2010–2019 թթ․
Հիմնել Քրիստոսակենտրոն տուն
Ապրիլ 2011


Հիմնել Քրիստոսակենտրոն տուն

Մենք հասկանում և հավատում ենք ընտանիքի հավերժական բնույթին: Այս հասկացողությունն ու հավատքը մեզ պետք է ոգեշնչի անել ամեն ինչ, որ ուժերի սահմաններում՝ հիմնելու համար Քրիստոսակենտրոն տուն:

Որպես երիտասարդ միսիոներ Ուրուգվայում և Պարագվայում իմ ծառայության վաղ օրերին ես հասկացա, որ նրանք ովքեր ձգտում էին իմանալ ավելին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին, առավել շատ հետաքրքրված էինընտանիքի մասին մեր վարդապետությամբ: Փաստորեն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումից սկսած ճշմարտություն որոնողներին գրավել էր այն վարդապետությունը, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:

Իր զավակների համար հավերժական ընտանիքների սկզբունքը` Երկնային Հոր մեծ ծրագրի հիմնական տարրն է: Այդ ծրագրի համար վճռորոշ է այն հասկացողությունը, որ մենք ունենք և երկնային, և երկրայինընտանիք: Պողոս Առաքյալն ուսուցանում է մեզ, որ Երկնային Հայրը մեր հոգիների հայրն է.

«Որ լինի թե խարխափեն [Տիրոջը] եւ գտնեն…

Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք…Նորա ազգիցն էլ ենք»:1

Սիրառատ Երկնային Հոր ժառանգ լինելը այնպիսի հիմնական սկզբունք է Հիսուս Քրիստոսի ավետարանում, որ նույնիսկ մեր երեխաներն են հայտարարում այդ ճշմարտության մասին, երբ Երեխաների Միությունումերգում են «Աստծո զավակն եմ» երգը: Հիշո՞ւմ եք խոսքերը.

Զավակն եմ ես Աստծո,

Նա է ինձ կյանք տվել,

Տվել է ինձ տուն երկրային

Եվ ծնողներ բարի:

Առաջնորդիր, քայլիր ինձ հետ,

Որ ուղին գտնեմ:

Սովորեցրու ինչ անել,

Որ մի օր Քեզ հասնեմ:2

Գիտակցումը, որ մենք ունենք երկնայի ն ընտանիք, օգնում է մեզ հասկանալ երկրային ընտանիքների հավերժական բնույթը:Վարդապետություն և Ուխտերն ուսուցանում են մեզ, որ ընտանիքը էական է երկնքի կարգի համար. «Եվ միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով»:3

Ընտանիքի հավերժական բնույթը հասկանալը վճռական տարր է Իր զավակների համար Երկնային Հոր ծրագիրն ըմբռնելու համար:Մյուս կողմից հակառակորդը փորձում է անել ամեն ինչ, որն իր զորության սահմաններում է, որպեսզի կործանի Երկնային Հոր ծրագիրը: Փորձելով խափանել Աստծո ծրագիրը, նա աննախադեպ հարձակում է գործում ընտանիքի հաստատության վրա: Նաիր հարձակման մեջ օգտագործում է ամենահզոր զենքերից մի քանիսը, ինչպես օրինակ՝ եսասիրությունը, ագահությունը և տռփագրությունը:

Մեր հավերժական երջանկությունը սատանայի նպատակակետերից չէ: Նա գիտի, որ տղամարդկանց և կանանց իր նման թշվառ դարձնելու հիմնական բանալին նրանց ընտանեկան հարաբերություններից զրկելն է, որն ունի հավերժական ներուժ: Հասկանալով, որ այս կյանքում և հավերժություններում ճշմարիտ երջանկությունը գտնվում է ընտանիքի մեջ, նա անում է ամեն ինչ այն կործանելու համար:

Հնադարյան մարգարե Ալման իր զավակաների համար Աստծո ծրագիրն անվանում է «երջանկության մեծ ծրագիր»:4Առաջին Նախագահությունը և Տասնեկու Առաքյալների Քվորումը, որոնց մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, առաջարկել են մեզ երջանկության և ընտանեկան կյանքի հետ կապված այս ոգեշնչված խորհուրդը. «Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Տղամարդու և կնոջ ամուսնությունը հիմնական մասն է Նրա հավիտենական ծրագրի: Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ: Ընտանեկան կյանքումերջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»:5

Այս երջանկությունը, որի մասին խոսվել է Ալմայի, իսկ ավելի վերջերս Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, անկասկած տանը և ընտանիքի հետ գտնվելն է: Այն առատությամբ մերը կլինի, եթե մենք անենք մեր ուժերի սահմաններում հանարավոր ամեն բան՝ Քրիստոսակենտրոն տուն հիմնելու համար:

Քույր Մեյնզը և ես սովորեցինք որոշ կարևոր սկզբունքներ, երբ մեր ամուսնության սկզբում սկսեցինք Քրիստոսակենտրոն տուն հիմնելու գործընթացը: Մենք սկսեցինք՝ հետևելով մեր Եկեղեցու ղեկավարների խորհրդին: Մենք հավաքեցինք մեր երեխաներին միասին և անցկացրեցինք շաբաթական ընտանեկան երեկոներ, ինչպես նաև ամենօրյա աղոթքներ և սուրբ գրությունների ուսումնասիրություն: Դաոչ միշտ էր հեշտ,հարմար կամ հաջողված, բայց ժամանակի ընթացքում այս հասարակ հավաքները դարձան թանկարժեք ընտանեկան սովորույթներ:

Մենք իմացանք, որ շաբաթվա վերջում մեր երեխաները գուցե չհիշեին ամեն ինչ ընտանեկան երեկոյի դասի մասին, բայց նրանք հիշում էին, որ մենք անցկացրել էինք այն:Մենք իմացանք, որ դպրոցում օրվա վերջում նրանք երևի չէին հիշում սուրբ գրությունների ճշգրիտ խոսքերը կամ աղոթքները, բայց նրանք հիշում էին, որ մենք իսկապես կարդացելէինք և որ մենք իսկապես աղոթելէինք: Եղբայրներ և քույրեր, մեզ և մեր երիտասարդների համար մենք մեծ ուժ և պաշտպանություն ունենք՝ տանը սելեստիալ սովորույթներ հիմնադրելիս:

Սովորելով, ուսուցանելով և կիրառելով Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները մերտներում, մենք կկարողանանք հաղթահարել աշխարհի կեղծ սովորույթները և կսովորենքառաջին տեղում դնել ուրիշների կարիքներն ու մտահոգությունները:

Քրիստոսակենտրոն տուն հիմնելու պատասխանատվությունը դրված է ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների վրա: Ծնողները պարտական են ուսուցանել իրենց երեխաներին սիրով և արդարությամբ:Նրանք հաշվետու կլինեն Տիրոջ առաջ նրա համար, թե ինչպես են կատարելիրենց սրբազան պարտականությունները: Ծնողներն ուսուցանում են իրենց երեխաներին խոսքով և օրինակով:Ս.Ս. Միլլերի կողմից գրված այս բանաստեղծությունը, որը կոչվում է Արձագանք, ցույց է տալիս ծնողների ունեցած կարևոր ազդեցությունը, երբ նրանք ներգործում են իրենց երեխաների վրա:

Դա ոչխար էր ոչ թե գառ,

Որ մոլորվեց Հիսուսի առակում,

Չափահաս ոչխար, որ մոլորվեց

Հոտի իննսուն և իննի միջից:

Իսկ ինչո՞ւ պետք է ոչխարին փնտրենք,

Եվ անկեղծորեն հուսանք ու աղոթենք,

Քանզի վտանգավոր է, երբ ոչխարն է սխալ գործում,

Նրանք ճամփից շեղում են գառներին:

Գիտե՞ք, որ գառները կհետևեն ոչխարներին,

Որտեղ էլ որ ոչխարները մոլորվեն:

Երբ ոչխարներն են սխալ գործում

Երկար չի տևում, երբ գառներն էլ են շեղվում:

Եվ այսպես ոչխարների համար ենք ջերմ աղոթում,

Հանուն այսօրվա գառների,

Քանզի, երբ ոչխարներն են կորչում

Ինչ սոսկալի գին.

Գառներն են ստիպված վճարում:6

Հետևանքները, որ կրում են ծնողները, որոնք իրենց երեխաներին շեղում են ճանապարհից, տրվում են Տիրոջ կողմից Վարդապետություն և Ուխտերում. «Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում…որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին»:7

Դժվար է չափազանցնել խոսքի և օրինակի միջոցով իրենց երեխաներին սելեստիալ սովորույթներ ուսուցանելու հարցում ծնողների կարևորությունը: Երեխաները նույնպես կարևոր դեր են կատարում Քրիստոսակենտրոն տուն հիմնելու գործում: Թույլ տվեք կիսվել ձեզ հետ մի կարճ խոսակցությամբ, որը վերջերս ունեցա իմ ութ տարեկան թոռնիկ Վիլլի հետ, որը ցուցադրում է այդ սկզբունքը:

«Ես սիրում եմ ձիավարել և հայրիկիս հետ գնում եմ պարանով ձիեր բռնելու: Պարանը տարբերթելերի փնջեր ունի միմյանց հետ հյուսված՝ այն ուժեղ դարձնելու համար: Եթե պարանն ունենար միայն մեկ թելերի փունջ, այն չէր կարողանա գործը գլուխ բերել: Բայց քանի որ կան ավելի շատ թելերի փնջեր, որոնք միմյանց հետ աշխատում են, մենք կարող ենք օգտագործել այն, շատ բազմազան ուղիներով և այն ամուր կլինի:

«Ընտանիքները կարող են լինել պարանների նման: Երբ միայն մեկ անձնավորություն է ջանասիրաբար աշխատում և անում այն, ինչը ճիշտ է, ընտանիքն այնքան էլ ուժեղ չի լինում, որքան, երբ բոլորն են միմյանց օգնելու ջանքեր գործադրում:

Ես գիտեմ, որ երբ ես անում եմ այն, ինչը ճիշտ է, ես օգնում եմ իմ ընտանիքին: Երբ ես իմ քույր Իզաբելին լավ եմ վերաբերվում, մենք երկուսս էլ ուրախանում ենք և դա մայրիկիս և հայրիկս երջանիկ է դարձնում: Եթե մայրս ինչ որ բան անելու կարիք ունի, ես կարող եմ օգնել նրան, խաղալով իմ փոքրիկ եղբոր՝ Ջոյի հետ: Ես իմ ընտանիքին կարող եմ օգնել նաև սենյակս մաքուր պահելով ևբարյացակամությամբ նրանց նեղ դրությունից հանելով, երբ դրա կարիքը լինի: Քանի որ ես իմ ընտանիքի ավագ երեխան եմ, ես գիտեմ, որ լավ օրինակ լինելը կարևոր է: Ես կարող եմ լավագույնս աշխատել ընտրել ճիշտը և հետևել պատվիրաններին:

Գիտեմ, որ երեխաները կարող են օգնել իրենց ընտանիքներին ուժեղ լինել ամուր պարանի պես: Երբ ամեն մեկն անում է իր լավագույնը և աշխատում միասին, ընտանիքները կարող են երջանիկ և ուժեղ լինել»:

Երբ ծնողները նախագահում են ընտանիքում սիրով և արդարությամբ և ուսուցանում իրենց երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանը խոսքով և օրինակով, և երբ երեխաները սիրում և աջակցում են իրենց ծնողներին՝ սովորելով և կիրառելով սկզբունքները, որոնք իրենց ծնողներն են ուսուցանում, արդյունքը լինում է Քրիստոսակենտրոն տան հիմնումը:

Եղբայրներ և քույրեր, որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ մենք հասկանում և հավատում ենք ընտանիքի հավերժական բնույթին: Այս հասկացողությունն ու հավատքը մեզ պետք է ոգեշնչի անել ամեն ինչ, որ ուժերի սահմաններում՝ հիմնելու համար Քրիստոսակենտրոն տուն: Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ երբ մենք ձգտում ենք անել այս ամենը, մենք ավելի լիարժեք ենք գործի դնում սերն ու ծառայությունը, որի օրինակը տրվել է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքի և Քավության միջոցով, և արդյունքում մեր տները կարող են իսկապես նման լինել մի կտոր երկնքի երկրի վրա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Գործք 17.27–28:

  2. «Աստծո զավակն եմ», Hymns, no. 301.

  3. Վարդապետություն և Ուխտեր 130.2; տես նաև Robert D. Hales, “The Eternal Family,” Ensign, Nov. 1996, 64:

  4. Ալմա 42.8:

  5. «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  6. C. C. Miller, “The Echo,” in Best-Loved Poems of the LDS People, ed. Jack M. Lyon and others (1996), 312–13.

  7. Վարդապետություն և Ուխտեր 68.25; շեշտադրումն ավելացված է: