2010–2019 թթ․
Փոքր և հասարակ բաներ
Հոկտեմբեր 2013


Փոքր և հասարակ բաներ

Եկեք օգնության հասնենք մարդկանց՝ հավատքով և սիրով:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ուղիղ մի քանի շաբաթ առաջ ես գտնվում էի Մեխիկո քաղաքի միսիոներների պատրաստման կենտրոնում՝ կիսվելու միսիոներների հետ մի ուղերձով: Կինս և ես դիտավորյալ մի քանի ժամ շուտ ժամանեցինք: Ուսումնասիրելով ՄՊԿ-ի գեղեցիկ պարտեզները և լավ խնամված փողոցները, մեզ աննկատ չմնացին հարյուրավոր երիտասարդ երեցների և քույրերի դեմքերից ճառագող երջանկությունը, յուրաքանչյուրը կենտրոնացած լինելով նոր լեզվական հմտություններ ձեռք բերելու՝ սովորելով ավելի լավ գնահատել իր նպատակը որպես միսիոներ:

Երբ ես կանգ առա լիովին ընկալելու այդ սքանչելի տեսարանը, մտածեցի Ալմայի խոսքերի մասին, երբ նա պատվիրեց իր որդի Հելամանին գրի առնել իր ժողովրրդի պատմությունը որպես այն հիշատակարանների մի մաս, որոնք նրան վստահվել էին և պահել բոլոր այս բաները սրբազան, որպեսզի դրանք մի օր առաջ գնան դեպի ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի:

Ապա Ալման նրան ասաց.

«Արդ, դու գուցե ենթադրես, որ սա հիմարություն է իմ կողմից, բայց, ահա, ես ասում են քեզ, որ փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները. Եվ փոքր միջոցները շատ դեպքերում շփոթեցնում են իմաստունին:

Եվ Տեր Աստված գործում է այս միջոցններով, որպեսզի իրականացնի իր մեծ և հավերժական նպատակները. և խիստ փոքր միջոցներով Տերը շփոթեցնում է իմաստուններին և իրականացնում բազում հոգիների փրկությունը» (Ալմա 37.6–7):

Մեր միսիոներների անմեղությունն ու երիտասարդությունը Տիրոջ ուղու մի օրինակ է, որ նրանք, ովքեր խոնարհ են, կարողանան «ուրիշներին հրավիրել գալ դեպի Քրիստոս՝ օգնելով նրանց ստանալ վերականգված ավետարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևը ստանալու և մինչև վերջ համբերելու հանդեպ հավատքի միջոցով» (Քարոզիր Իմ Ավետարանը. Միսիոներական ծառայության Ուղեցույց [2004], 1):

Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք կարող ենք, մեր իսկ փոքր և հասարակ բաներով «համոզել շատերին իրենց ուղիների սխալմունքների վերաբերյալ» և օգնել բերել «նրանց իրենց Աստծո իմացությանը՝ ի փրկություն իրենց հոգիների» (Ալմա 37.8):

Մի առիթվ ես ուղեկցում էի մի ցցի նախագահի և եպիսկոպոսի՝ այցելելու քիչ ակտիվ մի անդամի: Մենք ուսուցանեցինք նրան մի շատ հասարակ ուղով Հանգստության օրվա օրհնությունների մասին: Մենք արտահայտեցինք նրա հանդեպ մեր անկեղծ սերը: Նա պատասխանեց. «Այն ամենը, ինչի կարիքը ունեի, ինձ այցելելն ու մի abrazo կամ գրկախառնում տալն էր»: Ես անմիջապես կանգնեցի և գրկեցի նրան: Հաջորդ օրը կիրակի էր: Այդ նույն եղբայրը իր ողջ ընտանիքով եկավ հաղորդության ժողովի:

Այցելությամբ ուսուցման ժամանակ Մարթան՝ մեր ծխի անդամներից մեկը, ասել էր կնոջս և նրա ընկերակցին երբեք նորից ետ չգալ: Նա որոշել էր դադարել եկեղեցի գալ: Այցելող ուսուցիչներից մեկը հարցրել էր Մարթային, թե կարո՞ղ էին միասին մի օրհներգ երգել այդ մեկ և վերջին անգամը և նա համաձայնվել էր: Երբ նրանք երգել էին, ինչ որ առանձնահատուկ մի բան էր պատահել: Կամաց կամաց սենյակը սկսվել էր Հոգով լցվել: Նրանցից յորաքանչյուրը զգացել էր դա: Մարթայի սիրտը սկսել էր փափկել: Աչքերն արցունքով լցված, նա արտահայտել էր իր այցելող ուսուցիչներին իր սրտի զգացումները: Այդ պահին նա հասկացել էր, որ նա գիտեր, որ ավետարանը ճշմարիտ էր: Արդ, նա շնորհակալություն հայտնեց իր այցելող ուսուցիչներին և ցանկություն հայտնեց, որ նրանք վերադառնան: Այդ օրվանից սկսած, նա ուրախությամբ էր ընդունում նրանց:

Մարթան սկսեց եկեղեցի հաճախել իր փոքր աղջկա հետ: Տարիներ շարունակ նրանք կանոնավորապես եկեղեցի էին հաճախում, Մարթան երբեք չկորցրեց հույսը, որ իր ամուսինը ի վերջո կընտրեր իրենց միանալ: Վերջապես եկավ օրը, երբ Տերը դիպավ նրա սրտին և նա սկսեց հաճախել նրանց հետ, ինչպես նաև դրանից հետո շուտով նրանց մյուս դուստրն էլ միացավ նրանց: Այդ ընտանիքը սկսեց զգալ իսկական ուրախություն, որը գալիս էր ավետարանի օրհնություններն իրենց տանն ունենալուց: Մարթան այդ ժամանակից ի վեր ծառայել է հավատարմորեն որպես մեր ծխի Սփոփող Միության Նախագահ, իսկ նրա ամուսինը լավ ծառայություն է մատուցել մի քանի կոչումներում ծխի ներսում: Այս բոլորը սկսվեց մի օրհներգ երգելուց, մի փոքր և հասարակ բանից, որը հուզեց Մարթայի սիրտը:

Նեեմանը Ասորիների թագավորի զորքի հրամանատարը, մի պատվավոր մարդ էր, մի հզոր քաջարի մարդ, բայց նա բորոտ էր (տես Դ Թագավորաց 5.1): Անհաջողություն կրելով իր բորոտության համար բժշկություն գտնել Իսրայելի թագավորից, Նեեմանը գնաց Եղիսեի՝ մարգարեի տուն: Եղիսեն սուրհանդակ ուղարկեց նրա մոտ՝ ասելով.

«Գնա եւ եօթն անգամ լուացուիր Յորդանանումը, եւ մարմինդ քեզ մօտ կդառնայ եւ կմաքրուիս:

Բայց Նեեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. Ահա ես կարծում էի թէ անպատճառ ինձ մօտ դուրս կգայ եւ կկանգէ ու իր Եհովայ Աստուծոյ անունը կկանչէ, եւ ձեռքը կդնէ այն տեղի վերայ, եւ այն ժամանակ բորոտութիւնը կբժշկէ: …

Բայց նորա ծառաները մօտեցան եւ խոսեցին նորա հետ եւ ասեցին. Ով հայր, եթե մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր, չէի՞ր անիլ. ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր եւ կմաքրուիս:

Եւ նա վայր իջավ եւ եօթն անգամ թաղուեցաւ Յորդանանի մէջ Աստուծոյ մարդի խօսքին համեմատ. Եւ նորա մարմինը ետ դառավ իբրեւ մի փոքր տղայի մարմին, եւ նա մաքրուեցաւ» (Դ Թագավորաց Ե.10–11, 13–14):

Մեր մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հրավիրել է մեզ բոլորիս առաջ գնալ և փրկել մեր եղբայրներին և քույրերին: Նա ասել է. «Աշխարհը ձեր օգնության կարիքն ունի: Ոտքեր կան ամրացնելու, ձեռքեր բռելու, մտքեր խրախուսելու, սրտեր ոգեշնչելու և հոգիներ փրկելու: Հավերժության օրհնությունները սպասում են ձեզ:» («To the Rescue», Liahona, July 2001, 57):

Ես վկայում եմ, որ նրանցից շատերը, ովքեր մեր օգնության կարիքն ունեն, սպասում են մեզ: Նրանք պատրաստ են իրենց քաջարի եղբայրների և քույրերի օգնության հասցնելուն և իրենց փրկելուն փոքր և հասարակ միջոցներով: Ես անձնապես անցկացրել եմ շատ ժամեր այցելելով Եկեղեցու քիչ ակտիվ անդամներին, որոնց սրտերն արդեն փափկացվել են Տիրոջ կողմից, ովքեր այժմ պատրաստ են լսել մեր վկայությունները և մեր անկեղծ սիրո արտահայտությունները: Երբ մենք օգնության ենք հասնում և հրավիրում նրանց, նրանք կվերադառնան Եկեղեցի առանց տատանվելու:

Եկեք օգնության հասնենք մարդկանց՝ հավատքով և սիրով: Եկեք հիշենք Տիրոջ խոստումը.

«Եվ եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում:

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ իմ Հոր արքայություն, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ» (ՎևՈւ 18.15–16):

Ես վկայություն եմ բերում Իր բոլոր զավակների հանդեպ Տիրոջ սիրո մասին: Ես գիտեմ՝ Նա ապրում է, և որ Նա մեր Քավիչն է: Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: