2010–2019 թթ․
Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում
Ապրիլ 2014


Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում

Նկար

Շատ կարևոր բաներ մենք պետք է անենք որպես անհատներ, որպես ընտանիքներ և որպես Քրիստոսի Եկեղեցի, և չենք կարող մասամբ նվիրաբերել մեր ջանքերը այս սրբազան աշխատանքին:

Մոտ 200 տարի առաջ «Ռիփ Վան Վինքլ» կարճ ամերիկյան պատմությունը դարձավ դասական: Գլխավոր հերոսը՛ Ռիփը, ձգտումներ չունեցող մարդ է, ում մոտ շատ լավ է ստացվում խույս տալը երկու բաներից՛ աշխատանքից և իր կնոջից:

Մի օր, մինչ նա սարերում թափառում է իր շան հետ, նա հանդիպում է տարօրինակ հագուստով մարդկանց մի խմբի, ովքեր խմում էին և խաղեր խաղում: Նրանց խմիչքից մի փոքր ընդունելուց հետո Ռիփի վրա թմրածություն է իջնում և մի պահ նա փակում է իր աչքերը: Երբ նա կրկին բացում է իր աչքերը, ի զարմանս իրեն նա հայտաբերում է, որ իր շունը այնտեղ չէ, իր հրացանը ժանգոտել է և նա այժմ ունի երկար մորուք:

Ռիփը վերադառնում է իր գյուղը և բացահայտում, որ ամեն բան փոխվել է: Նրա կինը մահացել է, նրա ընկերները չկան և Ջորջ III թագավորի դիմանկարը փոխարինվել է մեկի դիմանկարով, ում նա չի ճանաչում՛ Գեներալ Ջորջ Վաշինգտոնի նկարով:

Ռիփ Վան Վինքլը քնել էր 20 տարի: Եվ այդ ընթացքում նա բաց էր թողել իր երկրի պատմության ամենակարևոր պահերից մեկը. նա քնել էր Ամերիկյան Հեղափոխության ընթացքում:

1966թ. մայիսին Դոկտոր Մարտին Լութեր Քինգ Կրտսերն օգտագործեց այս պատմությունը որպես «Մի քնեք Հեղափոխության ընթացքում» իր ելույթի լուսաբանող օրինակ:1

Այսօր ես կցանկանայի անդրադառնալ նույն թեմային և հարց առաջադրել մեզ բոլորիս, որ կրում ենք Աստծո քահանայությունը. դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում:

Մենք ապրում ենք Վերականգնման ժամանակաշրջանում:

Երբեմն մենք մտածում ենք ավետարանի Վերականգնման մասին որպես մի երևույթի, որն ավարտվել է, արդեն իսկ իրականացել է. Ջոզեֆ Սմթը թարգմանել է Մորմոնի Գիրքը, նա ստացել է քահանայության բանալիները, Եկեղեցին կազմավորվել է: Իրականում վերականգնումը շարունակվող գործընթաց է. մենք ապրում ենք դրանում հենց հիմա: Այն ներառում է «այն ամենը, ինչ Աստված հայտնել է, այն ամենը, ինչ Նա այժմ հայտնում է» և «շատ մեծ ու կարևոր բաներ», որոնք «Նա դեռևս հայտնելու է»:2 Եղբայրներ, ներկայիս իրադարձություններով լի զարգացումները մասն են կազմում վաղուց նախատեսված այն նախապատրաստական շրջանի, որն իր գագաթնակետին կհասնի մեր Փրկչի՛ Հիսուս Քրիստոսի փառավոր Երկրորդ Գալստյան ժամանակ:

Սա աշխարհի պատմության ամենաուշագրավ ժամանակաշրջններից մեկն է: Հնադարյան մարգարեները փափագել են տեսնել մեր օրերը:

Երբ ավարտվի մահկանացու կյանքի մեր ժամանակը, ի՞նչ փորձառություններով մենք կկարողանանք կիսվել մեր կյանքի այս կարևոր ժամանակահատվածում մեր իսկ կատարած աջակցության և Տիրոջ աշխատանքը առաջ տանելու մասին: Մենք կկարողանա՞նք ասել, որ ծալել ենք մեր թևքերը և աշխատել մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: Թե՞ մենք պետք է խոստովանենք, որ հիմնականում դիտողի դերում ենք եղել:

Ես կարծում եմ, որ կան բազմազան պատճառներ, թե ինչու է հեշտ մի փոքր քնկոտ դառնալ Աստծո արքայությունը կառուցելու հարցում: Թույլ տվեք ինձ նշել երեք մեծ պատճառները: Մինչ ես անեմ դա, ես հրավիրում եմ ձեզ խորհել, թե արդյոք դրանցից որևէ մեկը կարող է վերաբերվել ձեզ: Եթե դուք տեսնում եք կատարելագործվելու կարիք, ես խնդրում եմ ձեզ խորհել, թե ինչ կարելի է անել, որպեսզի փոխվեք դեպի ավելի լավը:

Եսասիրություն

Առաջինը, եսասիրություն:

Նրանք, ովքեր եսասեր են, փնտրում են իրենց իսկ շահերը և հաճույքները՛ ամեն ինչից առավել: Եսասեր անձնավորության համար ամենակարևոր հարցն է՛ «Ի՞նչ ունեմ ես դրանում»:

Եղբայրներ, ես վստահ եմ, որ դուք կարող եք տեսնել, որ այս վերաբերմունքը ակնհայտորեն հակառակ է հոգուն, որը պահանջվում է Աստծո արքայությունը կառուցելու համար:

Երբ մենք փնտրում ենք ինքնասպասարկում անձնուրաց ծառայությունից առավել, մեր առաջնահերթությունները կենտրոնանում են մեր անձը կարևորելու և հաճույքների վրա:

Անցած սերունդները ունեցել են իրենց պայքարը եսասիրության և նարցիսիզմի դեմ, սակայն, իմ կարծիքով, այսօր մենք լուրջ մրցակից ենք հանդիսանում նրանց համար: Արդյո՞ք պատահականություն է, որ Օքսֆորդի Բառարանը վերջերս հայտարարել է «եսամոլ» բառը որպես տարվա բառ:3

Բնականաբար, մենք բոլորս էլ ունենք ճանաչման ցանկություն, և ոչ մի վատ բան չկա, երբ մենք հանգստանում ենք և ուրախանում: Սակայն, եթե փնտրենք «շահ և գովասանք ստանալ աշխարհից»4 և դա դառնում է մեր դրդապատճառի հիմնական մասը, մենք բաց կթողնենք փրկարար և երջանիկ փորձառությունները, որոնք գալիս են, երբ մենք մեծ նվիրումով ենք կատարում Տիրոջ աշխատանքը:

Ո՞րն է լուծումը:

Պատասխանը, ինչպես միշտ, գտնվում է Քրիստոսի խոսքերում.

«Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ:

Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՛ կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կապրեցնէ նորան»:5

Նրանք, ովքեր ողջ սրտով իրենց կյանքը նվիրում են մեր Փրկչին և ծառայում Աստծուն և մերձավորին, բացահայտում են հարստություն և լիություն կյանքում, որի փորձառությունը եսասերները կամ եսամոլները երբեք չեն ունենա: Անեսասերները նվիրաբերում են իրենց անձերը: Սրանք կարող են լինել գթասրտության փոքր պարգևներ, որոնք մեծ ազդեցություն են թողնում ի բարին՛ մի ժպիտ, մի ձեռքսեղմում, մի գրկախառնում, լսելու համար ժամանակ տրամադրելը, քաջալերման մեղմ մի խոսք կամ հոգատարություն արտահայտող մի ժեստ: Բարության այս բոլոր դրսևորումները կարող են փոխել սրտեր և կյանքեր: Երբ մենք օգտվենք մեր մերձավորներին սիրելու և ծառայելու անսահման հնարավորություններից, ներառյալ մեր ամուսիններին և ընտանիքին, Աստծուն սիրելու և ուրիշներին ծառայելու մեր ունակությունը մեծապես կավելանա:

Նրանք, ովքեր ծառայում են ուրիշներին, քնած չեն մնա Վերականգնման ընթացքում:

Կախվածություններ

Մեկ այլ բան, որը կարող է պատճառ դառնալ, որ մենք սայթաքենք աշխարհի այս կարևոր ժամանակաշրջանում, կախվածությունն է:

Կախվածությունները հաճախ հանկարծակի են սկսվում: Կախվածությունները կրկնվող գործողության բարակ թելեր են, որոնցից հյուսվում են սովորության հաստ պարաններ: Բացասական սովորությունները ունեն հույժ կարևոր կախվածություններ դառնալու ներուժ:

Կախվածության այս կապող շղթաները կարող են ունենալ շատ ձևեր, ինչպես պոռնոգրաֆիան, ալկոհոլը, սեռական հարաբերությունը, թմրադեղերը, ծխախոտը, մոլախաղով զբաղվելը, ուտելիքը, աշխատանքը, համացանցը կամ վիրտուալ իրականությունը: Սատանան՛ մեր ընդհանուր թշնամին, ունի շատ սիրված գործիքներ, որոնք նա օգտագործում է մեզանից խլելու համար մեր աստվածային ներուժը, որի օգնությամբ մենք ավարտին ենք հասցնում մեր առաքելությունը Տիրոջ արքայությունում:

Մեր Երկնային Հորը տխրեցնում է տեսնելը, թե ինչպես են Իր ազնիվ որդիներից ոմանք պարզում իրենց դաստակները՛ ընդունելու կործանարար կախվածությունների շղթաները:

Եղբայրներ, մենք կրում ենք Ամենակարող Աստծո հավերժական քահանայությունը: Մենք իրոք Ամենաբարձրյալի որդիներն ենք և օժտված ենք անասելի ներուժով: Մենք ստեղծված ենք այնպես, որ կարողանանք հասնել մեր ամենամեծ աստվածային ներուժին: Մեր աշխարհիկ ցանկությունները չպետք է սահմանափակեն մեր աստվածային ներուժը, չպետք է թույլ տան, որ կախվածությունները շղթայեն մեզ:

Ո՞րն է լուծումը:

Առաջինը, մենք պետք է հասկանանք, որ շատ ավելի հեշտ է կանխել կախվածությունները, քան ազատվել դրանցից: Ինչպես ասել է Փրկիչը՛ «Թույլ չտաք այս բաներից ոչ մեկը մտնի ձեր սիրտը»:6

Տարիներ առաջ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և ինձ հնարավորություն տրվեց շրջելու Ռազմաօդային Ուժեր Մեկ-ում և տեսնելու հոյակապ օդանավը, որով շրջագայում է Միացյալ Նահանգների նախագահը: Գաղտնի Գործակալության կողմից մանրակրկիտ ստուգում անցկացվեց և ես ժպտացի մի փոքր, երբ մեր թանկագին մարգարեին ստուգում էին օդանավ բարձրանալուց առաջ:

Ապա, պատասխանատու օդաչուն հրավիրեց ինձ զբաղեցնել օդանավի հրամանատարի տեղը: Հիանալի փորձառություն էր կրկին նստելը հրաշալի թռչող մեքենայի ղեկի մոտ, ինչպիսին ես վարել էի շատ երկար տարիներ: Օվկիանոսների և մայրցամաքների վրայով կատարած թռիչքների հիշողությունները լցրեցին իմ սիրտն ու միտքը: Ես մտովի պատկերացրեցի ոգևորիչ թռիչքները և վայրէջքները աշխարհով մեկ գտնվող օդանավակայաններում:

Գրեթե անգիտակցաբար ես ձեռքերս դրեցի 747-ի չորս կարգավորող փականների վրա: Հենց այդ պահին սիրելի և չսխալվող ձայն եկավ հետևից՛ Թոմաս Ս. Մոնսոնի ձայնը:

«Դիտեր,- ասաց նա,- նույնիսկ մի էլ մտածիր այդ մասին»:

Ես կարծում եմ, որ Նախագահ Մոնսոնը պարզապես կարդաց իմ մտքերը:

Երբ մենք գայթակղվում ենք անել բաներ, որոնք չպետք է անենք, թող որ մենք լսենք վստահելի ընտանիքի անդամի և ընկերոջ, մեր սիրելի մարգարեի և միշտ Փրկչի սիրով արված նախազգուշացմանը:

Կախվածության դեմ պայքարելու լավագույն միջոցը երբեք չսկսելն է:

Իսկ ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր գտնում են իրենց կախվածության ճիրաններում:

Խնդրում եմ, իմացեք, նախ և առաջ, որ հույս կա: Օգնություն փնտրեք սիրելիների կողմից, Եկեղեցու ղեկավարներից և փորձառու խորհրդատուներից: Եկեղեցին կախվածություններից ազատվելու օգնություն է առաջարկում Եկեղեցու տարածքային ղեկավարների, համացանցի7 և որոշ տարածքներում ՎՕՍ Ընտանեկան Ծառայությունների միջոցով:

Միշտ հիշեք, որ Փրկչի օգնությամբ դուք կարող եք ազատվել կախվածությունից: Դա կարող է լինել երկար, դժվարին ճանապարհ, սակայն Տերը հույսը չի կտրի ձեզանից: Նա սիրում է ձեզ: Հիսուս Քրիստոսը տառապեց Քավության ժամանակ, որպեսզի օգնի ձեզ փոխվել, ազատի ձեզ մեղքի գերությունից:

Ամենակարևորն այն է, որ շարունակեք փորձել: Երբեմն պահանջվում են մի քանի փորձեր, նախքան մարդիկ հաջողության են հասնում: Ուստի, մի հուսահատվեք: Մի կորցրեք հավատքը: Ձեր սիրտը մոտ պահեք Տիրոջը, և Նա կտա ձեզ ազատվելու զորությունը: Նա կազատի ձեզ:

Իմ սիրելի եղբայրներ, միշտ հեռու մնացեք սովորություններից, որոնք կարող են կախվածություն առաջացնել: Նրանք, ովքեր այդպես վարվեն, կկարողանան նվիրել իրենց սիրտը, զորությունը, միտքը և ուժը Աստծո ծառայությանը:

Նրանք քնած չեն մնա Վերականգնման ընթացքում:

Մրցակցող առաջնահերթություններ

Երրորդ խոչընդոտը, որ խանգարում է մեզ ամբողջությամբ ներգրավվել այս աշխատանքում, բազմաթիվ մրցակցող առաջնահերթություններն են, որոնց մենք հանդիպում ենք: Մեզանից ոմանք այնքան զբաղված են, որ մենք զգում ենք ինչպես մի սայլ, որին քաշում են տասնյակ կենդանիներ՛ յուրաքանչյուրը՝ տարբեր ուղղությամբ: Ծախսվում է շատ էներգիա, սակայն սայլը տեղից չի շարժվում:

Հաճախ մենք մեր լավագույն ջանքերն ենք նվիրում՛ հետամուտ լինելով սիրած զբաղմունքին, սպորտին, մասնագիտական հետաքրքրություններին և համայնքի կամ քաղաքական խնդիրներին: Այս բոլոր բաները կարող են լավ և պատվավոր լինել, սակայն արդյո՞ք դրանք մեզ ժամանակ և էներգիա են թողնում այն ամենի համար, որ պետք է լինեն մեր ամենաբարձր առաջնահերթությունները:

Ո՞րն է լուծումը:

Կրկին, այն գտնվում է Փրկչի խոսքերում.

«Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը:

Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս»:8

Ամեն բան կյանքում պետք է երկրորդական լինի՛ համեմատած այս երկու մեծ առաջնահերթությունների հետ:

Նույնիսկ Եկեղեցու ծառայության մեջ ավելի հեշտ է երկար ժամանակ անցկացնել պարզապես որևէ բան առանց ոգևորության անելու՛ առանց աշակերտության սրտի կամ էության:

Եղբայրներ, մենք՝ որպես քահանայություն կրողներ պարտավորվել ենք լինելու մարդիկ, ովքեր սիրում են Աստծուն և մեր մերձավորին, և ովքեր հոժար են ցուցաբերել այդ սերը խոսքի և գործի միջոցով: Սա է մեր էությունը որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Նրանք, ովքեր ապրում են այս սկզբունքներով, քնած չեն մնա Վերականգնման ընթացքում:

Արթնանալու կոչ

Պողոս Առաքյալը գրել է. «Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կլուսաւորէ քեզ»:9

Իմ թանկագին ընկերներ, իմացեք, որ դուք լույսի որդիներ եք:

Թույլ մի տվեք եսասիրություն: Թույլ մի տվեք սովորություններ, որոնք կարող են կախվածություն առաջացնել: Թույլ մի տվեք, որ մրցակցող առաջնահերթությունները անտարբերության կամ սառնասրտության մատնեն օրհնված աշակերտությունը և ազնվական քահանայության ծառայությունը:

Շատ կարևոր բաներ մենք պետք է անենք որպես անհատներ, որպես ընտանիքներ և որպես Քրիստոսի Եկեղեցի, և չենք կարող մասամբ նվիրաբերել մեր ջանքերը այս սրբազան աշխատանքին:

Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը մեր ջանքերը պահանջում է ոչ թե շաբաթը մեկ անգամ կամ օրը մեկ անգամ: Այն պահանջում է մեր ջանքերն ընդմիշտ:

Իր քահանայությունը կրողներին Տիրոջ տված խոստումը գրեթե չափազանց հրաշալի է, երբ հասկանալի է դառնում:

Նրանք, ովքեր հավատարիմ են Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայություններին և մեծարում են իրենց կոչումները, «Հոգու կողմից սրբագործվում են՛ ի նորացումն իրենց մարմնի»: Ուստի, այ ն ամենն, ինչ մեր Հայրն ունի, կտրվի նրանց:10

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Քավության մաքրագործող զորությունը և Սուրբ Հոգու վերափոխող զորությունը կարող են ապաքինել և փրկել մարդկությանը: Մեր արտոնությունն է, մեր սրբազան պարտավորությունը և մեր ուրախությունը՝ լսել Տիրոջ կանչը՛ հետևելու Նրան հոժար կամքով և սրտի ողջ նվիրվածությամբ: Եկեք «թոթափենք շղթաները, որոնցով [մենք] կապված ենք, և դուրս [գանք] մթության միջից, և վեր ելնենք փոշուց»:11

Եկեք արթուն կենանք և չձանձրանանք բարիք գործելուց, քանզի մենք «դնում ենք հիմքը մի մեծ գործի»12 պատրաստվելով Փրկչի վերադարձին: Եղբայրներ, երբ մենք ավելացնում ենք մեր օրինակի լույսը որպես վկայություն վերականգնված ճշմարտության առավելությանը և զորությանը, մենք քնած չեք մնա Վերականգնման ընթացքում: Այս ամենի մասին ես վկայում եմ և թողնում ձեզ իմ օրհնությունը մեր Վարդապետի՛ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: