2010–2019 թթ․
Քահանայության զորությունը պատանու մեջ
Ապրիլ 2013


Քահանայության զորությունը պատանու մեջ

Քահանայությունը պատանու մեջ նույնքան զորեղ է, որքան քահանայությունը տղամարդու մեջ, եթե այն արդարությամբ է օգտագործվում:

1878թ. իմ մեծ պապ Ջորջ Ֆ. Ռիչարդսը 17 տարեկան էր: Ինչպես երբեմն պատահում էր այդ ժամանակ, նա արդեն կարգվել էր որպես երեց: Մի Կիրակի նրա մայրը հառաչում էր ուժեղ ցավից: Քանի որ նրա հայրը բացակայում էր, եպիսկոպոսը և մի քանի ուրիշներ հրավիրվել էին նրան օրհնություն տալու, սակայն ցավը չհանգստացավ: Հետևաբար, նա դիմեց իր որդի Ջորջին և խնդրեց նրան օրհնություն տալ: Նա իր օրագրում գրել է. «Արցունքն աչքերիս՝ մորս տառապանքների և քահանայության սպասավորում կատարելու հանձնարարության պատճառով, որը երբեք չէի կատարել, ես առանձնացա մեկ այլ սենյակում, որտեղ լաց եղա ու աղոթեցի»:

Երբ նա հավաքեց իրեն, նա ձեռքերը դրեց նրա գլխին և տվեց նրան շատ պարզ օրհնություն: Հետագայում նա նշել է, որ «Մայրիկիս հառաչանքը դադարեց և նրա ցավերը հանգստացան մինչ իմ ձեռքերը նրա գլխին էին»: Հետագայում նա իր օրագրում արձանագրեց այս ամենախորաթափանց դիտարկումը: Նա ասաց, որ միշտ մտածել էր, որ պատճառը, որ եպիսկոպոսի օրհնությունից հետո իր մայրը չի լավացել, այն չէր, որ Տերը չէր հարգել եպիսկոպոսի օրհնությունը, այլ այն, որ Տերը վերապահել էր այդ օրհնությունը տղայի համար, որպեսզի նրան դաս տար, որ պատանու ունեցած քահանայությունը նույնքան զորեղ է, որքան տղամարդու ունեցած քահանայությունը, եթե այն արդարությամբ է գործադրվում:

Այսօր ես կուզենայի խոսել այդ զորության մասին: Չնայած ես կդիմեմ սարկավագների քվորումի նախագահներին, քննարկվող սկզբունքները վերաբերում են բոլոր Ահարոնյան քահանայության երիտասարդներին և նրանց անմիջական ղեկավարներին, այդ թվում, մեր ուսուցիչների քվորումի նախագահներին ու քահանաների քվորումի նախագահի օգնականներին:

Երբ ծառայում էի որպես միսիայի նախագահ, ես նկատեցի, որ հոգևոր և ղեկավարման հմտությունների կտրուկ աճ է նկատվում երիտասարդ տղաների մոտ իրենց միսիայի տարիների ընթացքում: Եթե մենք ինչ-որ կերպ կարողանայինք այդ հատկանիշները չափեինք իրենց Ահարոնյան քահանայության տարիներին ունեցած հատկանիշների հետ, միգուցե այն նման կլիներ ներկայացվող գրաֆիկի կտրուկ աճող գծին: Իմ մտքում կան առնվազն երեք հիմնական գործոններ, որոնք միսիայի ընթացքում նպաստում են այդպիսի կտրուկ աճին. (1) մենք վստահում ենք այդ երիտասարդներին ավելի շատ, քան նախկինում, (2) Մենք ունենք բարձր, բայց սիրով լի ակնկալիքներ նրանցից, և (3) մենք ուսուցանում ու վերապատրաստում ենք նրանց, որպեսզի նրանք գերազանցությամբ կարողանան իրականացնել այդ սպասելիքները:

Մեկը կարող է արդարացիորեն հարցնել, թե «Ինչո՞ւ չի կարելի այդ նույն սկզբունքները կիրառել սարկավագների քվորումի նախագահների դեպքում»: Եթե դա արվեր, գուցե աճը սկսվեր ավելի վաղ և ավելի շատ նման լիներ սրան: Թույլ տվեք մի պահ խոսել, թե ինչպես այս հատկանիշները կարող են կիրառվել սարկավագների քվորումի նախագահների դեպքում:

Առաջինը վստահությունն է: Մենք կարող ենք մեծ պատասխանատվությամբ վստահել մեր սարկավագների քվորումի նախագահներին: Անշուշտ, Տերը անում է դա, ինչպես որ ցույց է տրված Իր պատրաստակամության մեջ՝ նրանց շնորհելու բանալիներ, որը նշանակում է ունենալ իրավունք նախագահելու և վարելու քվորումի գործերը: Որպես այդ վստահության ապացույց՝ մենք սարկավագների քվորումի նախագահներին կանչում ենք հայտնությամբ, այլ ոչ թե քվորումում ավագության կամ նման գործոններից ելնելով: Այս Եկեղեցու յուրաքանչյուր ղեկավար, այդ թվում սարկավագների քվորումի նախագահը, իրավունք ունի իմանալու, և պետք է իմանա, որ նա կանչվել է հայտնությամբ: Այդ վստահեցումը օգնում է նրան համոզվել, որ Աստված և՛ վստահում է իրեն, և՛ աջակցում է իրեն:

Երկրորդ և երրորդ հատկանիշները փոխկապակցված են միմյանց: Մեծ ակնկալիքները և հարակից ուսուցումը լրացնում են միմյանց: Միսիայում ես սովորեցի մի մեծ դաս. միսիոներները, սովորաբար, բարձրանում կամ իջնում են միսիայի նախագահի ակնկալիքների մակարդակին, և դա այդպես է նաև սարկավագների քվորումի նախագահի դեպքում: Եթե նրանցից ակնկալում են միայն վարել քվորումի ժողովները և մասնակցել նախագահության երիտասարդների ժողովներին, ապա դա այն ամենն է, ինչ նրանք կանեն: Բայց դուք՝ որպես առաջնորդներ, կարող եք նրանց ավելի մեծ տեսլական տալ՝ Տիրոջ տեսլականը: Իսկ ինչո՞ւ է այդ տեսլականը այդքան կարևոր: Որովհետև մեծացող տեսլականի հետ մեծանում է շարժառիթը:

Այս Եկեղեցու յուրաքանչյուր ծառայության հիմքում ընկած է հայտնություն ստանալը: Հետևաբար, այդ սարկավագների քվորումի նախագահները պետք է իմանան, որ նրանք ունեն իրավունք՝ ստանալու հայտնություն առաջարկելու իրենց խորհրդականներին, իրավունք՝ ստանալու հայտնություն կորածներին փրկելու վերաբերյալ, և իրավունք՝ ստանալու հայտնություն քվորումի անդամներին իրենց պարտականություններում ուսուցանելու համար:

Իմաստուն ղեկավարը սարկավագների քվորումի նախագահին կուսուցանի այն սկզբունքները, որոնք հայտնություն ստանալիս օգտակար կլինեն: Նա կարող է նրանց ուսուցանել Տիրոջ պարզորոշ խոստումը. «Եթե խնդրես, դու կստանաս հայտնություն հայտնության վրա» (ՎևՈւ 42.61): Տերը շատ առատաձեռն է հայտնություն տալիս: Արդյոք Նա չէ Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին հիշեցրել, որ «Այնքան հաճախ, որքան հարցրել ես ինձ, դու հրահանգներ ես ստացել իմ Հոգուց» (ՎևՈւ 6.14): Եվ դա կարող է նաև լինել ձեզ հետ ՝ սարկավագների քվորումի նախագահներ: Տերը սիրում է ձեզ և ցանկանում է ձեր առաջ բացել Իր միտքը և կամքը: Կարո՞ղ եք երբևէ պատկերացնել Տիրոջը՝ խնդիր ունենալիս, որը Նա չի կարողանում լուծել: Ես չեմ կարող պատկերացնել: Քանի որ դուք լիազորված եք հայտնություն ստանալ, Նա կարող է օգնել ձեզ լուծելու ցանկացած մտահոգություն, որը ունեք որպես ձեր քվորումի նախագահ, եթե դուք փնտրեք Նրա օգնությունը:

Դուք՝ հիանալի ղեկավարներդ, կարող եք ուսուցանել սարկավագների քվորումի նախագահին, որ հայտնությունը չի փոխարինում քրտնաջան աշխատանքին և տնային վարժությանը: Մի անգամ Նախագահ Հենրի Բ. Այրինգը հարցրել է Նախագահ Հարոլդ Բ. Լիին, թե «Ինչպե՞ս ես ստանամ հայտնություն»: Նախագահ Լին պատասխանել է, որ «Եթե ցանկանում ես հայտնություն ստանալ, ապա կատարի՛ր քո տնային աշխատանքը»:1 Իմաստուն ղեկավարը իր սարկավագների քվորումի նախագահի հետ կարող է քննարկել որոշ հոգևոր տնային աշխատանքներ, որոնք նա կարող է անել, որպեսզի նախապատրաստվի առաջարկել իր խորհրդականներին: Նա կարող է հարցեր տալ և պատասխանել դրանց, ինչպիսիք են. Ո՞վ կարող է լինել լավ օրինակ, որպեսզի կարողանա ոգեշնչել մյուս տղաներին: Կամ, ո՞վ կարող է զգայուն լինել հատուկ դժվարություններ ունեցող մարդկանց կարիքներին:

Եվ վերջապես, իմաստուն ղեկավարը կարող ե ուսուցանել նրան, թե ինչպես ճանաչել և գործել ըստ այդ հայտնության, երբ այն գալիս է: Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որը լի է արագ ու հետաքրքիր իրադարձություններով, որտեղ վառ լույսերը ու բարձր ձայնով բարձրախոսները ընդունված բան են: Սակայն մեր երիտասարդ տղամարդիկ պետք է իմանան, որ դա աշխարհի ճանապարհն է, այլ ոչ թե Տիրոջ ճանապարհը: Փրկիչը ծնվեց համեմատաբար անծանոթ մսուրում, Նա իրագործեց բոլոր ժամանակների ամենափառահեղ ու անհամեմատելի արարքը մի լուռ այգում, և Ջոզեֆը տեսավ իր առաջին տեսիլքը մի մեկուսացված պուրակում: Աստծո պատասխանները գալիս են մեղմ հանդարտ ձայնով՝ խաղաղության ու մխիթարության զգացմամբ, բարին գործելու ցանկությամբ, մտքի լուսավորմամբ, երբեմն մտքի փոքր սերմերի տեսքով, որը եթե հարգենք ու սնուցենք, կարող է դառնալ հոգևոր մեծ ծառ: Երբեմն, այդ զգացումներն ու մտքերը կարող են պատճառ հանդիսանալ, որ ձեր սարկավագների քվորումի նախագահներն իրենց խորհրդական առաջարկեն կամ հանձնարարություն տան մի երիտասարդ տղամարդու, ով ներկայումս ոչ ակտիվ է:

Տարիներ առաջ, որպես ցցի նախագահություն, մենք ոգեշնչում զգացինք կանչելու մի բարի մարդու, որպես ցցի գործավար: Այդ ժամանակ նա ժամանակավորապես դժվարանում էր կանոնավոր կերպով հաճախել Եկեղեցի: Այնուամենայնիվ, մենք գիտեինք, որ եթե նա ընդուներ կոչումը, նա հրաշալի աշխատանք կկատարեր:

Մենք փոխանցեցինք կոչումը, բայց նա պատասխանեց «Ոչ, ես չեմ կարծում, որ ես կարող եմ դա անել»:

Այնուհետև մի ոգեշնչում ստացա: Ես ասացի. «Դե, կարծում եմ, այդ դեպքում Գլենդելի ցիցը չի ունենա ցցի գործավար»:

Նա ցնցված պատասխանեց. «Ի՞նչ եք ասում: Դուք պարտավոր եք ունենալ ցցի գործավար»:

Ես պատասխանեցի. «Դուք ուզո՞ւմ եք, որ մենք մեկ ուրիշին կանչենք որպես ցցի գործավար, այն դեպքում, երբ Տերը ներշնչել է մեզ, որպեսզի ձեզ կանչենք»:

«Դե լավ, – ասաց նա, – ես կանեմ դա»:

Եվ նա արեց այդ: Կան ոչ միայն շատ տղամարդիկ, այլև շատ տղաներ, ովքեր կպատասխանեն կանչին, եթե իմանան, որ Տերը կանչում է նրանց, և որ Տերը նրանց կարիքն ունի:

Հաջորդը, դուք կարող եք տեղեկացնել այդ սարկավագների քվորումի նախագահին, որ Տիրոջ ակնկալիքներից մեկը նրանից, կորածներին փրկելն է, և՛ ոչ ակտիվներին և՛ ոչ անդամներին: Տերը հայտարարել է Իր հիմնական առաքելությունը հետևյալ կերպ. «Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը» (Մատթեոս 18.11): Եթե կորածներին փրկելը Տիրոջ համար առաջնահերթություն է, եթե դա առաջնահերթություն է Նախագահ Թոմաս Ս Մոնսոնի համար, որ դա անի, որն արտացոլված է իր ողջ կյանքի մեջ, արդյոք դա չպե՞տք է լինի առաջնահերթություն յուրաքանչյուր ղեկավարի համար, այս Եկեղեցու յուրաքանչյուր սարկավագների քվորումի նախագահի համար, որպեսզի նույն կերպ վարվեն: Մեր ղեկավարության առանցքում, որպես մեր ծառայության կենտրոնական մաս, պետք է լինի կրակ, ջիղ, անողորմ վճռականություն՝ գտնելու և ետ բերելու կորածներին:

Մի երիտասարդ տղամարդ, ով հյուրընկալել է իր քվորումի անդամներին, ասել է. «Մեծ անակնկալ էր այսօր, երբ.... 30 մարդ եկավ իմ տուն.... Դա ինձ մոտ ցանկություն առաջացրեց այսուհետ գնալ եկեղեցի»: Ինչպե՞ս կարող է երիտասարդությունը դիմադրել այդպիսի սիրուն և ուշադրությանը:

Ես ուրախանում եմ, երբ լսում եմ շատ պատմություններ սարկավագների քվորումի նախագահների մասին, ովքեր ըմբռնել են տեսլականը և, երբեմն, իրենց քվորումներում դասավանդում են ամբողջ դասը կամ դասի մի մասը: Մի քանի շաբաթ առաջ ես այցելեցի սարկավագների քվորումի դասին: 12 տարեկան մի տղա ունեցավ 25 րոպեանոց դաս Քավության մասին: Նա սկսեց իր դասը, հարցնելով իր ընկեր սարկավագներին, թե ինչ են մտածում Քավության մասին: Այնուհետև՝ նա կիսվեց մի քանի իմաստալից հատվածներով և տվեց մտածված հարցեր, որոնց նրանք պատասխանեցին: Հասկանալով, որ ավելի շատ ժամանակ կար, քան մնացած դասի նյութը, նա բավական խելացի գտնվեց և, հավանաբար, օգտագործելով հոր նախազգուշացումը, հարցեր ուղղեց իր ներկա ղեկավարներին, թե միսիայի ընթացքում նրանց ինչ հարցեր էին տրվել Քավության վերաբերյալ, և թե ինչ էին նրանք պատասխանել: Այնուհետև՝ նա ավարտեց դասն իր վկայությունը բերելով: Ես հարգանքով լսում էի: Մտածեցի ինքս ինձ, թե «Ես չեմ հիշում, որ երբևէ լսած լինեի նման հիանալի դաս, երբ ես Ահարոնյան քահանայության երիտասարդ էի»: Մենք կարող ենք բարձրացնել սանդղակը և տեսլականը այս երիտասարդ տղաների համար, և նրանք կարձագանքեն:

Դուք, ղեկավարնե՛ր, լավագույն ձևով ոգեշնչում եք այդ սարկավագների քվորումի նախագահներին, երբ ետ կանգնում և թույլ եք տալիս, որ նրանք առաջնորդեն: Դուք մեծարում եք ձեր կոչումը, ոչ միայն այն ժամանակ, երբ հիանալի դաս եք վարում, այլ երբ դուք օգնում եք նրանց հիանալի դաս վարել, ոչ թե այն ժամանակ, երբ դուք փրկարար ձեռք եք մեկնում մեկ հոգու, այլ երբ դուք օգնում եք նրանց անելու դա:

Հին ասացվածք կա. Մի մահացեք երաժշտությունը ձեր մեջ: Նույն կերպ ես կասեի ավագ ղեկավարներին, ձեր կոչումից մի ազատվեք ղեկավարման հմտությունները ձեր մեջ: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում ուսուցանեք մեր երիտասարդներին, ուսուցանեք ինչպես պատրաստել օրակարգ, ինչպես վարել ժողովները արժանապատվությամբ և բարությամբ, ինչպես փրկարար ձեռք մեկնել մեկ հոգու, ինչպես պատրաստել և մատուցել ոգեշնչված ելույթ, և ինչպես ստանալ հայտնություն: Սա կլինի ձեր հաջողության չափանիշը, եթե ղեկավարման հմտություններն ու հոգևորը թողնեք արմատացած այդ երիտասարդ տղաների սրտերում և մտքերում:

Եթե դուք՝ սարկավագների քվորումի նախագահներդ, մեծարեք ձեր կոչումը, դուք կլինեք գործիքներ Աստծո ձեռքում, նույնիսկ այժմ, քանի որ քահանայությունը պատանու մեջ նույնքան զորեղ է, որքան քահանայությունը տղամարդու մեջ, եթե այն արդարությամբ է օգտագործվում: Իսկ հետո, երբ դուք տաճարային ուխտեր եք կապում և դառնում միսիոներներ ու այս Եկեղեցու ապագա ղեկավարներ, դուք իմանում եք ինչպես ստանալ հայտնություն, ինչպես փրկել մեկին, և ինչպես ուսուցանել արքայության վարդապետությունը՝ զորությամբ ու իշխանությամբ: Այնուհետև՝ դուք կդառնաք պատվավոր անդրանիկության երիտասարդություն: Այս ամենի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ով աշխարհի փրկիչն ու քավիչն է, ամեն:

Հղում

  1. In Henry B. Eyring, “Waiting upon the Lord,” in Brigham Young University 1990–91 Devotional and Fireside Speeches (1991), 17.