2010–2019 թթ․
Ուրախությամբ ապրել ավետարանով
Հոկտեմբեր 2014


Ուրախությամբ ապրել ավետարանով

Վստահեք Հիսուս Քրիստոսի փրկագնող զորությանը։ Պահեք Նրա օրենքներն ու պատվիրանները։ Այլ կերպ ասած՝ ուրախությամբ ապրեք ավետարանով։

Իմ սիրելի քույրեր, իմ սիրելի ընկերներ և Հիսուս Քրիստոսի օրհնված աշակերտներ, ինձ համար մեծ պատիվ է լինելու ձեզ հետ, մինչ մենք բացում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մեկ այլ գերագույն համաժողով։ Առաջիկա շաբաթվա ընթացքում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալները կհանդիպեն բոլոր Բարձրագույն Իշխանավորների և գերագույն օժանդակ կազմակերպությունների ղեկավարների հետ, և մեր համաշխարհային համաժողովի մնացած նիստերը տեղի կունենան եկող շաբաթ և կիրակի օրերին։ Ես հատկապես երախտապարտ եմ Թոմաս Ս․ Մոնսոնի՝ մեր օրերի Աստծո մարգարեի համար, ով խնդրել է ինձ ներկայացնելու Առաջին Նախագահությանը Եկեղեցու քույրերին հղված իմ ելույթի ժամանակ։

Մինչ ես խորհում էի, թե ինչ պետք է ասեմ, իմ մտքերը հետ գնացին դեպի մի կնոջ շուրջ, ով կերտել է իմ կյանքը և օգնել ինձ անցնելու մահկանացու կյանքի դժվարությունների միջով։ Ես երախտապարտ եմ իմ տատիկին, ով տասնամյակներ առաջ որոշեց իր ընտանիքին տանել մորմոնների հաղորդության ժողովին։ Ես երախտապարտ եմ Քույր Էվիգին, մի ծեր գերմանացի տիկնոջ, ում անունը անգլերենով թարգմանած նշանակում է «Քույր Հավերժական»։ Նա այն մեկն էր, ով այդ համարձակ և հրաշալի հրավերքը հղեց իմ տատիկին։ Ես անչափ երախտապարտ եմ իմ մայրիկին, ով իր չորս զավակներին առաջնորդեց Երկրորդ Համաշխարհային Պատերազմի իրարանցումների միջով։ Ես նաև շնորհակալ եմ իմ դստեր, թոռներիս և ապագա սերունդներիս հավատարիմ կանանց համար, ովքեր մի օր կհետևեն։

Եվ իհարկե, ես հավերժորեն երախտապարտ եմ իմ կնոջ՝ Հարիետի համար, ով հիացրեց ինձ իր երիտասարդության տարիներին, որպես մայր կրեց մեր երիտասարդ ընտանիքի ծանր բեռը, կանգնած է կողքիս որպես կին և սիրում ու փայփայում է մեր զավակներին, թոռներին և ծոռներին։ Նա եղել է մեր տան ուժը թե՛ լավ, թե՛ վատ օրերին։ Նա արևի շող է բերում բոլոր նրանց կյանք, ովքեր ճանաչում են նրան։

Ի վերջո, ես շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, ողջ աշխարհի միլիոնավոր տարբեր տարիքի քույրերի համար, ովքեր այդքան շատ բան եք անում Աստծո արքայությունը կառուցելու համար։ Ես երախտապարտ եմ ձեզանից այն անհամար եղանակների համար, որոնցով դուք ոգեշնչում, դաստիարակում և օրհնում եք ձեզ շրջապատողներին։

Աստծո դուստրեր

Ես ուրախ եմ լինելու Աստծո այսպիսի բազմաթիվ դուստրերի մեջ։ Երբ մենք երգեցինք «Զավակն եմ ես Աստծո» օրհներգը, խոսքերը թափանցեցին մեր սրտերը։ Մտորմունքը այն ճշմարտության վերաբերյալ, որ մենք երկնային ծնողների զավակներն ենք,1 տալիս է մեզ հասկացողություն մեր ծագման, նպատակ և ապագայի վերաբերյալ։

Լավ է հիշել, որ դուք մշտապես կլինեք Աստծո զավակը։ Այդ գիտելիքը ձեզ ուժ կտա ձեր կյանքի ամենադժվարին պահերին, և կոգեշնչի ձեզ իրագործելու զարմանահրաշ բաներ։ Սակայն կարևոր է նաև հիշել, որ հավերժական ծնողների դուստր լինելը տարբերակում չէ, որը դուք վաստակել եք կամ երբևէ կկորցնեք։ Դուք մշտապես և հավերժորեն կմնաք, որպես Աստծո դուստր։ Ձեր Երկնային Հայրը բարձր նկրտումներ ունի ձեր նկատմամբ, սակայն ձեր աստվածային ծագումը, ինքնուրույն, չի երաշխավորում ձեզ աստվածային ժառանգություն։ Աստված ձեզ այստեղ է ուղարկել նախապատրաստվելու ապագայի համար, որն ավելի մեծ է, քան որևէ այլ բան, որ դուք կարող եք պատկերացնել։

Աստծո խոստացված օրհնությունները հավատարիմներին փառահեղ և ոգևորիչ են։ Դրանց թվում են՝ «գահեր, թագավորություններ, իշխանություններ, և զորություններ, տիրապետություններ, բոլոր բարձրությունները և խորությունները»։2 Եվ այդ անըմբռնելի օրհնությունների համար որակավորվելը պահանջում է ավելին, քան հոգևոր ծննդական կամ «Աստծո զավակի անդամության քարտ»։

Սակայն, ինչպե՞ս ենք մենք հասնում դրանց։

Փրկիչը մեր օրերում պատասխանել է այդ հարցին․

«Եթե դուք չմնաք իմ օրենքում, դուք չեք կարող հասնել այդ փառքին:

Քանզի նեղ է դուռը և անձուկ է ճանապարհը, որը տանում է դեպի վեհացում։ …

… Հետևաբար, ընդունեք իմ օրենքը»։3

Այդ իսկ պատճառով մենք խոսում ենք աշակերտ լինելու ճանապարհով քայլելու վերաբերյալ։

Մենք խոսում ենք Աստծո պատվիրաններին հնզանդվելու վերաբերյալ։

Մենք խոսում ենք ուրախությամբ ավետարանով ապրելու վերաբերյալ՝ քո ողջ սրտով, ուժով, մտքով և հոգով։

Աստված գիտե մի բան, որը մենք չգիտենք

Այնուհանդերձ, մեզանից ոմանք Աստծո պատվիրաններին հնազանդվելով միշտ չէ, որ այդքան ուրախ են զգում։ Եկեք համաձայնեք, որ կան այնպիսիք, որոնք դժվարին են թվում կամ քիչ գրավիչ՝ պատվիրաններ, որոնց մենք մոտենում ենք երեխայի խանդավառությամբ, երբ նա նստած է առողջ, բայց չսիրած բանջարեղենի ափսեի առաջ։ Մենք կրճտացնում ենք մեր ատամները և ստիպում մեզ հնազանդվել, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել դեպի ավելի ցանկալի գործունեության։

Հավանաբար այդպիսի պահերին մենք մեզ հարց ենք տալիս, «Արդյո՞ք մենք իսկապես պետք է հնազանդվենք Աստծո բոլոր պատվիրաններին»։

Այդ հարցին իմ պատասխանը պարզ է․

Իմ կարծիքով, Աստված մի բան գիտի, որը մենք չգիտենք՝ բաներ, որոնք մեր հասկացողությունից վեր են։ Մեր Երկնային Հայրը հավերժական էակ է, ում փորձառությունը, իմաստությունը և խելքը անսահման մեծ են, քան մերը։4 Ոչ միայն դա, այլ Նա նաև հավերժորեն սիրող է, կարեկցող և կենտրոնացած է մի օրհնյալ նպատակի շուրջ՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը։5

Այլ կերպ ասած, Նա ոչ միայն գիտի, թե ինչն է մեզ համար լավագույնը, Նա նաև անհամբերությամբ ցանկանում է, որ մենք ընտրենք, թե ինչն է մեզ համար լավագույնը։

Եթե դուք ձեր սրտում հավատում եք սրան, եթե դուք իսկապես հավատում եք մեր երկնային Հոր մեծ առաքելությանը, որն է վեհացնել և փառավորել Իր զավակներին և որ Նա ամենալավը գիտի, թե ինչպես դա անել, ապա արդյոք խելամիտ չէ ընդունել և հետևել Նրա պատվիրաններին, նույնիսկ նրանց, որոնք թվում են դժվարին։ Արդյո՞ք մենք չպետք է փայփայենք այն կարճ գրառումները, որոնք Նա տվել է, որ ուղղորդեն մեզ մթության և մահկանացու կյանքի փորձությունների միջով։ Նրանք նշում են դեպի երկնային տուն մեր ետդարձի ճամփան։ Երկնային Հոր ուղին ընտրելով, դուք աստվածային հիմք եք դնում որպես Աստծո դուստր ձեր անձնական զարգացման համար, ով կօգնի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում։

Իմ կարծիքով, մեր մարտահրավերների մի մասն է կազմում այն, որ մենք մտածում ենք, որ Աստված բոլոր Իր օրհնությունները կողպել է երկնքի մի մեծ ամպի մեջ, չցանկանալով այն մեզ տալ, քանի դեռ մենք չենք ենթարկվել Նրա սահմանած որոշ խիստ, պատերնալիստական պահանջների հետ։ Սակայն պատվիրաններն ինքնին այդպիսին չեն։ Իրականում, Երկնային Հայրը անընդհատ օրհնություններ է անձրևի նման թափում մեզ վրա։ Մեր վախի, կասկածամտության և մեղքի պատճառով, որը կարծես անձրևանոցի նման արգելափակում է այդ օրհնությունները մեզ հասնելուց։

Նրա պատվիրանները սիրալիր ցուցումներ և աստվածային օրհնություն են անձրևանոցը փակելու համար, որպեսզի մենք կարողանանք շարունակաբար ստանալ երկնային օրհնությունների անձրևի տարափը։

Մենք պետք է ընդունենք, որ Աստծո պատվիրանները չեն հանդիսանում լոկ լավ մտքերի ցուցակ։ Դրանք «կյանքի վիրուսներ» չեն համացանցի բլոգից կամ ոգեշնչող մտքեր Pinterest էջից։ Դրանք աստվածային խորհուրդներ են հիմնված հավերժական ճշմարտությունների վրա, տրված են բերելու «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»։6

,Այսպիսով, մենք ունենք ընտրություն։ Մի կողմից աշխարհի կարծիքն է իր անընդհատ փոփոխվող տեսություններով և կասկածելի շարժառիթներով։ Մյուս կողմից Աստծո խոսքերն են տրված Իր զավակներին՝ իր հավերժական իմաստությունը, Նրա հատուկ խոստումները, և Նրա սիրող ցուցումները՝ փառքով, սիրով և վեհությամբ վերադառնալու Նրա ներկայության մեջ։

Ընտրությունը ձերն է։

Ծովերի, ավազների և անվերջանալի աստղերի Արարիչը ձեզ է դիմում հենց այս օրը։ Նա առաջարկում է մեծագույն բաղադրատոմս երջանկության, խաղաղության և հավերժական կյանքի համար։

Այս փառահեղ օրհնություններին որակավորվելու համար, դուք պետք է խոնարհեցնեք ձեզ, գործադրեք հավատք, ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը, հիշեք նրան ձեր խոսքերում և գործերում և վճռականորեն «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»։7

Հնազանդության Ինչուն

Երբ հասկանաք Աստծո և Նրա պատվիրանների իրական բնույթը, դուք նաև ավելի լավ կհասկանաք ինքներդ ձեզ՝ և ձեր գոյության աստվածային նպատակը։ Դրանից, պատվիրաններին հետևելու շարժառիթը փոխվում է և ձեր սրտի ցանկությունն է դառնում ուրախությամբ ապրելու ավետարանով։

Օրինակ, նրանք, ովքեր Եկեղեցու ժողովներին հաճախելը դիտում են որպես՝ Աստծո հանդեպ իրենց սիրո, խաղաղություն գտնելու, ուրիշներին բարձրացնելու, Հոգին փնտրելու և նորացնելու, Հիսուս Քրիստոսին հետևելու իրենց նվիրվածությունը, կունենան ավելի հարուստ փորձառություն, քան նրանք, ովքեր այցելում են ժողովներին առանց ցանկության։ Քույրեր, շատ շատկարևոր է, որ մենք հաճախենք մեր կիրակնօրյա ժողովներին, սակայն ես առավել քան համոզված եմ, որ մեր Երկնային Հայրը նույնիսկ ավելի շատ մտահոգված է մեր հավատքի և ապաշխարության վերաբերյալ, քան վիճակագրության համար հաճախելու վերաբերյալ։

Եվս մեկ օրինակ․

Երկու փոքր զավակների տեր միայնակ մայրը վերջերս հիվանդացավ ջրծաղիկով։ Իհարկե, շատ չանցած նրա երեխաները նույնպես հիվանդացան։ Իր և իր փոքր զավակների մասին հոգ տանելու առաջադրանքը չափազանց ծանր էր երիտասարդ մոր համար։ Եվ, որպես հետևանք, սովորական անբասիր տունը դարձավ թափթփված և խառնաշփոթ։ Կեղտոտ սպասքը կուտակվել էր լվացարանում և շորերը թափթփված էին ամենուր։

Մինչ նա տանջվում էր արտասվող երեխաների հետ և ցանկանում ինքն էլ արտասվել, դռան թակող լսվեց այդ պահին։ Դա նրա այցելող քույրերն էին։ Նրանք տեսան երիտասարդ մոր հյուծվածությունը։ Նրանք տեսան նրա տունը, նրա խոհանոցը։ Նրանք լսեցին երեխաների լացը։

Այժմ, երբ այս քույրերը միայն մտահոգված լինեին իրենց հանձնարարված ամսեկան այցելությունն ավարտելու վերաբերյալ, որպես կրկնվող առաջադրանք, հավանաբար նրանք մորը կտային մի ափսե կարկանդակ, նշելով, որ նրանք անցած շաբաթ կարոտել են նրան Սփոփող Միության դասին և կասեն սրա նման մի բան. «Մեզ տեղյակ պահիր, եթե որևէ օգնության կարիք ունենաս»։ Այնուհետև նրանք ուրախությամբ կշարունակեին ճանապարհը, շնորհակալ լինելով, որ նրանք ևս մեկ ամսի 100 տոկոս են ապահովել։

Բարեբախտաբար, այդ քույրերը Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ էին։ Նրանք նկատեցին իրենց քրոջ կարիքները և գործի դրեցին իրենց բազմաթիվ տաղանդներն ու փորձառությունը։ Նրանք մաքրեցին քաոսը, լույս ու մաքրություն հաստատեցին տանը և զանգեցին ընկերոջը՝ որոշ մթերք բերելու։ Երբ նրանք վերջում ավարտեցին իրենց գործը և հաջողություն մաղթեցին, նրանք այդ երիտասարդ մորը թողեցին արցունքների մեջ՝ երախտագիտության և սիրո արցունքներ։

Այդ պահից սկսված երիտասարդ մոր կարծիքը այցելող քույրերի մասին փոխվեց։ «Ես գիտեմ»,- նա ասաց,- «որ ես միայն ստուգման նշան չեմ ինչ-որ մեկի անելիքների ցանկի մեջ»։

Այո, այցելող քույրերը պետք է հավատարիմ լինեն իրենց ամսեկան այցելությունները կատարելիս, առանց մոռանալու այդ պատվիրանի հիմքում ընկած «ինչու»-ն՝ սիրել Աստծուն և մերձավորներին։

Երբ մենք Աստծո պատվիրաններին և Նրա արքայությունը կառուցելու մեր մասնաբաժնին վերաբերվում ենք որպես մի բանի, որը կարելի է ջնջել մեր անելիքների ցանկից, մենք կորցնում ենք աշակերտ լինելու սիրտը։ Մենք կարոտում ենք այն վերելքը, որը գալիս է մեր Երկնային Հոր պատվիրաններով ուրախությամբ ապրելիս։

Աշակերտության ուղով քայլելը պարտադիր չէ, որ դառը փորձություն լինի։ Այն «քաղցր է այն ամենից, ինչ քաղցր է»։8 Այն բեռ չէ, որը մեզ ցած է քաշում։ Աշակերտ լինելը բարձրացնում է մեր հոգին և լուսավորում մեր սրտերը։ Այն մեզ ոգեշնչում է հավատքով, հույսով և գթասրտությամբ։ Խավար պահերին այն մեր հոգին լցնում է լույսով, իսկ վշտի ժամանակ՝ հանդարտությամբ։

Այն մեզ աստվածային զորություն և տևական ուրախություն է պարգևում։

Ուրախությամբ ապրել ավետարանով։

Իմ սիրելի քույրեր, լինեք դուք 8, թե 108 տարեկան, կա մի բան, որը ես հույսով եմ դուք իսկապես հասկանում եք և գիտեք․

Դուք սիրված եք։

Դուք թանկ եք ձեր երկնային ծնողների համար։

Լույսի և կյանքի անսահման ու հավերժական Արարիչը ճանաչում է ձեզ։ Նա մտածում է ձեր մասին։

Այո, Աստված ձեզ սիրում է այսօր և հավիտյան։

Նա չի սպասում, որ դուք հաղթահարեք ձեր թուլություններն ու վատ սովորությունները և նոր սիրի ձեզ։ Նա սիրում է ձեզ այսօր, և ամբողջությամբ հասկանում ձեր մաքառումները։ Նա տեղյակ է, որ դուք Նրան եք դիմել սրտաբեկ և հուսադրող աղոթքով։ Նա գիտի այն պահերի մասին, երբ մթնշաղի պահին դուք հավատացել եք՝ նույնիսկ աճող խավարի ժամանակ։ Նա գիտի ձեր տառապանքների մասին։ Նա գիտի ձեր զղջումի վերաբերյալ, երբ դուք սխալվել եք կամ ձախողել։ Եվ դեռ Նա սիրում է ձեզ։

Եվ Աստված գիտի ձեր հաջողության մասին, չնայած դրանք կարող են չնչին թվալ ձեզ համար, Նա հասկանում և գնահատում է դրանցից յուրաքանչյուրը։ Նա սիրում է ձեզ, որ դուք հասնում եք ուրիշներին օգնության։ Նա սիրում է ձեզ, որ գտնում և օգնում եք ուրիշներին կրելու իրենց բեռը՝ նույնիսկ, երբ դուք ինքներդ եք տառապում։

Նա ձեր մասին գիտի ամեն ինչ։ Նա ձեզ հստակ է տեսնում՝ Նա ձեզ ճանաչում է այնպիսին, ինչպիսին դուք իսկապես հանդիսանում եք։ Եվ Նա սիրում է ձեզ այսօր և ընդմիշտ։

Արդյո՞ք դուք կարծում եք, թե մեր Երկնային Հոր համար կարևոր է, թե ձեր դիմահարդարումը, հագուստը, սանրվածքը և եղունգները կատարյալ են։ Արդյո՞ք դուք կարծում եք, թե ձեր արժեքը Նրա մոտ փոխվում է կախված Instagram-ում կամ Pinterest-ում ձեր հետևորդների քանակից։ Արդյո՞ք դուք կարծում եք, որ Նա ցանակնում է անհանգստանաք կամ ճնշվեք, երբ ոչ-ընկերը կամ ոչ-հետևորդը հետևում է ձեզ Facebook-ում կամ Twitter-ում։ Արդյո՞ք դուք կարծում եք, որ արտաքին գրավչությունը, ձեր զգեստի չափսը կամ ժողովրդականությունը փոքր ինչ տարբերություն է մտցնում ձեր արժանիքի մեջ Նրա համար, ով ստեղծել է ողջ տիեզերքը։

Նա ձեզ սիրում է, ոչ թե նրա համար, թե ով եք դուք ներկայումս, այլ նաև փառք և լույս լինելու ձեր ներուժի և ցանկության համար։

Ավելին, քան դուք կարող եք պատկերացնել, Նա ցանկանում է, որ դուք հասնեք ձեր ճակատագրին՝ փառքով վերադառնալ ձեր երկնային տուն։

Ես վկայում եմ, որ դա իրագործելու եղանակը՝ եսասիրական ցանկություններն ու անարժան հավակնությունները զոհաբերության և ծառայության զոհասեղանին վայր դնելն է։ Քույրեր, վստահեք Հիսուս Քրիստոսի փրկող զորությանը, պահեք Նրա օրենքները և պատվիրանները։ Այլ խոսքերով ասած՝ ուրախությամբ ապրեք ավետարանով։

Իմ աղոթքն է, որ դուք ձեր կյանքում զգաք նորացված և մեծացված Աստծո հիասքանչ սերը, որ դուք գտնեք հավատք, վճռականություն և նվիրվածություն, սովորելու Աստծո պատվիրանները, գնահատեք դրանք ձեր սրտերում և ուրախությամբ ապրեք ավետարանով։

Ես խոստանում եմ, որ եթե դուք անեք դա, դուք կբացահայտեք ձեր լավագույն եսը՝ ձեր իրական եսը։ Դուք կբացահայտեք, թե իսկապես ինչ է նշանակում լինել հավիտենական Աստծո՝ բոլոր ճշմարտությունների Տիրոջ դուստրը։ Այդ ամենի մասին ես վկայում եմ և թողնում որպես Տիրոջ Առաքյալի իմ օրհնությունը ձեզ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։