2010–2019 թթ․
Խորհուրդ երիտասարդությանը
Հոկտեմբեր 2011


Խորհուրդ երիտասարդությանը

Չնայած ընդդիմությանը, փորձություններին և գայթակղություններին, դուք չպետք է ձախողվեք կամ վախենաք:

Ես երիտասարդության հետ խոսում եմ ավելի անհատապես, քան սովորաբար անում եմ, համեմատելով իմ և ձեր երիտասարդությունը:

Դուք անչափ թանկ եք: Ես տեսել եմ ձեզ մեծ թվով երկրներում և ամեն մայրցամաքում: Դուք շատ ավելի լավն եք, քան մենք, երբ երիտասարդ էինք: Դուք ավելի շատ բան գիտեք ավետարանի մասին: Դուք ավելի հասուն եք և ավելի հավատարիմ:

Ես այժմ 87 տարեկան եմ: Դուք գուցե զարմանաք իմ տարիքի պատճառով, ի՞նչով կարող եմ նպաստել ձեր կյանքին: Ես եղել եմ այնտեղ, որտեղ դուք եք և գիտեմ, թե ուր եք գնում: Բույց դուք դեռ չեք եղել այնտեղ, որտեղ ես եմ: Ես մեջբերում կանեմ դասական մի բանաստեղծությունից.

Ծեր ագռավը դանդաղաշարժ է,

Երիտասարդ ագռավը` ոչ,

Ինչ որ չգիտի երիտասարդը,

Շատ լավ գիտի ծերը:

Շատ բաներում ծեր ագռավը

Երիտասարդի վարժապետն է,

Այն, ինչ ծեր ագռավը չգիտի,

Մի քիչ արագ քայլելն է:

Երիտասարդ ագռավը թռչում է վեր ու վար,

Եվ պտտվում ծեր ագռավի շուրջը:

Ինչ երիտասարդ ագռավը չգիտի,

Այն է, թե ուր թռչի:1

Վոդսվորթինը չէ, բայց, այնուամենայնիվ, դասական բանաստեղծություն է:

Այն ամենով, ինչ տեղի է ունենում աշխարհում, բարոյական չափանիշների անկումով, դուք երիտասարդներ մեծանում եք թշնամու տարածքում:

Մենք սուրբ գրություններից գիտենք, որ երկնքում պատերազմ եղավ, և որ Լյուցիֆերն ապստամբեց և իր հետևորդների հետ «դուրս գցվեց երկրի վրա»:2 Նա վճռել է ձախողել մեր Երկնային Հոր ծրագիրը և ձգտում է վերահսկել բոլորի մտքերն ու գործողությունները: Այս ազդեցությունը հոգևոր է, և նա «[ամենուրեք] է, երկրի վրա»:3

Սակայն, չնայած ընդդիմությանը, փորձություններին և գայթակղություններին, դուք չպետք է ձախողվեք կամ վախենաք:

Երբ 17 տարեկան էի, ավագ դպրոցն ավարտելու շեմին ՝ որպես թուլություններով լի սովորական աշակերտ, ինչպես ես էի կարծում, մի կիրակի առավոտ ամեն ինչ հանկարծակի փոխվեց մեր կյանքում: Հաջորդ օրը մեզ կանչեցին ավագ դպրոցի դահլիճ: Բեմի վրա մի աթոռ էր դրված՝ վրան փոքրիկ ռադիոընդունիչ: Տնօրենը միացրեց ռադիոընդունիչը: Այդ ժամանակ մենք լսեցինք Նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ձայնը, երբ նա հայտարարեց, որ Փերլ Հարբորը ռմբակոծվել է: Միացյալ Նահանգները պատերազմի մեջ էր հայտնվել Ճապոնիայի հետ:

Ավելի ուշ այդ տեսարանը կրկնվեց: ԿրկինՆախագահ Ռուզվելտի ձայնն էր, այս անգամ հայտարարելով, որ մեր երկիրը պատերազմի մեջ էր Գերմանիայի հետ: II Համաշխարհային Պատերազմը պայթեց ողջ աշխարհով:

Միանգամից մեր ապագան դարձավ անորոշ: Մենք չգիտեինք թե ինչ էր սպասվում: Մենք կենդանի կմնայի՞նք ամուսնանալու և ընտանիք կազմելու համար:

Այսօր կան «պատերազմներ և պատերազմների համբավներ, և ողջ երկիրը խառնաշփոթի մեջ [է]»:4 Դո՛ւք, մեր երիտասարդնե՛ր, հավանաբար, անորոշություն եք զգում ձեր կյանքում: Ես ուզում եմ խորհուրդ տալ և ուսուցանել ձեզ, տալ ձեզ նախազգուշացում որոշ բաների մասին, որոնք պետք է անել և որոշ բաների մասին, որոնք չպետք է անել:

Ավետարանի ծրագիրը «երջանկության մեծ ծրագիրն է»:5 Ընտանիքը այդ ծրագրի կենտրոնական մասն է կազմում: Ընտանիքը կախված է այն կյանք տվող ուժերի արժանավոր օգտագործումից, որոնք ձեր մարմնում են գտնվում:

«Ընտանիք. Հայտարարություն Աշխարհին» ոգեշնչված փաստաթղթում, որը լույս է ընծայվել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, մենք սովորում ենք, որ նախաերկրային կյանքում «մարդ արարածները` տղամարդիկ և կանայք, բոլորն արարված են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուրն ունի աստվածային բնույթ և ճակատագիր: Սեռը անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավիտենական կյանքի և նպատակի …

Մենք հայտարարում ենք նաև Աստծո այն պատվիրանը, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին»:6

Այն մեծ պատիժը, որ Լյուցիֆերը և նրա հետևորդները բերեցին իրենց վրա այն էր, որ նրանք չէին կարող ունենալ մահկանացու մարմին:

Գայթակղություններից շատերը, որոնց դուք կդիմակայեք, իհարկե, ամենալուրջ բաները, կապված են ձեր մարմնի հետ: Դուք ոչ միայն զորություն ունեք մարմիններ ստեղծելու նոր սերնդի համար, բայց դուք նաև ունեք ազատ կամք:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է.«Բոլոր էակները, ովքեր մարմիններ ունեն իշխանություն ունեն նրանց վրա, ովքեր չունեն»:7 Այսպիսով, ամեն կենդանի հոգի, ով ունի ֆիզիկական մարմին, վերջ ի վերջո իշխանություն ունի հակառակորդի վրա: Դուք տանում եք գայթակղություններ ձեր ֆիզիկական էության պատճառով, բայց դուք նաև իշխանություն ունեք նրա և նրա հրեշտակների վրա:

Մինչև մենք կվերջացնեինք ավագ դպրոցը մեր համադասարանցիներց շատերը գնացին պատերազմ` նրանցից ոմանք երբեք չվերադառնալու: Մեզանից մնացածը պետք է շուտով զորակոչվեին: Մենք չգիտեինք մեր ապագայի մասին: Արդյոք կգոյատևեի՞նք պատերազմում: Իսկ երբ վերադառնայինք արդյոք որևէ բան մնացած կլինե՞ր աշխարհից:

Քանի որ համոզված էի, որ ինձ էլ կզորակոչէին, ես միացա օդային ուժերին: Շուտով ես նախաթռիչքային ուսուցման համար Սանտա Անայում էի՝ Կալիֆորնիայում:

Այդ ժամանակ ես չունեի ամուր վկայություն, որ ավետարանը ճշմարիտ է, բայց ես գիտեի, որ իմ սեմինարիայի ուսուցիչները՝ Աբել Ս. Ռիչը և Ջոն Փ. Լիլիուայթը, գիտեին, որ այն ճշմարիտ է: Ես լսել էի նրանց վկայելիս և ես հավատում էի նրանց: Ես մտածեցի մտքումս. «Ես կհենվեմ նրանց վկայությունների վրա, մինչև որ իմ սեփականն ունենամ»: Եվ այդպես էլ եղավ:

Ես լսել էի հայրապետական օրհնությունների մասին, բայց դեռ չէի ստեցել այն: Ամեն ցցում կա կարգված հայրապետ, որն ունի մարգարեության ոգին և հայտնության ոգին: Նա լիազորված է տալ անձնական և անհատական օրհնություններ նրանց, ովքեր գալիս են իրենց եպիսկոպոսի կողմից երաշխավորված: Ես գրեցի իմ եպիսկոպոսին երաշխավորագրի համար:

Ջ. Ռոլանդ Սանդստրոմը Սանտա Անա ցցում ապրող կարգված հայրապետն էր: Նա ոչինչ չգիտեր իմ մասին և երբեք նախկինում ինձ չէր տեսել, բայց նա տվեց ինձ իմ օրհնությունը: Դրանում ես գտա պատասխաններ և հրահանգներ:

Չնայած հայրապետական օրհնությունները շատ անձնական են, ես կկիսվեմ մի կարճ մեջբերումով դրանից. «Դու պիտի առաջնորդվես Սուրբ Հոգու շշունջներով և դու պիտի նախազգուշացվես վտանգների դեմ: Եթե ուշադրություն դարձնես այդ զգուշացումներին, մեր Երկնային Հայրը կօրհնի քեզ, որպեսզի դու կարողանաս նորից միավորվել քո հարազատների հետ»:8

Այդ եթե բառը չնայած փոքր էր տպագրված, ինձ թվաց էջի չափ մեծ: Ես կօրհնվեի վերադառնալ պատերազմից, եթե պահեի պատվիրանները և եթե ուշադրություն դարձնեի Սուրբ Հոգու հուշումներին: Չնայած այդ պարգևը շնորհվել էր ինձ մկրտության ժամանակ, ես դեռ չգիտեի, թե ինչ էր Սուրբ Հոգին կամ ինչպես էին հուշումները գործում:

Այն ինչ կարիք ունեի իմանալ հուշումների մասին, ես գտա Մորոմոնի Գրքում: Ես կարդացի, որ «հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ. Ուստի, նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը: Այդ պատճառով … սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:9

Հավանաբար, միակ մեծագույն բանը, որ ես սովորեցի Մորմոնի Գիրքը կարդալով, այն էր, որ Հոգու ձայնը գալիս է ավելի շուտ որպես զգացում, քան հնչյուն: Դուք կսովորեք, ինչպես ես եմ սովորել «լսել» այդ ձայնին, որն ավելի շուտ զգացվում է, քան լսվում:

Նեփին նախատեց իր ավագ եղբայրներին ասելով. «Դուք տեսաք հրեշտակի, և նա խոսեց ձեզ հետ. այո, դուք լսել եք նրա ձայնը, ժամանակ առ ժամանակ. և նա խոսել է ձեզ հետ` մեղմ, հանդարտ ձայնով, բայց դուք անզգայացած էիք, որպեսզի կարողանայիք զգալ նրա խոսքերը»:10

Որոշ քննադատներ ասում են, որ այս հատվածները սխալ են, որովհետև դուք լսում եք խոսքերը, դուք չեք զգում դրանք: Բայց եթե դուք որևէ բան գիտեք հոգևոր հաղորդակցության մասին, դուք գիտեք, որ լավագույն բառը, որպեսզի նկարագրեք այն, ինչ տեղի է ունենում, զգացում բառն է:

Սուրբ Հոգու պարգևը, եթե թույլատրեք, կառաջնորդի և կպաշտպանի և նույնիսկ կուղղի ձեր գործողությունները: Դա հոգևոր ձայն է, որը գալիս է բանականության մեջ որպես միտք կամ զգացում, որը դրվում է ձեր սրտում: Մարգարե Ենովսն ասել է. «Տիրոջ ձայնը եկավ իմ մտքի մեջ»:11 Եվ Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին. «Ահա, ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա»:12

Հասկանալի է, որ ձեր կյանքի չի լինի առանց սխալների, սակայն եթե մեծ սխալի առաջ կանգնեք, Սուրբ Հոգին ձեզ կնախազգուշացնի դրա մասին: Այս խոստումը վերաբերվում է Եկեղեցու բոլոր անդամներին:

Ոմանք կգործեն օրհասական լուրջ սխալներ՝ օրինազանցելով ավետարանի օրենքները: Այստեղ ժամանակն է հիշեցնելու ձեզ Քավության մասին և լիակատար ներման մասին մինչև այն կետը, որ դուք կարող եք կրկին մաքուր դառնալ: Տերն ասել է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես` Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:13

Եթե հակառակորդը ձեզ գերի վերցնի սխալ վարքի պատճառով, ես հիշեցնում եմ ձեզ, որ դուք կրում եք բանալին, որը կբացի բանտի դուռը ներսի կողմից: Դուք կարող եք մաքուր լվացվել Փրկիչ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով:

Տագանապի պահին դուք գուցե մտածեք, որ դուք արժանի չեք փրկվելու, որովհետև սխալներ եք գործել, մեծ կամ փոքր, և մտածում եք, որ այժմ կորած եք: Դա երբեք ճիշտ չէ: Միայն ապաշխարությունը կարող է բժշկել այն, ինչ ցավ է պատճառում: Սակայն ապաշխարությունը կարող է բժշկել այն, ինչ ցավ է պատճառում, անկախ նրանից, թե ինչ է դա:

Եթե դուք սայթաքում եք բաների մեջ, որոնց մեջ դուք չպիտի սայթաքեք, կամ ընկերակցում մարդկանց հետ, ովքեր քաշում են ձեզ սխալ ուղղությամբ, ապա ժամանակն է օգտագործել ձեր անկախությունը, ձեր ազատ կամքը: Լսեք Հոգու ձայնին և ձեզ չեն մոլորեցնի:

Ես կրկնում եմ, որ այսօր երիտասարդությունը մեծանում է անկում ապրող բարոյական չափանիշով թշնամու տարածքում: Բայց որպես Տիրոջ ծառա, ես խոստանում եմ, որ դուք կպաշտպանվեք և կպատսպարվեք հակառակորդի հարձակումներից, եթե դուք կամենաք ուշադրություն դարձնել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց:

Համեստ հագնվեք, հարգալիր խոսեք, վեհացնող երաժշտություն լսեք: Խուսափեք ամեն անբարոյականությունից և անձապես այլասերող փորձառություններից: Ձեր ձեռքը վերցրեք ձեր կյանքը և ինքներդ ձեզ կարգադրեք հավատարիմ լինել: Որովհետև մենք մեծապես կախված ենք ձեզանից, դուք նշանակալիորեն կօրհնվեք: Դուք երբեք հեռու չեք ձեր սիրառատ Երկնային Հոր տեսողությունից:

Իմ վկայության ուժը նույնը չէ, ինչ այն ժամանակ, երբ կարիք էի զգում հենվելու իմ սեմինարիայի ուսուցիչների վկայության վրա: Այսօր ես քայլելիս հենվում եմ ուրիշների վրա՝ տարիքիս և մանկական հասակում ունեցած իմ հոդացավերի պատճառով, բայց ոչ հոգևոր հարցերի վերաբերյալ կասկածների պատճառով: Ես աճել եմ՝ հավատալով, հասկանալով և ճանաչելով ավետարանի թանկարժեք ճշմարտությունները և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Որպես Նրա հատուկ վկաներից մեկը՝ ես վկայում եմ, որ այս պատերազմի արդյունքը, որը սկսվել է նախաերկրային կյանքում, կասկածի տակ չէ: Լյուցիֆերը տանուլ է տալու:

Քիչ առաջ խոսեցինք ագռավների մասին: Դուք` երիտասարդ ագռավներ, պետք չէ, որ աննպատակ վեր ու վար թռչեք՝ անվստահ լինելով առջևում գտնվող ուղու վերաբերյալ: Կան մարդիկ ովքեր գիտեն այդ ուղին: «Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չյայտնէ իր խորհուրդը իր ծառաներին` մարգարէներին»:14 Տերը կազմավորել է իր Եկեղեցին բանալիների և խորհուրդների սկզբունքնով:

Եկեղեցու ղեկավարությունում նստած են 15 տղամարդիկ` հաստատված որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումից յուրաքանչյուրը կրում է բոլոր քահանայության անհրաժեշտ բանալիները Եկեղեցին ղեկավարելու համար: Ավագ Առաքյալը` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, մագարե է, որը միակ լիազորված մարդն է բոլոր այդ բանալիները գործադրելու համար:

Սուրբ գրությունները պահանջում են, որ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը գործեն խորհուրդներով, և որ այդ խորհուրդների որոշումները լինեն միասնական: Եվ դա այդպես է: Առաջնորդելու ուղին մենք վստահում ենք Տիրոջը և ձգտում ենք միայն կատարել Նրա կամքը: Մենք գիտենք, որ նա մեծ վստահություն է դրել մեզ վրա` անհատապես և հավաքականապես:

Դուք պետք է սովորեք «Տիրոջն ապավինել ձեր բոլոր սրտովը, եւ ձեր հասկացողութեանը չապավինեք»:15 Դուք պետք է վստահության արժանի լինեք և շրջապատեք ձեզ ընկերեներով, ովքեր ուզում են լինել նույնպիսին:

Երբեմն դուք գուցե գայթակղվեք մտածել ինչպես ես եմ երբեմն մտածել իմ երիտասարդության ժամանակ. «Ելնելով նրանից ինչ կատարվում է, աշխարհի վերջը մոտենում է: Աշխարհի վերջը կգա նախքան ես կհասնեմ այնտեղ, ուր պետք է լինեմ»: Այդպես չէ: Դուք պետք է առաջ նայեք` անելով ամեն ինչ ճիշտ ձևով` ամուսնանալով, ունենալով ընտանիք, տեսնելով ձեր երեխաներին և թոռներին, նույնիսկ ձեր ծոռներին:

Եթե դուք հետևեք այս սկզբունքներին, դուք կպահպանվեք և կպաշտպանվեք և ինքներդ կսովորեք Սուրբ Հոգու հուշումներով, որ ուղով գնալ, քանզի «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:16 Ես խոստանում եմ ձեզ, որ այդպես էլ կլինի, և օրհնություն եմ հայցում ձեզ համար` մեր թանկագին երիտասարդներ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: