2010–2019 թթ․
Պատրաստվելու ժամանակը
Հոկտեմբեր 2011


Պատրաստվելու ժամանակը

Մենք պետք է նվիրենք մեր ժամանակը այն ամենին, ինչն առավել կարևոր է:

Քարոզիր Իմ Ավետարանը գրքույկի ութերորդ գլուխը մեր ուշադրությունն է հրավիրում ժամանակի իմաստուն օգտագործման վրա: Այս գլխում Երեց Մ. Ռասսել Բալլարդը հիշեցնում է, որ մենք պետք է նպատակներ դնենք և հմտություններ ձեռք բերենք՝ դրանց հասնելու համար (տես Քարոզիր Իմ Ավետարանը. միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 146): Այդ հմտություններից է մեր ժամանակի ճիշտ օգտագործումը:

Ես շնորհակալ եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի օրինակի համար: Գործելով որպես Աստծո մարգարե, նա հետևում է, ինչպես անում էր Փրկիչը, որպեսզի բավական ժամանակ ունենա հիվանդներին այցելելու (տես Ղուկաս 17.12–14), աղքատներին ոգևորելու և բոլորին ծառայելու համար: Ես նաև շնորհակալ եմ բազմաթիվ այլ մարդկանց օրինակի համար, ովքեր իրենց ժամանակն են տրամադրում, ծառայելով մերձավորներին: Ես վկայում եմ, որ մյուսներին ծառայելու համար մեր ժամանակից հատկացնելը հաճելի է Աստծուն և մոտեցնում է մեզ Նրան: Մեր Փրկիչը հավատարիմ կլինի Իր խոսքին, որ «նա, ով հավատարիմ և իմաստուն է ժամանակի մեջ, արժանի է համարվում ժառանգելու իմ Հոր կողմից նրանց համար պատրաստած ապարանքները» (ՎևՈւ 72.4):

Ժամանակը չի վաճառվում, այն չի կարելի է գնել որևէ խանութում որևէ գնով: Սակայն, եթե այն իմաստուն օգտագործվի, ապա այն անգին է: Ամեն օր մեզ անվճար տրված է րոպեների և ժամերի նույն քանակությունը, և մենք շուտով հասկանում ենք, ինչպես սովորեցնում է ծանոթ օրհներգը, որ «ժամանակը անցնում է կայծակի պես, մենք չենք կարող ետ բերել այն» (“Improve the Shining Moments,” Hymns, no. 226): Այն ժամանակը, որը մենք ունենք, մենք պետք է իմաստուն օգտագործենք: Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Մենք բոլորս պարտական ենք Աստծուն՝ ժամանակը ճիշտ օգտագործելու ունակության համար, և նա կպահանջի մեզանից այն օգտագործելու խիստ հաշվետվություն» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 286):

Նկատի ունենալով մեր առաջ դրված պահանջները, մենք պետք է սովորենք առաջնահերթություններ սահմանել, որպեսզի ընտրությունները համապատասխանեն մեր նպատակներին, այլապես կենթարկվենք անգործության քամիներին և կքշվենք ժամանակը վատնող մեկ գործողությունից դեպի մյուսը: Մենք բոլորս լավ ուսուցանվել ենք առաջնահերթությունների մասին Վարդապետի Լեռան Քարոզում.«Առաջ Աստուծոյ արքայությունը և նորա արդարությունը խնդրեցեք» (Մատթեոս 6.33, ծանուցում ա; Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6.38): (Տես նաև Dallin H. Oaks, “Focus and Priorities,” Liahona, July 2001, 99–102:)

Ալման խոսել է առաջնահերթությունների մասին, երբ ուսուցանել է, որ «այս կյանքը դարձավ մի փորձնական վիճակ. մի ժամանակ` պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն» (Ալմա 12.24): Աստծուն հանդիպելուն պատրաստվելիս, ժամանակի հարուստ ժառանգությունը լավագույն ձևով օգտագործելու համար պահանջվում է ուղղություն, բայց, անշուշտ, մենք պետք է Տիրոջը և մեր ընտանիքները դնենք ցուցակի սկզբում: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը հիշեցնում է մեզ, որ «ընտանեկան հարաբերություններում սեր բառը կարդացվում է որպես ժամանակ» («Առավել կարևոր բաները», Լիահոնա, նոյ. 2010, 22): Ես վկայում եմ, որ երբ աղոթքով և անկեղծ սրտով փնտրենք օգնություն, մեր Երկնային Հայրը կօգնի մեզ շեշտը դնելու այն բաների վրա, որոնք առավել շատ են արժանի մեր ժամանակին:

Ժամանակի սխալ օգտագործումը անգործության մոտ բարեկամն է: Հետևելով պարապ չլինելու պատվիրանին (ՎևՈւ 88.124), մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի զբաղված լինելը հավասար լինի արդյունավետ լինելուն: Օրինակ, հիանալի է անմիջապես մատների տակ ունենալ ակնթարթային հաղորդակցման միջոցներ, սակայն եկեք հետևենք, որ չդառնանք անվերահսկելի հաղորդակիցներ: Ես զգում եմ, որ ոմանք ընկնում են ժամանակատար նոր հակումների ծուղակը, որը սոցիալական հաղորդագրություններ անընդմեջ ստուգելու և ուղարկելու գերի է մեզ դարձնում, դրանով ստեղծելով զբաղված և արդյունավետ լինելու կեղծ տպավորություն:

Հաղորդակցմանը և տեղեկատվությանը հեշտ հասնելիություն ունենալը շատ օգտակար կողմեր ունի: Ես օգտակար եմ համարում մատչելիությունը հետազոտական հոդվածներին, համաժողովների ելույթներին, նախնիների գրառումներին և է-փոստին, Facebook-ի հիշեցումներին, tweet-երին և տեքստերին: Որքան էլ լավը լինեն այս բաները, մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մի կողմ մղեն մեծագույն կարևորություն կրող բաները: Որքան տխուր կլինի, եթե հեռախոսը և համակարգիչը՝ իրենց ողջ բարդ կառուցվածքով, դուրս մղեին սիրելի Երկնային Հորն ուղղված անկեղծ աղոթքի պարզությունը: Եկեք նույնքան արագ լինենք ծնկի իջնելիս, որքան արագ ենք տեքստ հավաքելիս:

Էլեկտրոնային խաղերը և վիրտուալ ձեռքբերումները չեն կարող փոխարինել իրական ընկերներին, որոնք կարող են քաջալերելով գրկախառնվել, աղոթել մեզ համար և գործել մեր լավագույն շահերին համաձայն: Որքան երախտապարտ եմ ես, երբ տեսնում եմ, ինչպես են քվորումի, դասարանի և Սփոփող Միության անդամները շտապում աջակցել միմյանց: Այդ պահերին, ես ավելի լավ եմ հասկանում այն, ինչ ի նկատի ուներ Պողոս Առաքյալը. «Այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ» (Եփեսացիս 2.19):

Ես գիտեմ, որ մեր մեծագույն երջանկությունը կախված է դեպի Տերը (տես Ալմա 37.37) և այն բաները ուղղվելուց, որոնք տևական հատուցում են պարգևում, ոչ թե՝ անթիվ ժամեր անմիտ տրվելուց կարգավիճակները թարմացնելուն, վիդեո և հեռախոսային խաղեր խաղալուն: Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին իր ձեռքը առնել այս բաները, որոնք թալանում են մեզ, զրկելով մեր թանկարժեք ժամանակից, և վճռել դառնալ դրանց տիրակալը, ոչ թե թույլ տալ, որ հակում առաջացնող իրենց բնույթի շնորհիվ, դրանք դառնան մեր տիրակալները:

Որպեսզի ունենանք այն խաղաղությունը, որի մասին խոսում է Փրկիչը (տես Հովհաննես 14.27), մենք պետք է նվիրենք մեր ժամանակը այն ամենին, ինչն առավել կարևոր է, իսկ առավել կարևոր են Աստծո բաները: Աստծո հետ անկեղծ աղոթքի մեջ մտնելով, ամեն օր սուրբ գրությունները կարդալով և ուսումնասիրելով, մեր կարդացածի և զգացածի շուրջ խորհելով, ապա սովորած դասերը կիրառելով և դրանցով ապրելով, մենք մոտենում ենք Նրան: Աստծո խոստումն է, որ, եթե մենք ջանասիրաբար փնտրենք լավագույն գրքերում, «[Նա մեզ] գիտելիք կտա իր Սուրբ Հոգու միջոցով» (ՎևՈւ 121.26; տես նաև ՎևՈւ 109.14–15):

Սատանան կգայթակղի մեզ սխալ օգտագործել մեր ժամանակը՝ ծպտված հրապուրանքներով: Թեև գայթակղություններն անխուսափելի են, Երեց Քվենթին Լ. Քուքը ուսուցանել է, որ «Սրբերը, որոնք արձագանքում են Փրկչի ուղերձին, չեն շեղվի ուղուց՝ մոլորեցնող և կործանարար փորձերով» (“Are You a Saint?” Liahona, Nov. 2003, 96): Հայրում Փեյջը՝ Մորմոնի Գրքի Ութ Վկաներից մեկը, արժեքավոր դաս է մեզ սովորեցրել շեղումների մասին: Նա մի հատուկ քար ուներ, որին նայելով գրի էր առնում այն, ինչ համարում էր Եկեղեցու համար ստացված հայտնություններ (տես ՎևՈւ 28): Ճիշտ ուղու վրա վերադառնալու համար, քարը վերցվեց և վերածվեց փոշու, որպեսզի այլևս երբեք չլիներ շեղող հանգամանք:1 Ես հրավիրում եմ մեզ բոլորին հայտնաբերել մեր կյանքի ժամանակը վատնող շեղումները, որոնք պետք է փոշիացվեն: Մենք պետք է լինենք իմաստուն մեր դատողություններում, հետևելով, որ ժամանակի կշեռքը ճիշտ հավասարակշռված լինի, ներառելով Տիրոջը, ընտանիքը, աշխատանքը և զվարճալի ժամանցը: Ինչպես շատերդ արդեն ձեզ համար պարզել եք, կյանքում ավելի մեծ երջանկություն կարելի է գտնել, եթե օգտագործել ժամանակը այնպիսի բաների վրա, որոնք «առաքինի են, սիրալիր, բարեհամբավ և գովեստի արժանի» (Հավատո հանգանակներ 1.13):

Ժամանակը արագ սլանում է ժամացույցի աշխատանքի հետ մեկտեղ: Քանի դեռ աշխատում է մահկանացու կյանքի ժամացույցը, այսօր լավ օր է՝ վերանայելու համար այն, ինչ մենք անում ենք, պատրաստվելով հանդիպել Աստծուն: Ես վկայում եմ, որ մեծ պարգևներ են սպասվում նրանց, ովքեր մահկանացու կյանքի ժամանակն օգտագործում են անմահությանը և հավերժական կյանքին պատրաստվելու համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Տես Provo Utah Central Stake general minutes, Apr. 6, 1856, vol. 10 (1855–60), Church History Library, Salt Lake City, 273 (spelling, punctuation, and capitalization modernized): “Father [Emer] Harris said the Apostle said we have to fight against principalities and powers in high places. Bro. Hiram Page dug out of the earth a black stone [and] put it in his pocket. When he got home, he looked at it. It contained a sentence on paper to befit it. As soon as he wrote one sentence, another sentence came on the stone, until he wrote 16 pages. Bro. Joseph was told of the fact. One person asked Joseph if it is right. He said he did not know, but he prayed and got revelation that the stone was of the devil. Then it was broke to powder and the writings burnt. It was a work of the power of darkness. Amen”: