2010–2019 թթ․
Ամուսնություն՝ Նայիր և սովորիր
Ապրիլ 2013


Ամուսնություն՝ նայիր և սովորիր

Տիրոջ խոստումները տարածվում են բոլոր նրանց վրա, ովքեր հետևում են կյանքի այն ձևին, որը կառուցում է երջանիկ, սուրբ ամուսնական հարաբերություններ:

Մի քանի տարի առաջ մի երեկո ես և կինս այցելության էինք գնացել մեր որդիներից մեկի, նրա կնոջ ու երեխաների տուն՝ ճաշի: Դա փոքր երեխաներ ունեցող ընտանիքի համար բնորոշ միջավայր էր, խիստ աղմկոտ և, նույնիսկ, ավելի շատ զվարճալի: Ճաշից անմիջապես հետո մեր չորս տարեկան թոռնիկը՝ Աննան և ես դեռ նստած էինք սեղանի մոտ: Հասկանալով, որ նա ուներ իմ լիակատար ուշադրությունը նա ուղիղ կանգնեց նստարանին և աչքերը հառեց ինձ վրա: Երբ համոզվեց, որ ես նայում էի նրան, նա հանդիսավոր ձևով հրամայեց՝ «նայի՛ր և սովորի՛ր»: Ապա` նա պարեց և մի երգ երգեց ինձ համար:

Աննայի «նայիր և սովորիր» հրահանգը իմաստություն էր մանկան բերանից: Մենք կարող ենք սովորել այնքան շատ բան` նայելով և ապա մտածելով, թե ինչ ենք տեսել և զգացել: Այդ ոգով, թույլ տվեք կիսվել ձեզ հետ մի քանի սքանչելի, հավատարիմ ամուսնություններից՝ նայելով և սովորելով իմ դիտարկած սկզբունքներով: Այդ սկզբունքները կառուցում են ուժեղ, գոհացնող ամուսնություններ, որոնք համապատասխանում են երկնային սկզբունքներին: Ես հրավիրում եմ ձեզ նայել և սովորել ինձ հետ:

Առաջինը՝ ես դիտարկել եմ, որ ամենաերջանիկ ամուսնությունները նրանք են, երբ ինչպես ամուսինը, այնպես էլ կինը իրենց փոխհարաբերությունը համարում են թանկագին մարգարիտ՝ անսահման արժեք ունեցող գանձ: Նրանք երկուսն էլ թողնում են իրենց հորը և մորը և սկսում միասին կառուցել ամուսնությունը, որը կբարգավաճի հավերժության համար: Նրանք հասկանում են, որ քայլում են աստվածայնորեն կարգված ուղով: Նրանք գիտեն, որ ուրիշ ոչ մի տեսակի հարաբերություն չի բերի այնքան ուրախություն, չի գոյացնի այնքան շատ բարիք, ոչ էլ կառաջացնի այնքան շատ անձնական հղկում: Նայեք և սովորեք՝ լավագույն ամուսնական զույգերը անգին են համարում իրենց ամուսնությունները:

Հաջորդը՝ հավատքն է: Հաջող հավերժական ամուսնությունները կառուցվում են առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի հիմքի և Նրա ուսմունքներին հարելու սկզբունքների վրա:1 Ես նկատել եմ, որ այն զույգերը, որոնք իրենց ամուսնություններն անգին են դարձնում, գործադրելով հավատքի օրինակներ, նրանք հաճախում են հաղորդության և մյուս ժողովները ամեն շաբաթ, անցկացնում են ընտանեկան երեկոներ, միասին և անհատապես աղոթում և ուսումնասիրում են սուրբ գրությունները, վճարում են ազնիվ տասանորդ: Նրանց համատեղ որոնումներն ուղղված են հնազանդ և բարի լինելուն: Նրանք պատվիրանները չեն համարում բուֆետ, որտեղից կարող են ջոկել ու ընտրել միայն ամենագրավիչ ուտեստները:

Հավատքը բոլոր առաքինությունների հիմքն է, որոնք զորացնում են ամուսնությունը: Հավատքը զորացնելով՝ զորացնում ենք ամուսնությունը: Հավատքն աճում է, երբ մենք պահում ենք պատվիրանները և աճում է նաև ներդաշնակությունը, ուրախությունը ամուսնության մեջ: Այսպիսով՝ պատվիրանները պահելն էական է ուժեղ հավերժական ամուսնություններ հիմնադրելու համար: Նայեք և սովորեք՝ հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս երջանիկ հավերժական ամուսնությունների հիմքն է:

Երրորդը՝ ապաշխարությունն է: Ես նկատել եմ, որ երջանիկ ամուսնությունները հենվում են ապաշխարության պարգևի վրա: Այն կարևոր տարր է յուրաքանչյուր լավ ամուսնական փոխհարաբերության մեջ: Զույգերը, որոնք կանոնավորապես վարում են ազնիվ ինքնազննում, ճշգրտորեն կատարում են անհրաժեշտ քայլեր ապաշխարելու և բարեփոխվելու համար, զգում են բժշկող բալասան իրենց ամուսնություններում: Ապաշխարությունն օգնում է վերականգնել և պահպանել ներդաշնակությունը և խաղաղությունը:

Խոնարհությունն ապաշխարության էությունն է: Խոնարհությունն անեսասեր է, ոչ թե եսամոլ: Այն չի պահանջում իր իսկ ուղին կամ խոսում բարոյական գերազանցությամբ: Ընդհակառակը խոնարհությունը պատասխանում է մեղմորեն2 և լսում բարությամբ՝ հասկանալու, ոչ թե արդարացնելու համար: Խոնարհությունն ընդունում է, որ ոչ ոք չի կարող փոխել որևէ մեկին, բայց հավատքով, ջանասիրությամբ և Աստծո օգնությամբ, մենք կարող ենք ենթարկվել մեր իսկ սրտի հզոր փոփոխությանը:3 Սրտի հզոր փոփոխություն զգալը ստիպում է մեզ՝ մյուսներին, հատկապես, մեր կողակիցներին վերաբերվել հեզությամբ:4 Խոնարհությունը նշանակում է, որ ամուսիններն ու կանայք երկուստեք ձգտում են օրհնել, օգնել և բարձրացնել միմյանց, դնելով մյուսին առաջին տեղում ամեն որոշումում: Նայեք և սովորեք՝ ապաշխարությունը և խոնարհությունը կառուցում են երջանիկ ամուսնություններ:

Չորրորդը՝ հարգանքն է: Ես նկատել եմ, որ հիանալի, երջանիկ ամուսնություններում ամուսիններն ու կանայք վերաբերվում են միմյանց որպես հավասար կողմեր: Այն գործերում, ցանկացած տեղ կամ ցանկացած ժամանակ, երբ ամուսինները գերիշխում են կանանց կամ վերաբերվել նրանց որևէ ձևով որպես երկրորդական կարգի գործընկեր ամուսնությունում, աստվածային օրենքին համապատասխան չեն և պետք է փոխարինվեն ճիշտ սկզբունքներով և վարվելաձևով:

Ամուսիններն ու կանայք լավ ամուսնություններում որոշումներ են ընդունում միաձայն, նրանցից յուրաքանչյուրը գործելով որպես լիարժեք մասնակից և հավասար ձայնի և քվեի իրավունք ունենալով:5 Նրանք առաջինը կենտրոնանում են տան համատեղ պարտականություններում միմյանց օգնելու վրա:6 Նրանց ամուսնությունները հիմնված են համագործակցության վրա, ոչ թե բանակցությունների: Նրանց ճաշի ժամը և ընտանեկան ժամանակը, որը հետևում է դրան, դառնում է նրանց օրվա կենտրոնական մասը և նրանց լավագույն ջանքերի առարկան: Նրանք անջատում են էլեկտրոնային սարքերը, հրաժարվում անձնական զվարճություններից, որպեսզի օգնեն տնային պարտականություններում: Հնարավորության դեպքում, նրանք կարդում են իրենց երեխաների հետ ամեն գիշեր և երկուսով մասնակցում՝ տանելով փոքրիկներին քնեցնելու: Նրանք միասին են գնում քնելու: Եթե նրանց պարտականությունները և հանգամանքները թույլ են տալիս, ամուսիններն ու կանայք աշխատում են կողք կողքի անելով ամենակարևոր գործը՝ աշխատանքը, որ մենք անում ենք մեր տներում:

Որտեղ կա հարգանք, այնտեղ կա նաև թափանցիկություն, որը կարևոր տարրն է երջանիկ ամուսնությունների: Ամուսնական հարցերի վերաբերյալ գաղտնիքներ չկան, երբ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և թափանցիկության վրա: Ամուսիններն ու կանայք ընդունում եմ ֆինանսների հետ կապված բոլոր որոշումները միասին և երկուսին էլ հասանելի են ողջ տեղեկությունները:

Հավատարմությունը հարգանքի մի ձև է: Մարգարեներն ուսուցանում են, որ բարեհաջող ամուսնություն ունեցող զուգընկերները «շատ նվիրված են միմյանց»:7 Նրանք ամեն կողմից լիովին արժանավոր ձևով են օգտագործում իրենց սոցիալական ցանցերը: Նրանք իրենց թույլ չեն տալիս գաղտնի ինտերնետային փորձառություններ: Նրանք ազատորեն կիսվում են միմյանց հետ իրենց սոցիալական ցանցերի գաղտնաբառերով: Նրանք չեն նայում ոչ մեկի անձնական եթերային տեղեկությունները, որը կարող է դավաճանել իրենց կողակցի սրբազան վստահությունը: Նրանք երբեք չեն անում կամ ասում որևէ բան, որը մոտ է անպատշաճ երևալուն՝ ո՛չ եթերային, ո՛չ էլ անմիջական շփումներում: Նայեք և սովորեք՝ սքանչելի ամուսնությունները լիովին հարգալիր են, թափանցիկ և նվիրված:

Հինգերորդը՝ սերն է: Ամենաերջանիկ ամուսնությունները, որ ես տեսել եմ, ճառագում են հնազանդություն ամենաերջանիկ պատվիրաններից մեկին, որ «մենք ապրենք միասին սիրով»:8 Խոսելով ամուսինների հետ, Տերը պատվիրել է. «Սիրիր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկի»:9 Եկեղեցու ձեռնարկն ուսուցանում է. «Հարել բառը նշանակում է լիովին նվիրված և հավատարիմ լինել որևէ մեկին: Ամուսնացած զույգերը հարում են Աստծուն և միմյանց, ծառայելով և սիրելով իրար, պահելով ուխտերը՝ լինելով լիովին հավատարիմ միմյանց և Աստծո հանդեպ»: Թե՛ ամուսինները, թե՛ կանայք «հրաժարվում են իրենց առանձին անհատական կյանքից և իրենց ամուսնությունը դարձնում են կյանքի առաջնահերթություն: Նրանք թույլ չեն տալիս, որ որևէ այլ անձ կամ շահ ավելի մեծ տեղ զբաղեցնի իրենց կյանքում, քան այն ուխտերը, որ նրանք կապել են Աստծո և միմյանց հետ»:10 Նայեք և սովորեք՝ բարեհաջող զույգերը սիրում են միմյանց լիակատար նվիրումով:

Կան այնպիսիք, ում ամուսնություններն այնքան էլ երջանիկ չեն, ինչպես իրենք կկամենային, կան այնպիսիք, ովքեր երբեք չեն ամուսնացել, բաժանված են, միայնակ ծնողներ են կամ տարբեր պատճառներով այն վիճակում են, որ չեն կարող ամուսնանալ: Այս հանգամանքները կարող են լի լինել մարտակոչով և սրտաբեկությամբ, բայց դրանք չպետք է հավերժական լինեն: Ձեզանից նրանց, ովքեր նման պայմաններում են, ովքեր այնուամենայնիվ, հաստատակամորեն «զվարթորեն անում են բոլոր բաները, որոնք [ձեր] ուժերում են»,11 թող երկինքն օրհնի ձեզ առատորեն: Ձգտեք հավերժական ամուսնություն կազմելու կատարելատիպին, ներառյալ՝ ձգտելով կամ պատրաստվելով արժանավոր կողակից լինել: Պահեք պատվիրանները և վստահեք Տիրոջը ու ձեր հանդեպ Նրա կատարյալ սիրուն: Մի օր ամեն խոստացված օրհնություն ամուսնության վերաբերյալ կլինի ձերը:12

Մորմոնի Գրքի ամենաքաղցր հատվածներից մեկում պարզապես նշվում է. «Եվ նրանք ամուսնանում էին, և ամուսնացնում, և օրհնվում էին՝ ըստ այն մեծաքանակ խոստումների, որոնք Տերը տվել էր նրանց»:13 Տիրոջ խոստումները տարածվում են բոլոր նրանց վրա, ովքեր հետևում են կյանքի այն ձևին, որը կառուցում է երջանիկ, սուրբ ամուսնական հարաբերություններ: Այսպիսի օրհնությունները գալիս են որպես Հիսուս Քրիստոսի ավետարանով հավատարմորեն ապրելու սքանչելի, կանխատեսելի հետևանքներ:

Ես երախտապարտ եմ իմ սքանչելի կնոջ՝ Քեթիի համար, որն իմ կյանքի սերն է:

Ամուսնությունը Աստծո պարգևն է մեզ, մեր ամուսնությունների որակը մեր կողմից պարգև է Նրան: Ես բերում եմ իմ վկայությունը մեր Երկնային Հոր հիասքանչ ծրագրի մասին, որն ապահովում է հավերժական, հրաշալի ամուսնություն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: