2010–2019 թթ․
Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2012թ.
Ապրիլ 2013


Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2012թ.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Հարգելի Եղբայրներ, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը թույլատրում է Տասանորդների տնօրինման խորհուրդը: Այդ խորհուրդը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից:

Այս խորհուրդն է հաստատում Եկեղեցու բաժինների և գործունեության բյուջեները և միավորներին կատարվող հատկացումները: Եկեղեցու բաժինները ծախսում են ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականությանը ու ընթացակարգերի:

Եկեղեցու աուդիտի բաժնին թույլ է տրվում օգտագործել այն բոլոր տվյալներն ու համակարգերը, որոնք անհրաժեշտ են ֆոնդերի ստացման, ծախսերի, ինչպես նաև Եկեղեցու ունեցվածքի պահպանման ուղղությամբ՝ համապատասխան վերահսկողությունը գնահատելու համար: Եկեղեցու աուդիտի բաժինը գործում է Եկեղեցու մյուս բաժիններից և գործունեությունից անկախ, աշխատակազմը բաղկացած է հավաստագրյալ հանրային հաշվապահներից, ներքին հավաստագրյալ հաշվեստուգիչներից, հավաստագրյալ տեղեկատու համակարգերի հաշվեստուգիչներից և որակավորում ունեցող ու փորձառու այլ մասնագետներից:

Հիմնվելով կատարված հաշվեստուգումների վրա, Եկեղեցու աուդիտի բաժինն այն կարծիքին է, որ բոլոր նյութական հարցերին առնչվող 2012թ. ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու նյութական ունեցվածքը գրանցվել և տնօրինվել են համապատասխան հաշվապահական գործառնությունների, հաստատված բյուջեի և Եկեղեցու քաղաքականության և ընթացակարգերի համաձայն:

Հարգանքով,

Եկեղեցու աուդիտի բաժին

Ռոբերտ Վ. Քանթվել

Գործադիր տնօրեն