Հաստատ կանգնեք սուրբ տեղերում

Երեց Ռոբերտ Դ. Հեյլզ

Տասներկու Առաքյալների Քվորումից


Հնազանդ և հաստատ կանգնելով մեր Աստծո վարդապետությունում, մենք կանգնում ենք սուրբ տեղերում, քանի որ Նրա վարդապետությունը սրբազան է և չի փոխվի:

Եղբայրներ, պատիվ է լինել Աստծո թագավորական քահանայությունը կրողների հետ: Մենք ապրում ենք վերջին օրերում` «չար ժամանակներում»:1 Որպես քահանայություն կրողներ մենք պատասխանատվություն ունենք ամուր կանգնել հավատքի վահանը վերցրած, որով կկարողանանք հանգցնել հակառակորդի բոլոր կրակոտ նետերը: Մենք օրինակ ենք աշխարհին, պաշտպանելով Աստվածատուր իրավունքներն ու ազատությունները, որոնք չեն կարող վերցվել: Մենք կանգնած ենք ի պաշտպանություն մեր տների և մեր ընտանիքների:

Երբ իններորդ դասարանում էի, ես վերադարձա առաջին բեյսբոլի խաղից, որն իմ ավագ դպրոցի թիմի հետ խաղացել էինք ուրիշ քաղաքում: Հայրս նկատեց, որ ավտոբուսով երկար ճանապարհորդության ընթացքում ես ականատես էի եղել խոսելաձևի և վարքագծի, որը ներդաշնակության մեջ չէր ավետարանի չափանիշների հետ: Լինելով արհեստավարժ նկարիչ՝ նա նստեց և նկարեց ասպետի նկար՝ մի զինվորի, որը կարող էր պաշտպանել ամրոցներ և թագավորություններ:

Երբ նա նկարեց և կարդաց սուրբ գրություններից, ես սովորեցի թե ինչպես հավատարիմ քահանայություն կրող լինեմ՝ պահպանելու և պաշտպանելու Աստծո թագավորությունը: Պողոս Առաքյալի խոսքերն իմ ուղեցույցն էին:

«Սորա համար Ատուծոյ սպառազինութիւնն առեք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել:

Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գոտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,

Եվ ձեր ոտները կոշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը,

Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել:

Եւ փրկութեան սաղավարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է»:2

Եղբայրներ, եթե մենք հավատարիմ լինենք քահանայությունում, այդ սպառազինությունը կտրվի մեզ որպես պարգև Աստծուց: Մեզ անհրաժեշտ է այդ սպառազինությունը:

Երիտասարդ տղամարդիկ, ձեր հայրերը և պապերը երբեք չեն դիմակայել այն գայթակղություններին, որոնց դուք եք դիմակայում կանոնավորապես: Դուք ապրում եք վերջին օրերում: Եթե ձեր հայրը ցանկանար դժբախտության մեջ ընկներ, նա պետք է այն որոնելու գնար: Դա այլևս այդպես չէ: Այսօր գայթակղությունը ինքն է գտնում ձեզ: Խնդրում եք հիշեք այդ: Սատանան ուզում է ձեր հոգուն տիրանալ և «մեղքը դռան շեմին է»:3 Ինչպե՞ս կդիմադրեք նրա հարձակվողական ռազմավարությանը: Հագեք Աստծո ողջ սպառազինությունը:

Թույլ տվեք ուսուցանել ձեզ իմ կյանքի մեկ այլ փորձառությունից.

1982թ. հունվարին ես խոսեցի ԲՅՀ-ի մասնաշենքում, Պրովո քաղաքում՝ Յուտա: Ես կոչ արեցի ուսանողներին պատկերացնել, որ Եկեղեցին ամբիոնի մի կողմում էր, այստեղ, իսկ աշխարհը մեկ-երկու քայլ հեռավորության վրա՝ մյուս կողմում: Դա ներկայացնում էր «այն կարճ տարածությունը, որը կար աշխարհի և Եկեղեցու չափանիշների միջև», երբ ես քոլեջում էի: Այդ ժամանակ, կանգնելով ուսանողների առջև 30 տարի անց, ես ձեռքերիս նույն շարժումով բացատրեցի. «Աշխարհը գնացել է շատ հեռու [այն տեղաշարժվել է, այն ոչ մի տեղից չի երևում], այն առաջ է գնացել, այն դուրս է եկել ճանապարհից, հեռվացել է այս [շենքից] և [տեսանելիության սահմաններից դուրս].... Մի բան, որը մենք, մեր երեխաները և մեր թոռները պետք է հիշենք այն է, որ Եկեղեցին կմնա կայուն, [այն դեռևս տեղում է, բայց] աշխարհը կշարունակի շարժվել՝ այդ անդունդը [դառնում] է ավելի ու ավելի լայն.... Ուստի շատ զգույշ եղեք: Եթե դուք դատեք ձեր գործողությունները և Եկեղեցու չափանիշները, հիմնվելով նրա վրա, թե որտեղ է աշխարհը և թե ուր է գնում այն, դուք կգտնեք, որ այնտեղ չեք, որտեղ պետք է գտնվեք»:4

Այն ժամանակ անցյալում ես չէի կարող պատկերացնել, թե որքան հեռու և որքան արագ աշխարհը կհեռանար Աստծո կողմից տրված վարդապետությունից, սկզբունքներից և պատվիրաններից, դա անհնար էր հասկանալ: Բայց և այնպես Քրիստոսի և Նրա Եկեղեցու չափանիշները չեն շարժվել: Ինչպես Նա է ասել. «Ճշմարտությունը մնում է հավիտյանս հավիտենից»:5 «Երբ մենք հասկանանք և ընդունենք այս, մենք պատրաստված կլինենք դիմակայել հասարակական ճնշմանը, ծաղրին և նույնիսկ խտրականությանը, որը կգա աշխարհից և նրանցից, ովքեր իրենց կոչում են ընկերներ:

Մեզանից շատերը գիտեն ինչ-որ մեկին, որն ասում է. «Եթե ուզում ես ընկերս լինել, դու պետք է ընդունես իմ արժեքները»: Ճշմարիտ ընկերը չի խնդրում մեզ ընտրել ավետարանի և իր ընկերության միջև: Ես կպատասխանեի Պողոսի խոսքերով. «Նորանցից էլ ետ քաշուիր»: 6 Ճշմարիտ ընկերը զորացնում է մեզ` մնալու նեղ և անձուկ ճանապարհին:

Ավետարանի ուխտերի, պատվիրանների և արարողությունների ուղու վրա մնալը պաշտպանում է մեզ և պատրաստում կատարելու Աստծո գործն այս աշխարհում: Երբ մենք հնազանդվում ենք Իմաստության Խոսքին, մեր ազատ կամքը պաշտպանվում է այնպիսի նյութերի հանդեպ հակվածությունից, ինչպիսիք են՝ ալկոհոլը, թմրադեղերը և ծխախոտը: Երբ մենք վճարում ենք մեր տասանորդը, ուսումնասիրում սուրբ գրությունները, ստանում մկրտություն և հաստատում, ապրում ենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությամբ, հաղորդությունը արժանիորեն վերցնում, հնազանդվում ենք մաքրաբարոյության օրենքին, պատրաստվում և ստանում Մելքիսեդեկյան Քահանայություն և կապում սրբազան ուխտեր տաճարում, այդ ժամանակ մենք պատրաստ ենք ծառայելու:

Տաճարում մենք պատրաստվում ենք և խոստանում ապրել նվիրաբերման օրենքով: Ունակ Երիտասարդ տղամարդիկ սկսում են ապրել այս օրենքով՝ ձգտելով միսիոներական կանչի, տալով տասանորդ իրենց կյանքի առաջին տարիներից Տիրոջ լիաժամկետ ծառայությունում: Այդ զոհաբերությունը զորացնում է նրանց՝ առաջ գնալ դեպի ավելի բարձր ուխտերի կյանքում, շատերի համար դա կլինի տաճարում կնքվելը և հավերժական ընտանիք սկսելը:

Երբ մենք առաջ ենք մղվում նեղ ու անձուկ ճանապարհի երկայնքով, մենք կառուցում ենք առաջադեմ հոգևոր ուժ՝ ուժ, որ օգտագործենք մեր ազատ կամքը մեր ինքնուրույն գործելու համար: Երիտասարդ տղամարդկանց և կանանց համար այդ աճը օժանդակվում է, երբ նրանք վարդապետություն են սովորում և կիսվում են իրենց վկայությամբ նոր՝ Եկ, հետևեիր ինձ առցանց ծրագրի միջոցով:

Բացի այդ, օգտագործեք ձեր ազատ կամքը՝ ինքներդ ձեզ անձնապես զարգացնելու համար: Երբ հայտնաբերեք ձեր պարգևներն ու տաղանդները, հիշեք, որ ծնողներն ու ուսուցիչները կարող են աջակցել ձեզ, բայց դուք պետք է թույլ տաք, որ Հոգին առաջնորդի ձեզ: Ընտրեք և գործեք ինքնուրույն: Ներքին մղումով գործեք: Ծրագիր կազմեք ձեր կյանքի համար, այդ թվում նաև կրթության կամ մասնագիտական ուսուցման համար: Հետաքրքրություններ ու հմտություններ զարգացրեք: Աշխատեք և դարձեք ինքնապահովող: Նպատակներ դրեք, հաղթահարեք սխալները, ձեռք բերեք փորձառություն և ավարտի հասցրեք այն, ինչ սկսում եք:

Ճանապարհին ուշադիր եղեք մասնակցելու ընտանեկան, քվորումի, դասարանի և Միացյալի միջոցառումներին: Վայելեք միասին առողջ զվարճանքը: Այս փորձառությունների միջոցով դուք կսկսեք հարգել և գնահատել մեկդ մյուսի հոգևոր պարգևներն ու Աստծո որդիների և դուստրերի հավերժական, միմյանց լրացնող հատկանիշները:

Բացի այդ բոլորից, ունեցեք հավատք Փրկչի հանդեպ: Մի՛ վախեցեք: Երբ ջանասիրաբար ապրում ենք ավետարանով, մենք դառնում ենք ամուր Տիրոջով: Նրա ուժով մենք կարողանում ենք մերժել հակաքրիստոսին, որն ասում է. «Կերեք, խմեք և զվարճացեք. Այնուամենայնիվ, վախեցեք Աստծուց, նա կարդարացնի [ձեզ] մի փոքր մեղք գործելը … սրանում ոչ մի վնաս չկա.... քանզի վաղը մեռնելու ենք»:7 Տիրոջ ուժով մենք կարող ենք դեմ կանգնել ամեն փիլիսոփայության կամ տեսակետի, որը մերժում է Փրկչին և հակառակվում Աստծո բոլոր զավակների համար երջանկության հավերժական մեծ ծրագրին:

Մենք լիազորված չենք սակարկելու այդ հավերժական ծրագրի պայմանները: Հիշեք Նէեմիային, որին հանձնարարված էր պատ կառուցել Երուսաղեմը պաշտպանելու համար: Ոմանք ուզում էին, որ նա վար իջներ և հրաժարվեր իր պաշտոնից, բայց Նէեմիան մերժեց: Նա անհանդուրժողական չէր ուրիշների հանդեպ, նա ուղղակի բացատրեց. «Ես մեծ գործով զբաղված եմ, եւ չեմ կարող իջնել. ի՞նչու համար գործը դադարէ»:8

Երբեմն, մենք դառնում ենք ուշադրության կենտրոն և պետք է «դիմանանք ծաղր ու ծանակի», ամուր կառչելով Աստծո չափանիշներից և կատարելով Նրա գործը: Ես վկայում եմ, որ մենք չպետք է վախենանք, եթե մենք հիմնվում ենք Նրա վարդապետության վրա: Մենք կարող է տանենք թյուրըմբռնում, քննադատություն և նույնիսկ կեղծ մեղադրանք, բայց երբեք միայնակ չենք: Մեր Փրկիչը «մարդկանց կողմից արհամարհված և մերժված էր»:9 «Մեր սրբազան պարտքն է կանգնել Նրա հետ»:

Հեգնական է, բայց հաստատ կանգնելը, երբեմն, նշանակում է խուսափել և նույնիսկ փախչել աշխարհից: Փրկիչը հայտարարեց «Գնա յետս, սատանայ»:10 Եգիպտոսի Հովսեփը փախավ Պետափրէսի կնոջ գայթակղությունից,11 իսկ Լեքին ետևում թողեց Երուսաղեմը և իր ընտանիքն անապատ տարավ:12

Համոզված եղեք, որ բոլոր մարգարեները մեզանից առաջ հաստատ են կանգնել իրենց օրում.

Նեփին կատարեց Տիրոջ արտասովոր գործը, չնայած սատանայի հարվածների և իր եղբայրների՝ Լամանի ու Լեմուելի հալածանքների:13

Աբինադին վկայեց Քրիստոսի մասին, չնայած կասկածներին, արհամարհանքին և անխուսափելի մահվանը:14

2000 ռազմիկները պաշտպանեցին իրենց ընտանիքներին նրանց դեմ, ովքեր արհամարհում էին ավետարանական արժեքները:15

Մորոնին բարձրացրեց ազատության դրոշը պաշտպանելու իր ժողովրդի ընտանիքները և կրոնական ազատությունը:16

Սամուելը կանգնեց պատի վրա և մարգարեացավ Քրիստոսի գալուստը, չնայած քարերն ու նետերը սլանում էին նրա վրա:17

Մարգարե Ջոզեֆ Սմիթը վերականգնեց Փրկչի ավետարանը, կնքելով իր վկայություն իր արյամբ:18

Եվ Մորմոն ռահվիրաները հաստատ կանգնեցին դեմ հանդիման, երբ նրանք տանում էին սոսկալի ընդդիմություն և դժվարություններ, հետևելով մարգարեին իրենց մեծ գաղթի ժամանակ և արևմուտքում բնակություն հաստատելիս:

Աստծո այս մեծ ծառաներն ու Սրբերը կարողացան կանգնել հաստատ, որովհետև նրանք կանգնեցին Փրկչի հետ: Մտածեք թե ինչպես հաստատ կանգնեց Փրկիչը:

Երբ երիտասարդ տղամարդ էր, Հիսուսը հավատարմորեն անցավ Իր Հոր գործին, տաճարում քարոզելով ավետարանը ուսյալ մարդկանց:19 Իր ողջ ծառայության ընթացքում Նա իրականացրեց քահանայության աշխատանքը՝ ուսուցանելով, բժշկելով, ծառայելով, օրհնելով և բարձրացնելով մյուսներին: Հարկ եղած դեպքում Նա համարձակորեն դեմ էր կանգնում չարին, նույնիսկ մաքրելով տաճարը:20 Նա միշտ պաշտպանում էր ճշմարտությունը՝ լիներ խոսքերով, թե արժանապատիվ լռությամբ: Երբ գլխավոր քահանայապետերը մեղադրեցին Նրան Կայիափայի առջև, Հիսուսն իմաստությամբ և քաջաբար հրաժարվեց պատասխանել և Իր խաղաղությունը պահեց:21

Գեթսեմանիի պարտեզում մեր Փրկիչն ու Քավիչը չընկրկեց Քավության դառը բաժակը խմելուց:22 Իսկ խաչի վրա Նա կրկին տառապեց Իր Հոր կամքը կատարելու համար, մինչև, վերջապես, Նա կարողացավ ասել. «Կատարուած է»:23 Նա համբերեց մինչև վերջ: Ի պատասխան Փրկչի հաստատորեն կանգնելու կատարյալ հնազանդությանը, մեր Երկնային Հայրը հայտարարեց. «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը»:24

Քահանայության իմ սիրելի երիտասարդ և տարեց եղբայրներ, եկեք փառավորենք Աստծո անունը կանգնելով հաստատ մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի հետ: Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ Նա ապրում է և որ մենք «կանչված ենք սուրբ կոչումով» մասնակցելու Նրա աշխատանքին:25 Ուստի, կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք»:26 Հնազանդ և հաստատ կանգնելով մեր Աստծո վարդապետությունում, մենք կանգնում ենք սուրբ տեղերում, քանի որ Նրա վարդապետությունը սրբազան է և չի փոխվի մեր օրերի հասարակական և քաղաքական քամիներից: Ես հայտարարում եմ ինչպես Պողոս Առաքյալը. «Արթուն եղէք, հաստատ կացէք հաւատքումը. [տղամարդու պես պահեք ձեզ] եւ ուժովացէք»:27 Սա իմ ջերմեռանդ աղոթքն է ձեզ համար, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Show References

  1.  

    1. Բ Տիմոթեոս Գ.1:

  2.  

    2. Եփեսացիս Զ.13–17; շեշտադրումն ավելացված է:

  3.  

    3. Մովսես 5.23:

  4.  

    4. Robert D. Hales, “This Is the Way; and There Is None Other Way,” in Brigham Young University 1981–82 Speeches (1982), 3–4; available at speeches.byu.edu.

  5.  

    5. Վարդապետություն և Ուխտեր 1.39; շեշտադրումն ավելացված է:

  6.  

    6. Բ Տիմոթեոս Գ.5:

  7.  

    7. 2 Նեփի 28.8:

  8.  

    8. Նէեմիա Զ.3:

  9.  

    9. Եսայիա ԾԳ.3; Մոսիա 14.3:

  10.  

    10. Ղուկաս Դ.8:

  11.  

    11. Տես Ծննդոց 39.7–12:

  12.  

    12. Տես 1 Նեփի 2:

  13.  

    13. Տես, օրինակ, 1 Նեփի 18:

  14.  

    14. Տես Մոսիա 11–17:

  15.  

    15. Տես Ալմա 53, 56–58:

  16.  

    16. Տես Ալմա 46.11–13:

  17.  

    17. Տես Հելաման 13–16:

  18.  

    18. Տես Վարդապետություն և Ուխտեր 135:

  19.  

    19. Տես Ղուկաս Բ.46–49:

  20.  

    20. Տես Մատթեոս ԻԱ.12–13:

  21.  

    21. Տես Մատթեոս ԻԶ..57, 59–63:

  22.  

    22. Տես Վարդապետություն և Ուխտեր 19.16–19:

  23.  

    23. Հովհաննես ԺԹ.30:

  24.  

    24. 3 Նեփի 11.7:

  25.  

    25. Ալմա 13.3; տես նաև Բ Տիմոթեոս Ա.9:

  26.  

    26. Վարդապետություն և Ուխտեր 87.8:

  27.  

    27. Ա Կորնթացիս ԺԶ.13: