Դառնալով ճշմարիտ հետևորդ

Երեց Դանիել Լ. Ջոնսոն

Յոթանասունից


Երբ հնազանդվում ենք Նրա պատվիրաններին և ծառայում մեր մերձավորներին, մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ:

Մեզանից նրանք, ովքեր մտել են մկրտության ջրերը և ստացել Սուրբ Հոգու պարգևը, ուխտ են կապել, որ մենք հոժար ենք վերցնել մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը, կամ այլ կերպ ասած մենք հայտարարել ենք, որ մենք Տիրոջ հետևորդներն ենք: Մենք նորացնում ենք մեր ուխտն ամեն շաբաթ, երբ ճաշակում ենք հաղորդությունը, ցույց ենք տալիս այդ հետևորդությունը մեր ապրելակերպով: Այդ հետևորդությունը հիանալի դրսևորվեց վերջին իրադարձությունների ժամանակ Մեքսիկայում:

Գարնանային մի գեղեցիկ օր էր պտղաբուծական համայնքերում Մեքսիակայի հյուսիսում: Մրգատու ծառերը լրիվ ծաղկել էին և առատ բերքահավաքի սպասումները մեծ էին: Արդեն պլաններ էին կազմվում վարկերը մարելու մասին, փոխելու անհրաժեշտ սարքավորումները և ծերացած մրգատու այգիները, և անձնական պարտավորությունները կատարելը, ինչպես օրինակ՝ ընտանիքի անդամների համար ուսման վարձը տալը: Պլաններ էին կազմվում նույնիսկ ընտանիքի արձակուրդների վերաբերյալ: Առկա էր լավատեսության մի համընդհանուր մթնոլորտ: Այնուհետև մի երկուշաբի կեսօրին մարտի վերջում սկսվեց ձմեռային մի փոթորիկ և սկսեց ձյուն գալ: Ձյուն տեղաց մինչև առավոտյան ժամը երեքը: Հետո երբ ամպերը հեռացան, ջերմաստիճանը կտրուկ նվազեց: Ողջ գիշերվա ընթացքում և վաղ առավոտյան բոլոր ջանքերը գործադրվեցին փրկելու առնվազն բերքի մի մասը: Ոչ մի բան չօգնեց: Ուղղակի շատ ցրտեց և մրգատու ծառերը ամբողջովին ցրտահարվեցին: Այս տարի չի լինելու ոչ մրգի բերքահավաք, ոչ էլ վաճառք: Երեքշաբթի օրը բացվեց այդ բոլոր սքանչելի ծրագրերի, սպասումների և հենց նախորդ օրվա երազանքների հիվանդագին և սրտակեղեք կորստով:

Ես մի նամակ ստացա էլ-փոստով այդ սոսկալի երեքշաբթի առավոտվա մասին Ջոն Հաթչի՝ այն ժամանակ Կոլոնիա Խուարեզ Չիհուահուա Տաճարի նախագահության առաջին խորհրդականի տիկնոջից՝ Սանդրա Հաթչից: Ես մեջ կբերեմ որոշ մասեր այդ նամակից. «Ջոնը վեր կացավ վաղ առավոտյան 6:30 և գնացտաճար տեսնելու, թե արդյոք հետաձգելու էինք այս առավոտվա նիստը: Նա վերադարձավ և ասաց, որ կայանատեղը և ճանապարհը մաքուր էին, այսպիսով մենք որոշեցինք գործի անցնել: Մտածեցինք, որ գուցե այն աշխատողները, ովքեր մրգատու այգիներ չունեին, կգային և մենք բոլոր աշխատողներին կներգրավեինք նիստում: … Այնքան ոգեշնչող էր տեսնել տղամարդկանց մեկը մյուսի հետևից ներս մտնելիս: Ահա նրանք այստեղ էին, ողջ գիշեր չքնելուց հետո և խորհելով իրենց բերքի կորստի մասին: … Ես նայում էի նրանց մեր նախապատրաստական ժողովի ժամանակ, և նրանց համար դժվար էր արթուն մնալ: Բայց հասկանալով, որ նրանք լավ արդարացում ունեին չգալու համար, նրանք այդտեղ էին: Եվ նիստում կային 38 հոգի (լիակազմ նիստ): Մեզ համար դա ոգևորող ժողով էր, և մենք շնորհակալություն հայտնեցինք Երկնային Հորը լավ մարդկանց համար, ովքեր կատարում էին իրենց պարտականությունը, անկախ նրանից, թե ինչ էր կատարվում: Ես հատուկ ոգի զգացի այնտեղ այդ առավոտ: Ես համոզված եմ Նա գոհ էր՝ իմանալով, որ մենք սիրում ենք Նրա տունը և զգացինք, որ դա լավ տեղ էր գտնվելու համար այդպիսի դժվար առավոտյան:

Պատմությունը դրանով չավարտվեց և իրականում այն դեռ շարունակվում է:

Նրանց մեծ մասը, ովքեր կորցրել էին իրենց մրգի բերքը, ունեին ազատ հող, որի վրա կարող էին այդ սեզոնի համար այլ մշակաբույսեր տնկել, ինչպես օրինակ կծու պղպեղ կամ լոբի: Այս բույսերը գուցե ապահովեին առնվազն որոշ եկամուտ, որը բավական կլիներ գոյատևելու մինչև հաջորդ տարվա մրգի բերքահավաքը: Սակայն կար մի լավ եղբայր, երիտասարդ ընտանիքով, որն ավելորդ հող չուներ և ստիպված էր մեկ տարի շարունակ առանց եկամտի մնալ: Համայնքում մյուսները տեսնելով նրա դժվարին կացությունը և գործելով իրենց սեփական նախաձեռնությամբ և ծախսերով, պատրաստեցին մի հողակտոր, օգտագործեցին իրենց սարքավորումները հողը պատրաստելու համար և տվեցին պղպեղի սածիլներ, որ տնկեր:

Ես ճանաչում եմ այն տղամարդկանց, որոնց մասին նոր խոսեցի: Նրանց գիտենալով, ես չզարմացա, թե նրանք ինչ արեցին: Բայց նրանք, ովքեր չգիտեն նրանց, հավանաբար երկու հարց կտան երկուսն էլ ինչու հարցով: Ինչո՞ւ նրանք եկան տաճար կատարելու իրենց պարտականությունները և ծառայելու, ողջ գիշեր ոտքի վրա լինելուց հետո, գիտակցելով միայն, որ իրենք կորցրել էին իրենց տարեկան եկամտի մեծ մասը: Ինչո՞ւ էին օգտագործում այն, ինչը սակավ էր և շատ թանկարժեք ռեսուրս՝ կարիքի մեջ գնվողին օգնելու համար, իրենք էին այժմ այդպիսի սարսափելի ֆինանսական նեղության մեջ:

Երբ դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի հետևորդ, ապա դուք կիմանաք այդ երկու հարցերի պատասխանը:

Ուխտ կապելով լինել Քրիստոսի հետևորդը կյանքի տևողությամբ գործընթացի սկիզբն է, իսկ ուղին միշտ չէ, որ հեշտ է: Երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից և ձգտում անել այն, ինչ Նա կկամենար, որ մենք անենք, և երբ ծառայում ենք մեր մերձավորին, ինչպես Նա կծառայեր նրանց, մենք անխուսափելիորեն կդառնանք Նրա նման: Դառնալով Նրա նման և լինելով մեկ Նրա հետ վերջնական նպատակն է և խնդիրը, և հիմնականում ճշմարիտ հետևորդության բուն սահմանումը:

Ինչպես Փրկիչը հարցրեց Իր հետևորդներին, երբ Նա այցելեց Ամերիկյան մայրցամաք. «Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել»: Այնուհետև պատասխանելով Իր իսկ հարցին, Նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27):

Փրկչի նման դառնալը հեշտ խնդիր չէ, հատկապես այն աշխարհում, որտեղ մենք ենք ապրում: Մենք դիմակայում ենք խոչընդոտների և ձախորդությունների մեր կյանքի ամեն օրը: Սրա համար պատճառ կա և սա մահկանացու կյանքի հիմնական նպատակներից մեկն է: Ինչպես կարդում ենք Աբրահամի 3.25 հատվածում. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»:

Այս ստուգումները կամ փորձությունները տարբերվում են իրենց բնույթով և ուժգնությամբ: Բայց ոչ ոք չի թողնի այս մահկանացու գոյությունը առանց դրանց միջով անցնելու: Հիմնականում մենք պատկերացնում ենք փորձությունները որպես բերքի կամ աշխատանքի կորուստ, սիրելի անձնավորության մահ, հիվանդություն, ֆիզիկական, մտավոր կամ հուզական անկարողություն, աղքատություն կամ ընկերների կորուստ: Այնուամենայնիվ, նույնիսկ թվացող արժանավոր նպատակներ ունենալը կարող է բերել անօգտակար հպարտության իր իսկ վտանգները, որտեղ մենք ավելի շատ ոգևորվում ենք մարդկանց պատիվներից, քան երկնքի հավանությունից: Սրանք կարող են ներառել աշխարհիկ հանրաճանաչություն, հասարակության ընդունում, ֆիզիկական քաջություն, արտիստական կամ ատլետիկ տաղանդ, բարգավաճում և հարստություններ: Ինչ վերաբերում է այս վերջին փորձություններին մեզանից ոմանք «Ջութակահարը տանիքի վրա»-ում Տեվյեի արտահայտած զգացումների պես կարող են զգալ. «Եթե հարստություններն անեծք են, թող ինձ [Աստված] զարկի դրանով, և թող ես երբեք չապաքինվեմ»:1

Բայց այս վերջին տիպի փորձությունները կարող են լինել նույնիսկ ավելի սոսկալի և վտանգավոր հաղթահարելու համար, քան նախորդները: Մեր հետևորդությունը կզարգանա և կստուգվի ոչ թե փորձությունների տեսակներով, որոնց մենք հանդիպում ենք, այլ նրանով, թե ինչպես ենք մենք հաղթահարում դրանք: Ինչպես ուսուցանվել ենք Նախագահ Հենրի Բ. Այրինգի կողմից. «Այսպիսով, կյանքի մեծագույն ստուգարքը տեսնելն է, թե արդյոք մենք կլսենք և կհնազանդվենք Աստծո հրամաններին կյանքի փոթորիկների մեջ: Դա կյանքի փոթորիներին դիմանալու մեջ չէ, այլ ճիշտը ընտրելն է, մինչ դրանք մոլեգնում են: Եվ կյանքի ողբերգությունն այն է, որ երբ ձախողվում ենք այդ ստուգարքում, ձախողվում ենք արժանանալ փառքով մեր երկնային տուն վերադառնալուն» (“Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Liahona, Nov. 2005, 38):

Ես 23 թոռների հպարտ պապիկ եմ: Նրանք երբեք չեն դադարում զարմացնել ինձ հավերժական ճշմարտությունների իրենց ըմբռնմամբ, նույնիսկ իրենց շատ վաղ և դյուրազգաց տարիքում: Երբ պատրաստվում էի այս ելույթին, ես խնդրեցի նրանցից յուրաքանչյուրին ինձ ուղարկել համառոտ սահմանում, թե ինչ էին հասկանում Հիսուս Քրիստոսի աշակերտ կամ հետևորդ ասելով: Ես հրաշալի պատասխաններ ստացա նրանցից բոլորից: Սակայն կուզենայի ձեզ հետ կիսվել ութ տարեկան Բենջամինից ստացած հետևյալ պատասխանով. «Հիսուս Քրիստոսի հետևորդ լինել նշանակում է օրինակ լինել: Դա նշանակում է լինել միսիոներ և պատրաստվել միսիոներ լինելու: Դա նշանակում է ծառայել ուրիշներին: Դա նշանակում է կարդալ սուրբ գրությունները և ասել ձեր աղոթքները: Դա նշանակում է սուրբ պահել հանգստության օրը: Դա նշանակում է լսել Սուրբ Հոգու հուշումներին: Դա նշանակում է գնալ եկեղեցի և տաճար»:

Ես համաձայն եմ Բենջամինի հետ: Հետևորդությունը՝ ամբողջը անելու և դառնալու մասին է: Երբ մենք հնազանդվում ենք Նրա պատվիրաններին և ծառայում մեր մերձավորներին, մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ: Հնազանդությունը և Նրա կամքին ենթարկվելը բերում է Սուրբ Հոգու ընկերակցությունը խաղաղության, ուրախության և ապահովության օրհնությունների հետ, որոնք միշտ ուղեկցում են Աստվածագլխի այս երրորդ անդամին: Դրանք ուրիշ ոչ մի ճանապարհով չեն կարող գալ: Վերջապես դա Նրա կամքին լիակատար ենթարկվելն է, որ օգնում է մեզ դառնալ ինչպես մեր Փրկիչն է: Կրկին, դառնալով Նրա նման և լինելով մեկ Նրա հետ վերջնական նպատակն է և խնդիրը և հիմնականում ճշմարիտ հետևորդության բուն սահմանումը:

Հետևորդությունն այն է, ինչի ականատեսը եղա ես Կոլոնիա Խուարեզ Տաճարում և դրա մոտակա դաշտերում, որտեղ չնայած սրտակեղեք ձախորդությանը միևնույն հավատքի եղբայրները և քույրերը վերահաստատեցին իրենց պարտավորություններն Աստծո և միմյանց հանդեպ:

Ես վկայում եմ, որ երբ հնազանդվում ենք Նրա պատվիրաններին, ծառայում ուրիշներին և ենթարկում մեր կամքը Նրա կամքին, մենք իսկապես կդառնանք Նրա ճշմարիտ հետևորդները: Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1. See Joseph Stein, Jerry Bock, Sheldon Harnick, Fiddler on the Roof (1964), 61.