2010–2019 թթ․
Վիճակագրական հաշվետվություն, 2010թ.
Ապրիլ 2011


Վիճակագրական հաշվետվություն, 2010թ.

Առաջին Նախագահությունը հրապարակել է Եկեղեցու 2010թ. հետևյալ վիճակագրական հաշվետվությունը: 2010 թվի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա էին 2,896 ցից, 340 միսիա, 614 շրջան, 28,660 ծուխ և ճյուղ:

Եկեղեցու անդամների ընդհանուր թիվը 2010թ. վերջում 14,131,467 էր:

2010 թվին Եկեղեցում գրանցվել են 120,528 նոր երեխա և մկրտվել 272,814 նորադարձ:

Լիաժամկետ միսիոներների թիվը տարեվերջին 52,225 էր:

Եկեղեցու ծառայության մեջ գտնվող միսիոներների թիվը 20813 էր, որոնցից շատերը ապրում են տանը և կանչվել են աջակցելու Եկեղեցու տաբեր գործերին:

Տարվա ընթացքում նվիրագործվել է չորս տաճար. Վանկուվեր Բրիտանական Կոլումբիա Տաճարը Կանադայում, Գիլա Վելի Արիզոնա Տաճարը Միացյալ Նահանգներում, Սեբու Ցիթի Ֆիլիպիններ Տաճարը և Կիև Ուկրաինա Տաճարը:

2010թվին վերանվիրագործվել է Լեյի Հավայի Տաճարը Միացյալ Նահանգներում:

Աշխարհում գործող տաճարների ընդհանուր թիվը 134 էր:

Եկեղեցու նախկին Բարձրագույն Իշխանություններ և այլոք, ովքեր մահացել են անցյալ տարվա ապրիլի գերագույն համաժողովից հետո

Երեցներ Վ. Գրանտ Բանգերտեր, Էդնի Յ. Կոմացու, Հանս Բ. Ռինգեր, Լեգրան Ռ. Կուրտիս, Ռիչարդ Պ. Լինսի, Դոնալդ Լ. Ստահելի և Ռիչարդ Բ. Վիրթլին՝Յոթանասունի Քվորումների նախկին անդամներ; Բարբարա Բ. Սմիթ՝Սփոփող Միության նախկին Գերագույն Նախագահ; Ռութ Հ. Ֆանկ՝Երիտասարդ Կանանց նախկին Գերագույն Նախագահ; Նորմա Ջեյն Բ. Սմիթ` Երիտասարդ ԿանանցԳերագույն Նախագահության նախկին խորհրդական, Հելեն Ֆայանս՝ պատվավոր Բարձրագույն Իշխանավոր՝ Երեց Ջ. Թոմաս Էվանսի այրի; Առնոլդ Դ. Ֆրայբերգ՝նկարիչ; և Ջ. Էլիոթ Քեմերոն՝Եկեղեցու Կրթության նախկին կառավարիչ: