2010–2019 թթ․
Ավետարանը ողջ աշխարհին
Ապրիլ 2013


Ավետարանը ողջ աշխարհին

Եկեղեցին հաստատուն առաջ է շարժվում ողջ աշխարհում՝ ազգից ազգ, մշակույթից մշակույթ, ժողովրդից ժողովուրդ՝ ըստ Տիրոջ օրացույցի և Նրա ժամանակի:

Փրկչի մահկանացու ծառայությունն ավարտվել էր: Նրա տառապանքը Գեթսեմանիում և խաչի վրա վերջացել էր: Մենք սովորում ենք Գործքից, որ Նա ծառայել էր 40 օր Իր Հարությունից հետո, «երևալով» Առաքյալներին և «Աստուծոյ արքայության համար.... խոսելով» (Գործք Ա.3):

Նա ասաց նրանց, որ «դուք զորութիւն կառնէք՝ երբ որ Հոգին ձեզ վերայ կգայ, եւ իմ վկաները կլինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք Ա.8):

Ոչ շատ անց. «վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը:

Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով,

Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դեպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կգայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս» (Գործք Ա.9–11):

Փրկիչն իսկապես կրկին գալու է Իր Երկրորդ Գալստյան ժամանակ, բայց այդ ընթացքում Հիսուս Քրիստոսի Ավետարանը պետք է գնա «մինչև երկրի ծայրերը»:

Մատթեոսից մենք սովորում ենք հատուկ պատվերի մասին, որը տրվեց Առաքյալներին ավետարանը բոլոր ազգերին տանելու վերաբերյալ.

«Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն և երկրումս.

Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (Մատթեոս ԻԸ.18–19):

Եկեղեցու վաղ օրերին՝ ժամանակի գագաթնակետին, ավետարանը քարոզվում էր միայն Իսրայելի տանը. ապա հայտնություն եկավ Պետրոսին՝ ավագ Առաքյալին, որ ժամանակը եկել էր ավետարանը տարածելու Իսրայելից այն կողմ և Հեթանոսներին: Գործքի Ժ և ԺԱ գլուխներն օգնում են մեզ հասկանալ այն գործընթացն ու ձևը, որով Եկեղեցու այս անխուսափելի տարածումը Աստծո զավակներից ավելի շատերին հայտնի դարձվեց նրա նախագահող պաշտոնյաներին և ընդհանուր անդամակցությանը:

Օգտագործելով Կոռնելիոսին, որը Հեթանոս էր՝ մի հարյուրապետ, և լավ մարդ, Տերը հայտնեց Պետրոսին, որ ավետարանը գնալու էր դեպի Հեթանոսները, մի տեսակետ, որը նոր էր և տարօրինակ այդ օրերի Սրբերի համար: Հայտնությունը, որն առաջացրեց այս փոփոխությունը Եկեղեցու գործերում եկավ Պետրոսին, ավագ Առաքյալին: Մենք գիտենք, որ ավետարանն, այնուհետև, արագորեն գնաց Հեթանոսների ազգերին:

Այդ ժամանակվա Եկեղեցու տարածման մի օրինակ էր Պողոսի դարձի գալը, որը դարձավ Հեթանոսների մեծ Առաքյալ: Նա տեսիլք ունեցավ, երբ Դամասկոսի ճանապարհին էր, որտեղ Նա լույս տեսավ և մի ձայն լսեց, ապաշխարեց իր մեղքերից և կանչվեց Աստծուց (տես Գործք 22.6–18) և այդ ժամանակ դարձավ մի վիթխարի ուժ Հիսուս Քրիստոսի ավետարանը տարածելիս:

Այժմ եկեք առաջ շարժվենք 1800 տարի՝ դեպի ավետարանի վերականգնման ժամանակը կամ բոլոր բաների վերահաստատումը՝ նախքան Երկրորդ Գալուստը: Ես վկայում եմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Եկեղեցին վերականգվեց և շարունակում է առաջ շարժվել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարությամբ: Նրանց պատվերը նույնն է ինչպես հին ժամանակների Առաքյալներինը՝ ավետարանը տանել աշխարհին:

1830 թվականից՝ Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Սրբերի Եկեղեցու կազմակերպումից սկսած, Եկեղեցին հաստատուն առաջ է շարժվում ողջ աշխարհում՝ ազգից ազգ, մշակույթից մշակույթ, ժողովրդից ժողովուրդ՝ ըստ Տիրոջ օրացույցի և Նրա ժամանակի:

1978 թվականին, հետևելով ավագ Առաքյալի միջոցով հայտնության հաստատված ձևին, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին հայտնություն եկավ՝ այս անգամ քահանայության օրհնությունները հասանելի դարձնելու բոլոր արժանի տղամարդկանց: Սա նշանակում էր, որ ոչ միայն Երկնային Հոր բոլոր զավակները ողջ աշխարհում կարող են ճաշակել վերականգնված ավետարանի բոլոր օրհնություններից: Սա շատ պատշաճ քայլ է Աստծո արքայության համար՝ երկրի վրա Քրիստոսի Երկրորդ Գալստին մոտեցող օրերում:

Այժմ ես կկիսվեմ, թե դա ինչպես անձնապես ինձ առնչվեց: Ես հենց նոր էի կանչվել որպես միսիայի նախագահ և Քույր Դիքսոնը և ես պատրաստվում էինք տանել մեր ընտանիքը Մեքսիկա, երբ Երեց Ռիչարդ Գ. Սքոթը՝ այն ժամանակ Յոթանասունի անդամ, պատմեց ինձ այս հատուկ հայտնության ի հայտ գալու մասին: Հիշում եմ, թե ինչպես արցունքներ հոսեցին աչքերիցս, երբ նա պատմեց ինձ, թե ինչ էր տեղի ունեցել: Ես խոսքերով չէի կարող արտահայտել գոհունակությունս, քանի որ գիտեի, որ դա ճիշտ էր, և որ ժամանակը եկել էր ողջ մարդկության համար հասանելիություն ունենալ ավետարանի բոլոր արարողություններին, ուխտերին և օրհնություններին:

Դա գրեթե 35 տարի առաջ էր և ես քիչ բան գիտեի այդ ժամանակ, որ անցկացնելու էի որպես Յոթանասուն իմ ծառայության մի քանի տարին Եկեղեցու Աֆրիկայի Արևմտյան տարածաշրջանում՝ մի հավատացյալ, հավատարիմ ժողովրդի մեջ, որոնց կյանքն այնքան փոխվելու էր՝ քահանայության վերաբերյալ 1978 թվականի հայտնությունից: Քույր Դիքսոնը և ես ապրեցինք այնտեղ չորս տարի և դա սքանչելի և կյանք փոխող փորձառություն էր մեզ համար:

Որպես ժողովուրդ՝ Արևմտյան մասի Աֆրիկացիները հավատում են Աստծուն, բացարձակապես չեն ամաչում հայտարարել և կիսվել իրենց հավատքով ուրիշների հետ և ունեն հիանալի ղեկավարելու ունակություններ: Նրանք գալիս են Եկեղեցի հարյուրներով և գրեթե ամեն շաբաթ մի քանի ծխեր կամ ճյուղեր են ստեղծվում Աֆրիկայի արևմտյան տարածքի ինչ-որ մի վայրում, և գրեթե յուրաքանչյուր դեպքում, բոլորը Աֆրիկացի քահանայության և օժանդակ կազմակերպության ղեկավարություն ունեն:

Ինչպե՜ս կցանկանայի, որ դուք միանայիք Սրբերին Նիգերիայի Աբայի, կամ Գանայի Ակրայի տաճարում, որտեղ դուք կզգայիք Սրբերի նվիրվածությունը և կճանաչեիք ամբողջությամբ աֆրիկացի տաճարների նախագահություններին: Կամ որքան կցանկանայի ծանոթացնել ձեզ Աֆրիկայի Տարածքային Յոթանասունականների հետ, ովքեր այսօր հավաքվել են մեզ հետ այստեղ՝ Համաժողովների կենտրոնում, և որոնք իրավաբաններ, դասախոսներ, բիզնեսի կառավարիչներ են կամ ծանոթանայիք աֆրիկացի ցցի և ծխի ղեկավարների և նրանց ընտանիքների հետ:

Կիրակնօրյա դպրոցի, oժանդակ կազմակերպությունների կամ քահանայության դասերին միանալը սրբազան փորձառություն է, որտեղ հետևում են Եկեղեցու ծրագրին և առկա է ավետարանի մեծ ըմբռնում, ուսուցում և Հոգու միջոցով ուսումնասիրություն:

Ավետարանը ամբողջ Աֆրիկայում քարոզվում է մի երջանիկ ժողովրդի, որը շատ մտահոգված չէ արտաքին բաներով, որն ազդում է շատերի կյանքի վրա Արևմուտքում: Նրանք մտահոգված չեն նյութական անվերջ ունեցվածքներ ունենալու մասին:

Աֆրիկացիների մասին ասում են, որ «նրանք շատ քիչ ունեն նրանից, ինչն քիչ նշանակություն ունի և շատ ունեն նրանից, ինչը շատ նշանակություն ունի»: Նրանց քիչ է հետաքրքրում հսկայական տները և լավագույն ավտոմեքենաները, բայց մեծ հետաքրքրություն են ցույց տալիս ճանաչելու իրենց Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և հավերժական ընտանիքներ ունենալը: Որպես իրենց հավատքի բնական արդյունք Տերը բարձրացնում է նրանց իմաստալի ուղիներով:

Ճանաչելով նրանց այնպես, ինչպես մենք ենք ճանաչում, մեզ համար զարմանալի չէ, որ նրանք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու այդքան կարևոր տարածումն են վերջին օրերում: Երբ Դանիելը՝ Հին Կտակարանի մարգարեն, տեսիլքով տեսավ Աստծո թագավորությունը վերջին օրերին «առաջ [գլորվելիս] մինչև աշխարհի ծայրերը, ինչպես մի քար, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, կգլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը»(ՎևՈՒ 65.2), շատ տեղին է, որ մեր հրաշալի աֆրիկացի եղբայրներն ու քույրերը լինեն այդ կարևոր մասը մարգարեության իրականացման մեջ, և որ հայտնությունները, որոնք դա հնարավոր են դարձնում, լինեն Տիրոջ կողմից սահմանված օրինակով:

Ես վկայում եմ, որ Երկնային Հայրը սիրում է բոլոր Իր զավակներին, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ ավետարանը հասանելի է բոլորին՝ ինչպես ողջերին, այնպես էլ մահացածներին: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: