2010–2019 թթ․
Ուխտ կապած ընտանիք
Ապրիլ 2012


Ուխտ կապած ընտանիքներ

Չկա ավելի կարևոր բան, որ եկել է կամ կարող է գալ ձեր ընտանիք, ինչպես կնքման օրհնությունները:

Ես երախտապարտ եմ ձեզ հետ հավաքվելու համար այս ժողովին, որին հրավիրված են երկրի վրա Աստծո քահանայության բոլոր կրողները: Մենք օրհնված ենք, որ այսօր նախագահում է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը: Որպես Եկեղեցու Նախագահ, նա է միակ կենդանի մարդը, ով պատասխանատու է բանալիների համար, որ կնքում են ընտանիքները և քահանայության բոլոր այն արարողությունները, որոնք անհրաժեշտ են հավերժական կյանք ձեռք բերելու համար, որն Աստծո պարգևներից ամենամեծն է:

Այս երեկո ինձ լսող մի հայր կա, ով հետ է վերադարձել ոչ ակտիվությունից, քանի որ նա ուզում է իր ողջ սրտով վստահ լինել, որ ինքը կունենա այդ պարգևը: Նա և նրա կինը սիրում են իրենց երկու փոքր երեխաներին՝ տղային և աղջկան: Բոլոր ծնողների նման նա կարող է պատկերացնել երկնային երջանկությունը, երբ կարդում է այս բառերը. «Եվ միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով, փառք, որը մենք այժմ չենք վայելում»:1

Այդ հայրը, որ լսում է մեզ հետ միասին այս երեկո, գիտի այդ փառահեղ ճակատագրի ուղին: Այն հեշտ չէ: Նա արդեն գիտի դա: Այն պահանջեց հավատք առ Հիսուս Քրիստոս, խորը ապաշխարություն և փոփոխություն իր սրտում՝ բարի եպիսկոպոսի շնորհիվ, ով օգնեց նրան զգալ Տիրոջ սիրառատ ներողամտությունը:

Հրաշալի փոփոխությունները շարունակվեցին, մինչ նա գնաց սուրբ տաճար օժտման համար, որոնք Տերը նկարագրեց նրանց, ում Նա զորությամբ օժտեց այս տնտեսության առաջին տաճարում: Դա Կիրթլենդում էր, Օհայո: Այդ մասին Տերն ասաց.

«Ուստի, այդ նպատակով ես ձեզ պատվիրան տվեցի, որ դուք գնաք Օհայո. և այնտեղ ես կտամ ձեզ իմ օրենքը. և այնտեղ դուք զորությամբ կօժտվեք ի վերուստ.

Եվ այնտեղից, քանզի ես մի մեծ գործ ունեմ պահ տրված, քանզի Իսրայելը պիտի փրկվի, և ես պիտի տանեմ նրանց ուր որ կամենամ, և ոչ մի զորություն ետ չի պահի իմ ձեռքը»:2

Վերջերս ակտիվ դարձած իմ ընկերոջ և ամբողջ քահանայության համար մեծագույն աշխատանքը, որը պիտի արվի, դեպի փրկություն առաջնորդելն է Իսրայելի մի մասին, որի համար մենք պատասխանատու ենք կամ կլինենք, որը մեր ընտանիքն է: Ընկերս և նրա կինը գիտեին, որ դա պահանջում էր Աստծո սուրբ տաճարում Մելքիսեդեկյան Քահանայության զորությամբ կնքվել:

Նա խնդրեց, որ ես կատարեի կնքումը: Նա և իր կինը ուզում էին, որ այն կատարվեր որքան հնարավոր է շուտ: Սակայն գերագույն համաժողովի նախաշեմին զբաղված լինելու պատճառով ես թողեցի, որ այդ զույգը և նրանց եպիսկոպոսը իմ քարտուղարի հետ միասին նշանակեին լավագույն ժամանակը:

Պատկերացրեք իմ զարմանքն ու հիացմունքը, երբ հայրն ասաց ինձ եկեղեցում, որ կնքումը նշանակված է ապրիլի 3-ին: Դա այն օրն էր, երբ 1836թ. Եղիան՝ կերպարանափոխված մարգարեն, ուղարկվել էր Կիրթլենդի Տաճար՝ տալու կնքելու զորությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Այդ բանալիները Եկեղեցում են այսօր և կշարունակվեն լինել մինչև ժամանակների վերջը:3

Դա նույն աստվածային լիազորությունն է, որը տրվեց Պետրոսին Տիրոջ կողմից, երբ Նա խոստացավ. «Եւ ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները. եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կլինի երկնքումը. եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կլինի երկնքումը»:4

Եղիայի վերադարձն օրհնեց բոլորին, ովքեր քահանայություն էին կրում: Երեց Հարոլդ Բ. Լին պարզաբանեց դա, երբ խոսեց գերագույն համաժողովում, մեջբերելով Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի խոսքերը: Ուշադիր լսեք. «Ես քահանայություն եմ կրու, դուք, եղբայրներ, որ այստեղ եք, կրում եք քահանայություն, մենք ստացել ենք Մելքիսեդեկյան Քահանայությունը, որը կրում էր Եղիան ու մյուս մարգարեները և Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը: Բայց մինչդեռ մենք ունենք մկրտելու իշխանություն, մինչդեռ մենք ունենք իշխանություն դնելու ձեռքերը Սուրբ Հոգու պարգևի համար և կարգել ուրիշներին և անելու այս բոլոր բաները, առանց կնքման զորության մենք չենք կարող որևէ բան անել, քանի որ զորություն չի լինի նրանում, ինչը մենք արել ենք»:

Նախագահ Սմիթը շարունակում է.

«Բարձրագույն արարողությունները, մեծագույն օրհնությունները, որոնք կարևոր են Աստծո թագավորությունում վեհացվելու համար, և որոնք կարող են ստացվել միայն հատուկ վայրերում … ոչ ոք իրավունք չունի կատարել դրանք, եթե նա իշխանություն չստանա նրանից, ով կրում է բանալիները …

… Այս երկրի երեսին չկա մի մարդ, ով իրավունք ունի առաջ գնալ և սպասավորել այս ավետարանի ցանկացած արարողություն, մինչև Եկեղեցու Նախագահը, ով կրում է բանալիները, չհաստատի այն: Նա մեզ տվել է իշխանություն. նա դրել է կնքման զորությունը մեր քահանայության մեջ, քանի որ նա կրում է այդ բանալիները»:5

Այդ նույն հավաստիացումը եկավ Նախագահ Բոյդ Ք. Փաքերից, երբ նա գրեց կնքման զորության մասին: Իմանալը, որ այս բառերը ճշմարիտ են, մխիթարություն է ինձ համար, ինչպես այն կլինի ընտանիքի համար, որին ես կկնքեմ ապրիլի 3-ին: «Պետրոսը պետք է կրեր բանալիները: Պետրոսը պետք է կրեր կնքման զորությունը. … այն իշխանությունը, որը զորություն ունի կապելու կամ կնքելու երկրի վրա և արձակելու երկրի վրա, և այդպես կլինի երկնքում: Այդ բանալիները պատկանում են Եկեղեցու Նախագահին՝ մարգարեին, տեսանողին և հայտնողին: Այդ սուրբ կնքման զորությունը Եկեղեցում է այժմ: Ոչինչ առավել սրբազան չի համարվում նրանց կողմից, ովքեր գիտեն այս իշխանության նշանակության մասին: Ոչինչ առավել մոտ չի պահվում: Երկրի վրա ցանկացած ժամանակահատվածում համեմատաբար քիչ թվով մարդկանց է տրվել այդ կնքման զորությունը, յուրաքանչյուր տաճարում կան եղբայրներ, որոնց տրված է կնքման զորությունը: Դա կարելի է ստանալ միայն մարգարեից, տեսանողից, հայտնողից և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահից»:6

Եղիայի գալստի ժամանակ ոչ միայն զորություն տրվեց քահանայությանը, այլ նաև սրտերը պիտի դառնային. «Եղիայի հոգին, զորությունը և կոչումն է, որ դուք զորություն ունենաք կրելու հայտնության, արարողությունների, պատգամների բանալին, Մելքիսեդեկյան Քահանայության լրիվության և երկրում Աստծո թագավորության զորություններն ու օժտումները. և ստանալ, ձեռք բերել և կատարել բոլոր արարողությունները, որոնք կապված են Աստծո թագավորության հետ, մինչև անգամ հայրերի սրտերը դարձնելու դեպի զավակները և զավակների սրտերը դեպի հայրերը, նույնիսկ նրանց, ովքեր երկնքում են»:7

Իր սրտի դառնալու այդ զգացողությունը արդեն իսկ եկել է իմ ընկերոջն ու իր ընտանիքին: Այն կարող է գալ ձեզ այս ժողովի ժամանակ: Դուք կարող է մտովի տեսնեք, ինչպես ես, ձեր հոր կամ ձեր մոր դեմքը: Դա կարող է լինել քույր կամ եղբայր: Դա կարող է լինել դուստր կամ որդի:

Նրանք կարող են լինել հոգիների աշխարհում կամ մի երկրում, որը հեռու է ձեզանից: Սակայն ուրախություն եկավ զգացողությունից, որ նրանց հետ կապերը հաստատված են, քանի որ դուք կապված եք կամ կարող եք կապվել նրանց հետ քահանայության արարողություններով, որոնք Աստված կպատվի:

Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները, ովքեր հայրեր են կնքված ընտանիքներում, ուսուցանվել են, թե ինչ պետք է իրենք անեն: Չկա ավելի կարևոր բան, որ եկել է կամ կարող է գալ ձեր ընտանիք, ինչպես կնքման օրհնությունները: Չկա ավելի կարևոր բան, քան ամուսնական և ընտանեկան ուխտերը պատվելը, որոնք դուք կապել եք, կամ կկապեք Աստծո տաճարներում:

Դա անելու եղանակը շատ պարզ է: Խոստումի Սուրբ Հոգին մեր հնազանդության և զոհաբերության շնորհիվ պետք է կնքի մեր տաճարային ուխտերը, որպեսզի ընդունվի գալիք աշխարհում: Նախագահ Հարոլդ Բ. Լին բացատրել է, թե ինչ է նշանակում կնքվել Խոստումի Սուրբ Հոգով, մեջբերելով Երեց Մելվին Ջ. Բալլարդի խոսքերը. «Մենք կարող ենք խաբել մարդկանց, սակայն մենք չենք կարող խաբել Սուրբ Հոգուն, և մեր օրհնությունները հավերժական չեն լինի, մինչև դրանք նաև չկնքվեն խոստումի Սուրբ Հոգով: Սուրբ Հոգին է, որ կարդում է մարդկանց մտքերն ու սրտերը և տալիս է իր կնքող հաստատումը այն օրհնությունների, որոնք ասվել են իրենց ձեռնադրմամբ: Այնուհետև այն կապող, վավեր և ամբողջությամբ ուժի մեջ կլինի»:8

Երբ քույր Այրինգն ու ես կնքվեցինք Յուտայի Լոգան Տաճարում, ես այդ ժամանակ չէի հասկանում այդ խոստման նշանակությունը: Ես մինչև այժմ փորձում եմ հասկանալ դրա ողջ նշանակությունը, սակայն իմ կինն ու ես մեր գրեթե մոտ 50 տարվա ամուսնության սկզբում որոշեցինք որքան հնարավոր է շատ հրավիրենք Սուրբ Հոգուն մեր կյանք և մեր ընտանիք:

Երբ ես երիտասարդ հայր էի, կնքված տաճարում և իմ սիրտը դարձրած իմ կնոջն ու երիտասարդ ընտանիքին, ես առաջին անգամ հանդիպեցի Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթին: Առաջին Նախագահության խորհրդի սենյակում, որտեղ ես հրավիրված էի, միանգամայն համոզիչ վկայություն եկավ ինձ, երբ Նախագահ Հարոլդ Բ. Լին հարցրեց ինձ, ակնարկելով Նախագահ Սմիթին, որը նստած էր իր կողքին. «Դուք հավատո՞ւմ եք, որ այս մարդը կարող է Աստծո մարգարեն լինել»:

Նախագահ Սմիթը նոր էր մտել սենյակ և դեռ ոչ մի խոսք չէր ասսել: Ես հավերժորեն երախտապարտ եմ, որ ես կարողացա պատասխանել՝ ասելով այն, ինչ զգացի իմ սրտում. «Ես գիտեմ, որ նա մարգարե է»: Եվ ես այնքան հաստատ գիտեի դա, ինչպես գիտեի, որ արևը շողում էր, որ նա կրում էր քահանայության կնքման զորությունը ողջ աշխարհի համար:

Այդ փորձառությունը մեծ զորություն տվեց նրա խոսքերին իմ և իմ կնոջ համար, երբ 1972թ. ապրիլի 6-ի համաժողովի նիստին Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը տվեց հետևյալ խորհուրդը. «Տիրոջ կամքն է, որ ամրացնենք և պաշտպանենք ընտանիքը: Մենք խնդրում ենք հայրերին գրավել իրենց օրինավոր տեղը որպես տան գլուխ: Մենք խնդրում ենք մայրերին հաստատել և աջակցել իրենց ամուսիններին և լույս լինել իրենց երեխաների համար»:9

Թույլ տվեք ինձ չորս խորհուրդ տալ, որոնց կարող եք հետևել որպես քահանայություն կրող հայր, որ բարձրացնեք և առաջնորդեք ձեր ընտանիքին տուն՝ կրկին Երկնային Հոր և Փրկչի հետ լինելու համար:

Առաջինը, ձեռք բերեք և պահեք հաստատուն վկայություն, որ քահանայության բանալիները մեզ հետ են և որ դրանք կրում է Եկեղեցու Նախագահը: Աղոթեք դրա համար ամեն օր: Պատասխանը կգա ձեր ընտանիքը առաջնորդելու աճող վճռականության հետ միասին, հույսի ձեր զգացողությամբ և ձեր ծառայության մեջ ավելի մեծ երջանկությամբ: Դուք ավելի ուրախ ու լավատես կլինեք, որը մեծ օրհնություն կլինի ձեր կնոջ և ընտանիքի համար:

Երկրորդ պահանջն է սիրել ձեր կնոջը: Հավատք և համեստություն կպահանջվի, որպեսզի կյանքի դժվար պահերին նրա շահերը դնեք ձեր սեփականից վեր: Դուք պարտականություն ունեք ապահովելու և հոգ տանելու ընտանիքի համար նրա հետ միասին, մինչ ծառայում եք ուրիշներին: Դա կարող է ժամանակ առ ժամանակ սպառել ձեր ունեցած ողջ էներգիան և ուժը: Տարիքն ու հիվանդությունը կարող են մեծացնել ձեր կնոջ կարիքները: Եթե դուք ընտրեք նույնիսկ այդ ժամանակ նրա երջանկությունը վեր դասել ձեր սեփականից, ես խոստանում եմ ձեզ, որ ձեր սերը նրա հանդեպ կմեծանա:

Երրորդ, խնդրեք ամբողջ ընտանիքին սիրել իրար: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է.

«Հավերժության տեսանկյունից փրկությունը ընտանեկան պարտականություն է …

Ամեն ինչից առավել երեխաները կարիք ունեն իմանալու և զգալու, որ իրենք սիրված, ցանկալի և հասկացված են: Նրանց հաճախ պետք է հիշեցնել այդ մասին: Ակնհայտորեն, սա է դերը, որը ծնողները պետք է կատարեն, և ավելի հաճախ մայրը ավելի լավ կարող է դա անել»:10

Բայց սիրված լինելու զգացողությունը ունենալու մեկ այլ կարևոր միջոց է հանդիսանում ընտանիքի մյուս երեխաների սերը: Իրար հանդեպ եղբայրների և քույրերի մշտական հոգատարությունը կգա միայն ծնողների համառ ջանքերի շնորհիվ և Աստծո օգնությամբ: Դուք գիտեք, որ սա ճիշտ է ձեր սեփական ընտանիքների փորձառությունից: Եվ դա հաստատվում է ամեն անգամ, երբ դուք կարդում եք ընտանեկան խնդիրների մասին, որոնց հանդիպել են արդար Լեքին և նրա կինը՝ Սարիան, Մորմոնի Գրքում:

Հաջողությունները, որոնց նրանք հասել են, առաջնորդություն են հանդիսանում մեզ համար: Նրանք այնքան լավ և այնքան հետևողական են եղել Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսուցանելիս, որ երեխաներն ու նույնիսկ որոշ հետնորդներ սերունդների ընթացքում փափկացրել են իրենց սրտերը առ Աստված և իրար հանդեպ: Օրինակ, Նեփին և այլոք գրել են և օգնության են հասել ընտանիքի անդամների, ովքեր եղել են իրենց թշնամիները: Հոգին ժամանակ առ ժամանակ փափկացրել է հազարավորների սրտերը և ատելությունը փոխարինել է սիրով:

Հայր Լեքիի հաջողություններն ընդօրինակելու ճանապարհներից մեկը ձեզ համար ընտանիքով աղոթել և ընտանիքի հետ ժամանակ անցկացնել սովորելն է, ինչպես օրինակ ընտանեկան երեկոները: Երեխաներին հնարավոություն տվեք աղոթել, երբ նրանք կարող են աղոթել շրջանում գտնվողների համար, ովքեր օրհնությունների կարիք ունեն: Արագ նշմարեք անհամաձայնության սկիզբը և նկատեք անեսասեր ծառայության գործերը, հատկապես իրար հանդեպ: Երբ նրանք աղոթեն իրար համար և ծառայեն իրար, սրտերը կփափկեն և կդառնան իրար և իրենց ծնողներին:

Տիրոջ ճանապարհով ձեր ընտանիքն առաջնորդելու չորրորդ հնարավորությունը կգա, երբ կարգուկանոն հաստատեք: Մենք կարող ենք կատարել Տիրոջ ճանապարհով ուղղելու մեր պարտավորությունը և ապա առաջնորդենք մեր երեխաներին դեպի հավերժական կյանք:

Դուք կհիշեք բառերը, սակայն դուք կարող է չտեսնեք դրանց զորությունը Մելքիսեդեկյան Քահանայության կրողի համար, ով պատրաստում է իր ընտանիքը ապրելու նույն հարաբերություններում, որը նրանք կունենան սելեստիալ թագավորությունում: Դուք կհիշեք խոսքերը, դրանք շատ ծանոթ են.

«Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով.

Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության,-

Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի.

Որպեսզի նա իմանա, որ քո հավատարմությունն ավելի ամուր է, քան մահվան կապանքները»:11

Եվ հետո որպես Սիոնի հայրեր մեզ համար մեծ արժեք ունեցող խոստումն է գալիս. «Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից»:12

Դա բարձր չափանիշ է մեզ համար, սակայն երբ մենք հավատքով ղեկավարում ենք մեր հավասարակշռությունը և խեղդում ենք մեր հպարտությունը, Սուրբ Հոգին տալիս է Իր հավանությունը, և սուրբ խոստումներն ու ուխտերը հաստատվում են:

Ձեր հավատքի շնորհիվ, որ Տերը վերականգնել է քահանայության բանալիները, որոնք շարունակում են լինել մեզ մոտ, դուք հաջողության կհասնեք, սիրո ամուր կապ հաստատելով ձեր կնոջ հետ, Տիրոջ օգնությամբ ձեր երեխաների սրտերը իրար և դեպի իրենց ծնողները դարձնելու և սիրով առաջնորդելու հարցում ձեզ ուղղելով և բարձրացնելով այնպես, ինչպես Հոգին է հրավիրում:

Ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է և մեր Փրկիչը: Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը այսօր երկրի վրա կրում և կիրառում է քահանայության բոլոր բանալիները: Ես սիրում և հաստատում եմ նրան: Ես սիրում և աղոթում եմ նրա համար: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: