2010–2019 թթ․
Ապաշխարության աստվածային պարգևը
Հոկտեմբեր 2011


Ապաշխարության աստվածային պարգևը

Միայն ապաշխարությունն է տանում դեպի ավելի լավ կյանքի պայծառ բարձրունքները:

Մորմոնի Գրքում կա մի պատմություն Նեհոր անունով մարդու մասին: Հեշտ է հասկանալ, թե ինչու Մորմոնը, կրճատելով Նեփիացիների գրվածքների հազար տարիները, կարևոր է համարել այս մարդու և նրա վարդապետության երկարատև ազդեցության մասին պատմությունը: Մորմոնը փորձում էր նախազգուշացնել մեզ, իմանալով, որ այդ փիլիսոփայությունը կրկին ջրի երես կգա մեր օրերում:

Նեհորը ասպարեզ եկավ Քրիստոսի ծննդից մոտ 90 տարի առաջ: Նա ուսուցանում էր, «որ ողջ մարդկությունը կփրկվի վերջին օրը, … քանզի Տերն է ստեղծել բոլոր մարդկանց, և նաև փրկագնել է բոլոր մարդկանց. և վերջում բոլոր մարդիկ պետք է ունենան հավերժական կյանք» (Ալմա 1.4):

Մոտ 15 տարի անց, Կորիհորը հայտնվեց Նեփիացիների մեջ, քարոզելով և շեշտելով Նեհորի վարդապետությունը: Մորմոնի Գիրքը գրում է, որ «նա հակաքրիստոս էր, քանզի նա սկսեց քարոզել ժողովրդին մարգարեությունների դեմ, … Քրիստոսի գալստի վերաբերյալ» (Ալմա 30.6): Կորիհորի քարոզի իմաստը նրանում էր, «որ չէր կարող կատարված լինել քավություն մարդկանց մեղքերի համար, բայց ամեն մարդ ընթանում էր այս կյանքում ըստ անձնական ինքնակառավարման. հետևաբար, ամեն մարդ առաջադիմել է համաձայն իր հանճարի, և որ ամեն մարդ հաղթել է համաձայն իր ուժի. և ինչ որ մարդ արել է, հանցագործություն չէ» (Ալմա 30.17): Այս կեղծ մարգարեները և նրանց հետևորդները «չէին հավատում իրենց մեղքերից ապաշխարությանը» (Ալմա 15.15):

Ինչպես Նեհորի և Կորիհորի օրերում, մենք ապրում ենք մի ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսի գալուստը հեռու չէ, մեր դեպքում, Նրա Երկրորդ Գալստին պատրաստվելու ժամանակ: Եվ նմանապես, ապաշխարության ուղերձը հաճախ չի ողջունվում: Ոմանք մարգարեանում են, որ եթե կա Աստված, ապա Նա իրական պահանջներ չի դնում մեր առաջ (տես Ալմա 18.5): Մյուսները այսօր այն կարծիքին են, որ սիրող Աստված ներում է բոլոր մեղքերը հասարակ խոստովանության արդյունքում, կամ, որ եթե իսկապես կա պատիժ մեղքի համար, «Աստված կծեծի մեզ մի քանի մտրակահարվածով, և ի վերջո, մենք կփրկվենք Աստծո արքայությունում» (2 Նեփի 28.8): Մյուսները, Կորիհորի հետ, մերժում են Քրիստոսի իսկ գոյությունը և նման բան, ինչպիսին է մեղքը: Ըստ նրանց վարդապետությունների, արժեքները, չափանիշները և, անգամ, ճշմարտությունը, բոլորը հարաբերական են: Այսպիսով, այն, ինչ մարդը ճիշտ է համարում իր համար, չի կարող մյուսների կողմից դատապարտվել որպես սխալ կամ մեղսավոր:

Մակերեսորեն, նման փիլիսոփայությունները հրապուրիչ են թվում, քանի որ մեզ իրավունք են տալիս տրվել որևէ ցանկության առանց մտահոգվելու հետևանքների մասին: Օգտվելով Նեհորի և Կորիհորի վարդապետություններից, մենք կարող ենք արդարացնել և հիմնավորել ցանկացած արարք: Երբ մարգարենրը գալիս են, աղաղակելով ապաշխարություն, դա «սառը ջուր է լցնում զվարճացողների վրա»: Բայց, իրականում, մարգարեական կանչը պետք է ուրախությամբ ընդունվի: Առանց ապաշխարության կյանքում իրական առաջխաղացում չի լինի: Ձևանալը, որ չկա մեղք, չի նվազեցնի դրա ծանրությունը կամ ցավը: Մեղքի համար տանջվելը ինքնին չի լավացնում իրավիճակը: Միայն ապաշխարությունն է տանում դեպի ավելի լավ կյանքի պայծառ բարձրունքները: Եվ, իհարկե, միայն ապաշխարության միջոցով է մեզ համար հասանելի դառնում Հիսուս Քրիստոսի քավող շնորհը և փրկությունը:Ապաշխարությանը աստվածային պարգև է, և ժպիտ պետք է հայտնվի մեր դեմքին, երբ մենք խոսում ենք այդ մասին: Այն մեզ ուղղորդում է դեպի ազատություն, վստահություն և խաղաղություն: Տոնախմբությունը ընդհատելու փոխարեն, ապաշխարության պարգևը ճշմարիտ տոնախմբության աղբյուր է:

Ապաշխարությունը որպես տարբերակ գոյություն ունի միայն Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Դա Նրա անսահման զոհաբերությունն է, որ բերում է «միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն» (Ալմա 34.15): Ապաշխարությունը անհրաժեշտ պայման է, իսկ Քրիստոսի շնորհը` այն զորությունը, որի միջոցով «ողորմությունը կարող է բավարարել արդարադատության պահանջները» (Ալմա 34.16): Մեր վկայությունը հետևյալն է.

«Եվ մենք գիտենք, որ արդարացումը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով, արդար է և ճշմարիտ.

Եվ մենք գիտենք նաև, որ սրբագործումը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով, արդար է և ճշմարիտ, բոլոր նրանց համար, ովքեր սիրում և ծառայում են Աստծուն՝ իրենց ողջ զորությամբ, մտքով և ուժով» (ՎևՈւ 20.30–31):

Ապաշխարությունը ծավալուն թեմա է, սակայն այսօր ես կուզենայի նշել ավետարանի այս հիմնարար սկզբունքի միայն հինգ թևերը, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն:

Առաջին, ապաշխարելու հրավերը սիրո արտահայտում է: Երբ Փրկիչը «սկսեց քարոզել և ասել. Ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 4.17), դա սիրո ուղերձ էր, որը բոլոր արժանիներին հրավիրում էր միանալ Նրան հավերժական կյանքի խոսքերը այս կյանքում և հավերժական կյանքն ապագայում: (Մովսես 6.59). Եթե մենք չհրավիրենք ուրիշներին փոխվել կամ չպահանջենք ապաշխարություն ինքներս մեզանից, ապա մենք չենք կատարի մեր հիմնական պարտականությունը մեկս մյուսի և ինքներս մեր հանդեպ: Զիջող ծնողը, զվարճությանը տրվող ընկեր, վախ տածող Եկեղեցու ղեկավարը, իրականում ավելի մտահոգված են իրենց համար, քան նրանց բարեկեցության և երջանկության, ում կարող էին օգնել: Այո, ապաշխարության կոչը երբեմն կարող է անհանդուրժողական կամ վիրավորական թվալ, անգամ կարող է թշնամանք առաջացնել, սակայն ուղեկցվի Հոգով, իրականում այն խորը հոգատարության դրսևորում է (տես ՎևՈւ 121.43–44):

Երկրորդ, ապաշխարություն նշանակում է ձգտել փոխվել: Մեզ համար Գեթսեմանի այգում կամ խաչի վրա Փրկչի տառապանքները ծաղրի կենթարկվեն, եթե ակնկալենք, որ Նա պետք է մեզ հրեշտակների վերածի` առանց իրական ջանքի մեր կողմից: Փոխարենը, մենք հայցում ենք Նրա շնորհը` լրացնելու և փոխհատուցելու համար մեր առավել ջանասեր ջանքերը (տես 2 Նեփի 25.23): Մի գուցե, որքան ողորմածության համար, այնքան էլ մենք պետք է աղոթենք ժամանակի և հնարավորության համար` աշխատելու, ձգտելու և հաղթահարելու համար: Անշուշտ, Տերը ժպտում է, երբ մեկը ցանկանում է դատաստանի գալ արժանի լինելով, ով վճռականորեն աշխատում է օրեցօր` թուլությունները զորությամբ փոխարինելու համար: Իրական ապաշխարությունը, իրական փոփոխությունը կարող են պահանջել բազմակի փորձեր, սակայն այդ աշխատանքի մեջ կա մի կատարելագործող և սուրբ տարր: Աստվածային ներումը և բուժումը այդպիսի հոգու վրա բնականորեն են իջնում, քանզի իսկապես «առաքինությունը սիրում է առաքինությանը. լույսը հարում է լույսին. ողորմությունը գութ ունի ողորմության վրա և պահանջում է յուրայիններին» (ՎևՈւ 88.40):

Ապաշխարությամբ մենք կարող ենք հետևողականորեն մեծացնել սելեստիալ արքայության օրենքով ապրելու մեր ունակությունը, քանզի մենք հասկանում ենք, որ «նա, ով չի կարողանում մնալ սելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ սելեստիալ փառքում» (ՎևՈւ 88:22):

Երրորդ, ապաշխարություն նշանակում է ոչ միայն թողնել մեղքը, այլ պարտավորվել հնազանդվել: Աստվածաշնչի բառարանը նշում է. «Ապաշխարություն նշանակում է շրջել սիրտը և կամքը դեպի Աստված, և հրաժարվել մեղքից, որին մենք բնականորեն հակված ենք»:1 Մորմոնի Գրքում այս ուսմունքի բազմաթիվ օրինակներից են Ալմայի խոսքերը իր որդիներից մեկին.

«Հետևաբար, ես պատվիրում եմ քեզ, որդիս, Աստծո երկյուղով, որ դու ետ կանգնես քո անօրինություններից.

Որպեսզի դու դառնաս դեպի Տերը քո բոլոր մտքով, կարողությամբ և ուժով» (Ալմա 39.12–13; տես նաև Մոսիա 7.33; 3 Նեփի 20.26; Մորմոն 9.6):

Որպեսզի ապաշխարությունը լիարժեք լինի, այն պետք է ներառի ոչ պակաս, քան առ Նա հնազանդության ուխտ: Մենք հաճախ խոսում ենք այս ուխտի մասին որպես մկրտության ուխտի, քանզի դա կատարվում է ջրով մկրտության ժամանակ (տես Մոսիա 18.10): Փրկչի մկրտությունը, որը մեզ հետևելու օրինակ է տալիս, հաստատեց Հորը հնազանդվելու Նրա ուխտը: «Բայց չնայած իր սուրբ լինելուն, նա ցույց է տալիս մարդկանց զավակներին, որ ըստ մարմնի նա իրեն խոնարհեցնում է Հոր առաջ, և վկայում է Հորը, որ նա ահնազանդ կլինի նրան` նրա պատվիրանները պահելիս» (2 Նեփի 31.7): Առանց այս ուխտի, ապաշխարությունը մնում է անավարտ, իսկ մեղքերի թողությունը չիրականացված:2 Պրոֆեսսոր Նոել Ռեյնոլդսի հիշարժան արտահայտությամբ. «Ապաշխարության ընտրությունը նշանակում է վառել բոլոր ուղղությունների կամուրջները [վճռել] և ընդմիշտ հետևել միայն մեկ ուղով, մեկ ուղով, որը տանում է դեպի հավերժական կյանք»:3

Չորրորդ, ապաշխարությունը պահանջում է մտադրության լրջություն և պատրաստակամություն` շարունակել, անգամ ցավի միջով: Փորձերը ստեղծում են ապաշխարության որոշակի քայլերի մի ցանկ, որոնք կարող են օգտակար լինել ոմանց, սակայն դա կարող է նաև առաջացնել ստուգման նշան դնելու մեխանիկական մոտեցում` առանց իրական զգացումի կամ փոփոխության: Իրական ապաշխարությունն արհեստական չէ: Տերը տալիս է երկու գերիշխող պահանջ. «Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (ՎևՈւ 58.43):

Խոստովանելը և մեղքը թողնելը զորեղ սկզբունքներ են: Դրանք ավելին են, քան սովորական «Ես ընդունում եմ դա: Ես ներողություն եմ խնդրում»: Խոստովանությունը սխալի և Աստծուն կամ մարդուն հասցրած վիրավորանքի խորը, երբեմն տենդային գիտակցումն է: Զղջանքը և ափոսոսանքը և դառը արդյունքները հաճախ ուղեկցում են խոստովանությունը, հատկապես երբ մարդու արարքները որևէ մեկին ցավ են պատճառել, կամ, ավելի վատ, պատճառ են եղել մեկ ուրիշի մեղքի: Դա խորը ճնշման զգացումն է, իրերը իրանակության մեջ տեսնելը, որ ստիպում է մարդուն, ինչպես Ալմային, աղաղակել. «Ով Հիսուս, դու, Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ, որ դառը մաղձի մեջ եմ, և օղակված եմ մահվան հավիտենական շղթաներով» (Ալմա 36.18):

Ողորմած Քավչի և Նրա զորության հանդեպ հավատքով հուսահատությունը կարող է հույսի վերածվել: Մարդու սիրտը և ցանկությունները փոխվում են, և մեղքը, որը մի ժամանակ հրապուրիչ է եղել, զարհուրելի է թվում: Այն վնասը, որը մեղսագործը պատճառել է, այժմ ձևավորում է այդ նոր սիրտը: Այդ վճռականությունը շուտով հասունանում է, դառալով Աստծուն հնազանդվելու ուխտ: Այդ ուխտի առկայությամբ, Սուրբ Հոգին, աստվածային շնորհի սուրհանադակը, կտա հանգստություն և ներում: Եվ այդ անձը կրկին Ալմայի հետ միասին կհայտարարի. «Եվ, Օհ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ` նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր» (Ալմա 36.20):

Ցանկացած ցավ, որն իր հետ բերում է ապաշխարություն, կլինի շատ ավելի թույլ, քան չլուծված մեղսագործության համար արդարադատությունը բավարարելու տառապանքները: Փրկիչը շատ չի խոսել այն մասին, թե ինչ է տարել արդարադատության պահանջները բավարարելու և մեր մեղքերը քավելու համար, բայց Նա ասել է հայտնություն պարունակող այս արտահայտությունը.

Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով,– և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը» (ՎևՈւ 19.16–18):

Հինգերորդ, ինչպիսին էլ որ լինի ապաշխարության գինը, այն կլանվում է ներման ուրախությամբ: Գերագույն համաժողովի ելույթում, որը կոչվում էր «Ներման պայծառ առավոտը», Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հետևյալ համեմատությունն է կատարում.

«1847թ. ապրիլին, Բրիգամ Յանգը առաջնորդեց պիոներների առաջին խումբը, որը դուրս էր գալիս Վինթերս Քվոթերսից: Այդ նույն ժամանակ, դեպի արևմուտք 1600 մղոն հեռու Դոններ Խմբի ողջ մնացածները մաքառում էին Սիեռա Նեվադա լեռների լանջերին, որպեսզի իջնեին Սակրամենտո դաշտավայր:

Նրանք դաժան ձմեռ էին անցկացրել, գագաթի տակ ձնաբքերի մեջ ծուղակն ընկնելով: Սովի և աննկարագրելի տառապանքների օրերը, շաբաթները և ամիսները գրեթե անհավատալի են:

Նրանց մեջ էր տասնհինգամյա Ջոն Բրինը: Ապրիլի 24-ի գիշերը նա գնաց Ջոնսոնի ռանչո: Տարիներ անց Ջոնը գրեց.

«Արդեն բավականին մութ էր, երբ մենք հասանք Ջոնսոնի ռանչո, և երբ ես սկսեցի տեսնել, արդեն վաղ առավոտ էր: Եղանակը լավն էր, հողը ծածկված էր կանաչ խոտով, թռչյունները երգում էին ծառերի վրա, իսկ ճանապարհորդությունը ավարտված էր: Ես չէի հավատում, որ կենդանի էի:

Այն, ինչ տեսա այդ առավոտ, լուսանկարվեց իմ մտքում: Դեպքերի մեծ մասը ջնջվել է հիշողությունիցս, սակայն ես միշտ կտեսնեմ ճամբարը Ջոնսոն ռանչոյի կողքին»:

Նախագահ Փաքերը պատմում է. «Սկզբում ինձ շատ էր զարմացրել «դեպքերի մեծ մասը ջնջվել է հիշողությունիցս» արտահայտությունը: Ինչպե՞ս կարող էին նրա մտքից դուրս գալ անտանելի տառապանքների և վշտի ամիսները: Ինչպե՞ս կարող էր այդ դաժան խավար ձմեռը փոխարինվել պայծառ առավոտի հիշողությամբ:

Ավելի խորը մտածելով, ես հասկացա, որ դա բոլորովին էլ զարմանալի չէր: Ես տեսել եմ, ինչպես է նման բան կատարվել մարդկանց հետ, որոնց ճանաչում եմ: Ես տեսել եմ, ինչպես մեկը, մեղքի և հոգևոր սովի երկար ձմեռ անցկացնելուց հետո, տեսել է ներման առավոտը: Երբ առավոտը բացվեց, նրանք սովորեցին սա.

«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք [ՎևՈւ 58.42]»:4

Ես երախտագիտությամբ ընդունում և վկայում եմ, որ մեր Տիրոջ աննկարագրելի տառապանքները, մահը և Հարությունը «իրագործում է ապաշխարության պայմանը» (Հելաման 14.18): Ապաշխարության աստվածային պարգևը երջանկության բանալին է այստեղ և հետագայում: Փրկչի խոսքերով և խորին հնազանդությամբ և սիրով, ես հրավիրում եմ բոլորին «ապաշխարել, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 4.17): Ես գիտեմ, որ ընդունելով այս հրավերը, դուք ուրախություն կգտնեք այժմ և հավիտյան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Bible Dictionary, “Repentance.”

  2. Մորմոնի Գիրքը շարունակաբար խոսում է «առ ապաշխարություն մկրտվելու» մասին (տես Մոսիա 26.22; Ալմա 5.62; 6.2; 7.14; 8.10; 9.27; 48.19; 49.30; Հելաման 3.24; 5.17, 19; 3 Նեփի 1.23; 7.24–26; Մորոնի 8.11): Հովհաննես Մկրտիչը օգտագործում է նույն խոսքերը (տես Մատթեոս 3.11), և Պողոսը խոսում է «ապաշխարության մկրտության» մասին (Գործք 19.4): Արտահայտությունը նաև հանդիպում է Վարդապետություն և Ուխտերին (տես Վարդապետություն և Ուխտեր 35.5; 107.20): Այն պարզապես նշում է այն փաստը, որ մկրտությունը՝ իր ուխտի հետ միասին ապաշխարության հիմքն է կազմում: Լիարժեք ապաշխարությամբ, ներառյալ՝ մկրտությունը, մարդը արժանի է ձեռնադրվելու Սուրբ Հոգու պարգևի համար, և դա Սուրբ Հոգու միջոցով է, որ կատարվում է մկրտությունը Հոգով (տես Հովհաննես 3.5) և մեղքերի թողութոյւնը. «Քանզի դուռը, որով դուք պիտի մտնեք, ապաշխարությունը և ջրով ամկրտությունն է. և ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը՝ կրակով և Սուրբ Հոգով» (2 Նեփի 31.17):

  3. Noel B. Reynolds, “The True Points of My Doctrine,” Journal of Book of Mormon Studies, vol. 5, no. 2 (1996): 35; emphasis added.

  4. Boyd K. Packer, in Conference Report, Oct. 1995, 21; see also “The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, Nov. 1995, 18.