2010–2019 թթ․
Այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում:
Հոկտեմբեր 2012


Այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում:

Եկեղեցու անդամներից ոմանք Ալմայի հարցին չեն կարող այո բարձրաձայնել: Նրանք այժմ չունեն նման զգացում:

Նախագահ Մոնսոն, մենք սիրում, հարգում և աջակցում ենք ձեզ: Միսիոներական ծառայության հետ կապված այս պատմականորեն նշանակալից հայտարարությունը ոգեշնչող է: Այս կարող եմ հիշել այն ոգևորությունը, որը առկա էր 1960 թվականին, երբ ծառայող տղաների տարիքը 20-ից իջեցվեց 19 տարեկանի: Ես նոր էի եկել Բրիտանական միսիա որպես նոր կանչված 20 տարեկան միսիոներ: Մեր միսիա ժամանած առաջին 19 տարեկան միսիոները երեց Ջեֆրի Ռ. Հոլանդն էր՝ անհավանական ավելացում: Մի քանի ամիս նա ամաչում էր 20 տարեկաններից: Ապա մեկ տարվա ընթացքում 19 տարեկան շատերը եկան միսիայի: Նրանք հնազանդ և հավատարիմ միսիոներներ էին և աշխատանքը առաջադիմում էր: Համոզված եմ, որ ավելի մեծ բերքահավաք կհավաքվի, երբ արդար և նվիրված միսիոներները կկատարեն ավետարանը քարոզելու Տիրոջ պատվիրանը:

Իմ կարծիքով, դո՛ւք, աճող սերնդի ներկայացուցիչներդ, ավելի լավ եք պատրաստված, քան նախորդ սերունդներից որևէ մեկը: Սուրբ գրությունների ձեր գիտելիքները հատկապես տպավորիչ է: Այնուամենայնիվ, այն մարտահրավերները, որոնց ձեր սերունդը հանդիպում է, մինչ պատրաստվում է ծառայության, նման են բոլոր Եկեղեցու անդամների մարտահրավերներին: Բոլորս գիտենք, որ աշխարհի մշակույթները, մեծամասամբ, չեն նպաստում արդարությանը ոչ էլ հոգեւոր նվիրվածությանը: Եկեղեցու ողջ պատմության ընթացքում ղեկավարները նախազգուշացրել են ժողովրդին և ապաշխարություն են ուսուցանել: Մորմոնի Գրքում Ալմա կրտսերը այնքան էր մտահոգված անարդարությամբ և պատասխանատվության բացակայությամբ, որ նա հրաժարվեց Նեփիի ժողովրդի ղեկավարի՝ գլխավոր դատավորի պաշտոնից, և ողջ իր ջանքերը կենտրոնացրեց իր մարգարեական կոչման վրա:1

Բոլոր սուրբ գրությունների ամենախորիմաստ հատվածներից մեկում Ալման հայտարարում է. «Եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում:2

Տեղական ղեկավարները ողջ աշխարհում տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, Եկեղեցու անդամները, հատկապես մեր երիտասարդությունը, երբևէ ավելի ուժեղ չի եղել: Բայց նրանք գրեթե միշտ բարձրացնում են երկու մտահոգություն, առաջինը՝ անարդարության աճի մարտահրավերը աշխարհում և երկրորդը՝ անտարբերությունը և պատասխանատվության բացակայությունը որոշ անդամների մոտ: Նրանք խորհուրդ են փնտրում, թե ինչպես օգնեն անդամներին՝ հետևելու Փրկչին և հասնելու խորը և տևական դարձի:

«Աժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում» հարցը հնչում է դարերի միջով: Այն ամենով հանդերձ, ինչ մենք ստացել ենք ներկա տնտեսության ժամանակ՝ ներառյալ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը, հոգևոր պարգևների հորդումը և երկնքի անվիճելի օրհնությունները, Ալմայի մարտահրավերը երբեք ավելի կարևոր չի եղել:

1943 թվականին Էզրա Թաֆթ Բենսոնը Առաքյալ կանչվելուց ոչ շատ անց, Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը3 խորհուրդ տվեց. «Ձեր առաքելությունն է … նախազգուշացնել ժողովրդին … այնպիսի բարությամբ, ինչպիսին հնարավոր է, որ ապաշխարությունը միակ սպեղանին կլինի այս աշխարհի չարիքների համար»:4 Երբ այս միտքն արտահայտվեց, մենք Երկրորդ Աշխարհամարտի մեծ հակամարտության մեջ էինք:

Այսօր բարոյական այլասերումն ավելի է սաստկացել: Մի նշանավոր գրող վերջերս ասել է. «Բոլորը գիտեն, որ մշակույթը վնասակար է դարձել և ոչ ոք հույս չունի, որ այն կփոխվի»:5 Բռնության և անբարոյականության անընդհատ պատկերումը երաժշտության, զվարճության, արվեստի և այլ տեղեկատվության մեջ, մեր ամենօրյա մշակույթում աննախադեպ է: Սա տխրությամբ նկարագրվել է մի շատ հարգելի մկրտական աստվածաբանի կողմից, երբ նա ասել է. «Ողջ քաղաքակրթության հոգևոր իմունային համակարգը խոցված է»:6

Զարմանալի չէ, որ Եկեղեցու անդամներից ոմանք Ալմայի հարցին չեն կարող այո բարձրաձայնել: Նրանք այժմ չունեն նման զգացում: Նրանք զգում են, որ իրենք հոգևոր երաշտ են ապրումՈմանք էլ բարկացած են, վիրավորված կամ հիասթափված: Եթե այս նկարագրությունները վերաբերում են ձեզ,7 ձեզ համար կարևոր կլինի գնահատել, թե ինչու «այժմ դուք չունեք այդպիսի զգացում»:

Շատերը, ովքեր հոգևոր երաշտ և նվիրավածության պակասություն են ապրում, անպայման չէ, որ մեծ մեղքերի կամ օրինազանցությունների մեջ ընկած լինեն, սակայն նրանք կատարել են ոչ իմաստուն ընտրություններ: Ոմանք անփույթ են սրբազան ուխտերին հետևելիս: Մյուսներն իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են՝ առաջնակարգ նվիրում տածելով ավելի քիչ կարևորություն ունեցող գործերին: Ոմանք թույլ են տալիս, որ մշակութային կամ քաղաքական եռանդուն տեսակետները թուլացնեն իրենց նվիրվածությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ: Ոմանք էլ սուզվում են համացանցի նյութերի մեջ, որոնք մեծացնում են, չափազանցեցնում, իսկ որոշ դեպքերում էլ հնարում են թերություններ Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարների մեջ: Ապա նրանք գալիս են ոչ ճիշտ եզրակացությունների, որոնք կարող են ազդել վկայության վրա: Նրանցից յուրաքանչյուրը, ովքեր արել են այս ընտրությունները, կարող են ապաշխարել և հոգեպես նորոգվել:

Սուրբ գրությունների մեջ խորասուզվելը էական դեր ունի հոգևոր սնուցման համար:8 Աստծո խոսքը նվիրվածություն է ոգեշնչում ներգործում է որպես ապաքինող սպեղանի վիրավորված զգացումների, բարկության կամ հիասթափության համար:9 Երբ մեր նվիրավածությունը նվազում է, ինչ-որ պատճառով, լուծման մի մասն ապաշխարությունն է:10 Նվիրվածությունն ու ապաշխարությունը սերտորեն միահյուսված են:

Կ. Ս. Լյուիսը՝ այդ աշխատասեր, գործնապաշտ քրիստոնյա գրողը, կտրուկ անդրադարձել է այս հարցին: Նա պնդել է, որ քրիստոնեությունը քարոզում է մարդկանց ապաշխարել և նրանց ներում է խոստանում, բայց մինչև մարդիկ գիտակցում են և զգում, որ իրենք ներման կարիք ունեն, քրիստոնեությունը չի խոսում նրանց հետ: Նա նշել է. «Երբ դուք հիվանդ եք, դուք կկամենաք լսել բժշկին»:11

Մարգարե Ջոզեֆը նշել է, որ միչև ձեր մկրտությունը, դուք կարող եք լինել չեզոք գոտում բարու և չարի միջև: Բայց «երբ դուք միանում եք այս Եկեղեցուն, դուք համաձայնվում եք ծառայել Աստծուն: Երբ դուք անում եք դա, դուք թողնում եք չեզոք գոտին և դուք երբեք չեք կարող ետ [գնալ]»: Նրա խորհուրդն էր, որ մենք երբեք չլքենք Տիրոջը:12

Ալման շեշտում է, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ «ողորմածության բազուկները մեկնված են» դեպի նրանց, ովքեր ապաշխարում են:13 Այնուհետև նա հարցնում է մանրամասն և կարևոր հարցեր՝ ինչպիսիք են. Արդյոք մենք պատրաստ ե՞նք հանդիպելու Աստծուն: Արդյոք մեզ պահում ե՞նք անմեղ: Մենք պետք է բոլորս մտածենք այս հարցերի շուրջ: Ալմայի անձնական փորձառությունը, երբ թերացել էր հետևել իր հավատարիմ հորը, իսկ հետո եկել էր ցնցող մի ըմբռնման, թե որքան շատ կարիք ունենք ներման և թե ինչ էր նշանակում երգել քավող սիրո երգը, հղոր է և ազդեցիկ:

Չնայած որ նվիրավածությունը թուլացնող ցանկացած բան հատևանք է թողնում, այնուամենայնիվ, երկու փորձություն կա, որ հաճախ են տեղի ունենում և կարևոր է, որ գիտակցենք: Առաջինը՝ անբարյացակամությունն է, կոպտությունը և ընտանեկան բռնությունը: Երկրորդը՝ սեռական անբարոյականությունն է և անմաքուր մտքերը: Դրանք հաճախ նախորդում են նվիրավածության թուլացմանը և հայտնվում են ավելի քիչ նվիրված լինելու ընտրության հիմքում:

Այն, թե ինչպես ենք վերաբերվում մեզ ամենամոտ մարդկանց, արմատական կարևորություն ունի: Կոպտությունը, բռնությունը, քաղաքավարության բացակայությունը և անհարագալից վերաբերմունքը ընտանիքում ընդունելի չեն՝ ընդունելի չեն ոչ մեծերի համար, ոչ էլ աճող սերնդի համար: Հայրս ակտիվ չէր Եկեղեցում, բայց նշանակալիորեն լավ օրինակ էր, հատկապես մայրիկիս հանդեպ իր վերաբերմունքով: Նա ասում էր. «Աստված տղամարդկանց պատասխանատու կհամարի իրենց պատճառով իրենց կանանց ամեն մի թափած արցունքի համար»: Այս նույն տեսակետը շեշտադրվում է «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում: Այն ասում է. «[Նրանք,] ովքեր բռնություն են գործադրում իրենց կողակցի կամ երեխաների հանդեպ… . մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև»:14 Անկախ նրանից, թե ինչ մշակույթում ենք մենք մեծացել և արդյոք մեր ծնողները բռնացել են թե ոչ մեզ վրա, մենք չպետք է ֆիզիկապես, զգացմունքներով կամ խոսքով բռնանաք որևէ մեկ ուրիշի հանդեպ:15

Հասարակության մեջ քաղաքավարության անհրաժեշտությունը երբեք ավելի կարևոր չի եղել: Բարության և քաղաքավարության արմատավորումը սկսվում է մեր տներում: Զարմանալի չէ, որ ընտանիքի թուլացմանը զուգընթաց մեր հասարակական դատողությունը ցածրացել է: Ընտանիքը սիրո և հոգևորությունը պահպանելու հիմքն է: Ընտանիքը խթանում է մի մթնոլորտ, որտեղ կրոնական գործունեությունը կարող է ծաղկել: Իսկապես «շուրջ բոլորը գեղեցիկ է, երբ սեր կա տան մեջ»:16

Սեռական անբարոյականությունը և անմաքուր մտքերը խախտում են չափանիշը, որը հաստատվել էր Փրկչի կողմից:17 Մեզ նախազգուշացվել է արդի տնտեսության սկզբում, որ սեռական անբարոյականությունը, հավանաբար, կլինի մեծագույն մարտահրավերը:18 Այդպիսի վարքը, չապաշխարելու դեպքում, կառաջացնի հոգևոր երաշտ և նվիրվածության կորուստ: Կինոնկարները, հեռուստատեսությունը և համացանցը հաճախ հաղորդում են այլասերող ուղերձներ և պատկերներ: Դիտեր Ֆ. Ուխդորֆը և ես վերջերս գտնվում էինք Ամազոնի ջունգլիում գտնվող մի գյուղում և նկատեցինք արբանյակային սկավառակներ նույնիսկ փոքրիկ հասարակ կառուցված հյուղակներից մի քանիսի վրա: Մենք ուրախացանք այն սքանչելի տեղեկացվածության համար, որը մատչելի էր այս հեռավոր տարածքում: Մենք նաև ընդունեցինք, որ փաստորեն չկա որևէ վայր երկրի վրա, որը չենթարկվի վավաշոտ, անբարոյական և հեշտասեր պատկերների ազդեցությանը: Սա է պատճառներից մեկը, թե մերկագրությունն ինչու է այդպիսի համաճարակ դարձել մեր օրերում:

Ես վերջերս մի իմաստալի զրույց ունեցա 15-ամյա Ահարոնյան Քահանայություն կրող մի պատանու հետ: Նա օգնեց ինձ հասկանալ, թե որքան հեշտ էր այս ինտերնետային դարում երիտասարդների համար գրեթե անզգուշորեն ենթարկվել անմաքուր և նույնիսկ մերկապատկեր նկարների ազդեցության: Նա նշեց, որ Եկեղեցու սկզբունքների մեծ մասը, որոնք ուսուցանվում են, առնվազն որոշ ընդունելություն են գտնում հասարակության մեծ մասի մեջ, որ այս սկզբունքների խախտումը կարող է ունենալ աղետալի ազդեցություն մարդու առողջության և բարօրության վրա: Նա խոսում էր երիտասարդների կողմից ծխախոտ ծխելու, թմրադեղերի օգտագործման և ալկոհոլ օգտագործելու մասին: Չնայած դրան, նկատեց նա, ինչ վերաբերում է մերկագրությանը կամ անբարոյականությանը, հասարակության կողմից չկա համապատասխան բողոքի բարձր ձայն, նույնիսկ նշանակալի նախազգուշացում:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այդ երիտասարդի վերլուծությունը ճիշտ է: Ո՞րն է պատասխանը: Տարիներ շարունակ մարգարեներն ու առաքյալներն ուսուցանել են տանը կրոնական գործունեության կարևորությունը:19

Ծնողնե՛ր, Եկեղեցու ժողովներին և ծրագրերին սովորական ակտիվ մասնակցությամբ, չնայած դա կարևոր է, դուք չեք կարողանա իրականացնել ձեր երեխաներին բարոյական, արդար կյանքով ապրելու և Տիրոջ առջև շիտակորեն քայլել ուսուցանելու ձեր սրբազան պարտականությունը. այդ օրերը վաղուց անցել են: Կարևոր է, որ դա հավատարմորեն իրականացվի տանը, որոնք ապաստանավայրեր են, որտեղ բարությունը, ներողամտությունը, ճշմարտությունը և արդարակեցությունն է գերիշխում: Ծնողները պետք է խիզախություն ունենան ֆիլտրելու կամ վերահսկելու համացանցի հասանելիությունը, հեռուստատեսությունը, կինոֆիլմերը և երաժշտությունը: Ծնողները պետք է քաջություն ունենան ասելու՝ ոչ, պաշտպանելու ճշմարտությունը և բերելու հզոր վկայություն: Ձեր երեխաները պետք է իմանան, որ դուք ունեք հավատք Փրկչի հանդեպ, սեր ձեր Երկնային Հոր հանդեպ և աջակցություն Եկեղեցու ղեկավարների հանդեպ: Մեր տներում պետք է ծաղկի հոգևոր հասունությունը: Իմ հույսն է, որ ոչ ոք չհեռանա այս համաժողովից առանց հասկանալու, որ բարոյական հարցերը մեր օրերում պետք է քննարկվեն մեր ընտանիքներում: Եպիսկոպոսները, քահանայությունը և օժանդակ կազմակերպությունների ղեկավարները պետք է աջակցեն ընտանիքներին և հոգ տանեն, որ հոգևոր սկզբունքներ ուսուցանվեն: Տնային և այցելող ուսուցիչները կարող են օգնել, հատկապես միայնակ ծնողների երեխաներին:

Երիտասարդը, որի մասին ես նշեցի, լրջորեն հարցրեց, թե Առաքյալներն արդյոք գիտեն, թե որքան վաղ պետք է կյանքում ուսուցանել և պաշտպանել մերկագրությունից և անմաքուր մտքերից: Շեշտադրելով՝ նա նշեց, որ նույնիսկ Երեխաների խմբում, նախքան դեռահաս դառնալը չպետք է չափազանց վաղ համարվի որոշ հարցերի մասին ուսուցանելը:

Դեռահասները, ովքեր ենթարկվում են անբարոյական պատկերների ազդեցությանը շատ վաղ հասակում, սարսափի մեջ են ընկնում, որ գուցե իրենք արդեն իրենց անարժան են դարձրել միսիոներական ծառայության և սրբազան ուխտերի համար: Արդյունքում, նրանց հավատքը կարող է խիստ վնասվել: Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ՝ երիտասարդներ, ինչպես ուսուցանվում է՝ ապաշխարությամբ դուք կարող եք արժանի դառնալ երկնքի բոլոր օրհնություններին:20 Դա է Փրկչի Քավության ողջ իմաստը: Խնդրում ենք խոսեք ձեր ծնողների կամ վստահելի խորհրդատուի հետ և խորհուրդակցեք ձեր եպիսկոպոսի հետ:

Երբ խոսքը վերաբերում է բարոյականությանը, որոշ չափահասներ հավատում են, որ առաջնակարք մարդասիրական որևէ նախագծի կամ սկզբունքի հետևելը վերացնում է Փրկչի ուսմունքներին հետևելու անհրաժեշտությունը: Նրանք հավատացնում են իրենց, որ սեռական սխալ վարքագիծը «աննշան բան է … [եթե ես] … բարի և գթառատ մարդ եմ»:21 Այսպիսի մտածողությունը մեծ ինքնախաբեություն է: Որոշ երիտասարդներինձ տեղեկացնում են, որ ժամանակակից մշակույթում այնքան էլ «հեղինակավոր» բան չէ խիստ ջանասեր լինել տարբեր ոլորտներում, ներառյալ արդար սկզբունքներին խստորեն հետևելը:22 Խնդրո՛ւմ եմ, մի ընկեք այդ թակարդը:

Մկրտության ժամանակ մենք խոստանում ենք մեր վրա վերցնել «[Հիսուս] Քրիստոսի անունը, ունենալով վճռականություն ծառայելու Նրան մինչև վերջ»:23 Այդպիսի ուխտը պահանջում է քաջարի ջանքեր, պարտավորվածություն և շիտակություն, եթե մենք ուզում ենք շարունակել երգել քավող սիրո երգը և մնալ իսկապես դարձի եկած:

Բոլոր դարերի համար ուժեղ և անսասան մնալու պարտավորվածության պատմական մի օրինակ է եղել Բրիտանացի մի օլիմպիական, որը 1924 թվականին մասնակցել է Փարիզում՝ Ֆրանսիա, անցկացվող Օլիմպիական խաղերին:

Էրիկ Լիդելը շոտլանդացի միսիոների որդի էր Չինաստանում և նվիրված կրոնասեր մարդ էր: Նա կատաղեցրեց Օլիմպիադայի Բրիտանացի ղեկավարներին՝ հրաժարվելով, նույնիսկ ահռելի ճնշման տակ, վազել նախնական 100 մետրանոց մրցավազքը, որը տեղի էր ունենալու կիրակի օրը: Վերջում նա հաղթեց 400 մետրանոց մրցավազքում: Առանձնապես ոգեշնչող էր կիրակի օրը վազելուց հրաժարվելու Լիդելի օրինակը:

Նրա պատվին նվիրված նկարագրություններն ու հուշերը մեջ են բերել Եսայիայից ոգեշնչող խոսքերը. «Բայց Տիրոջն ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»:24

Լիդելի հիացմունքի արժանի վերաբերմունքը շատ ազդեցիկ էր մեր ամենակրտսեր որդու որոշման վրա՝ չմասնակցել կիրակի օրը սպորտի և ամենակարևորը, իրեն հեռու պահել անարդար և աշխարհիկ վարվելակերպից: Նա օգտագործեց Լիդելի կողմից Եսայիայի մեջբերումը որպես իր դպրոցական տարեգրքի սիրելի մեջբերում: ԷրիկԼիդելը սկզբունքի հանդեպ վճռական ու պարտավորված լինելու զորավոր օրինակ թողեց:

Երբ բոլորս ապրում ենք Փրկչի ուսուցանած սկզբունքներով և պատրաստվում հանդիպելու Աստծուն,25 մենք հաղթում ենք շատ ավելի կարևոր մի մրցավազքում:26 Մենք կունենանք Սուրբ Հոգին որպես մեր առաջնորդ՝ հոգևոր ուղղորդման համար: Նրանց համար, ում կյանքը կարգին չէ, հիշեք, երբեք խիստ ուշ չէ դարձնել Փրկչի Քավությունը մեր հավատքի և կյանքի հիմքը:27

Եսայիայի խոսքերով ասած. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան, եթե նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան»:28

Իմ անկեղծ աղոթքն է, որ մեզանից յուրաքանչյուրը կատարի ամեն անհրաժեշտ գործ՝ զգալու Հոգին այժմ, որպեսզի մենք կարողանանք երգել քավող սիրո երգը ողջ մեր սրտով: Ես վկայում եմ Փրկչի Քավության զորության մասին՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Ալմա 4.15–19:

  2. Ալմա5.26:

  3. Այդ ժամանակ Ջորջ Ալբերտ Սմիթը Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր: Նա դարձավ Եկեղեցու Նախագահը 1945 թվականի մայիսի 21-ին: (Տես Deseret News 2012 Church Almanac [2012], 98:)

  4. George Albert Smith, in Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 184.

  5. Peggy Noonan, “The Dark Night Rises,” Wall Street Journal, July 28–29, 2012, A17.

  6. Dr. R. Albert Mohler Jr., president, The Southern Baptist Theological Seminary, presentation to religious leaders, New York City, Sept. 5, 2012.

  7. Տես 2 Նեփի 2.27:

  8. Տես Հովհաննես 5.39; Ամովս.11; տես նաև James E. Faust, “A Personal Relationship with the Savior,” Ensign, Nov. 1976, 58–59:

  9. Տես Ալմա 31.5:

  10. Տես Ալմա 36.23–26:

  11. C. S. Lewis, Mere Christianity (1952), 31–32. Lewis was a Fellow in English literature at Oxford University and was subsequently chair of Medieval and Renaissance English at Cambridge University.

  12. Տես Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ (2007), 324, տես նաև Հայտնություն Գ.15–16:

  13. Ալմա 5.33:

  14. «Ընտանիք. Հայտարարություն Աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  15. Տես Richard G. Scott, “Removing Barriers to Happiness,” Ensign, May 1998, 85–87: Որոշ մշակութային ավանդույթներ գտնվում են հակադրության մեջ Փրկչի ուսմունքների հետ և կարող են մեզ մոլորեցնել: Երբ ես Խաղաղ Օվկիանոսի հարավային մասում էի, ես հանդիպեցի մի մարդու, որը տարիներ շարունակ ուսումնասիրում էր Եկեղեցին: Նա հաղորդեց, որ խորապես հուզվեց, երբ Եկեղեցու մի առաջնորդ ուսուցանեց քահանայության համաժողովում. «Ձեռքերը, որոնք դուք գործածել եք ձեր երեխաներին ծեծելու համար, պետք է օգտագործվեն ձեր երեխաներին օրհնելու համար»: Նա անցավ միսիոներական դասերը, մկրտվեց և դարձավ մեծ առաջնորդ:

  16. «Սեր տան մեջ», Hymns, no. 294:

  17. Տես Ալմա 39:

  18. See Ezra Taft Benson, “Cleansing the Inner Vessel, Ensign, May 1986, 4:

  19. Նախագահ Գորդոն Բ. Հինքլին «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը ներկայացրել է Սփոփող Միության գերագույն ժողովին՝ 1995թ. սեպտեմբերին: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նախագահել է Եկեղեցու Բ ձեռնարկի. Կառավարել Եկեղեցին (2010), առաջին գլխի՝ «Ընտանիքը Եկեղեցում Աստծո ծրագրում» փոփոխություններ կատարելու հանձնախմբում:

  20. Տես Ալմա 13.27–30; 41.11–15:

  21. Ross Douthat, Bad Religion: How We Became a Nation of Heretics (2012), 238; տես նաև Ալմա 39.5:

  22. Թույլ մի տվեք որևէ մշակույթի, որը լցված է բռնությամբ և անբարոյականությամբ և քննադատաբար է վերաբերվում նրանց, ովքեր ապրում են Փրկչի ուսմուքներով, որ խռովի ձեր հավատքը: Ինչպես Վոդվորթն է հեզորեն գրել. «Սնեք ձեր [միտքը] սքանչելի մտքերով, որպեսզի ոչ չար լեզուները, ոչ էլ անխոհեմ դատողությունները, ոչ էլ եսասեր մարդկանց քմծիծաղը … երբևէ չգերիշխի … կամ էլ խռովի ձեր զվարթ հավատքը» (“Lines Composed a Few Miles above Tintern Abbey,” in The Oxford Book of English Verse, ed. Christopher Ricks [1999], 346):

  23. Մորոնի 6.3; շեշտադրումն ավելացված է, տես նաև Մոսիա 18.13:

  24. Եսայիա 40.31; տես Robert L. Backman, “Day of Delight,” New Era, June 1993, 48–49:

  25. Տես Ալմա 34.32:

  26. Տես Ա Կորնթացիս Թ.24–27:

  27. Տես Հելաման 5.12: Օլիվեր Վենդել Հոլմս Կրտսերը գրել է. «Ես գտնում եմ, որ այս աշխարհում մեծ բան է, ոչ թե այն թե որտեղ ենք կանգնած, այլ թե որ ուղղությամբ ենք մենք շարժվում»: Երկնքի նավահանգստին հասնելու համար, երբեմն մենք պետք է նավարկենք քամու հետ և երբեմն էլ դրան հակառակ, բայց մենք պետք է նավարկենք, և ընթացքը չշեղենք ոչ էլ խարիսխ գցած կանգ առնենք (The Autocrat of the Breakfast-Table [1858], 105):

  28. Եսայիա Ա.18: