2010–2019 թթ․
Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալստին
Ապրիլ 2011


Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալստին

Ձեր միսիան սուրբ հնարավորություն կլինի՝ ուրիշներին դեպի Քրիստոս բերելու և օգնելու համար նրանցնախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին:

Այս երեկո ես իմ խոսքը հատկապես ուղղում եմ 12-ից 25 տարեկաններին, ովքեր կրում են Աստծո քահանայությունը: Մենք ձեր մասին շատ ենք մտածում և մենք աղոթում ենք ձեզ համար: Մի անգամ ես պատմել եմ մեր չորս տարեկան թոռնիկի պատմությունը, ով շատ ուժեղ հրել էր իր փոքր եղբորը: Լացող երեխային սփոփելուց հետո կինս` Քեթին, շրջվեց դեպի չորս տարեկանն ու մտախոհ հարցրեց. «Ինչու՞ հրեցիր քո փոքր եղբորը»: Նա նայեց իր տատիկին և պատասխանեց. «Միմի, կներես: Ես կորցրել եմ իմ ԸՃ մատանին, և ես չեմ կարողանում ընտրել ճիշտը»: Մենք գիտենք, որ դուք միշտ ճիշտն ընտրելու ջանք չեք խնայում: Մենք ձեզ շատ ենք սիրում:

Արդյոք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եքաշխարհ ուղարկվել հենց այս որոշակի ժամանակաշրջանում, այլ չեք ծնվել Ադամի և Եվայի ժամանակներում, կամ երբ փարավոններն էին կառավարում Եգիպտոսում, կամէլ Մինգ դինաստիայի ժամանակներում: Դուք աշխարհ եք եկելհենցայս ժամանակ` Քրիստոսի առաջին գալստից 20 դար անց: Աստծո քահանայությունը վերականգնվել է երկրի վրա, և Տերը առաջ է մեկնել Իր ձեռքը` նախապատրաստելու աշխարհը Իր փառահեղ վերադարձին: Սրանք մեծ հնարավորության և կարևոր պարտականությունների օրեր են: Սրանք ձեր օրերն են:

Ձեր մկրտությամբ դուք հաստատել եք ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Քահանա ձեռնադրվելով՝ ձեր տաղանդներն ու հոգևոր կարողությունները ավելացել են: Ձեր կարևոր պարտավորություններից մեկն է՝ օգնել նախապատրաստել աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստը:

Տերը նշանակել էիր մարգարեին` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին կազմակերպել Իր քահանայության աշխատանքը: Ձեզ Նախագահ Մոնսոնն ասել է. «Տիրոջը միսիոներներ են հարկավոր»:1 «Յուրաքանչյուր արժանի, ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի միսիայում ծառայելուն: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է`պարտավորություն, որ Տերն ակնկալում է [ձեզանից], ում այսքան շատ է տրված»:2

Միսիոներական ծառայությունը զոհաբերություն է պահանջում: Միշտ որևէ բան կգտնվի, ինչը դուք հետևում կթողնեք, երբ պատասխանեք ծառայելու մարգարեի կանչին:

Նրանք, ովքեր հետևում են ռեգբիի խաղերին, գիտեն, որ Նոր Զելանդիայի Ամբողջովին սևեր` անունը, որը տրվել է նրանց իրենց համազգեստի գույնի պատճառով, ռեգբիի երբևէ եղածամենանշանավոր թիմն է:3 Նոր Զելանդիայի «Ամբողջովին սևերում» ընտրվելըկարող է համեմատվել ամերիկյան ֆուտբոլի Սուպերբոուլ թիմում կամ Աշխարհի Գավաթի ֆուտբոլային թիմում ընդգրկվելու հետ:

1961թ.-ին, Սիդնի Գոինգ անունով Ահարոնյան Քահանայության մի կրող 18 տարեկանում արդեն աստղ էր Նոր Զելանդիայի ռեգբիի բնագավառում: Նրա աչքի զարնող բացառիկունակությունների շնորհիվ շատերը համոզվածէին, որ նա հաջորդ տարի կընդգրկվեր «Ամբողջովին սևեր» ազգային թիմում:

19 տարեկանում, ռեգբիի կարիերայի վերելքի խիստ կարևոր պահին, Սիդը հայտարարեց, որկթողնի ռեգբին` միսիայումկծառայելու համար: Որոշ մարդիկ նրան խենթ, ուրիշները ` հիմար անվանեցին:4Նրանք հավատացնում էին, որ նրա հաջողություններըռեգբիում կարող էին երբեք նորից չկրկնվել:

Սիդի համար դա այն չէր, ինչը նա թողնում էր հետևում, դա գալիք հնարավորություն և պարտավորություն էր: Նաքահանայությանպարտականություն ուներ` տալու իր կյանքի երկու տարիները Տեր Հիսուս Քրիստոսի վերականգնված ճշմարիտ ավետարանը քարոզելու աշխատանքին: Ոչինչ, նույնիսկ ազգային թիմում խաղալու ողջ համբավըև դրանիցբխողհնարավորությունը, նրան չէին կանգնեցնի, հետ չէին պահիայդ պարտականությունը կատարելուց:5

Աստծո մարգարեի կողմից նա կանչվեց արևմտյան Կանադա՝ միսիայումծառայելու: Քառասունութ տարի առաջ այս ամսին 19-ամյա Երեց Սիդնի Գոինգը թողեց Նոր Զելանդիան, որպեսզի որպես միսիոներ ծառայեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Սիդը ինձ պատմել է մի փորձառություն մասին, որն ունեցել էր իր միսիայի ընթացքում : Մի երեկո, երբնա ու իր զուգընկերնարդեն պետք է վերադառնային իրենց բնակարան, նրանք որոշեցին այցելել ևս մեկ ընտանիքի: Ընտանիքի հայրը թույլ տվեց նրանց ներս մտնել: Երեց Գոինգը և նրա զուգընկերը վկայեցին Փրկչի մասին: Ընտանիքը ընդունեց Մորմոնի Գիրքը: Հայրը կարդաց այն ամբողջ գիշեր: Հաջորդ մեկ ու կես շաբաթվա ընթացքում նա կարդաց ամբողջ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերն ու Թանկագին Մարգարիտը: Մի քանի շաբաթ անց ընտանիքը մկրտվեց:6

Նոր Զելանդիայի «Ամբողջովին սևերի թիմում» ընդգրկվելու փոխարեն՝ մի՞սիա: Սիդը պատասխանել էր. «Ուրիշներին դեպի ավետարան բերելու օրհնությունը շատ ավելի կարևոր է, քան որևէ բան, որ [դուք] երբևէ կզոհաբերեք»:7

Դուք հավանաբար կուզենաք իմանալ, թե ինչ պատահեց Սիդ Գոինգի հետ իր միսիայից հետո: Ամենակարևորը. հավերժական ամուսնություն իր սիրելի Քոլլինի հետ, հինգ ազնվագույներեխաներ և թոռներիհրաշալի սերունդ: Նա ապրեցվ իր կյանքը, վստահելով իր Երկնային Հորը, պահելով պատվիրանները և ծառայելով ուրիշներին:

Իսկ ռեգբի՞ն: Իր միսիայից հետո Սիդ Գոինգը դարձավ «Ամբողջովին սևերի» պատմության մեջ ամենալավ խաղացողը, խաղալով 11 խաղաշրջաններում և երկար տարիներ ծառայելով որպես թիմի ավագ:8

Իսկ որքանո՞վ էր Սիդ Գոինգը լավ խաղացող: Նա այնքան լավն էր, որ մարզումների և խաղերի ժամանակացույցերը փոխվեցին, քանի որ նա չէր խաղում կիրակի օրը:9 Նա այնքան լավն էր, որ Անգլիայի թագուհին հաստատեց նրա ավանդը ռեգբիում:10 Նա այնքան լավն էր, որ նրա մասին գրվեց Սուպեր Սիդվերնագրով գիրքը:

Ի՞նչ կլիներ, եթե իր միսիայից հետո Սիդը չհասներ այդ փառքին: Այս Եկեղեցու միսիոներական ծառայության մեծագույն հրաշքներից մեկն այն է, որ Սիդ Գոինգը և նրա նման հազարավորները չեն հարցրել` «Ինձ ի՞նչ կտա իմ միսիան», այլ դրա փոխարեն ասել են` «Ի՞նչ կարող եմ ես տալ»:

Ձեր միսիան սուրբ հնարավորություն կլինի՝ ուրիշներին դեպի Քրիստոս բերելու և օգնելու համար նրանցնախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին:

Տերը երկար ժամանակ խոսել է Իր Երկրորդ Գալստին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Ենովքին Նա հայտարարել է. «Ես արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից…և արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով, որպեսզի հավաքեմ իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից»:11 Դանիել մարգարեն մարգարեացել է, որ վերջին օրերում ավետարանն առաջ կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես «սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի»:12 Նեփին խոսեց վերջին օրերի եկեղեցու մասին, որ այն թվով փոքր էր, բայցտարածվում էր ողջ երկրի երեսի վրա:13Տերը հայտարարել է այս տնտեսությունում. «Դուք կանչված եք` իրագործելու իմ ընտրյալների հավաքումը»:14Իմ երիտասարդ եղբայրներ, ձեր միսիան մեծ հնարավորություն և պարտավորություն է,այն կարևոր է այս խոստացված հավաքման համարև կապված է ձեր հավերժական ճակատագրի հետ:

Վերականգնման վաղ շրջանիցսկսած Եղբայրները շատ լուրջ են վերաբերվել ավետարանի մասին հայտարարելու իրենց պարտականությանը: 1837թ. Եկեղեցու կազմավորումից ընդամենը յոթ տարի անց, ավետարանն ուսուցանելու համար միսիոներներ ուղարկվեցին Անգլիա: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում միսիոներները քարոզում էինզանազան երկրներում`Ավստրալիայում, ՖրանսիականՊոլինեզիայում, Հնդկաստանում, Բարբադոսում, Չիլիում և Չինաստանում:15

Տերն օրհնել է այս աշխատանքը և եկեղեցիներէ հիմնել աշխարհով մեկ: Այս ժողովը թարգմանվում է 93 լեզուներով: Մենք շնորհակալ ենք 52225 լիաժամկետ միսիոներներին, որոնք ծառայում են 150-ից ավելի երկրներում: 16 Արևը երբեք մայր չի մտնում արդարակյաց միսիոներների համար, ովքեր վկայում են Փրկչի մասին: Մտածեք 52000 միսիոներների հոգևոր ուժի մասին, ովքեր օժտված են Տիրոջ Հոգով և համարձակորեն հայտարարում են, որ «տրված չի լինի ոչ ուրիշ անուն, ոչ ուրիշ ճանապարհ, ոչ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին … միայն Քրիստոսի` Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով»:17 Մենքմեր երախտագիտություն ենք հայտնում տասնյակ հազարավոր վերադարձած միսիոներներին, ովքեր տվել և շարունակում են տալ իրենց լավագույնը: Աշխարհը նախապատրաստվում է Փրկչի Երկրորդ Գալստին բացառապեսՏիրոջ աշխատանքի շնորհիվ` Նրա միսիոներների միջոցով:

Միսիոներական ծառայությունը հոգևոր աշխատանք է: Արժանիությունն ու նախապատրաստությունը խիստ կարևոր են: Նախագահ Մոնսոնն ասել է. «Երիտասարդ տղաներ, ես խրախուսում եմ ձեզ նախապատրաստվել որպես միսիոներ ծառայելուն: Որպեսզի ներկայացնեք Տիրոջը` ձեր անձը մաքուր, անարատ ու արժանի պահեք»:18 Ձեր միսիային նախորդող տարիներին, խնդրում եմ, հիշեք, որ ձեր առաջսրբազան հանձնարարություն ունեք: Միսիայից առաջ ձեր արած գործերը մեծապես կազդեն ձեզ հետ միսիա բերածքահանայության զորության վրա: Լավ նախապատրաստեք ձեր անձերը:

Նախագահ Մոնսոնը խոսել է այն մասին, որ «յուրաքանչյուր արժանի, ունակ երիտասարդ [պատրաստվի] միսիայում ծառայելուն»:19 Երբեմն առողջական կամ որևէ այլ պատճառով,ինչ որ մեկըի վիճակի չի լինիծառայել: Դուք կիմանաք ձեր ծառայելու կարողության մասին, երբ խոսեք ձեր ծնողների և ձեր եպիսկոպոսի հետ: Եթե ձեր իրադրությունը այդպիսին լինի, խնդրում եմ, պակաս կարևոր չհամարեք ձեր առջև դրված կարևոր լիազորությունը: Տերը շատ առատաձեռն է նրանց հանդեպ, ովքեր սիրում են Իրեն, և Նա այլ դռներ կբացի ձեզ համար:

Ոմանք կարող է մտածեն, որ, միգուցե, իրենք շատ մեծ են ծառայելու համար: Իմ ընկերներից մեկը, ով Չինաստանից էր, գտել էր Եկեղեցին Կամբոջիայում, երբմոտավորապես25 տարեկան էր: Նա խորհում էր, թե արդյոք կկարողանար ծառայել միսիայում: Աղոթելուց և իր եպիսկոպոսի հետ խոսելուց հետո, նա կանչվեց և ազնվորեն ծառայեց Նյու Յորք Սիթիում: Եթե դուք մտահոգություններ ունեք՝ կապված ձեր տարիքի հետ, աղոթեք և խոսեք ձեր եպիսկոպոսի հետ: Նա կառաջնորդի ձեզ:

Միսիոներների հիսուն տոկոսը ծառայում է իր սեփական հայրենիքում: Թերևս դա էճիշտը: Տերը խոստացել է, որ «ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն իր լեզվով` իր մայրենի լեզվով»:20 Դուք կկանչվեք մարգարեությամբ և կծառայեք այնտեղ, որտեղ ձեր կարիքը ամենամեծն է:

Ես սիրում եմ հանդիպել միսիոներներին աշխարհի տարբեր մասերում: Վերջերս, Ավստրալիա Սիդնի Միսիա այցի ժամանակ գիտե՞ք, թե ես ում գտա. Երեց Սիդնի Գոինգին` Նոր Զելանդիայի ռեգբիի լեգենդին: Այժմ, 67 տարեկան հասակում, նա մեկ անգամ ևս միսիոներ է, բայց այս անգամ իր ընտրած զուգընկերոջ ` քույր Քոլլին Գոինգի հետ: Նա պատմեց ինձ մի ընտանիքի մասին, որին կարողացել էինուսուցանել: Ծնողները Եկեղեցուանդամներ էին, սակայն տարիների ընթացքում դարձել էին քիչ ակտիվ: Երեց և Քույր Գոինգները օգնեցին բորբոքել ընտանիքի հավատքը: Երեց Գոինգն ինձ պատմեց իր զգացած զորության մասին, մինչ կանգնած էր ընտանիքի հոր կողքին մկրտության ավազանի մոտ,երբ ավագ որդին, որն այժմ քահանայություն էր կրում, մկրտեց իր կրտսեր եղբորը և քրոջը: Մեծ էր նրանցուրախությունը, երբ տեսնում էին միասնական ընտանիք, ովքեր միասին ակնկալում էին հավերժական կյանք:21

Խոսքն ուղղելով ձեզ` Առաջին Նախագահությունն ասել է.

«[Դու] ընտրյալ [հոգի] [ես], որ ծնվել [ես] այս ժամանակաշրջանում, երբ ինչպես պատասխանատվություններն ու հնարավորությունները, այնպես էլ գայթակղություններն ամենամեծն են: …

Մենք աղոթում ենք ձեզանից յուրաքանչյուրի համար … որ դուք կարողանաք կատարել ձեր առջև դրված մեծ աշխատանքը…որ դուք արժանի լինեք [և ցանկանաք] շարունակելու Աստծո արքայությունը կառուցելու և աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստին նախապատրաստելու պարտավորությանը»:22

Ես սիրում եմ Փրկչի Երկրորդ Գալուստը պատկերող Հարրի Անդերսոնի նկարը: Այն ինձ հիշեցնում է, որ Նա կգա վեհությամբ ու իշխանությամբ: Զարմանալիքներ տեղի կունենան երկրում և երկնքներում:23

Նրանք, ովքեր սպասում են Տիրոջ գալստին, «կփնտրեն [Նրան]»: Եվ Նա խոստացել է` «Ես կգամ»: Արդարները կտեսնեն Նրան «երկնքի ամպերի մեջ,[բոլոր սուրբ հրեշտակների հետ], զորություն ու մեծ փառք հագած»:24 «Հրեշտակը պիտի հնչեցնի իր փողը…և սրբերը [աշխարհի չորս կողմերից]25 …կհափշտակվեն վեր, որ դիմավորեն նրան»:26 Նրանք, «որ ննջել են», նկատի ունենալով այն արժանի սրբերին, ովքեր մահացել են, «[նույնպես] առաջ պիտի գան [Նրան] դիմավորելու»:27

Սուրբ գրություններում կարդում ենք. «Տերն իր ոտքը կդնի սարի վրա»28և «[Նա] պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն»:29

Քահանայություն կրող իմ երիտասարդ եղբայրներ, ես վկայում եմ այս փառահեղ իրադարձության վեհության, և, առավել ևս, հավաստիության մասին: Փրկիչն ապրում է: Նա կվերադառնա աշխարհ: Եվ լինի դա վարագույրի այս, թե այն կողմում, դուք և ես կհրճվենք Նրա Գալստով և շնորհակալություն կհայտնենք Տիրոջը, որ Նա մեզ աշխարհ ուղարկեց՝ կատարելու մեր սուրբ պարտականությունը այս ժամանակաշրջանում, օգնելու նախապատրաստել աշխարհը Նրա Վերադարձին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Տիրոջը միսիոներներն են հարկավոր», Լիահոնա Հունվ. 2011, 4:

  2. Թոմաս Ս. Մոնսոն, «Միասին կրկին հանդիպելով», Լիահոնա Նոյ. 2010, 5–6:

  3. Sես stats.allblacks.com:

  4. Sես Bob Howitt, Super Sid: The Story of a Great All Black (1978), 27:

  5. Հեռախոսային զրույց Նախագահ Մաքսվել Հորսֆորդի հետ, Կաիկո Նոր Զելանդիա Ցից, Մարտ 2011:

  6. Հեռախոսային զրույց Երեց Սիդնի Գոինգի հետ, Մարտ 2011:

  7. Էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրություն Սիդնի Գոինգի կողմից, Մարտ 2011:

  8. Sես stats.allblacks.com/asp/profile.asp?ABID=324:

  9. Հեռախոսային զրույց Նախագահ Մաքսվել Հոսֆորդի հետ, Կաիքոհի Նոր Զելանդիա Ցից, Մարտ 2011:

  10. Սիդ Գոինգը պարգևատրվել էր ԲԿՄ (Բրիտանական Կայսրության Միաբանության Անդամ) 1978թ. ռեգբի սպորտաձևում իր ունեցած ավանդի համար (տես Howitt, Super Sid, 265):

  11. Մովսես 7.62:

  12. Դանիել 2.45:

  13. Sես 1 Նեփի 14.12–14:

  14. Վարդապետություն և Ուխտեր 29.7:

  15. Sես Deseret News 2011 Church Almanac (2011), 430, 432, 458, 463, 487, 505:

  16. 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

  17. Մոսիա 3.17:

  18. Թոմաս Ս. Մոնսոն, Լիահոնա Հուն. 2011, 4:

  19. Թոմաս Ս. Մոնսոն, Լիահոնա Նոյ. 2010, 5–6:

  20. Վարդապետություն և Ուխտեր 90.11:

  21. Հեռախոսային զրույց Երեց Սիդնի Գոինգի հետ, Մարտ 2011:

  22. «Ուղերձ Առաջին Նախագահության կողմից», Երիտասարդներին զորացնելու համար. կատարել Աստծո հանդեպ մեր պարտականությունը (գրքույկ, 2001), 2–3:

  23. Sես Վարդապետություն և Ուխտեր 43.18; 45.40:

  24. Վարդապետություն և Ուխտեր 45.44:

  25. Վարդապետություն և Ուխտեր 45.45,46:

  26. Վարդապետություն և Ուխտեր 88.96:

  27. Վարդապետություն և Ուխտեր 45.45; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 29.13–88.96-97:

  28. Վարդապետություն և Ուխտեր 45.48:

  29. Վարդապետություն և Ուխտեր 45.49: