2010–2019 թթ․
«Հիշիր, բարությունը սկսում է քեզանից»
Ապրիլ 2011


«Հիշիր, բարությունը սկսում է քեզանից»

Բայրացակամությունը ուրախություն և միասնություն կբերի ձեր տուն, ձեր դասարան, ձեր ծուխ և ձեր դպրոց:

Մի քանի շաբաթ առաջ ես մի կարևոր դաս սովորեցի Դափնի մի երիտասարդ կնոջից, որը իմ ծխում ելույթ էր ունենում: Ես հուզվեցի, երբ նա վստահորեն ուսուցանեց և վկայեց Հիսուս Քրիստոսի մասին: Նա ավարտեց իր ելույթը այս խոսքերով. «Երբ ես Հիսուս Քրիստոսին դարձնում եմ իմ կյանքի կենտրոնը, իմ օրերը ավելի լավ են անցնում, ես ավելի բարի եմ դառնում իմ հարազատների հանդեպ և լցվում եմ ուրախությամբ»:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես հեռվից հետևում էի այդ երիտասարդ կնոջը: Նա ողջունում էր բոլորին ժպտացող աչքերի փայլով և աշխույժժպիտով: Ես տեսնում էի, ինչպես էր նա ուրախանում մյուս երիտասարդների հաջողություններով: Երկու Համաստեղություններից վերջերս տեղեկացա, թե ինչպեսէր այդ երիտասարդ կինը հրաժարվել ֆիլմի իր տոմսերից, երբ հասկացել էր, որ դա չէր լինի «առաքինի և լավ փորձառություն» իր համար:1 Նա սիրալիր է, բարի և հնազանդ: Նա ընտանիքում մեկ ծնող ուներ և,բնականաբար, նրա կյանքը առանց դժվարությունների չէրընթացել, և ես զարմանում էի, թե ինչպես էր նա պահում իր բարի և ուրախ հոգին: Երբ այդերիտասարդ կինը վկայեց, ասելով. «Ես իմ կյանքը կենտրոնացնում եմ Հիսուս Քրիստոսի վրա», ես ստացա պատասխանը:

«Մենք հավատում ենք ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո, բարյացակամ, առաքինի լինելուն և բոլոր մարդկանց բարիք անելուն»: Քրիստոսանման հատկանիշների սքանչելի ցանկը, որը մենք գտնում ենք հավատո տասներեքերրոդ հանգանակում, կօգնի մեզ պատրաստվել տաճարի օրհնություններին և հավերժական կյանքին:

Ես կցանկանայի կենտրոնանալ դրանցից միայն մեկի` բարյացակամ լինելու վրա: Բայրացակամությունըհիանալի խոսք է, որը մենք ամեն օր չենք լսում: Այն լատինական ծագում ունի և նշանակում է «մյուսին լավը ցանկանալ»:2Բարյացակամ լինել նշանակում է լինել բարի, ցանկանալ լավը և լինել գթասիրտ: Ձեզանից շատերը սովորել են բարյացակամության գաղափարի մասին երեխաների խմբում, անգիր սովորելով այս երգը.

Ուզում եմ բոլորի հանդեպ լինել բարի,

Քանզի դա ճիշտ է, ով չգիտի:

Եվ ասում եմ ինքս ինձ «Հիշիր,

Բարությունը սկսում է քեզանից»:3

Մեր Փրկիչը մեզ սովորեցրել է այդ մասին և ապրել է բարյացակամ կյանքով: Հիսուսը սիրում և ծառայում էր բոլորին: Կենտրոնացնելով մեր կյանքը Հիսուս Քրիստոսի շուրջ, մենք կկարողանանք ձեռք բերել բայրացակամության այս հատկանիշը: Քրիստոսանման այդ հատկանիշները զարգացնելու համար մենք պետք է սովորենք Փրկչի մասին և «հետևենք Նրա ճանապարհներին»: 4

Բարի Սամարացու առակից մենք սովորում ենք, որ պետք է սիրենք բոլորին: Պատմությունը սկսում է Ղուկասի գլուխ 10-ում, երբ օրինականը հարցնում է Փրկչին. «Ի՞նչ գործեմ որ հավիտենական կյանքը ժառանգեմ»:

Պատասխան. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զորությունիցը, և քո բոլոր մտքիցը. և քո ընկերին` քո անձի պես»:

Ապա օրինականը հարցրեց. «Իմ ընկերն ո՞վ է»: Շատ հետաքրքիր է, որ օրինականը տալիս է այդ հարցը, քանի որ հրեաների հյուսիսային հարևանները սամարացիներն էին, որոնց նրանք այնքան չէին սիրում, որ Երուսաղեմից Գալիլեա ճանապարհորդելիս Սամարիայով գնալու փոխարեն, ավելի երկար ճանապարհով էին գնում, անցնելով Հորդանան դաշտավայրով:

Հիսուսը պատասխանեց օրինականիհարցին, պատմելով բարի սամարացու առակը: Առակն ասում է.

«Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով. և ավազակների ձեռքն ընկավ, նորանք էլ մերկացրին նորան՝ և խոցոտեցիննորան, կիսամեռ թողեցին գնացին: …

Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ և նորան տեսնելով գթաց:

Եվ մոտ եկավ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձեթ և գինի ածելով. և իր անասունի վերայ դրած տարավ նորան մի իջևան, և նորան հոգ տարավ:

Եվ հետևյալն օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց և իջևանի տիրոջը տվավ և ասեց նորան. Դորան հոգ տար, և ինչ որ ավելի ծախք անես, ես մյուս անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ»: 5

Ի տարբերություն հրեա քահանայի և ղևտացիների, ովքեր անցան վիրավոր մարդու կողքով, ով իրենց ազգակիցն էր, Սամարացին բարի գտնվեց անկախ տարբերություններից: Նա դրսևորեց բարյացակամության Քրիստոսանման հատկանիշը: Հիսուսն այս պատմության միջոցով մեզ սովորեցրեց, որ յուրաքանչյուրը մեզ համար մերձավոր է:

Եպիսկոպոսության մի խորհրդական վերջերս պատմեց մի փորձի մասին, որն ուսուցանում է, թե որքան կարևոր է մեզ համար յուրաքանչյուր մերձավոր: Նայելով հավաքվածներին, նա տեսավ մի երեխայի, որն ուներ գունավոր մատիտներով լի մի մեծ տուփ: Նայելով իր ծխի անդամներին, նա հիշեցրեց, որ ինչպես մատիտները, նրանք նման էին իրար, սակայն ամեն մարդ նաև շատ առանձնահատուկ էր:

Նա նկատեց. «Այն գույնը, որ նրանք բերում են ծուխ և աշխարհ, միայն իրենցն է: Նրանք ունեն իրենց անհատական ուժերը և թուլությունները, անձնական ցանկությունները, երազանքները: Բայց միասին նրանք միանում են հոգևոր անվի միասնության գույնի մեջ»: …

«Միասնությունը հոգևոր հատկանիշ է: Դա խաղաղության և նպատակի քաղցր զգացում է, որը գալիս է ընտանիքին պատկանելու արդյունքում: … Դա ուրիշներին լավագույնը ցանկանալն է, ինչպես որ քեզ կցանկանաս: …Դա իմանալն է, որ ոչ ոք չի վնասի քեզ: [Դա նշանակում է, որ ոչ ոք երբեք միայնակ չի լինի:]»6

Մենք կառուցում ենք այդ միասնությունը և կիսվում մեր առանձնահատուկ գույներով բայրացակամության, այսինքն բարության անհատական դրսևորման միջոցով:

Դուք երբևէ զգացե՞լ եք ձեզ միայնակ: Դուք նկատո՞ւմ եք նրանց, ովքեր միայնակ են, ապրում ենմիայն սև ու սպիտակ գույների աշխարհում: Երիտասարդ կանայք, ես տեսել եմ, ինչպես եք դուք բերում ձեր առանձնահատուկ գույնը ուրիշների կյանք` ձեր ժպիտներով, ձեր բարի խոսքերով կամ խրախուսանքի մի տողով:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, դիմելով Եկեղեցու երիտասարդ կանանց, մեզ սովորեցնում էինչպես հաղորդակցվել մեր հասակակիցների և բոլորի հետ, ում հանդիպում ենք. «Իմ թանկագին երիտասարդ քույրեր, ես աղաչում եմ, որ դուք քաջություն ունենաք զերծ մնալու ձեր կողքիններին դատելուց և քննադատելուց, ինչպես նաև քաջություն ունենաք ուշադիր լինելու, որ բոլորը ներգրավված լինեն և իրենց սիրված ու գնահատված զգան»:7

Մենք կարող ենք հետևել բարի սամարացու օրինակին և բարյացակամ լինելով «փոխել աշխարհը» միայն մեկ հոգու համար:8 Ես ցանկանում եմ հրավիրել ձեզ բոլորիդ այս գալիք շաբաթ կատարել բարի սամարացու նման առնվազն մեկ արարք: Դա կարող է պահանջել, որ դուք օգնեք, բացի ձեր սովորական ընկերներից նաև ուրիշներին կամ հաղթահարել ձեր ամաչկոտությունը: Դուք կարող եք խիզախությամբ ընտրել ծառայել մեկին, ով ձեզ լավ չի վերաբերվում: Ես խոստանում եմ, որ եթե դուք անեք ավելին, քան այն, ինչըհեշտ է ձեզ համար, դուք ներքուստ այնքան լավ կզգաք, որ բարությունը կդառնա ձեր առօրյա կյանքի մասը: Դուք կտեսնեք, որ բայրացակամությունը ուրախություն և միասնություն կբերի ձեր տուն, ձեր դասարան, ձեր ծուխ և ձեր դպրոց: «Հիշիր, բարությունը սկսվում է քեզանից»:

Մեր Փրկիչը ոչ միայն սիրում էր բոլորին, Նա ծառայում էր բոլորին: Ձեր բարությունը տարածեք շատերի վրա: Ծեր և երիտասարդ մարդիկ կարող են մեծապես օրհնվել ձեր բարի ծառայությամբ: Նախագահ Մոնսոնը դեռ պատանի տարիքից իր սրտում միշտ հատուկ տեղ է պահել ծերերի համար: Նամիշտ հասկացել է կարճ այցելության, պատրաստակամ ժպիտի կամ ծերացած ու կնճռոտված ձեռքի սեղմումի արժեքը: Գթության այս հասարակ գործերը գույնով են լցնում կյանքը, որը երբեմն լցված է երկար, միայնակ ու գորշ օրերով: Ես խնդրում եմ ձեզ բոլորիդ` միշտ հոգատար եղեք ձեր տատիկների, պապիկների և ծերերի հանդեպ: Վաղը Եկեղեցում նայեք ձեր շուրջը և գտեք նրանց, ովքեր կարող են օգտագործել ձեր գույնը և ավելացնել այն իր կյանքին: Շատ բան չի պահանջվում. ողջունեք նրանց անվանապես, մի փոքր զրուցեք նրանց հետ, նրանց օգնելու պատրաստակամություն հայտնեք: Կարող եք բացել դուռը կամ օգնություն առաջարկել տան կամ այգու գործերում: Ձեր երիտասարդ տարիքում հասարակ գործը ծեր մարդու համար ուժասպառ ծրագիր կարող է լինել: «Հիշիր, բարությունը սկսվում է քեզանից»:

Երբեմն բարյացակամ լինելը առավել քան դժվար է մեր իսկ ընտանիքներում: Ամուր ընտանիքները մեծ ջանքեր են պահանջում: «Եղեք ուրախ, օգտակար և հոգատար ուրիշների հանդեպ: Տանը շատ խնդիրներ ի հայտ են գալիս, որովհետև ընտանիքի անդամները խոսում են կոպիտ և վարվում են եսասիրաբար: Մտահոգվեք ընտանիքի մյուս անդամների կարիքներով: Աշխատեք լինել խաղարարար, ոչ թե ծաղրող, պայքարող և վիճող»:9 «Հիշիր, բարությունը սկսվում է քեզանից»:

Հիսուսը սիրում էր երեխաներին, Նա վերցնում էր նրանց Իր գիրկը և օրհնում:10 Փրկչի նման, ձեր բարությամբ դուք կարող եք օրհնել ոչ միայն ձեր տանը գտնվող, այլ բոլոր երեխաներին:

Դուք մի գուցե չիմանաք, թե ինչ ազդեցություն է թողնում ձեր կյանքը և օրինակը փոքր երեխայի վրա: Վերջերս ես մի երկտող ստացա իմ ընկերներից մեկից, որը տեղական ավագ դպրոցում մանկապարտեզի տնօրեն է: Այդ ավագ դպրոց հաճախում են մի քանի երիտասարդ տղամարդիկ և կանայք, որոնք Եկեղեցու անդամներ են: Նա կիսվեց իր փորձով. «Անցնելով սրահներով փոքր երեխաների հետ, այնքան հաճելի է տեսնել, թե որքան թվով պահարանների ներսում են փակցվածՀիսուսի կամ տաճարների նկարները: Երեխաներից մեկը տեսավ Հիսուսի նկարը, երբ մի երիտասարդ կին բացել էր իր պահարանը, և ասաց. «Տեսեք, Հիսուսը մեր դպրոցում է»: Ուսանողուհին հուզվեց, ցած իջավ և գրկեց երեխային: Ես շնորհակալություն հայտնեցի երիտասարդ կնոջը իր լավ օրինակի համար: Ոգևորող է իմանալը, որ կան այդքան շատ երիտասարդներ, ովքեր աշխատում են պաշտպանել ճշմարտությունը և արդարությունը և անել իրենց մասը, հրավիրելով Հոգին ուրիշների կյանք, թեև երբեմն դա դժվար է մեզ շրջապատող աղմկալից և կոպիտ աշխարհում: Մենք հիանալի երիտասարդներ ունենք Եկեղեցում»:

Ես չեմ կարող ավելին ասել: Երիտասարդ կանայք, դուք փոխում եք աշխարհը, կենտրոնացնելով ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի շուրջ, և դուք «դառնում եք այն, ինչ Նա ցանկանում է, որ դառնաք»:11

Շնորհակալություն ձեր բարյացակամ կյանքի համար. որ ներգրավում եք նրանց, ովքեր տարբերվում են մյուսներից, որ բարի եք ձեր հասակակիցների, ծերերի, ձեր ընտանիքի և փոքր երեխաների հանդեպ, որ մերձավորնեք նրանց, ովքեր միայնակ են, ովքեր դժվարություններ և վշտեր ունեն: Ձեր բարյացակամության միջոցով դուք «ցույց եք տալիս մյուսներին Փրկչի լույսը»:12Շնորհակալություն, որ հիշում եք, որ «բարությունը սկսվում է քեզանից»:

Ես գիտեմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է, ում կյանքը բարյացակամության մարմնավորում է եղել, որից մենք կարող ենք սովորել: Հետևեք մեր մարգարեին: Սովորեք նրա օրինակից և լսեք նրա խոսքերը: Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանին և գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթի միջոցով քահանայությունը վերականգնվել է երկրի վրա:

Ես գիտեմ, որ մեր Փրկիչը ապրում է և սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Նա տվել է Իր Կյանքը մեր բոլորի համար: Ես աղոթում եմ, որ մենք կենտրոնացնենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի շուրջ և հետևենք Նրա ուղիներին, սիրելով և ծառայելով միմյանց:13 Այդպես ես գիտեմ, որ մենք կկարողանանք աշխարհն ավելի լավ վայր դարձնել, որովհետև «մենք հավատում ենք բարյացակամ … լինելուն»:14Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Sես Հավատո հանգանակներ 1.13:

  2. Sես Oxford English Dictionary Online, 2nd ed. (1989), “benevolent,” oed.com:

  3. “Kindness Begins with Me,” Children’s Songbook, 145.

  4. “Guardians of Virtue,” Strength of Youth Media 2011: We Believe (DVD, 2010); also available at lds.org/youth/video/youth-theme-2011-we-believe.

  5. Ղուկաս 10.25, 27, 29, 30, 33–35:

  6. Jerry Earl Johnston, “The Unity in a Ward’s Uniqueness,” Mormon Times, Feb. 9, 2011, M1, M12.

  7. Thomas S. Monson, “May You Have Courage,” Liahona, May 2009, 125.

  8. “Guardians of Virtue.”

  9. Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2001), 10:

  10. Sես Մարկոս 10.16:

  11. “Guardians of Virtue.”

  12. “Guardians of Virtue.”

  13. “Guardians of Virtue.”

  14. Հավատո հանգանակներ 1.13: