2010–2019 թթ․
Քրիստոսի հետևորդները
Ապրիլ 2011


Քրիստոսի հետևորդները

Քրիստոսի հետևորդները իրենց կյանքը ապրում են Փրկչի օրինակով և քայլում են լույսի մեջ:

Անցյալ հոկտեմբերին ես և կինս ուղեկցում էինք Երեց և Քույր Անդերսեններին նորտաճարի շինարարության սկիզբը նշանավորող արարողությանը մասնակցելու համար Կորդոբայում, Արգենտինա: Որպես կանոն արարողությանը հաջորդում է մամուլի ասուլիսը, որին մասնակցող մեր եկեղեցու ոչ անդամ մի լրագրող,նշել էր, որ նկատել էր, թե որքան լավ էին վերաբերում եկեղեցու տղամարդիկ իրենց կանանց: Ապաանսպասելիորեն հարցրեց, իրակա՞ն է դա, թե արհեստական»:Ես համոզված եմ, որ նատեսել և զգացել էր ինչ-որ արտասովորմի բան: Մի գուցե նա նկատել էր Քրիստոսիննմանվելու և հետևելու մեր անդամների ցանկությունը: Ողջ աշխարհում մեր եկեղեցուանդամները ունեն այդ ցանկությունը: Միևնույն ժամանակ, միլիոնավոր մարդիկ, ովքեր Եկեղեցու անդամ չեն, նույնպես ցանկություն ունեն հետևելու Նրան:

Վերջերս ես և կինս հատկապես տպավորվել էինք, տեսնելով Գանայի և Նիգերիայի մարդկանց: Նրանց մեծ մասը մեր եկեղեցու անդամ չէր: Մենք երջանիկ էինք տեսնելու Քրիստոսին հետևելու նրանց ցանկությունը, որն արտահայտվում էր նրանց զրույցներում, նրանց տներում, նրանց մեքենաներում, ևանգամ նրանց պատերի պաստառներում: Մենք երբեք չէինք տեսել իրար մոտ գտնվող այդքան շատ քրիստոնեական եկեղեցիներ:

Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք պարտականություն ունենք հրավիրելու նրանց նման միլիոնավոր մարդկանց գալու և տեսնելու, թե ինչ կարող էր ավելացնել մեր եկեղեցինբոլոր այն լավ բաներին, որ իրենք արդեն ունեն: Ցանկացած անձ ցանկացած մայրցամաքից, կլիմայական գոտուց կամ մշակույթից կարող է իր համար իմանալ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսել է Հորը և Որդուն տեսիլքում: Նրանք կարող են իմանալ, որ երկնային սուրհանդակները վերականգնել են քահանայությունը և որ Մորմոնի Գիրքը, որը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Ենովքին ուղղված Տիրոջ խոսքերով, «արդարություն ցած» ուղարկվեց «երկնքից. և ճշմարտություն առաջ» ուղարկվեց «երկրից, որ վկայություն բերի» Հոր «Միածնի մասին»:1

Փրկիչը խոստացել է. «Ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնալ, այլ կեանքի լույսը կընդունի»:2 Քրիստոսի հետևորդները իրենց կյանքը ապրում են Փրկչի օրինակով և քայլում են լույսի մեջ: Երկու հատկանիշ կարող են մեզ օգնել հասկանալ, թե ինչ չափովենք մենք հետևում Նրան: Առաջինը, Քրիստոսի հետևորդները սիրում են մարդկանց: Երկրորդ, Քրիստոսի հետևորդները կապում և պահում են ուխտերը:

Մարդկանցսիրելու հատկանիշներից մեկը, հավանաբար, այն էր, ինչ լրագրողը նկատել էր մեր Եկեղեցու անդամների մեջ: Մենք հետևում ենք Քրիստոսին, որովհետև մենք սիրում ենք Նրան: Երբ մենք հետևում ենք Քավիչին սիրուց դրդված, մենք հետևում ենք Նրա օրինակին: Սիրո միջոցով էր Փրկիչը հնազանդվում Հոր կամքին ցանկացած իրավիճակում: Մեր Փրկիչը հնազանդ էր անգամ այն ժամանակ, երբ պահանջվում էր ֆիզիկական և էմոցիոնալ մեծագույն ցավ տանել, անգամ, երբ ծեծվում և ծաղրի էր ենթարկվում, անգամ երբ Նրա թշնամիները տանջում էին Իրեն, մինչ ընկերները թողել էին Իրեն: Փրկչի քավող զոհաբերությունը, Նրաառաքելության մեծագույնև յուրահատուկդրսևորումն էր: «Մեր խաղաղության պատիժը նորա վրա եղավ, և նորա վերքերովը մենք բժշկուեցանք»:3

Ինչպես Քրիստոսը հետևում էր Հորը ցանկացած իրավիճակում, մենք պետք է հետևենք Նրա Որդուն: Եթե այդպես անենք, ապա կարևոր չի լինիայն հալածանքը, տառապանքը կամ վիշտը, որին մենք ենթարկվում ենք մարմնի մեջ:4 Մենք միայնակ չենք: Քրիստոսը կօգնի մեզ: Նրա սերը, բարություննու ողորմությունը մեզ հզոր կդարձնեն բոլոր իրավիճակներում:5

Քրիստոսին հետևելը կարող է շատ թանկ բաներից հրաժարում պահանջել, ինչպես արեց Հռութը Մովաբից: Նորադարձ լինելով, Աստծո և Նոեմի հանդեպ սիրով դրդվելով, նա թողեց ամեն-ինչ` կրոնով ապրելու համար:6

Քրիստոսին հետևելը կարող է նաև դժվարությանը և գայթակղությանը դիմակայելու կամք պահանջել: Պատանի հասակում Հովսեփը գերության վաճառեցին: Նա զրկվեց ամենից, ինչ սիրում էր: Հետագայում նա անառակության գայթակղության առաջ կանգնեց: Նա դիմակայեց, ասելով. «Ինչպե՞ս գործեմ այս մեծ չարությունը, և Աստծո դեմ մեղանչեմ»: 7 Աստծո հանդեպ նրա սերը ցանկացած դժվարությունից կամ հայթակղությունից հզոր էր:

Այսօր մենք ունենք ժամանակակից Հռութներ և Հովսեփներ ողջ աշխարհում: Երբ Եղբայր Ջիմի Օլվերսը Գայաքիլից, Էկվադոր, ստացավ միսիայի իր կանչը,նրա ընտանիքը դժվարությունների մեջ էր: Մեկնելու օրը նրան ասացին, որ եթե նա ոտքը դռնից դուրս դնի, ապա այլևս ընտանիք չի ունենա: Կոտրված սրտով նա տնից դուրս եկավ:Սակայն հետոմայրը նրան խնդրումէր երկարաձգել միսիայում ծառայելու իր ժամանակը, որովհետև նրանք բազում օրհնություններ էին ստանում: Այսօր Եղբայր Օլվերսը ցցի հայրապետ է ծառայում:

Իսկապես սիրող Քրիստոսը մեզ տալիս է անհրաժեշտուժը` Իրեն հետևելու համար: Տերն Ինքն է ցույց տվել դա, երբ Պետրոսին երեք անգամ բարձրաձանյ հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ»: Երբ Պետրոսը բարձրաձայն վերահաստատեց, որ սիրում էր Տիրոջը, Տերն ասաց նրան գալիք դժվարությունների մասին: Ապա եկավ խրատը. «Իմ ետևիցը եկ»: Պետրոսին տված Փրկչի հարցը կարող է նաև տրվել մեզ. «Սիրո՞ւմ ես ինձ», որին կարող է հետևել գործելու կոչը. «Իմ ետևիցը եկ»: 8

Սերը զորեղ ազդեցություն է գործում մեր սրտերումհնազանդ լինելու մեր ջանքերի վրա: Մեր Փրկչի հանդեպ մեր հավատքը ոգեշնչում է մեզ պահել Նրա պատվիրանները: Մոր, հոր, ամուսնու, կնոջ հանդեպմեր սերը կարող է նաև ոգեշնչել մեզ հնազանդվել ավետարանի սկզբունքներին: Ուրիշների հանդեպ մեր սերը, միմյանց սիրելու մեր վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքանով ենք մենք հետևում մեր Փրկչին: 9 Մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրա հանդեպ,երբ կանգ ենք առնում մյուսներին օգնելու համար, երբ կատարելապես ազնիվ և շիտակ ենք ամեն ինչում, և երբ կապում և պահում ենքուխտերը:10

Երկորդբնորոշ հատկանիշը, որն ունեն Քրիստոսի հետևորդները, ուխտեր կապելն ու պահելն է, ինչպես Նա արեց: Մորոնին ասել է այդ մասին. «Քրիստոսի արյան հեղվելով, որը Հոր ուխտի մեջ է` մեղքերի թողության համար, այնպես որ դուք դառնում եք սուրբ` առանց բծի»:11

Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ անգամ այս երկրի արարումից առաջ երկնքում ուխտեր էին կապվում:12 Հնումևս`մարգարեները և հայրապետերը ուխտեր էին կապում:

Փրկիչն Ինքն է ցույց տվել օրինակը: Նա մկրտվեց իշխանություն ունեցողի կողմից, որպեսզի կատարվեր ողջ արդարությունը: Մկրտությամբ Փրկիչը վկայեց Հորը, որ հնազանդ կլինի Հոր բոլոր պատվիրանները պահելիս: 13 Ինչպես հին օրերում, մենք ուխտեր ենք կապում քահանայության ծեսերի միջոցով:

Ուխտերը կարող են լինել այն, ինչ միլիոնավոր մարդիկ, ովքեր մեր եկեղեցու անդամչեն,միանալով մեզ կարող են ավելացնել այն բոլոր լավ բաներին, որ արդեն ունեն: Ուխտեր կապելւ սիրո արտահայտում է: Դա Նրան «Այո, ես կհետևեմ Քեզ» ասելու եղանակ է:

Ուխտերը ներառում են օրհնություններ, ընդհուպ մինչև հավերժական կյանք:14 Բոլոր բաները կաշխատեն մեր բարիքի համար, եթե մենք հիշենք մեր ուխտերը:15 Դրանք պետք է կապել և պահել` դրանց օրհնությունները ստանալու համար: Փրկչի հանդեպ սերը և մեր ուխտերը հիշելը կօգնեն մեզ պահել դրանք: Հաղորդությունն ընդունելը դրանք հիշելու եղանակներից մեկն է:16 Մեկ այլ եղանակ է հանդիսանում հաճախ տաճար այցելելը: Ես հիշում եմ մի երիտասարդ ամուսնացած զույգի Հարավային Ամերիկայում, որը ցանկանում էր բաժանվել, որովհետև միասին չէին կարողանում ապրել: Քահանայության ղեկավարը նրանց խորհուրդ տվեց այցելել տաճար և հատուկ ուշադրություն դարձնել այնտեղ կապվող ուխտերի բառերին և խոստումներին: Նրանք արեցին դա և նրանց ամուսնությունը փրկվեց: Մեր ուխտերի զորությունը մեծ է մեր բոլոր դժվարություններից:

Այն անդամներին, ովքեր ակտիվ չեն ավետարանում, խնդրում ենք հետ գալ: Զգացեք ուխտերը հիշելու և նորոգելու օրհնությունը հաղորդության և տաճար հաճախելու միջոցով: Այդպիսիսիրո արտահայտումը ցուցադրում է Քրիստոսի ճշմարիտ հետևորդը լինելու պատրաստակամությունը: Դա կօգնի ձեզ արժանի լինել ստանալու բոլոր խոստացված օրհնությունները:

Նրանց, ովքեր մեր եկեղեցու անդամ չեն, ես հրավիրում եմ գործադրել հավատք, ապաշխարություն և արժանանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մկրտության ուխտը ստանալուն: Այդպես դուք կդրսևորեք ձեր սերը մեր Երկնային Հոր հանդեպ և Քրիստոսին հետևելու ձեր պատրաստակամությունը:

Ես վկայում եմ, որ մենք ավելի երջանիկ ենք, երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանին: Երբ մենք աշխատում ենք հետևել Նրան, երկնքի օրհնությունները տրվում են մեզ: Ես գիտեմ, որ Նրա խոստումները կիրականանան, եթե մենք կապենք և պահենք ուխտերը և դառնանք Քրիստոսի ճշմարիտ հետևորդները: Ես վկայում եմ յուրաքանչյուրիս հանդեպ Նրա մեծ սիրո մասին, և անում եմ դա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Մովսես 7.62:

  2. Հովհաննես 8.12:

  3. Եսայիա 53.5:

  4. Բ Կորնթացիս 12.7:

  5. Sես 2 Նեփի 1.20:

  6. Sես Հռութ 1.16:

  7. Sես Ծննդոց 39.7–9:

  8. Տես Հովհաննես 21.15-19:

  9. Տես Հովհաննես 13.35:

  10. Ալմա 27.27:

  11. Մորոնի 10.33:

  12. Sես Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 42; տես նաև Spencer W. Kimball, “Be Ye Therefore Perfect” (devotional address, Salt Lake Institute of Religion, Jan. 10, 1975). «Այս մահկանացու կյանք գալուց առաջ՝ երկնքում մենք երդումներ ենք տվել, լուրջ երդումներ: … Մենք ուխտեր ենք կապել: Մենք կապել ենք դրանք այստեղ՝ երկրի վրա մեր դիրքն ընդունելուց առաջ»:

  13. Տես 2 Նեփի 31.5-7:

  14. Աբրահամ 2.11: Տես նաև John A. Widtsoe, “Temple Worship” (lecture, Assembly Hall, Salt Lake City, Oct. 12, 1920), 10. «Ուխտը ճշմարտությանը կյանք է տալիս և հնարավոր դարձնում, որ օրհնությունները վարձատրեն բոլոր նրանց, ովքեր ճիշտ են օգտագործում գիտելիքը»:

  15. Տես Վարդապետություն և Ուխտեր 90.24:

  16. Sես, օրինակ, 3 Նեփի 18.7–11: