2010–2019 թթ․
Եկեղեցու պաշտոնյաների հաստատում
Հոկտեմբեր 2011


Եկեղեցու պաշտոնյաների հաստատում

Առաջարկվում են հաստատման Թոմաս Սպենսեր Մոնսոնը` որպես մարգարե, տեսանող և հայտնող, և որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ; Հենրի Բեննիոն Այրինգը` որպես Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, և Դիտեր Ֆրիդրիխ Ուխդորֆը` որպես Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական:

Ովքեր կողմ են, կարող են քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե կան, կարող են քվեարկել:

Առաջարկվում են հաստատման Բոյդ Քեննեթ Փաքերը որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, և հետևյալ անձինք որպես այդ քվորումի անդամներ. Բոյդ Ք. Փաքեր, Լ. Թոմ Փերի, Ռասսել Մ. Նելսոն, Դալլին Հ. Օուքս, Մ. Ռասել Բալլարդ, Ռիչարդ Գ. Սքոթ, Ռոբերտ Դ. Հեյլս, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Դեյվիդ Ա. Բեդնար, Քվենթին Լ. Քուք, Դ. Թոդ Քրիստտոֆերսոն և Նիլ Լ. Անդերսեն:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, նույնպես կարող են քվեարկել:

Առաջարկվում են հաստատման Առաջին Նախագահության խորհրդականները և Տասներկու Առաքյալները որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե կան, արտահայտեք նույն կերպ:

Երեց Կլաուդիո Ռ. Մ. Կոստան ազատվել է Յոթանասունի Քվորումների Նախագահության անդամի պաշտոնից:

Ովքեր կարող են միանալ մեզ և երախտագիտություն հայտնել, խնդրում ենք, քվեարկել:

Առաջարկվում է հաստատման Երեց Թեդ Ռ. Քալիսթերը որպես Յոթանասունի Նախագահության անդամ:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Դե՞մ:

Առաջարկվում է ազատել Երեցներ Գարի Ջ. Քոլմանին, Ռիչարդ Գ. Հինքլիին, Յոշիհիկո Կիկուչիին, Քարլ Փրատին և Սեսիլ Օ. Սամուելսոնին որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամներ և նշանակել նրանց պատվավոր Բարձրագույն Իշխանավորներ:

Առաջարկվում է ազատել Երեցներ Վոն Յոնգ Կոյին, Լոուել Մ. Սնոուին և Փոլ Ք. Սիբրովսկիին որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամներ:

Ովքեր ցանկանում են միանալ մեզ, արտահայտելով իրենց երախտագիտությունը այս եղբայրների հիանալի ծառայության համար, խնդրում ենք քվեարկել:

Երեցներ Ռալֆ Վ. Հարդի կրտսերը, Ջոն Մ. Հանտսման կրտսերը, Ալեքսանդր Ն. Մանժոսը և Ջ. Վիլլարդ Մարիոթ կրտսերը ազատվել են որպես Տարածքային Յոթանասունականներ:

Առաջարկվում է նրանց հայտնել մեր երախտագիտությունը իրենց գերազանց ծառայության համար:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Առաջարկվում են հաստատման մյուս Բարձրագույն Իշխանությունները, Տարածքային Յոթանասունականները, և գերագույն օժանդակ կազմակերպությունների նախագահությունները ներկա կազմով:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, կարող են քվեարկել:

Նախագահ Մոնսոն, մինչ այժմ իմ դիտարկումներով, քվեարկությունը Համաժողովների Կենտրոնում անցավ միաձայն:

Եղբայրներ և քույրեր, շնորհակալություն ձեր հաստատող ձայնի, հավատքի, նվիրվածության և աղոթքների համար: