2010–2019 թթ․
Անձնական խաղաղությունն արդարակեցության պարգևն է
Ապրիլ 2013


Անձնական խաղաղությունն արդարության պարգևն է

Կյանքի փորձություններով հանդերձ` Փրկչի Քավության և Նրա ողորմածության շնորհիվ, արդար կյանքը կպարգևատրվի անձնական խաղաղությամբ:

Վերջերս ունեցած իմ փորձառությունները պատճառ հանդիսացան, որպեսզի ես խորհեմ խաղաղության հետ առնչվող վարդապետության մասին և, հատկապես, Հիսուս Քրիստոսի դերի մասին, որ օգնում է մեզանից յուրաքանչյուրին գտնել հարատև անձնական խաղաղություն:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած երկու իրադարձություններ խորապես հուզեցին ինձ: Առաջինը, ես խոսեցի Էմիլի Փարկերի հուղարկավորության ժամանակ` մի թանկագին վեց տարեկան փոքրիկ, ով կորցրեց իր կյանքը Նյութաունի, Կոնեկտիկուտ, ողբերգական կրակոցի ժամանակ 25 ուրիշների հետ` որոնց թվում 19 երեխաներ էին: Ես սգացի նրա ընտանիքի հետ, և հասկացա, որ շատերն են զրկված խաղաղությունից: Ես ուժ ու հավատ տեսա նրա ծնողների` Ռոբերտ և Ալիսա Փարկերների մեջ:

Երկրորդը, Աբիդջանի Այվորի Քոստ քաղաքում ես հանդիպեցի Եկեղեցու հազարավոր հավատարիմ անդամների հետ:1 Այս ֆրանսախոս արևմտա-աֆրիկյան երկիրը կրել է շատ տնտեսական դժվարություններ, ռազմական հեղաշրջում և վերջերս տեղի ունեցած երկու ռազմական պատերազմ, որ ավարտվեցին 2011-ին: Այնուամենայնիվ, մինչ նրանց հետ էի, զգում էի հատուկ խաղաղություն:

Հաճախ իրադարձություններն այնպես են ընթանում, որ զրկում են մեզ խաղաղությունից և ստիպում ավելի խոցելի զգալ:

Ո՞վ կարող է մոռանալ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի կործանարար հարձակումները Միացյալ Նահանգների տարբեր տեղերում: Նման իրադարձությունները մեզ հիշեցնում են, թե որքան արագ մեր խաղաղության և ապահովության զգացումները կարող են փլուզվել:

Մեր ավագ որդին և նրա կինը, ովքեր սպասում էին իրենց առաջին երեխային, Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնից երեք թաղամաս այն կողմ էին ապրում, երբ առաջին ինքնաթիռը բախվեց Հյուսիսային Աշտարակին: Նրանք բարձրացան իրենց բազմաբնակարան շենքի կտուր և սարսափեցին, երբ տեսան այդ զարհուրելի պատահարը, ինչը նրանք կարծում էին, որ այդպես էր: Հետո նրանք ականատես եղան, թե ինչպես երկրորդ ինքնաթիռը բախվեց Հարավային Աշտարակին: Նրանք անմիջապես հասկացան, որ դա դժբախտ պատահար չէր, և կարծեցին, որ Մանհեթենի հարավային մասը ենթարկվում է հարձակումների: Երբ Հարավային Աշտարակը փլուզվեց, նրանց շենքը ծածկվեց փոշու ամպով, որը տարածվեց Մանհեթենի ողջ հարավային մասով:

Շփոթված լինելով այն ամենից, ինչին ականատես եղան, և մտահոգվելով հետագա հարձակումների մասին` նրանք տեղափոխվեցին ավելի ապահով տարածք և հետո Լինկոլնի կենտրոնում գտնվող Մանհեթեն ցցի Եկեղեցու շենք: Երբ նրանք հասան, տեսան, որ Հարավային Մանհեթենի տասնյակ այլ անդամներ կայացրել էին ցցի կենտրոնում հավաքվելու նույն որոշումը: Նրանք մեզ զանգահարեցին, որպեսզի տեղեկացնեն, թե որտեղ են: Ես հանգստացա, որ նրանք ապահով են, սակայն չզարմացա նրանց գտնվելու վայրի մասին: Ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ Սիոնի ցցերը պաշտպանություն և «ապաստան [են] փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա»:2

Նրանք չէին կարող վերադառնալ իրենց բնակարան ավելի քան մեկ շաբաթ և ցնցված էին անմեղ կյանքերի կորստից, սակայն նրանք չկրեցին որևէ հարատև վնաս:

Մինչ խորհում էի այս իրադարձությունների մասին, ինձ խորապես հուզեց համընդհանուր կամ համաշխարհային խաղաղության և անձնական խաղաղության միջև եղած վարդապետական տարբերությունը:3

Փրկչի ծնվելու ժամանակ երկնավոր զորքի մի բազմություն օրհնում էին Աստծուն և վկայակոչում. «Փառք Աստուծոյ բարձունքումը, և երկրի վերայ` խաղաղութիւն, և մարդկանց մէջ հաճութիւն»:4

Այնուամենայնիվ, ցավալիորեն տեսնում ենք, որ նույնիսկ Աստծո Որդու ծննդյանը հետևող այս հավերժորեն նշանակալից ժամանակաշրջանում Հերովդես թագավորը կոտորեց Բեթլեհմի անմեղ մանուկներին:5

Ընտրությունը կարևոր է երջանկության ծրագրում: Այն ի նկատի ունի սերը, զոհաբերությունը, անձնական զարգացումն ու փորձառությունը, որ անհրաժեշտ են մեր հավերժական առաջընթացի համար: Այս ընտրությունը նաև թույլ է տալիս, որ մենք մահկանացու կյանքում զգանք բոլոր ցավերն ու տառապանքները, նույնիսկ երբ դրանց պատճառ են հանդիսանում այնպիսի բաները, որ մենք չենք հասկանում, կամ ուրիշների չարամիտ կործանարար ընտրությունները: Երկնքում տեղի ունեցած պատերազմն ինքնին մղվում էր մեր բարոյական ընտրությունը պաշտպանելու համար և կարևոր է Փրկչի երկրային ծառայությունը հասկանալու համար:

Ինչպես ասվում է Մատթէոսի 10-րդ գլխում, Փրկիչը հրահանգներ տվեց Տասներկուսին, և ընդունեց, որ Իր առաքելությունը չի նվաճի համընդհանուր խաղաղություն այս մահկանացու կյանքում: Առաքյալներին ասվեց իրենց այցելած արժանի տների վրա թողնել խաղաղության օրհնություն, բայց զգուշացվեց, որ նրանք կլինեն «գայլերի մեջ … [և] ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի»:6 Մի կարևոր արտահայտություն է արված 34-րդ հատվածում. «Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու»:7 Ակնհայտ է, որ համընդհանուր խաղաղություն գոյություն չի ունեցել երկրի վրա Քրիստոսի մահկանացու ծառայության ժամանակ, և ոչ էլ հիմա գոյություն ունի:

Վարդապետություն և Ուխտերի Տիրոջ նախաբանում մի քանի շատ կարևոր սկզբունքներ են ուսուցանվում: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն ապաշխարում, Նրա Հոգին (Քրիստոսի Հոգին), որ տրվում է ամեն մարդու, ով աշխարհ է գալիս,8 «միշտ չի տքնի մարդու հետ»:9 Նաև «խաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից»:10 Մարգարեները հայտարարել են, որ խաղաղությունը իսկապես վերցվել է երկրի վրայից:11 Լյուցիֆերը դեռ կապված չէ և իշխանություն է գործադրում այս աշխարհում:12

Ամենուրեք լավ մարդկանց արդար ցանկությունը միշտ եղել է ու կլինի աշխարհում խաղաղություն ունենալը: Մենք երբեք չպետք է հանձնվենք այս նպատակին հասնելու համար: Սակայն, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է. «Խաղաղության և սիրո այդ ոգին երբեք չի կարող գալ աշխարհ … մինչև մարդկությունը չընդունի Աստծո ճշմարտությունն ու Աստծո ուղերձը …, և ճանաչի նրա զորությունն ու իշխանությունը, որն աստվածային է»:13

Մենք ողջ սրտով հույս ունենք և աղոթում ենք համընդհանուր խաղաղության համար, բայց դա մեր դերն է որպես անհատներ և ընտանիքներ նվաճել այնպիսի խաղաղություն, որը հանդիսանում է արդարության համար խոստացված պարգևը: Այս խաղաղությունը Փրկչի առաքելության և քավող զոհաբերության խոստացված պարգև է:

Այս սկզբունքը հակիրճ կերպով ներկայացված է Վարդապետություն և Ուխտերում. «Բայց իմացեք, որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն` խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»:14

Նախագահ Ջոն Թեյլորն ուսուցանել է, որ խաղաղությունը ոչ միայն ցանկալի է, այլ «այն Աստծո պարգևն է»:15

Այն խաղաղությունը, որ ես ի նկատի ունեմ, պարզապես ժամանակավոր հանգստություն չէ: Դա հարատև խորը երջանկություն է և հոգևոր բավարարվածություն:16

Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը Փրկչի խաղաղությունը նկարագրել է հետևյալ կերպ. «Նրա խաղաղությունը կմեղմացնի մեր տառապանքը, կսրտապնդի մեր կոտրված սրտերը, կհեռացնի մեր միջից ատելության զգացումները, մեր մեջ կծնի սեր մեր ընկերների նկատմամբ, որը կլցնի մեր հոգիները հանգստությամբ և երջանկությամբ»:17 Էմիլի Փարկերի ծնողների հետ իմ հանդիպումների ընթացքում ես տեսա, որ Փրկչի խաղաղությունը մեղմացրել է նրանց տառապանքը և օգնում է սրտապնդել նրանց կոտրված սրտերը: Հատկանշական է, որ կրակոցից անմիջապես հետո Եղբայր Փարկերը ներում արտահայտեց ոճրագործի նկատմամբ: Ճիշտ այնպես, ինչպես Նախագահ Գրանտն է ասել, Փրկչի խաղաղությունը կարող է «հեռացնել մեր միջից ատելության զգացումները»: Դատաստանը Տիրոջինն է:

Այվորի Քոստի Սրբերը խաղաղություն գտան իրենց երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակահատվածում` կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու վրա` առանձնակի ուշադրություն հատկացնելով ընտանեկան պատմությանը և իրենց նախնիների համար տաճարային աշխատանքին:18

Մենք բոլորս խաղաղություն ենք փափագում: Խաղաղությունը պարզապես ապահովություն կամ պատերազմի, բռնության, հակասության կամ անօրինության բացակայություն չէ: Խաղաղությունը գալիս է այն գիտելիքից, որ Փրկիչը գիտի, թե ով ենք մենք, և գիտի, որ մենք ունենք հավատք Նրա հանդեպ, սիրում ենք Նրան և պահում ենք Նրա պատվիրանները նույնիսկ և հատկապես կյանքի ջախջախիչ փորձությունների ու ողբերգությունների ժամանակ: Տիրոջ պատասխանը Մարգարե Ջոզեֆ Սմիթին Լիբերթիի բանտում մխիթարություն է բերում մեր սրտերին.

«Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի»:19

Հիշեք, «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»:20 Նրանց համար, ովքեր մերժում են Աստծուն, չկա խաղաղություն: Մենք բոլորս մասնակցեցինք երկնքի խորհուրդներին, որոնք ապահովեցին բարոյական ընտրությունը` գիտենալով, որ կլինի սարսափելի ցավ և նույնիսկ սոսկալի ողբերգություն, քանի որ մարդիկ ճիշտ չեն գործածի իրենց ընտրությունը: Մենք հասկացանք, որ սա կարող էր մեր զայրույթի, շփոթվածության, անպաշտպանության և խոցելիության պատճառ հանդիսանալ: Բայց մենք նաև գիտեինք, որ Փրկչի Քավությունը կհաղթահարեր և կփոխհատուցեր մահկանացու կյանքի բոլոր անարդարությունների համար և խաղաղություն կբերեր մեզ: Երեց Մարիոն Դ. Հենկսը իր տան պատին շրջանակով կախել էր Ուգո Բետիի կողմից արված հայտարարությունը. «Հավատալ Աստծուն նշանակում է գիտենալ, որ բոլոր կանոններն արդար կլինեն, և կլինեն հիանալի անակնկալներ»:21

Որո՞նք են խաղաղության աղբյուրները: Շատերը փնտրում են խաղաղություն աշխարհիկ ուղիներով, որ երբևէ հաջողության չեն հասել և չեն հասնի: Խաղաղություն չես գտնի` ձեռք բերելով մեծ հարստություն, իշխանություն կամ հանրաճանաչություն:22 Խաղաղություն չես գտնի հաճույքի, զվարճանքի կամ ժամանցի փնտրտուքի մեջ: Սրանցից ոչ մեկը, նույիսկ առատությամբ, չի կարող ստեղծել որևէ հարատև երջանկություն կամ խաղաղություն:

Էմմա Լու Թայնեի սիրելի օրհներգը տալիս է համապատասխան հարցեր. «Ու՞ր կարող եմ դիմել խաղաղության համար: Ու՞ր է իմ սփոփանքը, երբ մյուս բաներն ինձ չեն ամոքում»:23 Պատասխանը Փրկիչն է, ով խաղաղության Աստվածն է: Նա «Խաղաղութեան իշխանն է»:24

Ինչպե՞ս ենք մոտ մնում Փրկչին: Աստծո առջև ինքներս մեզ հնազանդեցնելը, միշտ աղոթելը, մեղքերից ապաշխարելը, կոտրված սրտով և փշրված հոգով մկրտության ջրերը մտնելը և Հիսուս Քրիստոսի ճշմարիտ առաքյալներ դառնալը արդարության հիանալի օրինակներ են, որը պարգևատրվում է հարատև խաղաղությամբ:25 Երբ Բենյամին Թագավորը Քրիստոսի Քավությանը վերաբերող իր հուզիչ ուղերձը հղեց, բազմությունն ընկավ գետնին: «Տիրոջ Հոգին եկավ նրանց վրա և նրանք լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն այն արտասովոր հավատքի շնորհիվ, որ նրանք ունեին Հիսուս Քրիստոսում»:26 Ապաշխարությունը և արդար ապրելը բերում են խղճմտանքի խաղաղություն, որը կարևոր է բավարարվածության համար:27 Մեծ օրինազանցության դեպքում անհրաժեշտ է խոստովանություն, որպեսզի խաղաղություն լինի:28 Գուցե չկա ոչինչ, որ հնարավոր լինի համեմատել այն խաղաղության հետ, որը գալիս է մեղքից կքված հոգուց, երբ նա իր բեռը տալիս է Տիրոջը և հայցում է Քավության օրհնությունները: Ինչպես ասվում է Եկեղեցու հայտնի օրհներգերից մեկում` «Ես կթողնեմ իմ բեռը Նրա ոտքերի մոտ ու հետո երգելով կգնամ»:29

Իմ սիրտը հրճվում է, երբ ես տեսնում եմ, որ մեր օրերում տաս հազարավոր երիտասարդ տղամարդիկ, երիտասարդ կանայք ու տարեց միսիոներներ ընդունել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրհանդակները լինելու կանչը: Նրանք տանում են խաղաղության վերականգնված ավետարանն աշխարհին, միևնույն ժամանակ` մեկ հոգու և մեկ ընտանիքի,– արդարության աշխատանք, որը խաղաղություն է բերում Երկնային Հոր զավակներին:

Եկեղեցին ապաստարան է, որտեղ Քրիստոսի հետևորդները խաղաղություն են գտնում: Որոշ երիտասարդներ աշխարհում ասում են, որ նրանք հոգևոր են, բայց ոչ կրոնասեր: Հոգևոր զգալը լավ է որպես առաջին քայլ: Այնուամենայնիվ, դա Եկեղեցում է, որ մենք ընկերանում ենք, ուսուցանվում և սնուցվում Աստծո բարի խոսքով: Առավել կարևոր քահանայության իշխանությունն է Եկեղեցում, որը հնարավորություն է տալիս սրբազան արարողությունների և ուխտերի իրականացմանը, որոնք ընտանիքներ են կապում միասին և պատրաստում են մեզանից յուրաքանչյուրին վերադառնալ Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մոտ սելեստիալ թագավորություն: Այս արարողությունները խաղաղություն են բերում, որովհետև դրանք ուխտեր են` կապված Տիրոջ հետ:

Տաճարներն այն վայրերն են, որտեղ այս սրբազան արարողություններից շատերը տեղի են ունենում, և նաև աշխարհից հեռու խաղաղ ապաստարանի աղբյուր են: Նրանք, ովքեր այցելում են տաճար կամ մասնակցում են տաճարային բաց դռներին, նույնպես զգում են այս խաղաղությունը: Մի փորձառություն, որի մասին ես շատ լավ եմ հիշում, կապված է Սուվա Ֆիջիի տաճարի բաց դռների և նվիրագործման հետ: Այդտեղ տեղի էին ունեցել քաղաքական խռովություններ, որոնց արդյունքում խռովարարներն այրել ու կողոպտել էին Սուվայի գործարար մասը` օկուպացնելով կառավարության շենքերը և պատանդ պահելով օրենսդիրներին: Երկիրը կառավարվում էր զինված ուժերի կողմից: Ֆիջիի զինվորականները Եկեղեցուն սահմանափակ թույլտվություն տվեցին հավաքել ժողովրդին բաց դռների օրվա համար և մի փոքր խումբ` նվիրագործման համար: Եկեղեցու անդամներն ընդհանուր առմամբ հրավիրված չէին իրենց անվտանգության պատճառով: Սա միակ տաճարային նվիրագործումն էր Նավույի նախնական Տաճարից հետո, որն անցկացվեց շատ դժվար պայմաններում:

Մի անձնավորություն, ով հրավիրված էր բաց դռների արարողությանը, հնդկական ծագումով մի հաճելի Հինդու կին էր` Խորհրդարանի անդամ, ում ի սկզբանե պատանդ էին պահել, բայց հետո բաց թողել, որովհետև նա կին էր:

Սելեստիալ սենյակում` աշխարհի անհանգստությունից հեռու, նա արտասվեց` իրեն պատած խաղաղության զգացմունքների մասին արտահայտվելիս: Նա զգաց Սուրբ Հոգու սփոփանքն ու տաճարի սրբազան էության մասին վկայությունը:

Փրկիչը ճշմարիտ խաղաղության աղբյուրն է: Կյանքի փորձություններով հանդերձ` Փրկչի Քավության և Նրա ողորմածության շնորհիվ, արդար կյանքը կպարգևատրվի անձնական խաղաղությամբ: Մտերիմ միջավայրում, որտեղ Զատիկն էին նշում, Փրկիչը խոստացավ Իր Առաքյալներին, որ նրանք կօրհնվեն «Մխիթարիչով` Սուրբ Հոգով» և հետո ասաց այս կարևոր բառերը. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ»:30 Հետո, հենց Իր Միջնորդական Աղոթքից առաջ, ասաց. «Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացեք, ես յաղթել եմ աշխարհքին»:31

Էլիզա Ր. Սնոուն շատ գեղեցիկ է գրել այս հասկացության վերաբերյալ.

Բարձրացրեք ձեր սրտերը գովք առ Աստված;

Թող ձեր ուրախությունը երբեք չդադարի:

Չնայած ձախորդությունը տարածվում է աշխարհում,

Քրիստոսն ասում է. «Ինձանում խաղաղություն կունենաք»:32

Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. 2013թ.-ի Փետրվարի 10-ին` կիրակի օրը, երկու համաժողով տեղի ունեցավ Աբիդջանում; ներկա էր 9,693 մարդ, որից 619 դեռ Եկեղեցու անդամ չէր: Եկեղեցու ընդհանուր անդամակցությունը Այվորի Քոստում կազմում է մոտ 19,000:

  2. Վարդապետություն և Ուխտեր 115.6:

  3. The word peace has different meanings. In classical Greek it refers to cessation, discontinuance, or absence of hostilities between rival forces. In Hebrew the word has a more comprehensive meaning and sometimes is just a form of greeting. Peace is also a “state of existence that comes to man only upon the terms and conditions set by God” (Howard W. Hunter, in Conference Report, Oct. 1966, 14–17):

  4. Ղուկաս 2.14; շեշտադրումն ավելացված է:

  5. Տես Մատթէոս 2.16; տես նաև Ross Douthat, “The Loss of the Innocents,” New York Times, Dec. 16, 2012, 12:

  6. Մատթէոս 10.16, 22:

  7. Մատթէոս 10.34:

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.46:

  9. Վարդապետություն և Ուխտեր 1.33:

  10. Վարդապետություն և Ուխտեր 1.35:

  11. Նախագահ Վուդրուֆը հայտարարել է սա 1894թ.-ին և կրկին 1896թ.-ին: Տես The Discourses of Wilford Woodruff, ed. G. Homer Durham (1946), 251–52; տես նաև Marion G. Romney, in Conference Report, Apr. 1967, 79–82.

  12. Տես Joseph Fielding Smith, The Predicted Judgments, Brigham Young University Speeches of the Year (Mar. 21, 1967), 5–6. Այնուամենայնիվ, Երեց Նիլ Ա. Մաքսվելն ասել է. «Մենք կարող ենք ունենալ ներքին խաղաղություն, նույնիսկ եթե խաղաղությունը վերցված լինի երկրից … [and] all things [are] in commotion» (“Behold, the Enemy Is Combined,” Ensign, May 1993, 79):

  13. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 400.

  14. Վարդապետություն և Ուխտեր 59.23:

  15. Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 151.

  16. From the ancient Greeks to our own day, these words—happiness and contentment—have been parsed, dissected, and grappled with not only as to their meaning but also the guidance they give to our lives. See David Malouf, The Happy Life: The Search for Contentment in the Modern World (2011). See also a review of Mr. Malouf’s book, in R. Jay Magill Jr., “How to Live Well,” Wall Street Journal, Jan. 26–27, 2013, C6.

  17. Teachings of Presidents of the Church: Heber J. Grant (2002), 226.

  18. «Այվորի Քոստի հինգ ցցերից երեքը Եկեղեցում առաջնային 25-ի մեջ են` ըստ չափահասների տոկոսաչափի, ովքեր ներկայացնում են ընտանիքի անդամների անուններ տաճարային արարողությունների համար», և Քոքոդի Քոթ դ’Այվորի Ցիցը ամենաբարձրն է (C. Terry Warner and Susan Warner, “Apostle Visits Ivory Coast, Is ‘Impressed with Exceptional Spirit,’” Church News, Mar. 3, 2013, 4, 14): Հաշվի առնելով տեղի քաղաքացիական պատերազմը, և որ ամենամոտ տաճարը գտնվում էր Ակրայում, Գանա, ավտոբուսով 12 ժամ հեռավորության վրա, սա հավատքի զարմանալի ապացույց է և հանգեցրել է անձնական և ընտանեկան խաղաղության:

  19. Վարդապետություն և Ուխտեր 121.7–8: Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Այսպիսով, մենք պետք է զտվենք; մենք պետք է փորձությունների ենթարկվենք, որպեսզի ապացուցենք այն ուժն ու զորությունը, որ կա մեր մեջ» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 208):

  20. Ա. Կորնթացիս 14.33:

  21. In Marion D. Hanks, “A Loving, Communicating God,” Ensign, Nov. 1992, 63.

  22. Տես Jeffrey R. Holland, For Times of Trouble (2012), 79. Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ուսուցանում է, որ «մարդկանց վհատեցնելու համար իսկական աղքատությունը կարող է շատ բան անել, քան որևէ այլ վիճակ, բացի մեղքից»: Սակայն փողի արդար օգտագործումը կարող է մեծացնել խաղաղությունը:

  23. “Where Can I Turn for Peace?” Hymns, no. 129.

  24. Եսայիա 9.6:

  25. Ջոն Գրինլիֆ Վիթիերը պարզ ասել է. «Ուշադիր եղիր, թե ինչպես ես ապրում: Օրվա ընթացքում մի գործիր այնպես, որ գիշերը խաղաղություն չունենաս» (“Conduct [From the Mahabharata],” in The Complete Poetical Works of John Greenleaf Whittier [1802], 484):

  26. Մոսիա 4.3; շեշտադրումն ավելացված է; տես նաև Marion G. Romney, in Conference Report, Apr. 1967, 79–82:

  27. Խղճմտանքը բարոյական ուղեցույց է, որը տանում է դեպի խաղաղություն: Այն ձեռք է բերվում առնվազն երկու աղբյուրի միջոցով. Քրիստոսի Լույսի` փառահեղ պարգև Երկնային Հոր կողմից (տես Վարդապետություն և Ուխտեր 88.6–13; 93.2), և Սուրբ Հոգու պարգևի (տես Վարդապետություն և Ուխտեր 39.6):

  28. «Օրինազանցություն կատարողին խաղաղություն բերելու համար անհրաժեշտ է երկու ներում` մեկը Տիրոջ Եկեղեցու պատշաճ իշխանություն կրողի կողմից, և մյուսը հենց Տիրոջ կողմից [տես Մոսիա 26.29]» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 41):

  29. “How Gentle God’s Commands,” Hymns, no. 125.

  30. Յովհաննու 14.26–27:

  31. Յովհաննու 16.33:

  32. “Though Deepening Trials,” Hymns, no. 122.