2010–2019 թթ․
Մինչև նոր հանդիպում
Հոկտեմբեր 2011


Մինչև նոր հանդիպում

Թող հոգին, որ մենք զգացինք այստեղ, մեզ հետ մնա, մինչ մենք կգնանք կատարելու մեր առօրյա գործերը:

Իմ եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ դուք կհամաձայնվեք ինձ հետ, որ սա առավել ոգեշնչող համաժողով էր: Մենք առատորեն զգացինք Տիրոջ Հոգին այս երկու անցած օրերի ընթացքում, մեր սրտերը հուզվեցին և այս աստվածային աշխատանքի մասին մեր վկայությունները ամրացան: Մենք շնորհակալություն ենք հայտնում յուրաքանչյուրին, ով մասնակցեց, ներառյալ եղբայրներին, ովքեր ասացին աղոթքները:

Մենք բոլորս այստեղ ենք, որովհետև մենք սիրում ենք Տիրոջը և ցանկանում ենք ծառայել Նրան: Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը մտածում է մեր մասին: Ես տեսնում եմ Նրա ձեռքը բոլոր բաներում:

Մեկ անգամ ևս երաժշտությունը հիանալի էր, և ես իմ անձնական շնորհակալությունն եմ հայտնում, ինչպես նաև՝ ողջ Եկեղեցու կողմից, նրանց, ովքեր կիսվեցին մեզ հետ իրենց տաղանդներով:

Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այն Եղբայրներին, ովքեր ազատվեցին իրենց ծառայությունից այս համաժողովի ընթացքում: Նրանք հավատարմությամբ և լավ ծառայել են և նշանակալից ներդրումներ են կատարել Աստծո աշխատանքում:

Ես խորապես երախտապարտ եմ իմ հավատարիմ և նվիրված խորհրդականներին, և նրանց հրապարակավ շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության և օգնության համար, որ նրանք ինձ տրամադրում են: Նրանք իսկապես իմաստուն և հասկացող տղամարդիկ են, և նրանց ծառայությունը անգնահատելի է:

Ես շնորհակալ եմ Տասներկուսի Քվորումի իմ եղբայրներին՝ իրենց ունակ և անդադար ծառայության համար Տիրոջ գործում: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Յոթանասունի Քվորումների անդամներին և Նախագահող Եպիսկոպոսությանը՝ իրենց անձնատուր և արդյունավետ ծառայության համար: Նմանապես, ես շնորհակալություն եմ հայտնում այն կանանց և տղամարդկանց, ովքեր ծառայում են որպես օժանդակ կազմակերպությունների բարձրագույն պաշտոնյաներ:

Եղբայրներ և քույրեր, ես հավաստիացնում եմ ձեզ, որ մեր Երկնային Հայրը մտահոգված է այն խնդիրներով, որոնց մենք հանդիպում ենք այսօր կյանքում: Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին և կօրհնի մեզ, մինչ մենք պահենք Նրա պատվիրանները և փնտրենք Նրան աղոթքի միջոցով:

Որքան օրհնված ենք մենք, որ ունենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Այն տալիս է պատասխաններ այն հարցերին, թե որտեղից ենք մենք եկել, ինչու ենք այստեղ և ուր ենք գնալու, երբ հեռանանք այս կյանքից: Այն իմաստ և նպատակ է տալիս մեր կյանքին:

Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ծառայության համար, որը դուք պատրաստակամորեն մատուցում եք միմյանց: Մենք այս երկրի վրա Աստծո ձեռքերն ենք, նպատակ ունենալով սիրելու և ծառայելու Նրա զավակներին:

Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ամենի համար, ինչ դուք անում եք ձեր ծխերում և ձեր ճյուղերում: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեր պատրաստակամության համար ծառայել այն պաշտոններում, որոնց դուք կանչվում եք, որտեղ էլ որ լինեք: Յուրաքանչյուրը կարևոր է Տիրոջ աշխատանքը առաջ տանելու գործում:

Համաժողովն ավարտվեց: Թող որ մենք ապահով վերադառնանք մեր տները: Թող որ վերադառնալով տուն տեսնենք, որ ամեն ինչ լավ էր մեր բացակայության ժամանակ: Թող հոգին, որ մենք զգացինք այստեղ, մեզ հետ մնա, մինչ մենք կգնանք կատարելու մեր առօրյա գործերը: Թող որ մենք ավելի մեծ բարություն ցուցաբերենք միմյանց նկատմամբ: Թող որ մենք միշտ զբաղված լինենք Տիրոջ աշխատանքով:

Թող երկնային օրհնությունները ձեզ հետ լինեն: Թող ձեր տները լցված լինեն ներդաշնակությամբ և սիրով: Թող դուք մշտապես սնեք ձեր վկայությունները, որպեսզի դրանք պաշտպանություն լինեն ձեզ համար թշնամուց:

Որպես ձեր խոնարհ ծառա, ես ցանկանում եմ իմ ողջ սրտով կատարել Աստծո կամքը և ծառայել Նրան և ձեզ:

Ես սիրում եմ ձեզ, ես աղոթում եմ ձեզ համար: Կրկին ես պետք է խնդրեմ, որ դուք ձեր աղոթքներում հիշեք ինձ և Բարձրագույն բոլոր Իշխանություններին: Մենք մեկ ենք ձեզ հետ՝ այս հրաշալի աշխատանքը առաջ տանելու գործում: Ես վկայում եմ ձեզ, որ մենք բոլորս այս գործում միասին ենք, և որ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա ունի իր դերը: Թող Աստված պարգևի մեզ ուժ և ունակություն և վճռականություն, որպեսզի մեր դերը լավ կատարենք:

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ մեր Փրկիչն ապրում է, և որ Նա առաջնորդում և ղեկավարում է Իր Եկեղեցին երկրի վրա: Ես թողնում եմ ձեզ հետ իմ վկայությունը, որ Աստված՝ մեր Երկնային Հայրն ապրում է և սիրում է մեզ: Նա իսկապես մեր Հայրն է, և Նա անձնական և իրական է: Թող որ մենք գիտակցենք և հասկանանք, թե որքան է Նա ցանկանում մոտենալ մեզ, որքան շատ է Նա ցանկանում օգնել մեզ, որքան շատ է Նա սիրում մեզ և որքան շատ է Նա անում և ցանկանում անել մեզ համար:

Թող Նա օրհնի ձեզ: Թող Նրա խոստացված խաղաղությունը լինի ձեզ հետ այժմ և հավիտյան:

Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, մինչև որ մենք կհանդիպենք կրկին վեց ամիս անց, և ես անում եմ դա Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի և Քավչի անունով, ամեն: