2010–2019 թթ․
Հույս
Ապրիլ 2011


Հույս

Քավության հանդեպ մեր հույսը արտոնում է մեզ հավերժական հեռանկարով:

Մեր ընտանիքը ապրել է Հարավային Յուտայի բարձրադիր հարթավայրում: Անձրևները հազվադեպ էին և հույս չկար, որ բավականաչափ խոնավություն կլիներ ամառվա տոթին: Այն ժամանակ, ինչպես այժմ, մենք անձրևի հույս էինք տածում, իսկ երաշտին ծոմ էինք պահում անձրևի համար:

Մի պատմության մեջ պապիկը իր հինգ տարեկան թոռնիկի հետ գնում է քաղաք շրջելու: Վերջապես, նրանք հասնում են գլխավոր փողոցի վրա գտնվող մի մթերային խանութի և կանգ են առնում զովացուցիչ ըմպելիք գնելու: Մեկ այլ նահանգի մի մեքենա է կանգնում և վարորդը մոտենում է պապիկին: Մատով ցույց տալով երկնքում հայտնված փոքր ամպին` նա հարցնում է. «Ի՞նչ եք կարծում, անձրև կգա»:

«Հույսով եմ, կգա: - պատասխանում է տարեց մարդը,- Եթե ոչ իմ, ապա գոնե այս տղայի համար: Ես անձրև տեսել եմ»:

Հույսը զգացում է, որ մեր ամենօրյա կյանքը դեպի լավն է փոխում: Այն բնորոշվում է որպես «զգացողություն, որ … դեպքերը լավագույն ընթացք կունենան»: Երբ մենք հույս ենք տածում, «սպասում ենք բաղձանքով և ողջամիտ վստահությամբ» (dictionary.reference.com/browse/hope): Այսպիսով, հույսը մեր կյանք է բերում ինչ-որ տեղ հանգստացնող ազդեցություն, երբ մենք վստահ սպասում ենք ապագա իրադարձություններին:

Երբեմն մենք հույս ենք տածում այնպիսի բաների համար, որոնք մեր վերահսկողությունից դուրս են: Մենք հույս ենք տածում լավ եղանակի համար: Մենք հույս ենք տածում, որ շուտ գարուն կգա, որ մեր սիրելի թիմը կնվաճի աշխարհի գավաթը կամ կհաղթի աշխարհի առաջնությանը:

Այդ հույսերը մեր կյանքը դարձնում են հետաքրքիր և կարող են հաճախ հանգեցնել անսովոր, անգամ սնոտիապաշտ վարքագծի: Օրինակ, իմ աները սպորտի մեծ սիրահար է, բայց նա համոզված է, որ եթե հեռուստացույցով չի դիտում իր սիրելի բասկետբոլի թիմի խաղը, ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կհաղթեն: Երբ ես 12 տարեկան էի, բասկետբոլի Պատանեկան Լիգայի ամեն խաղին հաղթանակի հույս ունենալով` համառորեն ուզում էի հագնել նույն անլվա գուլպաները: Մայրս համոզել էր, որ դրանք պահեմ ետնամուտքում:

Որոշ դեպքերում էլ մեր հույսերից ծնվում են երազանքներ, որոնք ոգեշնչում են մեզ և գործողության ուղղորդում: Եթե մենք դպրոցում ավելի լավ սովորելու հույս ենք տածում, այդ հույսը իրականանում է նվիրված ուսումնառությամբ և զոհաբերությամբ: Եթե մենք հույս ունենք հաղթող թիմում խաղալու, այդ հույսը կդրդի հետևողական պարապմունքների, նվիրվածության ու թիմային աշխատանքի և, ի վերջո, կհանգեցնի հաջողության:

Ռոջեր Բանիստերը Անգլիայում բժշկական քոլեջի ուսանող էր, որը հավակնոտ հույսեր ուներ: Նա ցանկանում էր լինել առաջին մարդը, որը 1.6 կմ կվազեր չորս րոպեից կարճ ժամանակահատվածում: 20-րդ դարի առաջին կեսին բացօդյա սպորտի սիրահարներն անհամբեր սպասում էին այն օրվան, երբ չորս րոպեանոց ժամանակահատվածը հաղթահարվի: Տարիներ շարունակ շատ հայտնի վազորդներ մոտեցել էին այդ սահանագծին, սակայն այդ սահմանը դեռևս մնում էր: Բանիստերը սկսեց պարապել բարձր մարզական պատրաստվածություն ձեռք բերելու ժամանակացույցով, հույս տածելով, որ կիրականանա նոր աշխարհի ռեկորդ սահմանելու իր նպատակը: Սպորտային կազմակերպություններից շատերը կասկածներ էին հայտնում, որ երբևէ չորս րոպեանոց ժամանակը կհաղթահարվի: Փորձագետներն անգամ վարկածներ էին առաջ քաշում, որ մարդկային մարմինը ֆիզիոլոգիապես չի կարող այդ հեռավորությունն այդքան արագ վազել: Մի ամպամած օր` 1954թ. մայիսի 6-ին Ռոջեր Բանիստերի մեծ հույսն իրականացավ: Նա հատեց վերջնագիծը 3:59.4 րոպեում` սահմանելով աշխարհի նոր ռեկորդ: Մեկ մողոնը չորս րոպեից պակաս ժամանակում հատելու նրա հույսը դարձավ երազանք, որը իրականացավ պարապմունքների, տքնաջան աշխատանքի և նվիրվածության շնորհիվ:

Հույսը ոգեշնչում է երազանքներ և խթանում, որ մենք իրականացնենք այդ երազանքները: Ինչևէ, ինքնին հույսը մեզ հաջողության չի տանում: Շատ ազնիվ հույսեր չեն իրականացել և խորտակվել են բարի մտադրությունների և ալարկոտության ստորջրյա խութերի վրա:

Որպես ծնողներ, մենք տեսնում ենք, որ փայփայված հույսերը կենտրոնանում են մեր երեխաների վրա: Մենք հույս ենք տածում, որ նրանք կմեծանան և կվարեն պատասխանատու և արդար կյանք: Նման հույսերը կարող են անհետանալ, եթե մենք լավ օրինակ չծառայենք: Հույսն ինքնին չի նշանակում, որ մեր երեխաները կմեծանան արդարակեցության մեջ: Մենք պետք է նրանց հետ ժամանակ անցկացնենք ընտանեկան երեկոյիև կարևորընտանեկան միջոցառումների ժամանակ: Մենք պետք է նրանց սովորեցնենք աղոթել: Մենք պետք է նրանց հետ կարդանք սուրբ գրությունները և նրանց ուսուցանենք ավետարանի կարևոր սկզբունքները: Միայն այդ ժամանակ է հնարավոր, որ մեր փայփայած հույսերը իրականանան:

Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ հույսին փոխարինի հուսահատությունը: Պողոս Առաքյալը գրել է, որ մենք «պետք է հույսով հերկենք» (Ա Կորնթացիս 9.10): Հույսը հարստացնում է մեր կյանքը և օգնում է մեզ սպասել ապագային: Դաշտ ենք հերկում, թե հերկում ենք կյանքում, անհրաժեշտ է, որ մենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր հույս ունենանք:

Հիսուս Քրիստոսի ավետարանում հույսը Նրա հետևորդների ցանկությունն է` Փրկչի Քավության միջոցով հավերժական փրկություն ձեռք բերելու համար:

Սա է իրոք այն հույսը, որ մենք բոլորս պետք է ունենանք: Դա է մեզ առանձնացնում մնացած աշխարհից: Պետրոսը զգուշացրել է Քրիստոսի վաղ հետևորդներին. «Միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե» (Ա Պետրոս 3.15):

Քավության հանդեպ մեր հույսը արտոնում է մեզ հավերժական հեռանկարով: Նման հեռանկարը թույլ է տալիս մեզ նայել այստեղից այն կողմ և այսուհետ` դեպի հավերժությունների խոստում: Մենք չպետք է թակարդվենք հասարակության անկայուն ակնկալիքների նեղ սահմանագծում: Մենք ազատ ենք սպասելու սելեստիալ փառքին` կնքված մեր ընտանիքի և սիրելիների հետ:

Ավետարանում հույսը գրեթե միշտ կապվում է հավատքի և գթասրտության հետ: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է. «Հույսը եռոտանի աթոռի մեկ ոտքն է` հավատի և գթասրտության հետ միասին: Այդ երեքը կանոնավորում են մեր կյանքը` անկախ երբեմն մեզ հանդիպող կոշտ կամ անհարթ մակերևույթներից» (“The Infinite Power of Hope,” Liahona Nov. 2008, 21):

Մորմոնի Գրքի վերջին գլխում Մորոնին գրեց.

«Ուստի, պետք է լինի հավատք. և եթե պիտի լինի հավատք, պիտի լինի նաև հույս. և եթե պիտի լինի հույս, պիտի լինի նաև գթություն:

Եվ եթե դուք չունենաք գթություն, դուք ոչ մի կերպ չեք կարող փրկվել Աստծո արքայությունում. ոչ էլ կարող եք դուք փրկվել Աստծո արքայությունում, եթե դուք չունենաք հավատք. ոչ էլ կարող եք, եթե չունենաք հույս» (Մորոնի 10.20–21):

Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Հավատքն արմատացած է Հիսուս Քրիստոսում: Հույսը կենտրոնանում է Քավության մեջ: Գթությունը դրսևորվում է «Քրիստոսի մաքուր սիրո» մեջ: Այս երեք հատկանիշները մալուխի լարերի պես միահյուսված են, և միշտ չէ, որ հնարավոր է դրանք ճշգրտորեն տարբերակել: Միասին դրանք դառնում են դեպի սելեստիալ արքայություն տանող մեր պարանը» (“A More Excellent Hope,” Ensign, Feb. 1997, 61):

Երբ Նեփին մարգարեացավ Հիսուս Քրիստոսի մասին իր հիշատակարանի վերջում, նա գրեց.«Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ` ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր`Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ» (2 Նեփի 31.20):

Այս «հույսի կատարյալ պայծառությունը», որի մասին Նեփին խոսում է, հույսն է Քավության հանդեպ՝ հավերժական փրկության, որը հնարավոր դարձավ մեր Փրկչի զոհաբերությամբ: Դարեր շարունակ այս հույսը առաջնորդել է տղամարդկանց և կանանց՝ կատարելու հրաշալի գործեր: Հնում Առաքյալները շրջում էին երկրով և վկայում Նրա մասին և, ի վերջո, իրենց կյանքը զոհեցին Նրա ծառայությունը կատարելիս:

Այս տնտեսության մեջ, Եկեղեցու բազմաթիվ վաղ անդամներ թողեցին իրենց տները, նրանք հույսով ու հավատով լի սրտով ճանապարհ ընկան դեպի արևմուտք` դեպի Սոլթ Լեյքի Հովիտ, հատելով Մեծ տափաստանները:

1851թ. Մերի Մյուրեյ Մուրդոքը միացավ Եկեղեցուն Շոտլանդիայում. նա այդ ժամանակ 67 տարեկան այրի էր: 1.2 մետր հասակով և մոտ 40 կիլոգրամ քաշով՝ այդ փոքրամարմին կինը ունեցել էր ութ զավակ, որոնցից վեցը ապրել էին մինչև հասուն տարիք: Նրա չափերի պատճառով երեխաներն ու թոռները նրան փաղաքշանքով ասում էին «Փոքր տատիկ»:

Նրա որդին` Ջոն Մուրդոքը, և նրա կինը միացել էին Եկեղեցուն և 1852թ. իրենց երկու փոքր երեխաների հետ մեկնել էին Յուտա: Չնայած իր ընտանիքի դժվարություններին, չորս տարի անց Ջոնը անհրաժեշտ գումար ուղարկեց մորը, որպեսզի նա կարողանար միանալ իր ընտանիքին` Սոլթ Լեյք Սիթիում: Իր չափերից շատ ավելի մեծ հույսով լցված, Մերին 73 տարեկան հասակում սկսեց դժվար ճամփորդությունը դեպի Յուտա:

Ատլանտյան օվկիանոսը բարեհաջող անցնելուց հետո, նա միացավ տարաբախտ Մարտին ձեռնասայլակների ընկերությանը: Հուլիսի 28-ին այդ ձեռնասայլակների պիոներները սկսեցին դեպի արևմուտք ճամփորդությունը: Դուք քաջածանոթ եք նրանց կրած չարչարանքներին: Այդ ընկերության 576 անդամներից գրեթե մեկ քառորդը մահացավ Յուտա չհասած: Ավելի շատերը կմահանային, եթե Բրիգամ Յանգի կողմից փրկարարներ չուղարկվեին կառքերով և անհրաժեշտ պարագաներով, գտնելու հյուծված, ցրտահարված Սրբերին:

Մերի Մուրդոքը մահացավ 1856թ. հոկտեմբերի 2-ին Չիմնի Ռոքի մոտ, Նեբրասկա: Այստեղ նա չդիմացավ հյուծվածությանը, ցրտին և ճանապարհի դժվարություններին: Նրա հյուծված մարմինը տեղի տվեց ֆիզիկական դժվարություններին, որոնց դեմ պայքարում էին Սրբերը: Երբ նա պառկած էր կյանքից կառչելով, նրա մտքերը իր ընտանիքի հետ էին Յուտայում: Այդ հավատարիմ պիոներ կնոջ վերջին խոսքերն էին. «Ասեք Ջոնին, որ ես մահացա հայացքս հառած դեպի Սիոն» (տես Kenneth W. Merrell, Scottish Shepherd: The Life and Times of John Murray Murdoch, Utah Pioneer [2006], 34, 39, 54, 77, 94–97, 103, 112–13, 115.):

Մերի Մյուրեյ Մուրդոքը մարմնավորեց հույսը և հավատքը բազմաթիվ վաղ պիոներների, ովքեր անվհեր ճամփորդություն կատարեցին դեպի արևմուտք: Այսօրվա հոգևոր ճամփորդությունները պահանջում են ոչ պակաս հույս կամ հավատք, քան վաղ պիոներների համար էր անհրաժեշտ: Մեր դժվարությունները միգուցե այլ են, սակայն մաքառումները նույնքան մեծ են:

Իմ աղոթքն է, որ մեր հույսը մեզ առաջնորդի դեպի մեր արդար երազանքների իրականացումը: Ես հատկապես աղոթում եմ, որ Քավության հանդեպ մեր հույսը զորացնի մեր հավատքն ու գթասրտությունը, և ապագայի հավերժական հեռանկար մեզ պարգևի: Թող որ մենք բոլորս ունենանք հույսի այս կատարյալ պայծառությունը, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: