2010–2019 թթ․
ՎՕՍ կանայք սքանչելի են
Ապրիլ 2011


ՎՕՍ կանայք սքանչելի են

Եկեղեցում իրականացվող գործերի մեծ մասը կանանց անձնազոհ ծառայության շնորհիվ է կատարվում:

Հեղինակ և պատմաբան Ուոլլես Սթեգները գրել է մորմոնների գաղթի և Սոլթ Լեյքի հովտում հավաքման մասին: Նա չի ընդունել մեր հավատքը և շատ կողմերից քննադատել է այն, այնուամենայնիվ նա մեծ տպավորություն է ստացել Եկեղեցու վաղեմի անդամների`հատկապես կանանց նվիրվածությունից և հերոսությունից: Նա նշել է. «Նրանց կանայք սքանչելի էին»:1Ես արձագանքում եմ այդ խոսքերով այսօր: Մեր Վերջին Օրերի Եկեղեցու կանայք սքանչելի են:

Աստված կանանց օժտել է ուժի, առաքինության, սիրո և զոհաբերելու հոժարակամության աստվածային հատկանիշներով` Իր հոգևոր զավակների ապագա սերունդները աճեցնելու համար:

Միացյալ Նահանգների մի վերջին ուսումնասիրություն պնդում է, որ բոլոր հավատքների կանայք «ավելի ջերմեռանդորեն են հավատում Աստծուն» և ավելի շատ են հաճախում կրոնական ծառայությունների, քան տղամարդիկ: «Բոլոր տեսանկյուններից նրանք ավելի կրոնասեր են»:2

Ես զարմացած չէի այս արդյունքից, երբ խորհրդածում էի հատկապես մեր հավատքի ընտանիքների և կանանց դերի մասին: Մեր վարդապետությունը հստակ է: Կանայք մեր Երկնային Հոր դուստրերն են, ովքեր սիրում են Նրան: Կանայք հավասար են իրենց ամուսիններին: Ամուսնությունը պահանջում է լիակատար ընկերակցություն, որտեղ կանայք և ամուսնիններն աշխատում են կողք կողքի ընտանիքի կարիքները հոգալու համար:3

Մենք գիտենք, որ կանանց համար շատ մարտահրավերներ կան, ներառյալ նրանց համար, ովքեր ձգտում են ապրել ավետարանով:

Պիոներ քույրերի ժառանգությունը

Մեր ռահվիրա նախնիների կյանքում գերիշխող հատկանիշ էր քույրերի հավատքը: Աստվածային էությամբ կանայք ավելի մեծ պարգև և պատասխանատվություն ունեներեխաներինտանը և այլ վայրերումդաստիարակելու համար: Այս տեսանկյունից ոգեշնչող էր քույրերի հավատքը, ովքեր հոժարակամթողնում էին իրենց տները և անցնում տափաստաններով ՝ ուղևորվելով դեպի անհայտություն: Եթե ինչ որ մեկը նրանց ամենակարևոր հատկանիշը բնորոշելու լիներ, ապա դա կլիներ Տեր Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի հանդեպ նրանց անսասան հավատքը:

Հերոսական պատմություններն այն մասին, թե այդ ռահվիրա կանայք ինչ զոհաբերեցին և կատարեցին, երբ անցնում էին տափաստանները, անգին ժառանգություն է Եկեղեցու համար: Ինձ հուզեց Էլիզաբեթ Ջեքսոնի պատմությունը, որի ամուսինը՝ Ահարոնը մահացավ Մարտինի ձեռնասայլերի ընկերության հետ Փլաթ գետի վերջին անցումից հետո: Նա գրել է.

«Ես չեմ փորձի նկարագրել իմ ապրումները, երբ ինձ զգում էի լքված այրի` երեք երեխաների հետ այդպիսի ծայրահեղ հանգամանքներում: … Ես հավատում եմ, … որ հանունԱվետարանի իմ տառապանքները կսրբագործեն ինձ ի բարին: …

Ես [աղաչեցի] Տիրոջը… Նրան, ով խոստացել էր ամուսին լինել որբևայրիներին և հայր` հայրազուրկներին: Ես աղաչեցի Նրան և Նա եկավ ինձ օգնության»:4

Էլիզաբեթը նշում է, որ գրել է պատմությունը բոլոր նրանց անունից, ովքեր անցան այդ տեսարանների միջով այն հույսով, որ հետնորդները հոժար կամքով կտոկան և կզոհաբերեն բոլոր բաները հանուն Աստծո թագավորության:5

Եկեղեցու կանայք այսօր ամուր և քաջարի են

Հավատում եմ, որ Եկեղեցու կանայք այսօր մարտահրավերն ընդունում են և ամեն ինչով նույնքան ուժեղ են և հավատարիմ: Այս Եկեղեցու բոլոր մակարդակներում քահանայության ղեկավարությունը երախտապարտորեն գնահատում է քույրերի ծառայությունը, զոհաբերությունը, պարտավորությունը և ներդրումը:

Եկեղեցում իրականացվող գործերի մեծ մասը կանանց անձնազոհ ծառայության շնորհիվ է կատարվում: Եկեղեցում, թե տանը, հրաշալի է տեսնել քահանայությանը և Սփոփող Միությանը կատարյալ ներդաշնակությամբ աշխատելիս: Այդպիսի փոխհարաբերությունը նման է նվագախմբի լավ լարվածգործիքների, որի կատարմամբ սիմֆոնիան ոգեշնչում է մեզ բոլորիս:

Երբ ինձ վերջերս հանձնարարվել էր մասնակցել Վիեջո, Կալիֆոռնիա Ցցի համաժողովին, ես հուզվեցի իրենց չորս ցցերի Նոր Տարվա նախօրյակի երիտասարդական պարահանդեսին կատարվածմի պատմությամբ: Պարերից հետո մի դրամապանակ գտնվեց, որը դրսից ոչ մի տարբերանշան չուներ: Ես կիսվում եմ ձեզ հետ մասնակիորեն Քույր Մոնիկա Սեջուիքի՝ Լագունա Նիգուել ցցի Երիտասարդ կանանց Նախագահի պատմությամբ. «Մենք չէինք ուզում քչփորել, դա ինչ որ մեկի անձնական իրերն էին: Այսպիսով մենք զգուշորեն բացեցինք այն, հանեցինք առաջին բանը, որ դրված էր վերևում, հուսալով, որ այն կօգներ ճանաչել տիրոջը: Այն տարբերակեց, բայց այլ կերպ, դա Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն էր: Օ~հ, դա ինչ որ բան էր ասում նրա մասին: Ապա մենք հանեցինք հաջորդ իրը՝ մի փոքրիկ հուշատետր… Սա, անկասկած, պետք է որ մեզ պատասխաններ տար, բայց ոչ այնպիսին, ինչպիսին մենք էինք սպասում: Առաջին էջը սիրված սուրբ գրությունների ցուցակն էր: Կային ևս հինգ էջեր, որոնք խնամքով գրված սուրբ գրություններից հատվածներ էին և անձնական գրառումներ»:

Քույրերն անհապաղ ցանկացան հանդիպել այս հավատարիմ երիտասարդ կնոջը: Նրանք վերադարձան այդ դրամապանակին՝ տիրոջը գտնելու համար: Նրանք հանեցին մի քանի անանուխի համով կոնֆետներ, օճառ, լոյսոն և խոզանակ: Ես հավանեցի նրանց դիտողությունները. «Օ, հաճելի բաներ են դուրս գալիս նրա բերանից, նա ունի մաքուր և փափուկ ձեռքեր և նա հոգ է տանում իր մասին»:

Նրանք հետաքրքրված սպասում էին հաջորդ գանձին: Դուրս եկավ տանը մետաղադրամի համար տանը պատրաստված ստվարաթղթից մի փոքրիկ քսակ, որի մեջ կայծակաճարմանդով փակված գրպանիկում կար մի քիչ փող: Նրանք բացականչեցին. «Օ, նա ստեղծագործական է և նախապատրաստված»: Նրանք զգում էին իրենց, կարծես Սուրբ Ծննդյան տոնի առավոտյան փոքրիկ երեխաներ լինեին: Այն, հանեցին հաջորդը, ավելի շատ զարմացրեց նրանց՝ սև շոկոլադով Անտառային տորթի բաղադրատոմս և մի գրություն` պատրաստելու այն ընկերուհու ծննդյան օրվա առթիվ: Նրանք գրեթե ճչացին. «Նա ՏՆԱՐԱՐէ: Ուշադիր ևծառայություն կատարելու մտածելակերպով»: Ապա, այո, ի վերջո, ինքնությունը հաստատող ինչ որ փաստաթուղթ: Երիտասարդության առաջնորդներն ասացին, որ իրենք մեծապես օրհնված զգացին, «հետևելով երիտասարդ օրիորդի լուռ օրինակին, որն ապրում է ավետարանով»:6

Այս պատմությունը ցույց է տալիս մեր երիտասարդ կանանց պարտավորվածությունը Եկեղեցու չափանիշներին:7 Այն նաև երիտասարդ կանանց հոգատար, հետաքրքրվող, նվիրված ղեկավարների օրինակ է ողջ աշխարհում: Նրանք սքանչելի են:

Քույրերը վճռորոշ դեր ունեն Եկեղեցում և ընտանեկան կյանքում, ինչպես նաև որպես անհատներ, ինչը կարևոր է Երկնային Հոր ծրագրում: Այս պարտականություններից շատերը չեն ապահովում նյութական վարձատրություն, բայց իսկապես ապահովում են բավարարվածություն և նշանակալի են հավերժության համար: Վերջերս լրագրի խմբագրական խորհրդից մի հրաշալի և շատ ընդունակ կին խնդրեց մի նկարագրություն Եկեղեցում կանանց դերի վերաբերյալ: Նրան բացատրվեց, որ բոլոր համայնքների ղեկավարները անվճար. են ծառայում: Նա ընդհատեց ասելով, որ նրա հետաքրքրությունը նշանակալիորեն նվազեց, ապա`ավելացրեց. «Չեմ հավատում, որ այսօր կանայքկարիք ունենան անվճար աշխատանքի»:

Մենք մատնանշեցինք, որ ամենակարևոր կազմակերպությունը երկրի վրա ընտանիքն է, որտեղ «հայրերն ու մայրերը…հավասար գործընկերներ են»:8Ոչ ոք ֆինանսապես չի փոխհատուցվում, բայց օրհնություններն աննկարագրելի են: Մենք իհարկե պատմեցինք նրան Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների Միության կազմակերպությունների մասին, որոնք առաջնորդվում են կին նախագահների կողմից: Մենք նշեցինք, որ մեր պատմության ամենավաղ տարիներից ի վեր թե տղամարդիկ և թե կանայք աղոթում են, քարոզումեն, նվագակցումեն երաժշտականգործիքներով, և երգում են երգչախմբերում, նույնիսկ հաղորդության ժողովին՝ մեր ամենասրբազան ժողովին:

Վերջին մեծ պահանջարկ ունեցող American Graceգիրքը տեղեկություններ է հաղորդում տարբեր հավատքների պատկանող կանանց մասին: Նշվում է, որ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կանայք եզակի են, լինելով լիովին բավարարված Եկեղեցու ղեկավարության կազմում իրենց դերակատարությամբ:9Բացի այդ Վերջին Օրերի Սրբերի տղամարդիկ և կանայք, որպեսմի ամբողջություն,ունեն ամենամեծ նվիրվածությունը իրենց հավատքին, քան ուսումնասիրված կրոններից որևէ մեկը: 10

Ոչ թե մեր կանայք սքանչելի են այն պատճառով, որ հասցնում են խուսափել կյանքի դժվարություններից, այլ ճիշտ հակառակը: Նրանք սքանչելի են այն պատճառով, որ դիմակայում են կյանքի փորձություններին: Չնայած կյանքի առաջադրած մարտահրավերներին և ստուգարքներին՝ սկսած ամուսնությունից կամ ամուսնության բացակայությունից, երեխաների ընտրություններից, վատ առողջական վիճակից, հնարավորությունների բացակայությունից և ուրիշ շատ խնդիրներից, նրանք մնում են ակնհայտորեն ուժեղ, անսասան ու հավատարիմ հավատքին: Մեր քույրերը ողջ Եկեղեցում հետևողականորեն «սատարում են թույլերին, բարձրացնում կախ ընկած ձեռքերը և զորացնում թուլացած ծնկները»:11

Սփոփող Միության Նախագահներից մեկը, որը երախտագիտություն հայտնեց այս արտասովոր ծառայության համար, ասաց. «Նույնիսկարդեն ծառայող քույրերը մտածում են այն մասին, թե ինչպես կարող են ավելին անել»: Թեև նրանք կատարյալ չեն և բոլորը դիմակայում են, անձնական ճիգեր թափելով, նրանց հավատքը սիրառատ Երկնային Հոր հանդեպ և հավաստիացումը Փրկչի քավող զոհաբերության մեջ, լցնումէ նրանց կյանքը:

Քույրերի դերը Եկեղեցում

Վերջին երեք տարիների ընթացքում Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը որոնել են առաջնորդություն, ոգեշնչում և հայտնություն, խորհրդակցելով քահանյության և օժանդակ կազմակերպությունների նախագահների հետ և աշխատելով Եկեղեցու նոր ձեռնարկների վրա: Այս ընթացքում ես ունեցել եմ անսահման երախտագիտության զգացում այն նշանակալի դերի համար, որ քույրերը, ինչպես ամուսնացած, այնպես էլ չամուսնացած, պատմականորեն ունեցել են և այժմ էլ ունեն թե ընտանիքում, թե Եկեղեցում:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու բոլոր անդամները պետք է «աշխատեն նրա այգում մարդկանց հոգիների փրկության համար»:12 Փրկության աշխատանքը ներառում է անդամների միսիոներական աշխատանքը, … ավետարանի ուսուցանումը»13 և աղքատների ու կարիքավորների համար հոգ տանելը:14 Սա սպասավորվում է հիմնականում ծխի խորհրդի միջոցով:15

Նոր ձեռնարկներում հատկապեսնախատեսված է, որ եպիսկոպոսները, առկա պահանջների հանդեպ զգայուն լինելով, լիազորեն ավելի շատ պարտականություններ: Անդամները պետք է ընդունեն, որ եպիսկոպոսը հրահանգված է լիազորել: Անդամները պետք է հաստատեն և աջակցեն նրան, երբ նա հետևում է այս խորհրդին: Դա թույլ կտա եպիսկոպոսին ավելի շատ ժամանակ անցկացնել երիտասարդների, չափահաս ամուրիների և իր իսկ ընտանիքի հետ: Նա կլիազորի մյուս կարևոր պարտականությունները քահանայության ղեկավարներին, օժանդակների նախագահներին ևանհատական տղամարդկանց և կանանց: Տանը կնոջ ունեցած դերը մեծապես հարգվում է Եկեղեցում:16 Երբ մայրը Եկեղեցում կոչում է ստանում,այն նշանակալի ժամանակ է պահանջում, այդ ժամանակ հորը հաճախ տրվում է ավելի քիչ պատասխանատու կոչում, որպեսզի ընտանիքի կյանքում պահպանվի հավասարակշռությունը:

Մի քանի տարի առաջ ես հաճախեցի մի ցցի համաժողով Տոնգայում: Կիրակի առավոտյան աղոթատան առաջին երեք շարքերը զբաղեցված էին 26-35 տարեկան տղամարդկանցով: Ես ենթադրեցի, թե դա տղամարդկանց երգչախումբն էր: Բայց երբ համաժողովի գործերն էին վարում, այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը,ընդհանուր թվով` 63 հոգի, ոտքի կանգնեց: Նրանց անունները կարդացին և հաստատվեցին՝ Մելքիսեդեկյան Քահանայության կարգման համար: Ես և գոհ էի, և ապշած:

Նիստից հետո ես հարցրեցի Նախագահ Մատեակիին՝ ցցի նախագահին, ինչպես էր այդ հրաշքը տեղի ունեցել: Նա ասաց, որ ցցի մի խորհրդի ժամանակ քննարկվում էր վերաակտիվացման հարցը: Նրա ցցի Սփոփող Միության Նախագահը՝ Քույր Լեինաթա Վաէնուկուն հարցրել էր, թե արդյոք պատշաճ կլինե՞ր, եթե նա մի բան ասեր: Նրա խոսալու ժամանակ Հոգին հաստատեց ցցի նախագահին, որ այն, ինչ նա առաջարկում էր, ճիշտ էր:Նա բացատրեց, որ իրենց ցցում 26-ից 35-նն անց տարեկանմեծ թվովհիանալի երիտասարդ տղամարդիկ կան, ովքեր չեն ծառայել միսիայում: Նա ասաց, որ նրանցից շատերը գիտեին, որ հիասթափեցրել էին եպիսկոպոսներին և քահանայության ղեկավարներին, ովքեր ջանք չէին խնայել խրախուսելու նրանց ծառայել միսիայում, և այժմ իրենց զգում էին որպես Եկեղեցու երկրորդ կարգի անդամներ: Նա նշեց, որ այս երիտասարդ տղամարդիկ անցել էին միսիոներական տարիքից, բայց նա արտահայտեց իր սերն ու մտահոգությունը նրանց հանդեպ: Նա բացատրեց, որ բոլոր փրկարար արարողությունները դեռ նրանց հասանելի էին և նպատակակետը պիտի լինի քահանայության կարգումներն ու տաճարային արարողությունները: Նա նշեց, որ չնայած այս երիտասարդ տղամարդկանցից մի քանիսը դեռ ամուսնացած չէին, նրանց մեծամասնությունը ամուսնացել էին հիանալի կանանց հետ՝ ոմանք ակտիվ, ոմանք ոչ ակտիվ, իսկ ոմանք էլ՝ ոչ անդամների հետ:

Ցցի խորհրդում հանգամանալից քննարկումից հետո, որոշվեց, որ քահանայության տղամարդիկ և Սփոփող Միության կանայք օգնության կհասնեն` փրկելու այս տղամարդկանց և նրանց կանանց, մինչ եպիսկոպոսները իրենց ժամանակի մեծ մասը կտրամադրեն ծխերում երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց: Փրկության այս գործում ներգրավվածները պիտի կենտրոնացնեին իրենց ջանքերը քահանայության, հավերժական ամուսնությանը և տաճարի փրկարար արարողություններին նրանց նախապատրաստելու վրա: Հաջորդերկու տարիների ընթացքում63 տղամարդկանցից գրեթե բոլորը, ովքեր իմ մասնակցած համաժողովին հաստատվեցին Մելքիսեդեկյան Քահանայության համար, օժտում ստացան տաճարում և իրենց կողակիցների հետ կնքվեցին: Այս պատմությունը ընդամենը մեկ օրինակ է այն մասին, թե որքան կարևոր են մեր քույրերը փրկության գործում մեր ծխերում և ցցերում, և թե ինչպես են նրանք նպաստում հայտնությանը, հատկապես ընտանիքում և Եկեղեցու խորհուրդներում:17

Քույրերի դերը ընտանիքում

Մենք ընդունում ենք, որ գոյություն ունեն հսկայական ուժեր, որոնք ուղղված են կանանց և ընտանիքների դեմ: Վերջին ուսումնասիրությունները գտել են, որ առկա է ամուսնական նվիրվածության վատթարացում՝ ամուսնացող չափահասների թվի նվազեցմամբ:18 Ոմանց համար ամուսնությունը և ընտանիքը դառնում են «ավելի շուտ տարբերակային ընտրություն, քան մեր հասարակության կազմակերպման կենտրոնական սկզբունք»:19 Կանայք հանդիպում են բազմաթիվ տարբերակների և պետք է աղոթքով մտածեն, ինչ ընտրություններ կատարեն և ինչպես այդ ընտրությունները կարող են ազդել ընտանիքի վրա:

Երբ ես անցյալ տարի Նոր Զելանդիայում էի, Օքլենդի օրաթերթում կարդացի կանանց մասին, որոնք մեր հավատքից չէին և որոնք պայքարում էին այդ նույն խնդիրների դեմ: Մայրերից մեկն ասում էր, որիր դեպքում,աշխատելու, թե տանը մնալու իր ընտրությունը կապված էր նոր գորգի և երկրորդ ավտոմեքենայի գնման հետ, որի կարիքը նա իրականում չուներ: Մեկ այլ կին, այնուամենայնիվ, զգում էր, որ «ընտանեկան երջանիկ կյանքի մեծագույն թշնամին ոչ թեվճարովի աշխատանքն էր, այլ հեռուստատեսությունը»: Նա ասաց, որ ընտանիքները հեռուստաժամանակով հարուստ են, իսկ ընտանեկան ժամանակով աղքատ:20

Սրանք շատ զգացմունքային և անձնական որոշումներ են, բայց կա երկու սկզբունք, որ մենք պետք է միշտ պահենք մեր մտքում: Առաջինը, կինըչպետք է ներողություն խնդրի կամ զգա, որ իր ներդրումը ավելի քիչ կարևոր է, որովհետև նանվիրում է իր հիմնական ջանքերը երեխաներ մեծացնելուն և դաստիարակելուն: Ոչ մի բան չի կարող ավելի կարևոր լինել մեր Երկնային Հոր ծրագրում: Երկրորդը, մենք բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի չդատապարտենք կամ ենթադրենք, որ քույրերը քաջարի չեն, եթե որոշում են ընդունել աշխատանք տնից դուրս: Մենք հազվադեպ ենք հասկանում կամ լիովին գնահատում մարդկանց հանգամանքները: Ամուսիններն ու կանայք պետք է աղոթքով խորհրդակցեն միմյանց հետ՝ հասկանալով, որ իրենք պատասխանատու են Աստծուն իրենց որոշումների համար:

Դուք, նվիրված քույրեր, ովքեր միայնակ ծնողներ եք, ինչ պատճառով էլ որ դա լինի, երախտագիտությամբ լցված մեր սրտերը ձեզ հետ են: Մարգարեները հստակ են այն հարցում, «որ շատ ձեռքեր պատրաստ կանգնած են օգնելու ձեզ: Տերը չի մոռացել ձեզ: Ոչ էլ Նրա Եկեղեցին»:21 Ես կկամենայի հուսալ, որ Վերջին Օրերի Սրբերը կլինեն առաջինը, ովքեր աշախատավայրում կստեղծեն մի միջավայր, որն ավելի ընդունելի և հարմարավետ կլինի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, որպես ծնողներ իրենց պարտականություններում:

Դուք, քաջարի և հավատարիմ միայնակ քույրեր, խնդրում եմ իմացեք, որ մենք սիրում և գնահատում ենք ձեզ, և հավաստիացնում ենք, որ ոչ մի հավերժական օրհնություն ետ չի պահվի ձեզանից:

Նշանավոր կին ռահվիրա` Էմիլի Հ. Վուդմանսին, որը գրել է «Սիոնի քույրեր» օրհներգի խոսքերը ճշտմարտացիորեն պնդում էր, որ «հրեշտակների գործը կանանց է տրված»:22Սա նկարագրվել է որպես մեր Երկնային Հոր հրաման` «ոչ պակաս քան ուղղակի և անհապաղ կատարելը» և «սա մի պարգև է, որ…քույրերն են… հայցում»:23

Սիրելի քույրեր, մենք սիրում ձեզ և հիանում ենք ձեզանով: Մենք գնահատում ենք Տիրոջ թագավորությունում ձեր ծառայությունը: Դուք սքանչելի եք: Ես արտահայտում եմ իմ հատուկ շնորհակալությունը իմ կյանքի կանանց: Ես վկայում եմ Քավության իրականության մասին, Փրկչի աստվածայնության մասին և Նրա Եկեղեցու Վերականգնման մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Wallace Stegner, The Gathering of Zion: The Story of the Mormon Trail (1971), 13.

  2. Robert D. Putnam and David E. Campbell, American Grace: How Religion Divides and Unites Us (2010), 233.

  3. Sես Handbook 2: Administering the Church (2010), 1.3.1; տես նաև Մովսես 5.1, 4, 12, 27:

  4. In Andrew D. Olsen, The Price We Paid: The Extraordinary Story of the Willie and Martin Handcart Pioneers (2006), 445.

  5. Sես “Leaves from the Life of Elizabeth Horrocks Jackson Kingsford,” Utah State Historical Society, Manuscript A 719; in “Remembering the Rescue,” Ensign, Aug. 1997, 47:

  6. Միացված և կրճատված է է-փոստից, գրված Մոնիկա Սեդգվիկի կողմից, ցցի Երիտասարդ Կանանց նախագահ Լագունա Նիգուել Կալիֆոռնիա Ցցում, և Լեսլի Մորտենսենի ելույթից,ցցի Երիտասարդ Կանանց նախագահ Վիեջո Կալիֆոռնիա Միսիայում:

  7. Մի հոդվածում, որը վերնագրված է «Ինչո՞ւ ենք թույլ տալիս որ նրանք այդպես հագնվեն» (Wall Street Journal, Mar. 19–20, 2011, C3), մի հոգատար Հրեա մայր պաշտպանում է Մորմոն կանանց հագուստի չափանիշները և բարոյականությունը և ընդունում նրանց օրինակը:

  8. «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  9. Sես Putnam and Campbell, American Grace, 244–45:

  10. Sես Putnam and Campbell, American Grace, 504:

  11. Վարդապետություն և Ուխտեր 81.5; տես նաև Մոսիա 4.26:

  12. Վարդապետություն և Ուխտեր 138.56:

  13. Handbook 2: Administering the Church (2010), page 22.

  14. Sես Handbook 2, 6.1:

  15. Sես Handbook 2, 4.5:

  16. Sես Emily Matchar, “Why I Can’t Stop Reading Mormon Housewife Blogs,” salon.com/life/feature/2011/01/15/feminist_obsessed_with_mormon_blogs. This self-described feminist and atheist acknowledges this respect and says she is addicted to reading Mormon housewife blogs.

  17. From conversations with Nuku’alofa Tonga Ha’akame Stake president Lehonitai Mateaki (who subsequently served as president of the Papua New Guinea Port Moresby Mission) and stake Relief Society president Leinata Va’enuku.

  18. Sես D’Vera Cohn and Richard Fry, “Women, Men, and the New Economics of Marriage,” Pew Research Center, Social and Demographic Trends, pewsocialtrends.org. Ծնվող երեխաների թիվը մեծապես աճել է շատ երկրներում: Սա կոչվել է դեմոգրաֆիկ ձմեռ:The number of children being born has also decreased significantly in many countries. This has been called the demographic winter.

  19. “A Troubling Marriage Trend,” Deseret News, Nov. 22, 2010, A14, quoting a report on msnbc.com.

  20. Sես Simon Collins, “Put Family before Moneymaking Is Message from Festival,” New Zealand Herald, Feb. 1, 2010, A2:

  21. Gordon B. Hinckley, “Women of the Church,” Ensign, Nov. 1996, 69; see also Spencer W. Kimball, “Our Sisters in the Church,” Ensign, Nov. 1979, 48–49.

  22. “As Sisters in Zion,” Hymns, no. 309.

  23. Karen Lynn Davidson, Our Latter-Day Hymns: The Stories and the Messages, rev. ed. (2009), 338–39.