քո ցանկությունների համաձայն, քո հավատքի շնորհիվ» (հատված 12): Ուշադրություն դարձրեք երեք հիմնական կարևոր բաների վրա, որոնք նախորդեցին խոստացված օրհնությանը՝ ցանկություն, աշխատանք և հավատք:

Հավատքի վերաբերյալ իր քարոզում Ալման ուսուցանում է, որ հավատքը կարող է սկսել արթանանալ, «եթե նույնիսկ դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ», եթե կամենաք «թույլ տալ, որ այդ ցանկությունը գործի [մեր] մեջ» (Ալմա 32.27):

Մեկ այլ մեծ ուսմունք ցանկության վերաբերյալ, հատկապես նրա, թե ինչը պետք է լինի մեր մեծագույն ցանկությունը, տրվում է Լամանացի թագավորի փորձառության ժամանակ, երբ նա ուսուցանվում էր միսիոներ Ահարոնի կողմից: Երբ Ահարոնի ուսուցումը նրահետաքրքրությունը շարժեց, թագավորը հարցրեց. «Ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ծնվել Աստծուց» և «ունենամ այդ հավերժական կյանքը» (Ալմա 22.15): Ահարոնը պատասխանեց. «Եթե դու ցանկանաս այս բանը,… եթե դու ապաշխարես քո բոլոր մեղքերից և խոնարհվես Աստծո առաջ, և հավատքով կանչես առ նրա անունը, հավատալով, որ դու պիտի ստանաս, այդ դեպքում դու կստանաս հույսը, որ դու ցանկանում ես» (հատված 16):

Թագավորն այդպես էլ արեց և զորավոր աղոթքով հայտարարեց. «Ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար, …և փրկվելու վերջին օրը» (հատված 18): Այդ պարտավորությամբ և իր մեծագույն ցանկության այդ հաստատմամբ, նրա աղոթքը հրաշքով պատասխանվեց:

Ալմա մարգարեն մեծ ցանկություն ուներ ապաշխարություն աղաղակելու ողջ ժողովրդին, բայց նա եկավ այն հասկացողության, որ չպետք է ցանկանար այդ պարտադրող ուժը, հասկանալով, որ «արդար Աստված…մարդկանց շնորհում է ըստ իրենց ցանկության, լինի դա ի մահ, թե ի կյանք» (Ալմա 29.4): Նմանապես, ժամանակակից հայտնության մեջ Տերը հայտարարում է, որ Նա «կդատի բոլոր մարդկանց՝ համաձայն իրենց գործերի, համաձան նրանց սրտերի ցանկությունների» (ՎևՈւ 137.9):

Արդյո՞ք մենք իսկապես պատրաստ ենք նրան, որ մեր Երկնային Դատավորըվիթխարի կարևորություն տա այն բաներին, ինչ մենք իսկապես ցանկանում ենք:

Շատ սուրբ գրություններ խոսում են այն մասին, ինչ մենք ցանկանում ենք, անվանելով դրանք այն, ինչ մենք փնտրում ենք: «Նա, ով կանուխ փնտրում է ինձ, կգտնի ինձ, և Տերը չի թողնի նրան» (ՎևՈւ 88.83): «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին» (ՎևՈւ 46.8): «Նա, ով ջանասիրաբար փնտրում է, կգտնի» (1 Նեփի 10.19): «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. Խնդրեք, և կստանաք, թակեք, և ձեզ կբացվի» (ՎևՈւ 88.63):

Մեր ցանկությունների վերահարմարեցնելը՝ բարձրագույն առաջնահերթություն տալով հավերժության բաներին, հեշտ չէ: Մենք բոլորս գայթակղվում ենք, ցանկանալով հարստության, հանրաճանաչության, հպարտության և իշխանության այդ աշխարհիկ քառյակը: Մենք գուցեև ցանկանանք սրանք, բաց մենք չպետք է կենտրոնանանք դրանց վրա որպես մեր բարձրագույն առաջնահերթություններ:

Նրանք, ում բարձրագույն ցանկությունը ունեցվածքներ ձեռք բերելն է, ընկնում են նյութապաշտության թակարդը: Նրանց չի հաջողվումականջ դնել նախազգուշացմանը. «Մի փնտրիր հարստություններ, ոչ էլ աշխարհի ունայն բաները» (Ալմա 39.14; տես նաև Հակոբ 2.18):

Նրանք, ովքեր ցանկանում են հանրաճանաչություն կամ իշխանություն, պետք է հետևեն քաջարի Մորոնի զորապետի օրինակին, որի ծառայությունը «իշխանության» կամ «աշխարհի հարգանքի» համար չէր (Ալմա 60.36):

Ինչպե՞ս ենք մենք զարգացնում ցանկություններ: Քչերը կարող են ունենալ այնպիսի ճգնաժամ, ինչպիսին ունեցավ Ահարոն Ռալսթոնը,3 որըդրդապատճառ հանդիսացավ նրա համար, բայց նրա փորձառությունը արժեքավոր դաս է տալիս ցանկություններ զարգացնելու մասին: Երբ Ռալսթոնը շրջում էր հարավային Յուտայի հեռավոր մի կիրճում, մի 360 կգ քաշով ժայռի բեկոր հանկարծ պոկվեց և ծուղակի մեջ առավ նրա աջ թևը: Հինգ օր նա միայնակ մաքառեց իրեն ազատելու համար: Երբ նա մոտ էր անձնատուր լինելուն և մահն ընդունելուն, նա տեսիլք տեսավ, որ երեք տարեկան մի տղա իր ձախ ձեռքը բարձրացրած վազում էր դեպի իրեն: Հասկանալով այս որպես իր ապագա որդու մասին տեսիլք և հավաստիացում, որ դեռ կարող էր ապրել, Ռալսթոնը հավաքեց իր ողջ խիզախությունը և կտրուկ միջոց ձեռնարկեց՝ իր կյանքը փրկելու համար, նախքան ուժը կհատներ: Նա կոտրեց իր թակարդված աջ թևի երկու ոսկորները, իսկ հետո օգտագործեց իր դանակը ձեռքով կտրելով իր այդ բազուկը: Ապա ուժ հավաքեց՝ քայլելով 8 կիլոմետր օգնություն գտնելու համար:4 Ցանկությունը հաղթահարելու ուժի ինչպիսի~ օրինակ:Երբ մենք ունենք նրա հեռանկարը, թե ինչ մենք կարող ենք դառնալ, մեր ցանկությունն ու գործելու ուժը հսկայական չափով մեծանում է:

Մեզանից շատերը երբեք չեն հանդիպի այսպիսի ծայրահեղ ճգնաժամի, բայց մենք բոլորս հանդիպում ենք հնարավոր թակարդների, որոնք կխոչնդոտեն դեպի մեր հավերժական ճակատագիրը առաջընթացին: Եթե մեր արդար ցանկությունները բավականաչափ ուժեղ են, դրանք կդրդեն մեզ կտրել և քանդակել մեզ՝ ազատ մնալով հակումներից և այլ մեղսավոր ճնշումներից և առաջնահերթություններից, որոնք խանգարում են մեր հավերժական առաջընթացին:

Մենք պետք է հիշենք որ արդար ցանկությունները չեն կարող մակերեսային կամ հանկարծական մղումների արդյունք լինել, ոչ էլ կարող են ժամանակավոր բնույթ կրել: Դրանք պետք է լինեն սրտառուչ, անսասան և մշտատև: Այդպիսի հիմնավոր ցանկություններ ունենալով, մենք կձգտենք այն վիճակին, որը նկարագրված է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, երբ մենք «հաղթահարում ենք [մեր կյանքի] չարիքները» և կորցնում ամեն ցանկություն հանդեպ մեղքը:5Դա շատ անձնական որոշում է: Ինչպես Նիլ Ա. Մաքսվելն է ասել.

«Երբ մարդիկ բնորոշվում են որպես «մեղքի հանդեպ իրենց ցանկությունը կորցրած» անձինք, այդ նրանք են և միմիայն նրանք, ովքեր միտումնավոր որոշում են կայացրել՝ հրաժարվելու այդ սխալ ցանկություններից՝ լինելով հոժար «վերջ տալ բոլոր [իրենց] մեղքերին որպեսզի ճանաչեն Աստծուն…

«Ուստի, այն ինչ մենք համառորեն ցանկանում ենք, մենք այդ ենք ի վերջո դառնում ժամանակի ընթացքում և ստանում դա հավերժության մեջ»:6

Որքան էլ կարևոր է կորցնել ամեն ցանկություն մեղքի հանդեպ, հավերժական կյանքը պահանջում է ավելին: Մեր հավերժական ճակատագրին հասնելու նպատակով կցանկանանք և կաշխատենք այն հատկանիշների վրա, որոնք պահանջվում են հավերժական էակ դառնալու համար: Օրինակ, հավերժական էակները ներում են բոլոր նրանց, ովքեր անիրավություն են արել իրենց: Նրանք դնում են ուրիշների բարօրությունը իրենցից վեր: Եվ նրանք սիրում են Աստծո բոլոր զավակներին: Եթե սա խիստ դժվար է թվում և անկասկած դա հեշտ չէ մեզանից որևէ մեկի համար, ապա մենք պետք է սկսենք այդպիսի հատկանիշների հանդեպ ցանկությամբ և կանչենք առ մեր Երկնային Հայրը, որ նա օգնի մեր զգացմունքների հարցում: Մորմոնի Գիրքը սովորեցնում է, որ մենք պետք է «աղոթենք Հորը, սրտի ողջ կորովով, որ կարողանանք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են» (Մորոնի 7.48):

Ես կավարտեմ ցանկության մասին վերջին մի օրինակով կիսվելով, որը պետք է կարևորագույնը լինի բոլոր տղամարդկանց և կանանց համար, ովքեր ներկայումս ամուսնացած են կամ ամուսնացած չեն: Բոլորը պետք է ցանկանան և լրջորեն աշխատեն ամուսնության հավերժությունը ապահովելու ուղղությամբ: Նրանք, ովքեր ունեն տաճարային ամուսնություն, պետք է անեն ամեն ինչայն պահպանելու համար: Նրանք, ովքեր միայնակ են, պետք է դիմակայեն քաղաքականապես ճիշտ, բայց հավերժության տեսակետից կեղծ տեսակետին, որը վարկաբեկում է ամուսնանալու և երեխաներ ունենալու կարևորությունը:7

Ամուրի տղամարդիկ, խնդրում եմ մտածեք այն մարտահրավերի մասին, որը նկարագրված է մի չամուսնացած քրոջ կողմից գրված այս նամակում: Նա աղերսում էր «Աստծո արդար դուստրերի համար, որոնք անկեղծորեն որոնում են արժանի ընկերակից, սակայն տղամարդիկ, թվում է, կուրացել են և շփոթվել, մտածելով, թե արդյոք նրանց պատասխանատվությունն է փնտրել մեր Երկնային Հոր այդ սքանչելի ընտիր դուստրերին և սիրատածել նրանց և հոժար լինել կապել և պահել սրբազան ուխտեր Տիրոջ տանը»: Նա եզրակացնում է. «Այստեղ շատ ամուրի ՎՕՍ տղամարդիկ կան, ովքեր հաճույքով դուրս են գալիս և զվարճանում, ժամադրվում, դրսում թափառում, սակայն բացարձակապես ցանկություն չեն ունենում երբևէ որևէ ձևի պարտավորություն վերցնել կնոջ հանդեպ»:8

Համոզված եմ, որ բուռն ցանկությամբ փնտրող որոշ երիտասարդ տղամարդիկ ուզում են, որ ես ավելացնեմ, որ կան որոշ երիտասարդ կանայք, որոնք արժանավոր ամուսնություն և երեխաներ ունենալու իրենց ցանկությունները իրենց կարիերայի կամ այլ մահկանացու արժանիքներից խիստ ցածր են դասում: Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, կարիք ունեն արդար ցանկությունների, որոնք կառաջնորդեն նրանց դեպի հավերժական կյանք:

Եկեք հիշենք, որ ցանկությունները թելադրում են մեր առաջնահերթությունները, առաջնահերթությունները ձևավորում են մեր ընտրությունները, իսկ ընտրությունները որոշում են մեր գործողությունները: Բացի այդ մեր գործողություններն ու մեր ցանկություններն են, որոնք ստիպում են մեզ դառնալ ճշմարիտ ընկեր, տաղանդավոր ուսուցիչ կամ պարզապես մի մարդ, որն արժանի է հավերժական կյանքի:

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, ում սերը, ում ուսմունքները և ում Քավությունը դարձնում են այս բոլորը հնարավոր: Ես աղոթում եմ, որ բոլոր այլ բաներից վեր մենք ցանկանանք դառնալ Նրա նման, որպեսզի մի օր կարողանանք վերադառնալ Նրա ներկայությունը և ստանալ Նրա ուրախության լիությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Ray Cox, interview by author, Aug. 1, 1985, Mount Pleasant, Utah, confirming what he told me in Provo, Utah, circa 1953.

  2. Sես Richard C. Roberts, Legacy: The History of the Utah National Guard (2003), 307–14; “Self-Propelled Task Force,” National Guardsman, May 1971, back cover; Miracle at Kapyong: The Story of the 213th (film produced by Southern Utah University, 2002):

  3. Sես Aron Ralston, Between a Rock and a Hard Place (2004):

  4. Ralston, Between a Rock and a Hard Place, 248.

  5. Տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 211:

  6. Neal A. Maxwell, “According to the Desire of [Our] Hearts,” Ensign, Nov. 1996, 22, 21.

  7. Sես Julie B. Beck, “Teaching the Doctrine of the Family,” Liahona, Mar. 2011, 32–37; Ensign, Mar. 2011, 12–17:

  8. Նամակ, սեպտ.. 14, 2006: