2010–2019 թթ․
Դուստրեր ուխտի մեջ
Ապրիլ 2014


Դուստրեր ուխտի մեջ

Նկար

Արահետը, որ … մենք պետք է բռնենք մեր Երկնային Հոր մոտ ետ վերադառնալու ճանապարհին, նշված է … Աստծո հետ սրբազան ուխտերի միջոցով:

Այս երեկո մենք ուսուցանվեցինք հոգևոր զորությամբ: Աղոթում եմ, որ այս հիանալի քույր առաջնորդների կողմից ասված խոսքերը հասնեն ձեր սրտի խորքերը, ինչպես որ դրանք ինձ հասան:

Սա պատմական ժողով է: Եկեղեցու բոլոր կանայք՝ ութ տարեկան և բարձր տարիքի, հրավիրվել են միանալու մեզ այս երեկո: Մեզանից շատերն աղոթել են, որ Սուրբ Հոգին լինի մեզ հետ: Այդ օրհնությունը շնորհվեց, երբ մենք լսեցիքն այս քույրերի խոսքը և ունկնդրեցինք վեհացնող երաժշտություն: Աղոթում եմ, որ Հոգին շարունակի լինել մեզ հետ, երբ ես խրախուսանքի խոսքեր ասեմ և վկայություն բերեմ՝ ի լրացում նրա, ինչ արդեն ասվեց, և հատկապես վկայեմ, որ այն, ինչ մեզ ասվեց, այն է, ինչ Տերը կկամենար որ մենք լսենք:

Ես կխոսեմ այս երեկո այն արահետի մասին, որն այնքան գեղեցիկ ձևով նկարագրվեց այսօր, որը մենք պետք է բռնենք՝ մեր Երկնային Հոր մոտ ետ վերադառնալու ճանապարհին: Այդ ճանապարհը նշված է՝ Աստծո հետ սրբազան ուխտերի միջոցով: Ես կխոսեմ ձեզ հետ այդ ուխտերը կապելու և դրանք պահելու ուրախության մասին, նաև ինչպես օգնել մյուսներին պահել դրանք:

Ձեզանից ոմանք վերջերս են մկրտվել և ստացել Սուրբ Հոգու պարգևը: Ձեզ համար այդ հիշողությունը թարմ է: Մյուսները մկրտվել են շատ վաղուց, այսպիսով, ձեր զգացողությունների հիշողությունը այդ ուխտի փորձառության վերաբերյալ կարող է ավելի ոչ հստակ լինել, բայց այդ զգացումներից մի քանիսը ետ են գալիս, երբ դուք լսում եք հաղորդության աղոթքները:

Մեզանից երկու հոգի չի ունենա այդ օրվա մասին նույն հիշողությունները, երբ մենք արեցինք այդ սրբազան մկրտության ուխտը և ստացանք Սուրբ Հոգու պարգևը: Բայց մենք՝ յուրաքանչյուրս զգացինք Աստծո հավանությունը: Եվ մենք ցանկություն զգացինք ներելու և ներվելու, և աճող վճռականություն՝ ճիշտը գործելու:

Թե որքան խորը այդ զգացումները վար գնացին ձեր սրտերը, մեծ մասամբ, որոշվում է նրանով, թե ինչպես էիք նախապատրաստվել ձեզ սիրող մարդկանց կողմից: Ես հուսով եմ, որ ձեզանից նրանք, ովքեր եկել են արքայություն վերջերս, օրհնված են՝ նստած լինելով իրենց մոր կողքին: Եթե այդպես է, դուք կարող եք շնորհակալական ժպիտ ուղարկել նրան հենց հիմա: Ես հիշում եմ ուրախության և երախտագիտության զգացումները, երբ ես նստած էի իմ մոր ետևում, երբ տուն էինք վերադառնում մեքենայով իմ մկրտությունից հետո Ֆիլադելֆիայում, Պենսիլվանիա:

Մայրս այն անձնավորությունն էր, որ խնամքով նախապատրատել էր ինձ՝ այդ ուխտը կապելուն և այն բոլորի մյուս ուխտերը, որ հետևելու էին դրան: Նա հավատարիմ էր եղել Տիրոջից ստացած այս հրամանին.

«Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում կամ նրա կազմակերպված ցցերում, որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին:

Քանզի դա օրենք կլինի Սիոնի բնակիչների և նրա կազմակերպված ցցերի համար:

Եվ նրանց երեխաները պիտի մկրտվեն իրենց մեղքերի թողության համար, երբ ութ տարեկան են, և ստանան [Սուրբ Հոգին]»:1

Մայրս արել էր իր մասը: Նա նախապատրաստել էր իր երեխաներին ըստ Ալմայի խոսքերի, ինչպես արձանագրված է Մորմոնի Գրքում.

«Եվ եղավ այնպես, որ նա ասաց նրանց. Նայեք, ահա Մորմոնի ջրերը, (քանզի այդպես էին նրանք կոչվում) և արդ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեին,

Այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ, մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ:

Արդ, ես ասում եմ ձեզ, եթե սա է ձեր սրտի իղձը, ի՞նչ ունեք դուք դեմ Տիրոջ անունով մկրտվելուն՝ որպես մի վկայություն նրա առաջ, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ, որ կծառայեք նրան և կպահեք նրա պատվիրանները, որպեսզի նա իր Հոգին ավելի առատորեն դուրս թափի ձեր վրա:

Եվ այժմ, երբ ժողովուրդը լսեց այս խոսքերը, նրանք ուրախությունից ծափ տվեցին, և բացականչեցին. Այս է մեր սրտի իղձը»:2

Դուք, գուցե, ծափ չտվեցիք, երբ առաջին անգամ լսեցիք մկրտությամբ ուխտ կապելու այդ հրավերը, բայց դուք անկասկած զգացիք Փրկչի սերը և հանուն Նրա մյուսներին դաստիարակելու ավելի մեծ պարտավորվածություն: Ես կարող եմ ասել «անկասկած», որովհետև այդ զգացումները դրված են խորը բոլոր Երկնային Հոր դուստրերի սրտերում: Դա Նրա կողմից ձեր աստվածային ժառանգության մասն է:

Դուք ուսուցանվել եք Նրա կողմից նախքան այս կյանք գալը: Նա օգնեց ձեզ հասկանալ և ընդունել, որ դուք ունենալու եք փորձություններ, ստուգարքներ և հնարավորություններ, որոնք կատարելապես ընտրված էին հենց ձեզ համար: Դուք սովորել եք, որ մեր Հայրը երջանկության ծրագիր ուներ ձեզ ապահովությամբ անցկացնելու այդ փորձությունների միջով և որ դուք կօգնեք ուրիշներին ապահով անցնելու իրենցը: Այս ծրագիրը նշված է Աստծո հետ ուխտերով:

Մեր ազատ ընտրությունն է՝ կապել և պահել այդ ուխտերը: Միայն մի քանիսը Նրա դուստրերից ունեն հնարավորություն այս կյանքում, նույնիսկ, իմանալու այդ ուխտերի մասին: Դուք այդ մի քանի արտոնյալներից եք: Դուք, սիրելի քույրեր, ձեզանից յուրաքանչյուրը, ուխտի մեջ գտնվող դուստր եք:

Երկնային Հայրն ուսուցանել է նախքան ձեր ծնվելը այն փորձառությունների մասին, որ դուք կունենաք, երբ դուք հեռանաք Նրանից և գաք երկիր: Դուք ուսուցանվել եք, որ Նրա մոտ դեպի տուն ետդարձի ուղին հեշտ չի լինի: Նա գիտեր, որ խիստ դժվար կլինի ձեզ համար կատարել այդ ճանապարհորդությունն առանց օգնության:

Դուք օրհնվել եք, ոչ միայն գտնելով ուղին այդ ուխտերը կապելով այս կյանքում, այլ նաև շրջապատված լինելով ուրիշների կողմից, ովքեր կօգնեն, ովքեր, ձեզ նման Երկնային Հոր ուխտի դուստրերն են:

Դուք բոլորդ զգացել եք այս երեկո Աստծո դուստրերի ընկերակցությամբ լինելու օրհնությունը, ովքեր նույնպես ուխտի ներքո են՝ օգնելու և ուղղորդելու ձեզ, ինչպես որ իրենք խոստացել էին անել: Ես տեսել եմ, ինչ դուք եք տեսել, երբ ուխտի քույրերը պահում են մխիթարելու և օգնելու այդ պարտավորությունը և անում են դա ժպիտով:

Ես հիշում եմ Քույր Ռուբի Հեյթի ժպիտը: Նա Երեց Դեյվիդ Բ. Հեյթի կինն էր, որը Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր: Երբ երիտասարդ էր, նա ծառայում էր որպես Կալիֆոռնիայի Պալո Ալտո ցցի նախագահ: Նա աղոթում էր և անհանգստացած էր իր սեփական ծխի Համաստեղության դասարանի աղջիկների համար:

Այսպիսով, Նախագահ Հեյթը ոգեշնչվեց խնդրել եպիսկոպոսից կանչել Ռուբի Հեյթին՝ ուսուցանելու այդ երիտասարդ աղջիկներին: Նա գիտեր, որ [Ռուբին] կլիներ Աստծո վկան, ով կբարձրացներ, կմխիթարեր և կսիրեր աղջիկներին այդ դասարանում:

Քույր Հեյթը առնվազն 30 տարով մեծ էր, քան այն աղջիկները, ում նա ուսուցանում էր: Այնուամենայնիվ, նրանց ուսուցանելուց 40 տարի անց, ամեն անգամ, երբ նա հանդիպում էր կնոջս, որն եղել էր նրա դասարանի աղջիկներից մեկը, նա մեկնում էր ձեռքը, ժպտում և ասում Քեթիին. «Օ, իմ Համաստեղություն»: Ես տեսնում էի ավելին, քան նրա ժպիտը: Ես զգում էի նրա խորը սերը մի քրոջ հանդեպ, որի համար նա դեռ հոգ էր անում, կարծես, նա իր հարազատ աղջիկը լիներ: Նրա ժպիտը և ջերմ ողջույնը գալիս էր տեսնելուց, որ մի քույր և Աստծո մի դուստր դեռ դեպի տուն տանող ուխտի արահետում էր գտնվում:

Երկնային Հայրը նույնպես ժպտում է ձեզ, երբ տեսնում է, որ դուք օգնում եք Իր դուստրերից մեկին շարժվել ուխտի արահետով դեպի հավերժական կյանք: Եվ նա գոհ է լինում ամեն անգամ, երբ դուք փորձում եք ընտրել ճիշտը: Նա տեսնում է ոչ միայն այն, թե ով եք դուք, այլ նաև ինչ կարող եք դառնալ:

Դուք, կարող է, ունեցել եք երկրային ծնող, ով մտածում էր, որ դուք կարող եք լինել ավելի լավը, քան կարծում եք: Ես ունեի այդպիսի մայր:

Այն, ինչ ես չգիտեի, երբ երիտասարդ էի, այն էր, որ իմ Երկնային Հայրը, ձեր Երկնային Հայրը, տեսնում է ավելի մեծ ներուժ Իր զավակների մեջ, քան մենք կամ նույնիսկ մեր երկրային մայրերն են տեսնում մեր մեջ: Եվ երբ որ դուք շարժվում եք վեր այդ արահետով դեպի ձեր ներուժը, դա Նրան երջանկություն է բերում: Եվ դուք կարող եք զգալ Նրա հավանությունը:

Նա տեսնում է այդ փառահեղ ներուժը բոլոր Իր դուստրերի մեջ, ուր էլ որ նրանք լինեն: Ուրեմն, դա մեծ պատասխանատվություն է դնում մեզանից յուրաքանչյուրի վրա: Նա ակնկալում է, որ յուրաքանչյուր անձնավորությանը, որին դուք հանդիպեք, դուք վերաբերվեք որպես Աստծո զավակի: Դա է պատճառը, որ Նա պատվիրում է մեզ սիրել մեր մերձավորներին, ինչպես մենք ենք սիրում մեզ, և ներել նրանց: Ձեր բարության և ներողամտության զգացումները ուրիշների հանդեպ Նրա դուստրը լինելու ձեր աստվածային ժառանգությունից են բխում: Յուրաքանչյուր անձնավորություն, որին դուք հանդիպում եք,Նրա սիրելի հոգևոր զավակն է:

Երբ դուք զգում եք քույրության այդ վիթխարի ոգին, այն, ինչը, մեր կարծիքով, մեզ բաժանում էր, վերանում է: Օրինակ՝ երիտասարդ և տարեց քույրերը կիսվում են իրենց զգացումներով հասկացված և ընդունված լինելու ակնկալիքով: Դուք՝ որպես Աստծո դուստրեր ավելի շատ նման եք, քան տարբեր:

Այդ տեսանկյունից երիտասարդ կանայք պետք է անհամբեր սպասեն Սփոփող Միություն իրենց մտնելուն՝ որպես հնարավորություն՝ մեծացնելու իրենց քույրերի շրջանը, ում նրանք կսկսեն ճանաչել, հիանալ և սիրել:

Այդ նույն կարողությունը՝ տեսնելը, թե ինչ մենք կարող ենք լինել, մեծանում է ընտանիքներում և երեխաների խմբում: Դա տեղի է ունենում տնային ընտանեկան երեկոներին և Երեխաների Միության ծրագրերում: Փոքրիկ երեխաները ոգեշնչվում են ասելու մեծ և սքանչելի բաներ, ինչպես նրանք դա արեցին, երբ Փրկիչը արձակեց նրանց լեզուները, երբ Նա ուսուցանեց նրանց Իր հարություն առնելուց հետո:3

Չնայած սատանան հարձակումներ էր գործում քույրերի վրա ավելի վաղ շրջանում, Տերը բարձրացնում է քույրերին հոգևորության ավելի ու ավելի բարձր մակարդակներ: Օրինակ, երիտասարդ կանայք ուսուցանում են իրենց մայրերին, թե ինչպես օգտագործել FamilySearch -ը՝ գտնելու և փրկելու համար նախնիներին: Որոշ երիտասարդ քույրեր, որոնց ես գիտեմ, որոշում են գնալ վաղ առավոտյան փոխարինող մկրտություններ կատարելու տաճարներում՝ առանց որևէ հարկադրանքի, բացի դա լինի Եղիայի հոգուց:

Աշխարհով մեկ միսիաներում քույրերը կանչվում են ծառայելու որպես ղեկավարներ: Տերը, դիպչելով քույրերի սրտերին, ավելի մեծ կարիք է ստեղծել նրանց ծառայության համար: Ավելի քան մի քանի միսիաների նախագահներ ականատես են եղել նրա, թե ինչպես են քույր միսիոներները դարձել հզոր քարոզիչներ, հատկապես, դաստիարակող առաջնորդներ:

Անկախ նրանից, դուք ծառայել եք, թե ոչ որպես լիաժամկետ միսիոներ, դուք կարող եք ձեռք բերել նույն ունակությունը՝ հարստացնելու ձեր ամուսնությունը և ազնիվ երեխաներ մեծացնելու՝ հետևելով մեծ կանանց օրինակին:

Մտածեք Եվայի՝ բոլոր ապրողների մոր մասին: Երեց Ռասսել Մ. Նելսոնը Եվայի մասին ասել է հետևյալը. «Մենք և ողջ մարդկությունը հավերժ օրհնվել ենք Եվայի մեծ քաջության և իմաստության շնորհիվ: Առաջինը՝ ճաշակելով պտղից, նա արեց այն, ինչ պետք է աներ: Ադամը բավականին իմաստուն գտնվեց, անելով նույնը»:4

Եվայի յուրաքանչյուր դուստր ունի ներուժ՝ բերելու նույն օրհնությունը իր ընտանիք, ինչպես Եվան բերեց իր ընտանիք: Նա այնքան կաևոր էր ընտանիքների հիմնադրման գործում, որ մենք ունենք հետևյալ տեղեկությունը նրա ստեղծման մասին. «Եվ Աստվածներն ասացին. Եկեք մի լավ օգնական արարենք մարդու համար, քանզի լավ չէ, որ մարդը մենակ լինի, ուստի մենք մի լավ օգնական կկազմավորենք նրա համար»:5

Մենք չգիտենք այն ողջ օգնությունը, որ Եվան տվեց Ադամին և իրենց ընտանիքին: Բայց մենք իսկապես գիտենք մի մեծ պարգևի մասին, որը նա տվեց, որը ձեզանից յուրաքանչյուրը կարող է նույնպես տալ. Նա օգնեց իր ընտանիքին տեսնել տուն տանող արահետը, երբ առջևում ուղին դժվարին էր թվում: «Եվ Եվան՝ նրա կինը, լսեց բոլոր այս բաները, և ուրախացավ՝ ասելով. Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք երբեք սերունդ չէինք ունենա, և երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին»:6

Դուք ունեք հետևելու համար նրա օրինակը:

Հայտնությամբ Եվան ճանաչեց ուղին դեպի տուն՝ դեպի Աստված: Նա գիտեր, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը հավերժական կյանքը հնարավոր էր դարձնում ընտանիքների համար: Նա համոզված էր, ինչպես որ դուք կարող եք համոզված լինել, որ, եթե պահեր իր ուխտերը իր Երկնային Հոր հետ, Քավիչը և Սուրբ Հոգին կօգնեին նրան և նրա ընտանիքին, ինչ վշտեր և հուսախաբություններ էլ որ գային: Նա գիտեր, որ կարող էր վստահել Նրանց:

«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր,

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:7

Ես գիտեմ, որ Եվան դիմակայեց վշտերի և հուսահատությունների, բայց ես գիտեմ նաև, որ նա գտավ ուրախություն այն գիտելիքում, որ նա և իր ընտանիքը կարող էին վերադառնալ ապրելու Աստծո հետ: Ես գիտեմ, որ ձեզանից շատերը, ովքեր այստեղ են, դիմակայում են վշտերի և հուսախաբությունների: Ես թողնում եմ ձեզ իմ օրհնությունը, որ Եվայի նման, դուք էլ զգաք նույն ուրախությունը, մինչ ճամփորդում եք ետ՝ դեպի տուն:

Ես ունեմ հաստատուն վկայություն, որ Հայր Աստված հետևում է ձեզ սիրով: Նա սիրում է ձեզանից յուրաքանչյուրին: Դուք ուխտի մեջ գտնվող Նրա դուստրերն եք: Քանի որ Նա սիրում է ձեզ, Նա կապահովի օգնությունը, որի կարիքը դուք ունեք, որպեսզի ինքներդ ձեզ և ուրիշներին տանեք ետդարձի ուղով դեպի վեր՝ դեպի Նրա ներկայություն:

Ես գիտեմ, որ Փրկիչը վճարեց գինը մեր բոլոր մեղքերի, և որ Սուրբ Հոգին վկայում է ճշմարտությունը: Դուք զգացել եք այդ մխիթարությունը այս ժողովին: Ես ունեմ վկայություն, որ բոլոր բանալիները, որոնցով կապվում են սրբազան ուխտերը, վերականգվել են: Դրանք կրում և գործադրում է այսօր մեր ապրող մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը: Ես թողնում եմ մխիթարության և հույսի այս խոսքերը ձեզ հետ՝ Նրա սիրելի ուխտի դուստրերի հետ, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: