2010–2019 թթ․
Մինչև նոր հանդիպում
Հոկտեմբեր 2013


Մինչև նոր հանդիպում

Թող որ մենք ցուցաբերենք ավելի մեծ բարություն միմյանց հանդեպ, և թող որ մենք միշտ տեսնենք մեզ Տիրոջ գործի մեջ:

Իմ եղբայրներ և քույրեր, սիրտս լցված է, մենք մոտենում ենք Եկեղեցու այս հրաշալի համաժողովի ավարտին: Մենք սնուցվեցինք հոգեպես, լսելով նրանց խորհուրդները և վկայությունները, ովքեր մասնակցեցին յուրաքանչյուր նիստին:

Մենք օրհնված ենք, որ կարող ենք հավաքվել այստեղ՝ Համաժողովների վեհաշուք կենտրոնում խաղաղության և ապահովության պայմաններում: Մենք ականատես ենք համաժողովի աննախադեպ ծածկույթի, որը հասնում է մարդկանց ամենուրեք՝ բոլոր մայրցամաքներով: Թեև ֆիզիկապես մենք հեռու ենք ձեզանից շատերից, մենք զգում ենք ձեր հոգին:

Մեր Եղբայրներին, ովքեր ազատվեցին այս համաժողովին իրենց կոչումներից, թույլ տվեք, որ ես արտահայտեմ իմ սրտանց շնորհակալությունը ամբողջ Եկեղեցու կողմից՝ նվիրված ծառայության տարիների համար: Անթիվ են նրանք, ովքեր օրհնվել են Տիրոջ աշխատանքին կատարած ձեր ներդրումների շնորհիվ:

Ես երախտագիտությունս եմ հայտնում Թաբենաքլ երգչախմբին և մյուս բոլոր երգչախմբերին, որոնք մասնակցեցին այս համաժողովին: Երաժշտությունը սքանչելի էր և մեծապես խորացրեց Հոգու ներկայությունը, որը մենք զգացինք յուրաքանչյուր նիստին:

Ես շնորհակալ եմ ձեզ ինձ համար և Բարձրագույն բոլոր Իշխանությունների և Եկեղեցու բարձրագույն պաշտոնյաների համար ասված ձեր աղոթքների համար: Մենք ամրանում ենք դրանցով:

Թող երկնային օրհնությունները լինեն ձեզ հետ: Թող ձեր տները լցված լինեն սիրով և հոգատարությամբ և Տիրոջ Հոգով: Թող դուք մշտապես սնուցեք ավետարանի մասին ձեր վկայությունները, որպեսզի դրանք պաշտպանություն լինեն ձեզ համար թշնամու գրոհների ժամանակ:

Համաժողովն ավարտվեց: Թող որ մենք ապահով վերադառնանք մեր տները: Թող Հոգին, որը մենք զգացինք այստեղ, լինի և մնա մեզ հետ, երբ մենք գնանք և անենք այն բաները, որոնք զբաղեցնում են մեր յուրաքանչյուր օրը: Թող որ մենք ցուցաբերենք ավելի մեծ բարություն միմյանց հանդեպ, և թող որ մենք միշտ տեսնենք մեզ Տիրոջ գործի մեջ:

Իմ եղբայրներ և քույրեր, թող Աստված օրհնի ձեզ: Թող Նրա խոստացված խաղաղությունը լինի ձեզ հետ այժմ և հավիտյան: Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչև նոր հանդիպում վեց ամիս անց: Մեր Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: