2010–2019 թթ․
Գթությունը երբեք չի խափանվում
Հոկտեմբեր 2011


Գթությունը երբեք չի խափանվում

Աղերսեք, որ լցվեք գթությամբ՝ Քրիստոսի մաքուր սիրո պարգևով:

Ամուսինս և ես վերջերս այցելեցինք Նավու քաղաքը, Իլինոյսում: Երբ այնտեղ էինք՝ Կարմիր Աղյուսից խանութում, որտեղ գտնվում էին Մագարե Ջոզեֆ Սմիթը գրասենյակը և աշխատանքը, ուշադիր լսում էինք ուղեկցորդին, որը պատմեց Վերականգման մի քանի պատմական իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունեցել այնտեղ:

Մտքերս ուղղվեցին դեպի Սփոփող Միության հիմնադրումը և Սփոփող Միության ուսմունքներից մի քանիսին, որոնք Սփոփող Միության քույրերը ստացան Մարգարե Ջոզեֆից հենց այդ սենյակում: Այդ ուսմունքերը դարձան հիմնադրույթային սկզբունքներ, որոնց վրա կառուցվեց Սփոփող Միությունը: Հավատքն ուժեղացնելու, Սիոնի տները զորացնելու և կարիքավորներին որոնելու և օգնելու նպատակները հիմնադրվեցին սկզբից ի վեր: Դրանք միշտ համահունչ են եղել մարգարեական առաջնահերթություններին:

Այդ առաջին ժողովների ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեջբերեց Կորնթացիներին ուղղված Պողոսի գրվածքներից: Գթության վերաբերյալ իր հզոր դատողություններում Պողոսն անդրադառնում է հավատքին, հույսին և գթությանը, եզրափակելով «բայց սորանցից մեծը սէրն է»:1

Նա նկարագրում է գթության մեջ մարմնավորված հատկանիշները:

«Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում,

Իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում,

Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ,

Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յույս ունի, ամեն բանի համբերում է:

Սէրը երբէք չի վերջանալ»:2

Խոսելով քույրերի հետ, Մարգարե Ջոզեֆն ասաց. «Ձեր մերձավորների արժանիքների վերաբերյալ մի սահմանափակվեք ձեր տեսակետներում … Դուք պետք է մեծացնեք ձեր հոգիները դեպի ուրիշները, եթե «կամենում» եք անել Հիսուսի նման: … Երբ աճում եք անմեղության և առաքինության մեջ, երբ աճում եք բարության մեջ, թող ձեր սրտերն ընդարձակվեն, թող դրանք ընդարձակվեն դեպի ուրիշները, դուք պետք է երկայնամիտ լինեք և համբերատար մարդկության հանցանքների ու սխալների հանդեպ: Որքան արժեքավոր են մարդկանց հոգիները»:3

Սուրբգրքյան հայտարարությունը «Գթությունը երբեք չի խափանվում» դարձավ Սփոփող Միության նշանաբանը, որովհետև այն ընդգրկում է այս ուսմունքները և այն պարտավորությունը, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը տվեց Սփոփող Միության քույրերին՝ «սփոփեք աղքատներին» և «փրկեք հոգիներ»:4

Այս հիմնադրույթային սկզբունքները ընդունվեցին Սփոփող Միության քույրերի կողմից ողջ աշխարհում, քանի որ այդպիսին է Սփոփող Միության աշխատանքի բնույթը:

Ի՞նչ է գթութոյւնը: Ինչպե՞ս ենք ձեռք բերում գթություն:

Մարգարե Մորմոնը բնորոշում է գթությունը, որպես Քրիստոսի մաքուր սեր,5 մինչդեռ Պողոսն ուսուցանում է, որ «սէրը … կատարելութեան կապն է»,6 իսկ Նեփին հիշեցնում է մեզ, որ «Տեր Աստված տվել է պատվիրան, որ բոլոր մարդիկ պետք է գթություն ունենան, գթություն, որը սեր է»:7

Վերանայելով գթությանՊողոսի նախորդ նկարագրությունը, մենք իմանում ենք, որ գթությունը մեկանգամյա գործողություն չէ կամ մի բան, որ մենք տալիս ենք, այն գոյության վիճակ է, սրտի վիճակ, բարի զգացումներ, որոնք առաջացնում են սիրո գործեր:

Մորմոնը նաև ուսուցանում է, որ գթությունը շնորհվում է Տիրոջ ճշմարիտ աշակերտներին և որ գթությունը մաքրագործում է նրանց, ովքեր ունեն այն:8 Բացի այդ, մենք իմանում ենք, որ գթությունը աստվածային պարգև է, որին մենք պետք է ձգտենք և որի համար պետք է աղոթենք: Մենք պետք է ունենանք գթություն մեր սրտերում, որպեսզի ժառանգենք սելեստիալ արքայությունը:9

Հասկանալով, որ Տերը խնդրել է մեզ, որ «հագ[նենք] գթության կապը»,10 մենք պետք է հարցնենք, թե ինչ հատկանիշներ կօգնեն մեզ զարգացնել գթություն:

Մենք պետք է առաջինը ցանկություն ունենանք աճել գթության մեջ և լինել ավելի Քրիստոսանման:

Հաջորդ քայլը աղոթելն է: Մորմոնը հորդորում է մեզ «աղոթել Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով»: Այդ աստվածային սերը գթությունն է և երբ մենք լցվենք այդ սիրով, ապա «մենք նման կլինենք Նրան»:11

Սուրբ գրություններն ամեն օր կարդալը կարող է մեր միտքը դեպի Փրկիչն ուղղել և Նրան նման լինելու ցանկությունը բերել:

Իմ գրասենյակում ես ընտրեցի Միներվա Տեչերտի կտավը կախել, որի անունն է Կորած գառնուկի ազատումը: Այն պատկերում է Իր ոչխարների մոտ կանգնած և քնքշորեն մի փոքրիկ գառնուկի գրկած Փրկչին: Այն օգնում է ինձ մտածել Նրա մասին.«Արածացրեք իմ ոչխարներին» խնդրանքի մասին,12 որն ինձ համար նշանակում է ծառայել բոլոր նրանց մեր շրջապատում և հատուկ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Փրկիչը կատարյալ օրինակ է, թե ինչպես հասցնել գթություն: Իր մահկանացու ծառայության ժամանակ Նա ցուց տվեց կարեկցանք սովածների, մեղավորների, տառապյալների և հիվանդների հանդեպ: Նա ծառայեց աղքատներին և հարուստներին, կանանց, երեխաներին և տղամարդկանց, ընտանիքին, ընկերներին և օտարականներին: Նա ներեց Իրեն դատապարտողներին, և Նա տառապեց և տանջվեց ու մահացավ ողջ մարդկության համար:

Իր կյանքի ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը ևս գործադրեց գթություն, երբ նա դրսևորեց եղբայրական սեր և հարգանք ուրիշների հանդեպ: Նա լավ հայտնի էր իր բարությամբ, սիրով, կարեկցանքով և իր շրջապատում գտնվողների հանդեպ հոգատարությամբ:

Այսօր մենք օրհնված ենք, ունենալով մարգարե, որը մարմնավորում է գթություն: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը օրինակ է մեզ և աշխարհի համար: Նա կրում է գթության թիկնոցը: Նա բարի է, կարեկցող և առատաձեռն, Տեր Հիսուս Քրիստոսի իսկական ծառա:

Նախագահ Մոնսոնն ուսուցանում է. «Գթությունը համբերություն ունենալն է մեկի հանդեպ, որը մեր հանդեպ ստորություն է արել: Դա հեշտորեն վիրավորվելու մղմանը դիմադրելն է: Դա թուլություններն ու թերություններն ընդունելն է: Դա մարդկանց ընդունելն է այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կան: Դա ֆիզիկական արտաքինից այն կողմ հատկանիշներ տեսնելն է, որոնք չեն խամրի ժամանակի ընթացքում: Դա ուրիշներին դասակարգելու մղմանը դիմադրելն է»:13

Երբ մենք գթություն ունենք, մենք ուզում ենք ծառայել և օգնել ուրիշներին, երբ մեզ համար այնքան էլ հարմար չէ և առանց շնորհակալություն կամ փոխհատուցում սպասելու: Մենք չենք սպասում, որ մեզ հանձնարարություն տրվի օգնելու, որովհետև դա դառնում է մեր իսկ էությունը: Երբ ընտրում ենք լինել բարի, հոգատար,առատաձեռն, համբերատար, ընդունող,ներող, ներգրավող և անեսասեր, մենք նկատում ենք, որ առատանում ենք գթությամբ:

Սփոփող Միությունն ապահովում է ուրիշներին ծառայելու անհամար ուղիներ: Գթություն գործադրելու ամենակարևոր ուղիներից մեկը այցելությամբ ուսուցանելն է: Արդյունավետ այցելող ուսուցման միջոցով մենք շատ հնարավորություններ ունենք սիրելու, սպասավորելու և ծառայելու ուրիշներին:Գթություն կամ սեր ցույց տալը մաքրում է և սրբագործում մեր հոգիները, օգնելով մեզ ավելի նմանվել Փրկչին:

Ես հիանում եմ, երբ ականատես եմ լինում գթության գործերի, որոնք կատարվում են ամեն օր այցելող ուսուցիչների կողմից ողջ աշխարհում, ովքեր անձնազոհորեն սպասավորում են քույրերի և նրանց ընտանիքների անձնական կարիքները: Այս հավատարիմ այցելող ուսուցիչներին ես ասում եմ՝ այդ փոքրիկ գթության գործերով, դուք հետևում եք Փրկչին և դուք գործում եք որպես միջոց Նրա ձեռքում, երբ օգնում եք, հոգում, բարձրացնում, սփոփում, լսում, խրախուսում, դաստիարակում, ուսուցանում և զորացնում ձեր խնամքի տակ գտնվող քույրերին: Թույլ տվեք կիսվել այդպիսի ծառայության մի քանի համառոտ օրինակներով:

Ռոզան տառապում է տկարացնող շաքարախտից և այլ հիվանդություններից: Նա միացել է Եկեղեցուն մի քանի տարի առաջ: Նա միայնակ մայր է անչափահաս որդու հետ: Նրան հաճախ պետք է հիվանդանոց պառկեցնել, ամեն անգամ մի քանի օրով: Նրա բարի այցելող ուսուցիչները ոչ միայն տանում են նրան հիվանդանոց, այլ նրանք այցելում են նրան, սփոփում հիվանդանոցում, միաժամանակ, իհարկե, նաև հետևելով նրա որդուն տանը և դպրոցում: Նրա այցելող ուսուցիչները ծառայում են նրան որպես ընկերեներ և ընտանիք:

Մի քրոջ առաջին մի քանի այցելություններն անելուց հետո, Քեթին հայտնաբերեց, որ այդ քույրը կարդալ չգիտեր, բայց ուզում էր սովորել: Քեթին առաջարկեց օգնել նրան, չնայած գիտեր, որ դա ժամանակ, համբերություն և հաստատակամություն կպահանջեր:

Էմիլին երիտասարդ կին է, որը որոնում էր ճշմարտությունը: Նրա ամուսինը՝ Մայքլը, ավելի քիչ է հետաքրքրվում կրոնով: Երբ Էմիլին հիվանդացավ և որոշ ժամանակ անցկացրեց հիվանդանոցում, Կալին՝ Սփոփող Միության մի քույր, որը նաև նրա հարևանն է, պատրաստեց ընտանիքի ճաշերը, խնամեց նրանց մանկիկին, մաքրեց տունը և պատրաստեց Էմիլիին քահանայության օրհնություն ստանալուն: Գթության այս գործերը փափկացրեցին Մայքլի սիրտը: Նա որոշեց հաճախել Եկեղեցու ժողովներին և հանդիպել միսիոներների հետ: Էմիլին և Մայքլը վերջերս մկրտվեցին:

«Գթությունը երբեք չի խափանվում: Գթությունը բարի է, իրենը չի որոնում, տանում է ամեն բան, համբերում է ամեն բանի»:14

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.

«Սփոփող Միության պատմությունը լի է այդպիսի նշանավոր անձնազոհ ծառայության պատմություններով: …

Այս կազմակերպությունը կազմված է կանանցից, որոնց գթության զգացումները բխում են սրտից, որոնք փոխվել են ուխտերին արժանի լինելուց և պատվիրանները պահելուց, որոնք առաջարկվում են միայն Տիրոջ ճշմարիտ Եկեղեցում: Նրանց գթության զգացումները գալիս են Նրա կողմից՝ Քավության միջոցով: Գթության նրանց գործերը առաջնորդվում են Նրա օրինակով և դրսևորվում են Նրա ողորմածության անսահման պարգևի հանդեպ երախտագիտությունից և Սուրբ Հոգու միջոցով, որին Նա ուղարկում է ուղեկցելու Իր ծառաներին ողորմածության իրենց առաքելություններում: Այդ պատճառով նրանք արել են և կարողանում են անել անսովոր բաներ ուրիշների համար և գտնել ուրախություն, նույնիսկ, երբ իրենց սեփական չբավարարված կարիքները մեծ են»:15

Ծառայություն մատուցելը և ուրիշներին գթություն ցույց տալն օգնում է մեզ հաղթահարել մեր իսկ դժվարությունները և դարձնում է դրանք ավելի սակավ դժվարին թվացող:

Այժմ ես կվերադանամ վերականգման վաղ օրերին Մարգարե Ջոզեֆի կողմից քույրերին կատարած ուսուցումներին: Հորդորելով գթության գործեր և բարեգործություն կատարել, նա ասել է. «Եթե դուք ապրեք այս սկզբունքներով, որքան մեծ և փառահեղ կլինի ձեր վարձքը սելեստիալ արքայությունում: Եթե դուք ապրեք ձեր արտոնությունների համաձայն, հրեշտակներին հնարավոր չի լինի ետ պահել ձեր ընկերակիցները լինելուց»:16

Վաղ օրերի նման Նավույում, որտեղ քույրերը շրջում էին՝ որոնելով և օգնելով նրանց, ովքեր կարիքի մեջ էին, այսօր արվում է նույնը: Քույրերը թագավորությունում հոգևոր ուժի, կարեկցանքի ծառայության և նվիրվածության մեծ սյուներ են: Նվիրված այցելող ուսուցիչներն այցելում են և հոգ տանում միմյանց համար: Նրանք հետևում են Փրկչի օրինակին և անում այնպես, ինչպես Նա արեց:

Սփոփող Միության բոլոր կանայք կարող են լցվել սիրով, իմանալով, որ իրենց գթության փոքրիկ գործերը ապաքինող ուժ ունեն ինչպես ուրիշների, այնպես էլ՝ իրենց համար: Նրանք սկսում են հասկանալ և չկասկածել, որ գթությունը Քրիստոսի մաքուր սերն է և երբեք չի խափանվում:

Երբ կարդաք Սփոփող Միության պատմությունը, այն կոգեշնչի ձեզ պարզել, որ այս կարևոր ավետարանական սկզբունքը միահյուսված է ողջ գրքով:

Ես եզրափակում եմ հրավերով Եկեղեցու բոլոր կանանց՝ աղերսելու, որ լցվեք գթությամբ՝ Քրիստոսի մաքուր սիրո պարգևով: Օգտագործեք բոլոր ձեր միջոցները՝ բարիք անելու համար, բերելով սփոփանք և փրկություն ձեր շրջապատում գտնվողներին, ներառյալ ձեր սեփական ընտանիքին: Տերը ձեր ջանքերը հաջողությամբ կպսակի:

Թող որ մեր գիտելիքն այն մեծ սիրո վերաբերյալ, որ Հայրն ու Որդին ունեն մեր հանդեպ և մեր հավատքն ու երախտագիտությունը Քավության հանդեպ, մղեն մեզ զարգացնել և գործադրել գթություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր մեր շրջապատում են: Սա է իմ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: