2010–2019 թթ․
Ես գիտեմ դա: Ես ապրում եմ դրանով: Ես սիրում եմ դա:
Հոկտեմբեր 2012


Ես գիտեմ դա: Ես ապրում եմ դրանով: Ես սիրում եմ դա:

Մենք մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք: Նման դարձը և վստահությունը ջանասեր և նպատակաուղղված ջանքի արդյունք է: Դա անհատական է: Դա կյանքի տևողություն ունեցող գործընթաց է:

Ես ոգեշնչված եմ Եկեղեցու արդար անդամների, ներառյալ ազնվազարմ երիտասարդների, օրինակով: Դուք խիզախաբար նայում եք Փրկչին: Դուք հավատարիմ եք, հնազանդ և մաքուր: Ձեր բարության շնորհիվ ձեր ստացած օրհնությունները խորապես, բայց հաճախ անհայտ ճանապարհներով ազդում են ոչ միայն ձեր, այլ նաև իմ և անթիվ մարդկանց կյանքի վրա:

Մի քանի տարի առաջ ես կանգնած էի հերթի մեջ մեր մոտակա մթերային խանութում: Ինձանից առաջ կանգնած էր 15 տարեկան մի երիտասարդ աղջիկ: Նա վստահ և երջանիկ տեսք ուներ: Ես նկատեցի նրա վերնաշապիկը և չկարողացա չխոսել: Ես ասացի. «Դու այս նահանգից չես, այդպե՞ս չէ»:

Նրան զարմացրեց իմ հարցը, և նա պատասխանեց. «Այո, ես Կոլորադոյից եմ: Ինչպե՞ս իմացաք»:

Ես բացատրեցի. «Քո վերնաշապիկից»: Ես իմ ճշգրիտ ենթադրությունը կատարել էի, կարդալով նրա վերնաշապիկի վրա գրված խոսքերը. «Ես մորմոն եմ: Իսկ դո՞ւք»:

Ես շարունակեցի. «Ես պետք է ասեմ քեզ, որ տպավորված եմ քո ինքնավստահությամբ, նման համարձակ հայտարարություն կրելու համար: Ես տեսնում եմ, որ տարբերվում ես, և կուզենայի, որ Եկեղեցու յուրաքանչյուր երիտասարդ կին և յուրաքանչյուր անդամ ունենար նույն համոզմունքը և վստահությունը»: Մենք կատարեցինք մեր գնումները, հրաժեշտ տվեցինք և բաժանվեցինք:

Այս պատահական պահից հետո օրեր և շաբաթներ անց ես, այնուամենայնիվ, շարունակում էի լրջորեն մտածել այդ մասին: Ես մտածում էի, թե ինչպես կարող էր Կոլորադոյից այդ երիտասարդ աղջիկը նման վստահություն ձեռք բերել որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ իր ինքնության վերաբերյալ: Ես չէի կարողանում ազատվել այն մտքից, թե ինչ իմաստալից արտահայտություն կընտրեի իմ վերնաշապիկի համար, որպեսզի այն արտահայտեր իմ հավատքը և վկայությունը: Մտքովս անց էի կացրել բազմաթիվ հնարավոր ասացվածքներ: Ի վերջո, գտա կատարյալ արտահայտությունը, որը հպարտությամբ կկրեի. «Ես մորմոն եմ: Ես գիտեմ դա: Ես ապրում եմ դրանով: Ես սիրում եմ դա»:

Այսօր ես կցանկանայի իմ ելույթը կենտրոնացնել այդ համարձակ և հուսալից հայտարարության շուրջ:

Հայտարարության առաջին մասը ինքնավստահեցնող է և անհերքելի՝ «Ես մորմոն եմ»: Ինչպես մթերային խանութում ինձ հանդիպած երիտասարդ աղջիկը չէր վախենում աշխարհին հայտնել, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու անդամ էր, ես հուսով եմ, որ մենք երբեք չենք վախենա կամ վարանի արտասանել՝ «Ես մորմոն եմ»: Մենք պետք է վստահ լինենք, ինչպես Պողոս Առաքյալը, երբ հայտարարեց. «Որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում. որովհետև Աստծո զորություն է փրկելու համար ամեն հավատացողին»:1 Որպես անդամներ, մենք մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք: Նման դարձը և վստահությունը ջանասեր և նպատակաուղղված ջանքի արդյունք է: Դա անհատական է: Դա կյանքի տևողություն ունեցող գործընթաց է:

Հայտարարության հաջորդ մասը հաստատում է. «Ես գիտեմ դա»: Այսօր աշխարհում կան բազմաթիվ զբաղմունքներ, թեմաներ և հետաքրքրություններ, որոնք պայքարում են մեր ուշադրության ամեն մի րոպեի համար: Այդ բազմաթիվ շեղող երևույթներով, արդյո՞ք մենք ունենք անհրաժեշտ ուժը, կարգապահությունը և պարտավորվածությունը, որպեսզի կենտրոնացած մնանք առավել կարևորի վրա: Արդյո՞ք մենք նույնքան ջանասեր ենք ավետարանի ճշմարտությունների մեր ուսուցման մեջ, որքան մեր ուսման, կարիերայի, նախասիրությունների, սպորտի կամ էլեկտրոնային հաղորդագրություններ և տեքստեր ուղարկելու մեջ: Արդյո՞ք մենք ակտիվորեն փնտրում ենք մեր հարցերի պատասխանները սուրբ գրություններից և մարգարեների ուսմունքներից սնվելու միջոցով: Արդյո՞ք մենք փնտրում ենք Հոգու հաստատումը:

Գիտելիք ձեռք բերելու կարևորությունը հավերժական սկզբունք է: Մարգարե Ջոզեֆ Սմիթը սիրում էր գիտելիքը դրա արդարակյաց զորության համար:2 Նա ասել է. «Գիտելիքն անհրաժեշտ է կյանքի և աստվածայնության համար: … Եղբայրներ, բոլորդ լսեք, այս մեծ բանալին՝ գիտելիքը Աստծո զորությունն է ի փրկություն»:3

Բոլոր ճշմարտությունը և գիտելիքը կարևոր են, սակայն մեր առօրյա կյանքի անդադար շեղումների պայմաններում, մենք պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնենք ավետարանի մեր գիտելիքի խորացման վրա, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կիրառենք ավետարանի սկզբունքները մեր կյանքում:4 Ավետարանի մեր գիտելիքի աճի հետ մենք կսկսենք ավելի վստահ լինել մեր վկայությունների մեջ և կկարողանանք ասել. «Ես գիտեմ դա»:

Հաջորդը՝ «Ես ապրում եմ դրանով» արտահայտությունն է: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք պետք է լինենք «խոսքը անողներ, … և ոչ միայն լսողներ»:5 Մենք ապրում ենք ավետարանով և դառնում «խոսքը անողներ», գործադրելով հավատք, լինելով հնազանդ, սիրով ծառայելով մյուսներին և հետևելով մեր Փրկչի օրինակին: Մենք գործում ենք ազնվությամբ և անում այն, ինչը, գիտենք, որ ճիշտ է «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»,6 անկախ նրանից, ով կտեսնի կամ չի տեսնի մեզ:

Մեր մահկանացու վիճակում ոչ ոք կատարյալ չէ: Ավետարանով ապրելու մեր առավել ջանասեր ջանքերում անգամ մենք բոլորս սխալներ կունենանք և բոլորս էլ մեղքեր կգործենք: Ինչպիսի սփոփիչ է, իմանալը, որ մեր Փրկչի քավող զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ներվել և կրկին մաքուր լինել: Ճշմարիտ ապաշխարության և ներման այս գործընթացը ամրացնում է մեր վկայությունը և վճռականությունը հնազանդվելու Տիրոջ պատվիրաններին և մեր կյանքը ապրելու համաձայն ավետարանի չափանիշների:

Երբ ես մտածում եմ «Ես ապրում եմ դրանով» արտահայտության մասին, հիշում եմ մի երիտասարդ կնոջ, որին հանդիպեցի Կարիգանում: Նա գրել է. «Ես Եկեղեցու անդամ եմ մեկ տարուց մի փոքր ավել: … Ուսումնասիրության ժամանակ ինձ համար նշաններից մեկը, որ սա ճշմարիտ Եկեղեցի է, այն էր, որ ես վերջապես գտա մի եկեղեցի, որն ուսուցանում է համեստություն և չափանիշներ: Իմ աչքերով ես տեսել եմ, ինչ է պատահում մարդկանց հետ, երբ նրանք անտեսում են պատվիրանները և ընտրում սխալ ուղի: Շատ ժամանակ առաջ ես ինձ համար վճռել էի ապրել բարոյական չափանիշներով: … Ես այնքան օրհնված եմ ինձ զգում, որ գտել եմ ճշմարտությունը և մկրտվել: Ես այնքան երջանիկ եմ»:7

Իմ հայտարարության վերջին արտահայտությունն է՝ «Ես սիրում եմ դա»: Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին գիտելիք ձեռք բերելը և մեր առօրյա կյանքում ավետարանի սկզբունքներով պարտաճանաչ ապրելը Եկեղեցու շատ անդամների թույլ է տալիս ուրախությամբ բացականչել. «Ես սիրում եմ ավետարանը»:

Այդ զգացումը գալիս է, երբ մենք զգում ենք, ինչպես է Սուրբ Հոգին մեզ վկայում, որ մենք մեր Երկնային Հոր զավակներն ենք, որ Նա մտածում է մեր մասին, և որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ավետարանի հանդեպ մեր սերն աճում է, երբ մենք զգում ենք մեր Երկնային Հոր սերը և Փրկչի խոստացած խաղաղությունը, երբ մենք ցույց ենք տալիս Նրան, որ պատրաստ ենք հնազանդվել և հետևել Իրեն:

Մեր կյանքի տարբեր ժամանակներին, անկախ նրանից, նորադարձ ենք Եկեղեցում, թե անդամներ ողջ կյանքում, մենք երբեմն նկատում ենք, որ այդ կենսական եռանդը մարում է: Երբեմն դա պատահում է, երբ դժվար ժամանակներ ենք ապրում և պետք է համբերություն գործադրենք: Երբեմն դա պատահում է մեր բարգավաճման և առատության գագաթնակետին: Երբ էլ որ ես ունենում եմ այս զգացումը, գիտեմ, որ կարիք ունեմ կրկին կենտրոնացնելու իմ ջանքերը ավետարանի իմ գիտելիքը խորացնելու և իմ կյանքում ավետարանի սկզբունքներով ավելի լիարժեք ապրելու վրա:

Ավետարանի առավել արդյունավետ, սակայն կիրառելու համար երբեմն դժվար սկզբունքներից մեկը խոնարհությունն է և Աստծո կամքին ենթարկվելը: Գեթսեմանի այգում Իր աղոթքում Քրիստոսն ասաց Հորը. «Ոչ թե իմ կամքը, բայց Քո կամքը լինի»:8 Սա պետք է լինի նաև մեր աղոթքը: Հաճախ այդ հանգիստ աղոթալից պահերին է, որ մենք զգում ենք պարուրված Երկնային Հոր սիրով, և երբ վերականգվում են այդ ուրախ և սիրալիր զգացմունքները:

Երիտասարդ Կանանց ղեկավարների հավաքին Յուջինում, Օրեգոն, ես պատիվ ունեցա հանդիպելու և խոսելու Քույր Քեմի Վիլբերգերի հետ: Պատմությունը, որով ինձ հետ կիսվեց Քույր Վիլբերգերը, վկայություն էր մի երիտասարդ կնոջ զորության և օրհնության մասին, որը գիտեր, ապրում էր և սիրում էր ավետարանը:

Քույր Վիլբերգի 19-ամյա դուստրը՝ Բրուքը, ողբերգական ձևով սպանվել էր մի քանի տարի առաջ համալսարանի առաջին տարուց հետո ամառային արձակուրդների ժամանակ: Քույր Վիլբերգը հիշում է. «Դա ծանր և մութ ժամանակ էր մեր ընտանիքի համար: Ինչևէ, Բրուքը մեզ մեծ պարգև տվեց: Մենք չէինք հասկանում դա, երբ նա մեծանում էր, բայց իր կարճ կյանքի ամեն տարին և վայրկյանը Բրուքը մեզ նվիրում էր այս մեծագույն պարգևը, որը դուստրը կարող է նվիրել իր ծնողներին: Բրուքը Աստծո արդար դուստր էր: … Այդ պարգևի և հատկապես Քավության փրկող զորության շնորհիվ ես ստացա ուժ, սփոփանք և Փրկչի խոստացված խաղաղությունը: Ես կասկած չունեմ նրանում, թե որտեղ է այժմ Բրուքը, և սպասում եմ մեր սիրալիր միավորմանը»:9

Ես վկայություն ունեմ հավերժական երջանկության համար մեր Երկնային Հոր մեր ծրագրի մասին: Ես գիտեմ, որ Նա ճանաչում և սիրում է մեզ: Ես գիտեմ, որ Նա պատրաստել է մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, խրախուսելու և օգնելու, որ մենք վերադառնանք Իր մոտ: Ես աղոթում եմ, որ յուրաքանչյուրս ջանք գործադրի, որ կարողանա վստահությամբ հայտարարել. « Ես ասում ես այս ամենը խոնարհաբար, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Հռովմայեցիս 1.16:

  2. George Q. Cannon, in Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 261.

  3. Teachings: Joseph Smith, 265; տես նաև Martha Jane Knowlton Coray, notebook, Church History Library, Salt Lake City:

  4. Տես գիտելիքի արժեքի փորձ հ. 1, Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացում (գրքույկ, 2009), 38:

  5. Հակոբոս 1.22:

  6. Մոսիա 18.9:

  7. Անձնական նամակագրություն:

  8. Ղուկաս 22.42:

  9. Անձնական նամակագրություն: