2010–2019 թթ․
Մինչ նոր հանդիպում
Ապրիլ 2013


Մինչ նոր հանդիպում

Ես աղոթում եմ, որ Տերը օրհնի ձեզ և պահի ձեզ, իմ եղբայրներ և քույրեր: Թող Նրա խոստացված խաղաղությունը լինի ձեզ հետ՝ այժմ և ընդմիշտ:

Իմ եղբայրներ և քույրեր, ինչպիսի փառավոր համաժողով մենք ունեցանք: Ես գիտեմ, դուք կհամաձայնվեք ինձ հետ, որ ուղերձները ոգեշնչող էին: Մեր սրտերը հուզվեցին և աստվածային այս աշխատանքի մասին մեր վկայությունները ամրացան, մենք զգացինք Տիրոջ Հոգին: Թող որ մենք երկար հիշենք այս երկու անցած օրերը: Ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել ուղերձները ավելի խորությամբ, երբ նրանք կտպագրվեն Ensign և Լիահոնա ամսագրերի գալիք համարներում:

Մենք արտահայտում ենք մեր երախտագիտությունը յուրաքանչյուրին, ով խոսեց, ինչպես նաև նրանց, ովքեր ասացին աղոթքները: Նաև, երաժշտությունը ոգեշնչող և վեհացնող էր: Մենք սիրում ենք մեր հրաշալի Թաբերնաքլի Երգչախումբը և շնորհակալություն ենք հայտնում մյուսներին ևս, ովքեր մատուցեցին երաժշտությունը:

Միասին մենք արտահայտում ենք մեր երախտագիտությունը Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության և խորհրդի անդամներին, ովքեր ազատվեցին երեկ: Նրանց ծառայությունը գերազանց էր, նվիրումը՝ ամբողջական:

Բարձրացված ձեռքերով մենք հաստատեցինք եղբայրներին և քույրերին, ովքեր այս համաժողովին կանչվեցին նոր պաշտոնների: Մենք ուզում ենք, որ նրանք բոլորն իմանան, որ մենք հաճույքով կծառայենք իրենց հետ Վարդապետի գործի համար:

Մենք համաշխարհային Եկեղեցի ենք, եղբայրներ և քույրեր: Մեր անդամները երկրագնդի բոլոր մասերում են: Ես հորդորում եմ ձեզ լինել լավ քաղաքացիներ այն երկրներում, որտեղ ապրում եք, և լավ հարևաններ ձեր համայնքներում, օգնելով մյուս հավատքի, ինչպեսև մեր հավատքի մարդկանց: Եկեք լինենք հանդորժող, նաև բարի և սիրող, նրանց հանդեպ, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները և չափանիշները: Փրկիչն այս երկիր սիրո և բարի կամքի ուղերձ է բերել՝ բոլոր տղամարդկանց և կանանց համար: Թող որ մենք միշտ հետևենք Նրա օրինակին:

Ես աղոթում եմ, որ մենք տեղյակ լինենք մեր շուրջը գտնվողների կարիքներից: Կան մարդիկ, հատկապես երիտասարդների շարքում, ովքեր ողբերգորեն ներքաշված են թմրանյութերի օգտագործման, անբարոյականության, պոռնոգրաֆիայի և այլ չարիքների մեջ: Կան մարդիկ, ովքեր միայնակ են, ներառյալ՝ այրիները, ովքեր ընկերակցության և մյուսների կողմից հոգատարության կարիք ունեն: Թող որ մենք միշտ պատրաստ լինենք մեկնելու նրանց մեր օգնող ձեռքը և սիրող սիրտը:

Մենք ապրում ենք աշխարհի պատմության այնպիսի ժամանակ, երբ կան բազմաթիվ դժվար մարտահրավերներ, սակայն կան նաև մեծ հնարավորություններ և ուրախանալու պատճառներ: Կան, անշուշտ, ժամանակներ, երբ մենք կյանքում ապրում ենք հիասթափություն, ցավ, անգամ ողբերգություն: Ինչևէ, եթե մենք ապավինենք Տիրոջը, Նա կօգնի մեզ անցնել մեր դժվարությունների միջով, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Սաղմոսագիրը տվել է այս հավաստիացումը. «Իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն»։ 11

Իմ եղբայրներ և քույրեր, ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, թե որքան երախտապարտ եմ ես Հիսուս Քրիստոսի ավետարանի համար, որը վերականգնվեց այս վերջին օրերին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Դա մեր երջանկության բանալին է: Թող որ մենք լինենք խոնարհ և աղոթքով լի, ունենալով հավատք, որ մեր Երկնային Հայրը կարող է առաջնորդել և օրհնել մեզ մեր կյանքում:

Ես բերում եմ իմ անձնական վկայությունը ձեզ այն մասին, որ Աստված ապրում է, որ Նա լսում է խոնարհ սրտերի աղոթքները: Նրա Որդին, մեր Փրկիչը և Քավիչը, ասում է յուրաքանչյուրիս. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ»: 2 Թող որ մենք հավատանք այս խոսքերին և օգտվենք այս խոստումից:

Այս համաժողովը մոտենում է ավարտին և ես հայցում եմ երկնքի օրհնությունները ձեզանից յուրաքանչյւորի համար: Թող ձեր տները լցված լինեն խաղաղությամբ, ներդաշնակությամբ, ուշադրությամբ և սիրով: Թող դրանք լցված լինեն Տիրոջ Հոգով: Թող որ դուք սնուցեք և աճեցնեք ավետարանի մասին ձեր վկայությունները, որպեսզի դրանք պաշտպանություն լինեն Սատանայի հարվածների դեմ:

Մինչև որ մենք հանդիպենք վեց ամիս անց, ես աղոթում եմ, որ Տերը օրհնի ձեզ և պահի ձեզ, իմ եղբայրներ և քույրեր: Թող Նրա խոստացված խաղաղությունը լինի ձեզ հետ՝ այժմ և ընդմիշտ: Շնորհակալություն ինձ համար և Բարձրագույն բոլոր Իշխանավորների համար ասված ձեր աղոթքների համար: Մենք խորապես շնորհակալ ենք ձեզ: Մեր Փրկչի և Քավիչի, որին մենք ծառայում ենք, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: