2010–2019 թթ․
Բարիք անելու հնարավորություններ
Ապրիլ 2011


Բարիք անելու հնարավորություններ

Նյութական կարիքներ ունեցողներին օգնելու Տիրոջ ուղին միշտ պահանջում է մարդիկ, ովքեր սիրուց դրդված նվիրաբերում են իրենց և իրենց ունեցածը Աստծուն և նրա աշխատանքին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իմ ուղերձի նպատակն է պատվել և փառաբանել այն, ինչ Տերն արել է և շարունակում է անել՝ ծառայելու աղքատներին և կարիքավորներին երկրագնդի վրա Իր զավակների մեջ: Նա սիրում է Իր զավակներին, ովքեր կարիքի մեջ են և նաև նրանց, ովքեր կամենում են օգնել: Եվ Նա ստեղծել է ուղիներ օրհնելու ինչպես նրանց, ովքեր կարիք ունեն օգնության, այնպես էլ նրանց, ովքեր կամենում են օգնություն տրամադրել:

Մեր Երկնային Հայրը լսում է Իր զավակների աղոթքները ողջ աշխարհում, ովքեր աղերսում են, որ ունենան ուտելիք՝ սնվելու համար, հագուստ՝ իրենց մարմինները ծածկելու համար, և այն արժանապատվությունը, որը գալիս է իրենց ինքնուրույն ապահովելու ունակությունից: Այդ աղերսանքները հասել են Նրան այն ժամանակից ի վեր, երբ Նա տղամարդկանց և կանանց ստեղծեց երկրի վրա:

Դուք գիտեքայդ կարիքների մասին այնտեղ, որտեղ ապրում եք, և ողջ աշխարհում: Ձեր սրտերը հաճախ խռովվում են խղճահարության զգացումից: Երբ դուք հանդիպում եք ինչ որ մեկին, որը մաքառում է աշխատանք գտնելու համար, դուք նրան օգնելու ցանկություն եք զգում: Դուք զգում եք դա, երբ գնում եք որևէ այրու տուն և տեսնում, որ նա ուտելիք չունի: Դուք զգում եք դա, երբ տեսնում եք երկրաշարժից կամ հրդեհից ավերված իրենց տան փլատակների վրա նստած լացող երեխաների լուսանկարները:

Տերը լսում է նրանց աղաղակները և զգում ձեր խորը կարեկցանքը նրանց հանդեպ, Նա ժամանակների սկզբից ի վեր Իր աշակերտների համար ապահովել է ուղիներ նրանց օգնելու համար: Նա հրավիրել է Իր զավակներին նվիրաբերել իրենց ժամանակը, իրենց միջոցները և իրենց անձերը, միանալով Իրեն ուրիշներին ծառայելիս:

Օգնելու Նրա ուղին երբեմն անվանել են «Ապրել նվիրաբերման օրենքով»: Մեկ այլ ժամանակ այն կոչվել է «Միացյալ միաբանություն»: Մեր ժամանակ այն կոչվում է «Եկեղեցու բարօրության ծրագիր»:

Գործունեության անուններն ու մանրամասները փոխվել են համապատասխանեցնելու մարդկանց կարիքներին և վիճակներին: Բայց նյութական կարիքներ ունեցողներին օգնելու Տիրոջ ուղին միշտ պահանջում է մարդիկ, ովքեր սիրուց դրդված նվիրաբերում են իրենց և իրենց ունեցածը Աստծուն և նրա աշխատանքին:

Նա հրավիրել է և պատվիրել մեզ մասնակցել Իր գործին՝ բարձրացնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են: Մենք այդ ուխտը կապում ենք մկրտության ջրերում և Աստծո սուրբ տաճարներում: Մենք վերանորոգում ենք ուխտը կիրակի օրը, երբ ճաշակում ենք հաղորդությունը:

Իմ նպատակն է այսօր նկարագրել այն հնարավորություններից մի քանիսը, որ Նա տվել է մեզ՝ կարիքի մեջ գտնվող ուրիշ մարդկանց օգնելու համար: Ես չեմ կարող խոսել դրանց բոլորի մասին մեր համատեղ կարճ ժամանակի ընթացքում: Իմ հույսն է նորոգել և ամրացնել գործելու ձեր պարտավորությունը:

Տիրոջ հրավերի մասին մի օրհներգ կա, որը ես երգել եմ փոքրիկ տղա ժամանակից ի վեր: Մանկության ժամանակ ես ավելի շատ ուշադրություն էի դարձնում ուրախ մեղեդուն, ոչ թե խոսքերի զորությանը:Ես աղոթում եմ, որ դուք այսօր զգաք խոսքերը ձեր սրտերում: Եկեք կրկին լսենք.

Արդյոք աշխարհում արե՞լ եմ այսօր ես բարիք,

Արդյոք օգնե՞լ եմ կարիքի մեջ ընկածին,

Արդյոք սփոփե՞լ եմ նեղյալին, ուրախացրել ինչ որ մեկին,

Եթե ոչ, ձախողվել եմ իսկապես:

Արդյոք թեթևացրե՞լ եմ որևէ մեկի բեռն այսօր,

Քանի որ հոժարարակամ էի տալու,

Արդյոք օգնե՞լ եմ հիվանդին ու հոգնածին,

Երբ իմ կարիքն ունեին, արդյոք այնտե՞ղ էի ես:

Ապա արթնացիր, արա էլ ավելին,

Քան երազելը ապարանքներին վերում:

Բարիք անելը հաճույք է, ուրախություն անսահման

Պարտականության և սիրո օրհնություն:1

Տերը պարբերաբար մեզ բոլորիս արթնանալու կոչ է ուղարկում: Երեբեմն այն կարող է լինել խղճահարության հանկարծակի զգացում ինչ որ մեկի հանդեպ, ով կարիքի մեջ է: Հայրը կարող է դա զգացած լինել, երբ տեսել է, թե ինչպես է երեխան ընկել ու քերծել ծունկը: Մայրը կարող է դա զգացած լինել, երբ նա լսել է երեխայի վախեցած ճիչը գիշերը: Որդին կամ դուստրը կարող է զգացած լինեն խղճահարություն մեկի հանդեպ, ով տխուր կամ վախեցած է թվացել դպրոցում:

Մենք բոլորս ունեցել ենք խղճահարության զգացումներ ուրիշների հանդեպ, ում մենք նույնիսկ չենք ճանաչում: Օրինակ՝ երբ դուք լսեցիք հաղորդագրություններ Ճապոնիայում Խաղաղ օվկիանոսի երկրաշարժից գրոհող ալիքների մասին, դուք զգացիք մտահոգություն նրանց համար, ովքեր կարող էին վնասվել:

Խղճահարության զգացումներ ունեցան ձեզանից հազարավորներ, ովքեր իմացան Քուինսլենդում, Ավստրալիա, պատահած ջրհեղեղի մասին: Լրատվական հաղորդագրությունները հիմնականում տուժածների թվերի մասին էին: Բայց ձեզանից շատերը զգացին մարդկանց ցավը:Զարթնեցնող կոչը պատասխանվեց 1500 կամ ավելի Եկեղեցու անդամների կողմից Ավստրալիայում, ովքեր կամավոր եկան օգնելու և սփոփելու:

Նրանք իրենց խղճահարության զգացումները դարձրեցին իրենց ուխտերի հիման վրա գործելու որոշում: Ես տեսել եմ օրհնությունները, որոնք գալիս են կարիքի մեջ գտնվող մարդուն, որը ստանում է օգնություն, և այն մարդուն, որն առիթն օգտագործում է նվիրաբերելու համար:

Իմաստուն ծնողները կարիքի մեջ գտնվողին օգնելու մեջ տեսնում են իրենց որդիների և դուստրերի կյանք օրհնություններ բերելու ուղի: Երեք երեխա վերջերս ամաններով համեղ ճաշ բերեցին մեր մուտքի դռան մոտ: Նրանց ծնողները գիտեին, որ մենք օգնության կարիք ունեինք և իրենց երեխաներին ներգրավեցին մեզ ծառայելու հնարավորության մեջ:

Ծնողներն օրհնեցին մեր ընտանիքին իրենց առատաձեռն ծառայությամբ: Որոշելով իրենց երեխաներին մասնակից դարձնել նվիրաբերման ծառայությանը, նրանք տարածեցին օրհնությունները իրենց ապագա թոռների վրա: Երեխաների ժպիտները, երբ նրանք հեռանում էին մեր տնից, ինձ վստահեցրեցին, որ դա այդպես էլ կլինի: Նրանք կպատմեն իրենց երեխաներին այն ուրախության մասին, որ զգացին Տիրոջ համար բարությամբ ծառայություն մատուցելիս: Հիշում եմ լուռ բավարարվածության զգացումը մանկության ժամանակ, երբ ես մոլախոտեր էի հանում մեր հարևանի համար հայրիկիս խնդրանքով: Երբ էլ որ հրավիրվում եմ լինել նվիրաբերող, ես հիշում եմ և հավատում օրհներգին.«Քաղցր է գործդ Աստված, իմ Տեր»:2

Ես գիտեմ, որ այդ բանաստեղծությունը գրված է նկարագրելու համար այն ուրախությունը, որը գալիս է հանգստության օրը Տիրոջը երկրպագելուց: Բայց այն երեխաները` ուտելիքով մեր տան դռան առջև զգում էին ուրախություն շաբաթվա օրերից մեկի ժամանակ Տիրոջ աշխատանքը կատարելիս: Եվ նրանց ծնողները տեսան հնարավորություն` բարիք անելու և տարածելու ուրախությունը սերունդների վրա:

Տիրոջ ուղով կարիքավորների համար հոգալը տալիս է ծնողներին իրենց երեխաներին օրհնելու ևս մեկ հնարավորություն: Ես տեսա դա ժողովատանը մի կիրակի օր: Փոքրիկ մի տղա եպիսկոպոսին հանձնեց իր ընտանիքի նվիրատվության ծրարը հաղորդության ժողովից:

Ես ճանաչում էի և ընտանիքին, և տղային: Ընտանիքը հենց նոր էր իմացել ճյուղում ինչ-որ մեկի կարիքի մեջ լինելու մասին: Տղայի հայրն այսպես էր ասել երեխային, երբ սովորականից ավելի առատ ծոմի զոհաբերություն էր դրել ծրարում.

Այդ կիրակի սով զգալու փոխարեն, տղան կհիշի այդ ջերմ զգացումը: Ես կարող եմ ասել նրա ժպիտից և ծրարն այդպես ամուր բռնելու ձևից, որ նա զգում էր իր հայրիկի մեծ վստահությունը, որ իրեն էր տվել տանելու ընտանիքի նվիրատվությունն աղքատներին: Նա կհիշի այդ օրը, երբ սարկավագ դառնա, և գուցե հավերժ կհիշի:

Ես տեսա նույն երջանկությունը այն մարդկանց դեմքերին Այդահոյում տարիներ առաջ, ովքեր օգնում էին մարդկանց Տիրոջ կողմից: Տետոմ ջրամբարը պայթեց շաբաթ օրը 1976 թվականի հունիսի 5-ին: Զոհվեցին 11 հոգի: Հազարավոր մարդիկ ստիպված էին թողնել իրենց տները մի քանի ժամերի ընթացքում: Որոշ տներ ջուրը քշեց-տարավ: Եվ հարյուրավոր բնակարաններ բնակելի դարձան միայն ի շնորհիվ ջանքերի և միջոցների, որոնք վեր էին նրանց տերերի ունեցածից:

Նրանք, ովքեր լսեցին այդ ողբերգության մասին, խղճահարություն զգացին և զգացին բարիք անելու կարիք: Հարևաններ, եպիսկոպոսներ, Սփոփող Միության նախագահներ, քվորումի ղեկավարներ, տնային ուսուցիչներ և այցելող ուսուցիչներ թողեցին իրենց տներն ու աշխատատեղերը՝ ուրիշների հեղեղված տները մաքրելու համար:

Մի զույգ արձակուրդից Ռեքսբուրգ վերադարձավ հեղեղումից անմիջապես հետո: Նրանք չգնացին տեսնելու իրենց սեփական տունը: Փոխարենը նրանք գտան իրենց եպիսկոպոսին՝ հարցնելու, թե ուր գնային օգնելու: Նա ուղարկեց նրանց մի ընտանիք, որն օգնության կարիք ուներ:

Մի քանի օր անց նրանք գնացին ստուգելու իրենց տունը: Այն չկար, հեղեղը քշել-տարել էր այն:Նրանք վերադարձան եպիսկոպոսի մոտ և հարցրեցին. «Այժմ ի՞նչ կուզեիք, որ մենք անենք»:

Դուք նույնպես տեսել եք, թե խղճահարության այդ հրաշքն ինչպես է դարձել անձնվեր գործ այնտեղ, որտեղ դուք եք ապրում: Այն հավանաբար բնական մեծ աղետի հետևանքով չի եղել: Ես տեսել եմ դա քահանյության քվորումում, որտեղ մի եղբայր վեր կացավ նկարագրելու մի տղամարդու կամ կնոջ կարիքները, որը հնարավորություն էր փնտրում աշխատելու իրեն կամ ընտանիքին պահելու համար: Ես խղճահարություն էի զգում այդ սենյակում, բայց ոմանք առաջարկեցին մարդկանց անուններ, ովքեր կարող էին աշխատանք տալ այդ մարդուն:

Այն, ինչպատահեց այդ քահանյության քվորումում, և այն, ինչ պատահեց Այդահոյի այդ հեղեղված տներում, Տիրոջ ուղու դրսևորումն էր՝ օգնելու նրանց ովքեր մեծ կարիքի մեջ էին կրկին ինքնապահովող դառնալու համար: Մենք զգում ենք խղճահարություն և մենք գիտենք, թե ինչպես գործենք Տիրոջ ուղով օգնելու համար:

Մենք տոնում ենք Եկեղեցու բարօրության ծրագրի 75-րդ տարեդարձը: Այն սկսվեց նրանց կարիքները բավարարելու համար, ովքեր կորցրել էին աշխատանքը, ագարակները և նույնիսկ տները, այն բանի հետևանքով, որը հայտնի դարձավ որպես «մեծ անկման» ժամանակաշրջան:

Երկնային Հոր զավակների անցողիկ մեծ կարիքները նորից ի հայտ են եկել մեր ժամանակներում, ճիշտ ինչպես անցյալում, և ինչպես որ կգան ապագա բոլոր ժամանակներում: Եկեղեցու բարօրության ծրագրի սկզբունքները միայն մեկ ժամանակի կամ մեկ վայրի համար չեն: Դրանք բոլոր ժամանակների և բոլոր տեղերի համար են:

Այդ սկզբունքները հոգևոր են և հավերժական: Այդ պատճառով, հասկանալով դրանք և խորը տեղավորելով դրանք մեր սրտերում, մենք կկարողանանք տեսնել և օգտագործել օգնելու հնարավորությունները, երբ էլ և որտեղ էլ որ Տերը մեզ կանչի:

Ահա մի քանի սկզբունքներ, որոնք առաջնորդել են ինձ, երբ ես կամեցել եմ օգնել Տիրոջ ուղով և երբ ես օգնություն եմ ստացել ուրիշներից:

Առաջինը, բոլոր մարդիկ ավելի երջանիկ են և զգում են ավելի մեծ ինքնահարգանք, երբ կարողանում են ապահովել իրենց և իրենց ընտանիքներին, իսկ հետո հասնել օգնության ուրիշներին: Ես երախտապարտ եմ նրանց համար, ովքեր օգնել են ինձ հոգալ իմ կարիքները: Եվ ես ավելի երախտապարտ եմ նրանց, ովքեր օգնեցին ինձ ինքնապահովող դառնալ: Ապա նրանց եմ ամենից շատ երախտապարտ, ովքեր ցույց տվեցին ինձ, թե ինչպես օգտագործել իմ մի փոքր ավելցուկը՝ ուրիշներին օգնելու համար:

Ես սովորեցի, որ ավելցուկ ունենալու ուղին վաստակելուց ավելի քիչ ծախսելն է: Այդ ավելցուկով ես կարողացա սովորել, որ ավելի լավ է տալը, քան ստանալը: Դա մասնավորապես այն պատճառով է, որ երբ մենք օգնություն ենք տալիս Տիրոջ ուղով, Նա օրհնում է մեզ:

Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին ասել է բարօրության աշխատանքի մասին. «Դուք չեք կարող այս աշխատանքում այնքան շատ տալ, որ հետո ինքներդ էլ աղքատ դառնաք»: Իսկ հետո նա մեջբերեց իր միսիայից Նախագահ Մելվին Ջ. Բալլարդին. «Մարդ չի կարող տալ մի կտոր չորուկ Տիրոջը՝ առանց ստանալու մի բոքոն ի հատուցում»:3

Ես գտել եմ, որ դա ճիշտ է իմ կյանքում: Երբ ես առատաձեռն եմ Երկնային Հոր կարիքավոր զավակների հանդեպ, Նա առատաձեռն է իմ հանդեպ:

Ավետարանի երկրորդ սկզբունքը, որն ինձ համար ուղեցույց է եղել բարօրության աշխատանքում, միասնականության զորությունն ու օրհնությունն է: Երբ մենք միացնոմ ենք մեր ձեռքերը` ծառայելու համար կարիքավորներին, Տերը միացնում է մեր սրտերը: Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտ. ասել է այդ մասին. «Այդ նվիրաբերումը … տվել է եղբայրության …ընդհանուր զգացում, երբ տարբեր կրթության և զբաղմունքի մարդիկ աշխատել են կողք կողքի բարօրության ոլորտում կամ որև է այլ ծրագրի վրա»:4

Այն, որ դա մեծացնում է եղբայրության զգացումը ինչպես ստացողի, այնպես էլ տվողի համար, զուտ ճշմարտություն է: Մինչև այսօր այն մարդը, ում հետ ես կողք կողքի թիակով ցեխ էի մաքրում Ռեքսբուրգի իր հեղեղված տանը, ինձ հետ կապված է զգում: Եվ նա ավելի մեծ անձնական արժանապատվություն է զգում, որ արեց այն ամենը, ինչ կարող էր իր և իր ընտանիքի համար: Եթե մենք աշխատեինք մենակ, մենք երկուսս էլ կկորցնեինք հոգևոր մի օրհնություն:

Սա ինձ բերում է բարօրության աշխատանքում գործունեության երրորդ սկզբունքին. Ներքաշեք ձեր ընտանիքին աշխատանքի մեջ ձեզ հետ, որպեսզի նրանք կարողանան սովորել միմյանց համար հոգ տանել, ինչպես նրանք հոգ են տանում ուրիշների համար: Ձեր որդիներն ու դուստրերը, ովքեր աշխատում են ձեզ հետ՝ ծառայելով կարիքի մեջ գտնվող ուրիշներին, ավելի հավանական է, որ օգնեն միմյանց, երբ իրենք կարիքի մեջ լինեն:

Եկեղեցու բարօրության չորրորդ արժեքավոր սկզբունքը, որ ես սովորեցի, այն ժամանակ էր, երբ ես եպիսկոպոս էի: Այն եկավ սուրբ գրության «գտեք աղքատներին» պատգամին հետևելու արդյունքում: Եպիսկոպոսի պարտականությունն է գտնել և օգնություն ապահովել նրանց, ովքեր դեռ աջակցության կարիք ունեն, այն բոլորից հետո, ինչ կարող են անել իրենք և իրենց ընտանիքները: Ես հասկացա, որ Տերն ուղարկում է Սուրբ Հոգին` հնարավոր դարձնելու «որոնեք և կգտնեք» կոչը5աղքատին հոգ տանելու համար, ինչպես այն գործում է ճշմարտությունը գտնելիս: Բայց ես նաև սովորեցի ներգրավել այդ հարցում Սփոփող Միության նախագահին: Նա կարող է ձեզանից առաջ ստանալ հայտնությունը:

Ձեզանից ոմանք այդ ոգեշնչման կարիքը կունենան ամիսներ հետո: Եկեղեցու բարօրության ծրագրի 75-ամյակը տոնելու համար անդամները ողջ աշխարհում կհրավիրվեն մասնակցելու «ծառայության օրվան»: Ղեկավարներն ու անդամները կձգտեն հայտնություն ստանալ, երբ նախագծեն ծրագրերը:

Ես երեք առաջարկներ կանեմ` օգնելու ձեզ ծրագրել ձեր ծառայողական ծրագիրը:

Առաջինը հոգեպես նախապատրաստվեք և նախապատրաստեք նրանց, ում ղեկավարում եք: Միայն երբ սրտերը փափկում են Փրկչի Քավությամբ, կարող եք հստակորեն տեսնել ծրագրի նպատակը որպես Երկնային Հոր զավակների կյանքի օրհնություն ՝ ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական:

Իմ երկրորդ առաջարկն է` ընտրել որպես ծառայություն ստացողներ արքայության կամ համայնքի այն մարդկանց, ում կարիքները կհուզեն նրանց սրտերը, ովքեր կմատուցեն ծառայություն: Մարդիկ, ում դուք ծառայում եք, կզգան նրանց սերը: Դանրանց ավելին մեծ ուրախություն կպարգևի, ինչպես երգն է խոստանում, քան միայն նրանց աշխարհիկ կարիքները հոգալը:

Իմ վերջին առաջարկությունն է ծրագրել՝ օգտագործելով ընտանիքների, քվորումների, օժանդակ կազմակերպությունների և մարդկանց կապերը ձեր համայնքներում: Միասնության զգացումը կբազմապատկի ձեր մատուցած ծառայության բարի ազդեցությունները: Եվ միասնության այդ զգացումները ընտանիքներում, Եկեղեցում և համայնքներում կաճեն և կդառնան հարատև ժառանգություն:

Սա իմ հնարավորությունն է ասելու ձեզ, թե որքան շատ եմ գնահատում ձեզ: Տիրոջ համար մատուցած ձեր սիրո ծառայության համար ես նրանց հանդիպելիս շնորհակալություն եմ ստացել:

Դուք գտել եք ուղի` բարձրացնելու նրանց ավելի վեր, երբ օգնել եք նրանց Տիրոջ ձևով: Դուք և ձեր պես Փրկչի խոնարհ աշակերտները ջուրը գցեցիք ձեր հացը հանուն ծառայության և այն մարդկանց, ում դուք օգնել եք, փորձեցին ինձ տալ ի հատուցում մեծ երախտագիտություն:

Ես ստանում եմ մարդկանցից, որոնք աշխատել են ձեզ հետ, շնորհակալության նույն արտահայտությունը: Ես հիշում եմ, ինչպես մի անգամ կանգնած էի Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնի կողքին: Մենք խոսում էինք Տիրոջ Եկեղեցու ծառայության մասին: Ես զարմացա նրա երիտասարդական ավյունով, երբ նա ասաց, հուզված շարժելով ձեռքը. «Ես սիրում եմ այս աշխատանքը, աշխատանքը հենց սա է»:

Վարդապետի կողմից ես շնորհակալություն եմ հայտնում Երկնային Հոր զավակներին` ծառայելու համար: Նա գիտի ձեզ և Նա տեսնում է ձեր ջանքերը, ջանասիրությունը և զոհաբերությունը: Ես աղոթում եմ, որ Նա շնորհի ձեզ ձեր աշխատանքների պտուղը` տեսնել նրանց երջանկությունը, ում դուք օգնել եք և ում կողմից օգնություն եք ստացել Տիրոջ անունից:

Ես գիտեմ, որ Հայր Աստվածն ապրում է և լսում մեր աղոթքները: Ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Դուք և նրանք, ում դուք ծառայում եք, կարող են մաքրվել և զորացվել, ծառայելով Նրան և պահելով Նրա պատվիրանները: Դուք կարող եք իմանալ, ինչպես ես գիտեմ Սուրբ Հոգու զորությամբ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր ճշմարիտ և կենդանի Եկեղեցին վերականգնելու համար, որն այս է: Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո կենդանի մարգարեն է: Նա մեծ օրինակ է նրա, թե ինչպես էր գործում Տերը. նա քայլում է բարիք անելով: Իմ աղոթքն է, որ մենք օգտագործենք մեր հնարավորությունը՝ բարձրացնելու ընկած ձեռքերը և ամրացնելու տկար ծնկները:6Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

  1. “Have I Done Any Good?” Hymns, no. 223.

  2. “Sweet Is the Work,” Hymns, no. 147.

  3. Marion G. Romney, “Welfare Services: The Savior’s Program,” Ensign, Nov. 1980, 93.

  4. J. Reuben Clark Jr., in Conference Report, Oct. 1943, 13.

  5. Sես Մատթեոս 7.7–8; Ղուկաս 11.9–10; 3 Նեփի 14.7–8:

  6. Վարդապետություն և Ուխտեր 81.5: